ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂ. Հ. ՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 218 ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 3, 34, 37 ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ԵՎ 42 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հաշվի առնելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը քաղ. Հ. Ռուշանյանի դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու վերաբերյալ միաձայնությամբ որոշում չի կայացրել, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի պահանջները եւ քննարկելով տվյալ հարցը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Քաղ. Հ. Ռուշանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218 հոդվածի 4-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրության 3, 34, 37 հոդվածներին եւ 42 հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության։

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործի դատաքննությունն սկսել 2006թ. նոյեմբերի 28-ին։

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանին։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 11-րդ մասի եւ 68 հոդվածի 6-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։

5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 3-րդ մասի՝ նշված գործը քննելիս որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմնին՝ ՀՀ Ազգային ժողովին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

15 սեպտեմբերի 2006 թվականի
ՍԴԱՈ-55

print page Տպել էջը