Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
Google translate [site map] [contact us] [add to favorites] [rss]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

e-request

ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(առ 8.01.2020 - 3.12.2021 թթ.)

ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ

(առ 30.12.2019թ.)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԼՄԱՆԱԽ
Almanac

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»
Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի բանբեր

Bulletin

EUROPEAN COMMISSION FOR DEMOCRACY THROUGH LAW
(VENICE COMMISSION)

CONCEPT OF CONDUCTING THE PAN-EUROPEAN CONFERENCE ON CONSTITUTIONAL MONITORING
CDL-SC(2016)001

Strasbourg, 27 May 2016

EUROPEAN COMMISSION FOR DEMOCRACY THROUGH LAW
(VENICE COMMISSION)

RULE OF LAW CHECKLIST
CDL-AD(2016)007

Strasbourg, 18 March 2016

ЕВРОПЕЙСКАЯ КОМИССИЯ ЗА ДЕМОКРАТИЮ ЧЕРЕЗ ПРАВО
(ВЕНЕЦИАНСКАЯ КОМИССИЯ)

КОНТРОЛЬНЫЙ СПИСОК ВОПРОСОВ ДЛЯ ОЦЕНКИ СОБЛЮДЕНИЯ ВЕРХОВЕНСТВА ПРАВА
CDL-AD(2016)007

принят на 106-м пленарном заседании Венецианской комиссии
(Венеция, 11-12 марта 2016 г.)

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունված է Վենետիկի հանձնաժողովի 86-րդ լիագումար նիստում
(Վենետիկ, 25-26 մարտի, 2011թ.)
(անգլերեն, ռուսերեն)

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընդունված է Վենետիկի հանձնաժողովի 85-րդ լիագումար նիստում (Վենետիկ, 17-18 դեկտեմբերի, 2010թ.)
(անգլերեն, ռուսերեն)


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈԻՄ
Գ.Գ. Հարությունյան
Երեւան, «Նժար», 2016, 352 Էջ
(հայերեն, անգլերեն, ռուսերեն, pdf, 2.9mb)


«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ»
Վերահրատարակություն` լրամշակումներով
Գ.Գ. Հարությունյան
Երեւան, «Նժար», 2016, 672 էջ


«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Գ.Գ. Հարությունյան
Երեւան, «Նժար», 2017, 564 էջ
(անգլերեն, pdf, 1.6 mb)

 

4 փետրվարի 2022թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ԱՂԱՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ԵՎ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Նիստը նախագահողը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանը ներկայացնելու է հատուկ կարծիք:

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 3-ՐԴ ՄԱՍԻ, 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Նիստը նախագահողը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի դատավորներ Հ. Թովմասյանը, Ա. Խաչատրյանը, Ե. Խունդկարյանը, Ա. Պետրոսյանը ներկայացնելու են հատուկ կարծիքներ:

27 հունվարի 2022թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԼԻՆ ԹՐԵՅՍԻԻ ՀԵՏ

2022 թվականի հունվարի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ժողովրդավարության, կառավարման և իրավունքի գերակայության ծրագրերի պատասխանատու Քելի Սթրիքլենդը, ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զեպֆելը։

Ողջունելով ամերիկացի գործընկերներին՝ Արման Դիլանյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան փոխգործակցությունը և դատաիրավական ոլորտում երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակապես տարվող աշխատանքը: Արման Դիլանյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն ունի ներքին բարեփոխումների հավակնոտ օրակարգ և հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում, և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությունն էլ ավելի կխթանի դրանց բարեհաջող իրականացումը:

Իր հերթին դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ ԱՄՆ վարչակազմը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ արդարադատության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ոլորտներում: Այս համատեքստում դեսպան Թրեյսին կարևորել է Բարձր դատարանում մեկնարկած ներքին բարեփոխումների գործընթացը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:

Լուսանկարներ

27 հունվարի 2022թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

2022 թվականի հունվարի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։

Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը կարևորել է հայ-ճապոնական միջպետական բազմաոլորտ համագործակցությունը: Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը որակապես նոր լիցք կհաղորդի նաև դատաիրավական ոլորտում հայ-ճապոնական երկխոսության ու գործընկերության զարգացմանը։

