ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 12 ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՆՈՐՄԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 3-րդ մասի՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի երկրորդ նախադասությունում ամրագրված նորմի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ դատաքննությունն սկսել 2007թ. հունվարի 16-ին։

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանին։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 6-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով։

5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 4-րդ մասի՝ նշված գործը քննելիս որպես պատասխանող կողմ ներգրավել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքն ընդունած մարմնին՝ ՀՀ Ազգային ժողովին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

31 հոկտեմբերի 2006 թվականի
ՍԴԱՈ-65

print page Տպել էջը