ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂ. Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 160 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԵՎ 18 ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հաշվի առնելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը քաղ. Ա. Զեյնալյանի դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու վերաբերյալ միաձայնությամբ որոշում չի կայացրել, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի պահանջները եւ քննարկելով տվյալ հարցը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Քաղ. Ա. Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160 հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրության 1-ին եւ 18 հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության։

2. Հաշվի առնելով, որ «Քաղ. Ս. Գասպարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160 հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրության 31 հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» եւ «Քաղ. Ա. Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160 հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրության 1-ին եւ 18 հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, ուստի, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի՝ նշված գործերը միավորել եւ քննել դատարանի նույն նիստում։

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործի դատաքննությունն սկսել 2006թ. նոյեմբերի 14-ին։

4. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանին։

5. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 6-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով։

6. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի՝ նշված գործերը քննելիս որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմնին՝ ՀՀ Ազգային ժողովին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

4 օգոստոսի 2006 թվականի
ՍԴԱՈ-43

print page Տպել էջը