Դեսպան Մասանորին շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին հանդիպման հնարավորության համար՝ նշելով, որ ճապոնական կողմը հանձնառու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Դեսպան Մասանորին կարևորել է նաև հայ-ճապոնական մշակութային ու գիտական կապերի ամրապնդումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել իրավական կապերի ակտիվացման շուրջ: Երկուստեք կարևորվել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Ճապոնիայի գերագույն դատարանի միջև երկխոսության հետագա զարգացումը և փոխադարձ կապերի ամրապնդումը։

Լուսանկարներ

26 հունվարի 2022թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց 2022թ. հունվարի 26-ի դրությամբ

19 հունվարի 2022թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

2022 թվականի հունվարի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Ողջունելով դեսպան Կոնյուկին՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների ավանդաբար բարեկամական հարաբերություններին և կնպաստի դատաիրավական ոլորտում երկկողմ և բազմակողմ փոխգործակցության խորացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալեքսանդր Կոնյուկը վստահեցրել է, որ իր դիվանագիտական գործունեության ընթացքում կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ երկու երկրների սահմանադրական դատարանների հարաբերությունները և համագործակցությունն էլ ավելի խորացնելու և զարգացնելու համար։

Լուսանկարներ

19 հունվարի 2022թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ «ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ «ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1626 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1957 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «1957 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1625 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1624 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի «ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի «ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1623 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1622 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

17 հունվարի 2022թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1‒2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ, 223.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՈՒ 5-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ, 223.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 223.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-283-Ն ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 9-ՐԴ ԿԵՏԻ, «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-284-Ն ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-283-Ն ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28 դեկտեմբերի 2021թ.

ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

2021 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սահմանադրական դատարան և հանդիպել Սահմանադրական դատարանի դատավորներին:

Քննարկմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Սահմանադրական դատարանի դատավորներ Վահե Գրիգորյանը, Երվանդ Խունդկարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արաիկ Թունյանը, Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Լուսանկարներ

27 դեկտեմբերի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

22 դեկտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

2021 թվականի դեկտեմբերի 21-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տարեվերջյան հանդիպում է ունեցել Հայ-ռուսական համալսարանի՝ իրավունքի և քաղաքականության ինստիտուտի իրավագիտության բաժնի ուսանողների հետ:

Սահմանադրական դատարանի նախագահն ուսանողների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են սահմանադրական արդարադատությանը, Սահմանադրական դատարանի լիազորություններին, Բարձր դատարանի միջազգային կապերին և ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, դատական իշխանության դերակատարմանը պետական կառավարման համակարգում և երկրում իրավական ու սահմանադրական մշակույթի զարգացման հեռանկարներին:

Արման Դիլանյանը երիտասարդներին հորդորել է իրենց առջև ավելի հավակնոտ նպատակներ դնել, լինել լայնախոհ և ապագայում համալսարանական գիտելիքները ծառայեցնել ի նպաստի Հայաստանի Հանրապետության:

Լուսանկարներ

17 դեկտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ա. ՎԱՂԱՐՇՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 295-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1619 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16 դեկտեմբերի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ԳԼԽԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15 դեկտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 295-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1619 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

15 դեկտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ

2021 թվականի դեկտեմբերի 15-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ:

Շնորհավորելով Վիկտոր Ռիխտերին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-գերմանական իրավական հարաբերությունների ու համագործակցության հետագա զարգացմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վիկտոր Ռիխտերը նշել է, որ Գերմանիան շարունակելու է նպաստել Հայաստանում անցկացվող ժողովրդավարական ու դատաիրավական բարեփոխումներին: Դեսպանը վստահեցրել է, որ անհրաժեշտ ջանքեր կներդնի՝ ընդլայնելու հայ-գերմանական երկկողմ փոխգործակցությունը նաև սահմանադրական արդարադատության ոլորտում: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև իրավական կապերի ակտիվացման, մասնավորապես իրավունքի գերակայության, սահմանադրական արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս առումով երկուստեք ընդգծվել է Սահմանադրական դատարանի և գերմանական տարբեր մասնագիտական գործակալությունների երկխոսության և տեխնիկական գործակցության կարևորությունը:

