ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՈՂ՝ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 29 հունիսի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված՝ Մի կողմից՝ Եվրոպական համայնքների եւ նրանց անդամ պետությունների, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության միջեւ գործընկերություն հաստատող՝ Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Կիպրոսի Հանրապետության, Հունգարիայի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Մալթայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Սլովենիայի Հանրապետության եւ Սլովակիայի Հանրապետության անդամակցությունը Եվրոպական միությանը հաշվի առնելու նպատակով գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Արձանագրությունն ստորագրվել է 2004թ. մայիսի 19-ին՝ Բրյուսելում, հաշվի առնելով 2004թ. մայիսի 1-ին Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Կիպրոսի Հանրապետության, Հունգարիայի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Մալթայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Սլովենիայի Հանրապետության եւ Սլովակիայի Հանրապետության անդամակցությունը Եվրոպական միությանը։ Արձանագրության նպատակն է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքների եւ դրանց անդամ պետությունների միջեւ գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրի (այսուհետեւ՝ Համաձայնագիր) գործողությունը տարածել Եվրոպական միության նորանդամ պետությունների վրա։

2. Արձանագրությամբ Համաձայնագրի մասնակից պետությունների շրջանակը համալրվում է 2004թ. մայիսի 1-ին Եվրոպական միությանը միացած պետություններով։

Արձանագրությունը հանդիսանում է Համաձայնագրի անբաժանելի մասը։

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը 2004թ. մայիսի 1-ին Եվրոպական միությանը միացած պետությունների հանդեպ ստանձնում է այն նույն պարտավորությունները, որոնք Համաձայնագրով ստանձնել է Եվրոպական միության մյուս անդամ պետությունների հանդեպ։

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել 1997թ. մայիսի 23-ին, եւ հիշյալ Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 1997թ. հունիսի 23-ին։

Արձանագրությամբ Կողմերը համաձայնում են, որ Ածխի եւ պողպատի Եվրոպական համայնքի հիմնադիր պայմանագրի գործողության ավարտի հետեւանքով Ածխի եւ պողպատի Եվրոպական համայնքը վկայակոչող՝ Համաձայնագրում առկա դրույթները կդիտվեն որպես Եվրոպական համայնքը վկայակոչող դրույթներ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2004 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված՝ Մի կողմից՝ Եվրոպական համայնքների եւ նրանց անդամ պետությունների, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության միջեւ գործընկերություն հաստատող՝ Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Կիպրոսի Հանրապետության, Հունգարիայի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Մալթայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Սլովենիայի Հանրապետության եւ Սլովակիայի Հանրապետության անդամակցությունը Եվրոպական միությանը հաշվի առնելու նպատակով գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 հունիսի 2004 թվականի
ՍԴՈ - 500

print page Տպել էջը