ՎԼԱԴԻՄԻՐ ՄԻՔԱՅԵԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (1996 - 2003թթ.)
![[Sahakyan's photo]](../../../images/members/_sahakyan_sm.jpg)
Վլադիմիր Սահակյանը ծնվել է 1933թ. հոկտեմբերի 26-ին Երեւանում։
1959թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո աշխատանքի է անցել Երեւանի պետական համալսարանի քրեագիտական գիտահետազոտական լաբորատորիայում։
1984-1989թթ. ղեկավարել է քրեական իրավունքի ամբիոնը, եղել է իրավաբանական ֆակուլտետի գիտքարտուղար։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, 22 գիտական աշխատությունների հեղինակ։
1996թ. փետրվարի 6-ին նշանակվել է ՀՀ ՍԴ-ի անդամ։
Էջի սկիզբ
|