Դեսպան Ռիխտերի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը և ներկայումս իրականացվող ինստիտուտիցոնալ ծրագրերի ընթացքը:

Լուսանկարներ

15 դեկտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԿԼԵՐ ԲԱԶԻ ՄԱԼՈՐԻԻՆ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նորընտիր նախագահ Կլեր Բազի Մալորիին, որն այս պաշտոնում ընտրվել էր ս.թ. դեկտեմբերի 10-ի՝ Վենետիկի հանձնաժողովի 129-րդ լիագումար նիստի ընթացքում:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայտնում եմ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի լիարժեք աջակցությունը Ձեր բարձր առաքելության հաջող իրականացման գործում։ Օգտվելով հնարավորությունից՝ վերահաստատում եմ Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ գործընկերությունը և ավանդաբար ամուր կապերը շարունակելու մեր անկեղծ հանձնառությունը: Այս համատեքստում սիրով հրավիրում եմ և ակնկալում մոտ ապագայում Ձեզ հյուրընկալել Հայաստանում պաշտոնական այցով»:

Կլեր Բազի Մալորին, որը 2010 թվականից Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի անդամ է, ստանձնել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնը երկու տարվա պաշտոնավարման ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբեր՝ վերընտվելու հնարավորությամբ:

13 դեկտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ

2021 թվականի դեկտեմբերի 13-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը շնորհավորել է տիկին դեսպանին նշանակման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում նոր լիցք կհաղորդվի հայ-ֆրանսիական միջդատարանական ու իրավական երկխոսությանը: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի միջև համագործակցությանը՝ Արման Դիլանյանն արժևորել է բարեկամական կապերի ամրապնդումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում, մասնավորապես՝ Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ դեսպան Լույոն վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ երկու երկրների սահմանադրական արդարադատության մարմինների հարաբերությունները և համագործակցությունը զարգացնելու համար: Կողմերը երկուստեք կարևորել են մոտ ժամանակաշրջանում բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը: Դեսպան Լույոյի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի գործառույթները և դերակատարումը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում:

Լուսանկարներ

13 դեկտեմբերի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԶՖԳ) ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՊՐՈՊԱՐԿՈ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԶՖԳ) ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՊՐՈՊԱՐԿՈ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1620 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

13 դեկտեմբերի 2021թ.

ՀԱՄԱՏԵՂ ՍԵՄԻՆԱՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

2021 թվականի դեկտեմբերի 11-12-ին Դիլիջանում տեղի է ունեցել «Սահմանադրական դատարանի ակտերի մշակման առանձնահատկությունները. ժամանակակից փորձն ու զարգացման միտումները» խորագրով երկօրյա սեմինարը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավարությամբ Կոնսորցիումի կողմից իրականացվող «Արդարադատության համակարգի ամրապնդման» ծրագրի շրջանակներում:

Իր ողջույնի խոսքում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է հայտնել «Արդարադատության համակարգի ամրապնդման» ծրագրի աշխատակազմին՝ տվյալ մասնագիտական միջոցառումը բարձր մակարդակով և սեղմ ժամկետներում կազմակերպելու համար: Անդրադառնալով սեմինարի օրակարգին և դրա շրջանակներում քննարկվող թեմաներին՝ Արման Դիլանյանը կարևորել է նմանօրինակ մասնագիտական քննարկումները և հույս հայտնել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերն իր հերթին ողջունելով միջոցառման մասնակիցներին` շնորհակալություն հայտնեց Սահմանադրական դատարանին` ձևավորված արդյունավետ և հեռանկարային համագործակցության համար: Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են Սահմանադրական դատարանի ակտերի մշակման առանձնահատկությունները, Սահմանադրական դատարանի ակտերի կառուցվածքային առանձնահատկությունները, դրանց նախագծման առնչությամբ գոյություն ունեցող չափանիշները և միջազգային փորձը:

Լուսանկարներ

10 դեկտեմբերի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԻ, 295-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍՈՎ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

9 դեկտեմբերի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 295-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Նիստը նախագահողը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի դատավորներ Հ. Թովմասյանը, Ա. Պետրոսյանը, Ա. Վաղարշյանը ներկայացնելու են հատուկ կարծիքներ:

