Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 3-րդ մասի՝ «1953 թվականի մարտի 31-ին Նյու Յորքում ստորագրված՝ Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ դատաքննությունն սկսել 2007թ. փետրվարի 2-ին։
3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանին։
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 3-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
26 դեկտեմբերի 2006 թվականի
ՍԴԱՈ-76