ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ, ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ՃԱՆԱՉՄԱՆ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 3-րդ մասի՝ «1996 թվականի հոկտեմբերի 19-ին Հաագայում ստորագրված՝ Ծնողական պարտականությունների եւ երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման եւ համագործակցության մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ եւ վերապահումներով) ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ դատաքննությունն սկսել 2006թ. հոկտեմբերի 31-ին։

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Զ. Ղուկասյանին։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 3-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

15 սեպտեմբերի 2006 թվականի
ՍԴԱՈ-54

print page Տպել էջը