8 դեկտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2021 թվականի դեկտեմբերի 8-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը կարևորել է հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և երկու երկրների սահմանադրական դատարանների միջև փոխադարձ շահավետ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիտվայի Հանրապետության դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեն նշել է, որ Լիտվան պատրաստակամ է աջակցել Հայաստանի դատաիրավական համակարգի զարգացման օրակարգին և կիսվել ժողովրդավարական բարեփոխումների լիտվական փորձով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների սահմանադրական դատարանների գործընկերության խթանմանը, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը և համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին: Դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի կողմից ներկայումս իրականացվող ծրագրերի ընթացքը:

Լուսանկարներ

7 դեկտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

2021 թվականի դեկտեմբերի 7-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարության՝ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության պատվիրակությանը:

Ողջունելով Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ Արման Դիլանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը մեծապես կարևորում է Եվրոպայի խորհրդի և դրա մասնագիտացված մարմինների հետ համագործակցության շարունակական զարգացումը և նոր համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության և սահմանադրական արդարադատության ոլորտներում հետագա համագործակցության շուրջ: Երկուստեք կարևորվել են դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը և քաղաքացիների շրջանում իրավունքի գերակայության, Եվրոպական կոնվենցիայի ու սահմանադրական արդարադատության վերաբերյալ իրազեկվածության խթանումը:

Լուսանկարներ

7 դեկտեմբերի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎՐԱ, 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 22-ՐԴ ԿԵՏԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

3 դեկտեմբերի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1086-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 236-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎՆԱՍՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 579 ՈՐՈՇՄԱՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի «ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ՝ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՄ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՈՒԺՈՂԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 914-Ն ՈՐՈՇՄԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

3 դեկտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԵՐՎԱՆԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

2021 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ Սահմանադրական դատարան են այցելել այդ ֆակուլտետի 1-4-րդ կուրսի ուսանողները, որոնց ընդունել է ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը։

Ողջունելով ուսանողներին՝ դատավորը ներկայացրել է ՍԴ առաքելությունը և գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին։

Այցի շրջանակներում ուսանողները ծանոթացել են նաև Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության դատական իշխանության փոխհարաբերությունների առանձնահատկություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի լիազորությունների տարանջատմանը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի իրավական համակարգում ՍԴ որոշումների դերին և նշանակությանը վերաբերվող մի շարք հարցերի։

ՍԴ մամուլի քարտուղար

Լուսանկարներ

3 դեկտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

2021 թվականի դեկտեմբերի 1-ին Սահմանադրական դատարան են այցելել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները, որոնց ընդունել է դատարավոր Արթուր Վաղարշյանը։

Ողջունելով ուսանողներին՝ դատավորը ներկայացրել է ՍԴ առաքելությունը և գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին։

Այցի շրջանակներում ուսանողները ծանոթացել են նաև Բարձր դատարան ներկայացվող անհատական դիմումի քննության առանձնահատկություններին, որոնց մասին նրանց հետ զրուցել է ՍԴ անհատական դիմումների բաժնի վարիչ Արուս Հայրապետյանը։ Ամփոփելով հանդիպումը՝ Արթուր Վաղարշյանն ուսանողներին հորդորել է սովորել բարձր առաջադիմությամբ և ձեռք բերված գիտելիքները գործածել ի նպաստ Հայաստանի Հանրապետության։

ՍԴ մամուլի քարտուղար

Լուսանկարներ

2 դեկտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «INTERNATIՕNAL IDEA» ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

2021 թվականի դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է «Internatiօnal IDEA» միջկառավարական կազմակերպության ներկայացուցիչներ Կիմանա Զուլուետա-Ֆյուլշերին, Նանա Կալանդադձեին և կազմակերպության փորձագետ, Չիկագոյի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Թոմ Գինսբուրգին։

Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանը մեծապես կարևորել է սահմանադրական իրավունքի լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով տարբեր միջազգային և միջկառավարական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը և համատեղ մասնագիտական ծրագրերի իրականացումը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել համատեղ մասնագիտական ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ և երկուստեք պատրաստակամություն են հայտնել դիտարկելու փոխշահավետ գործընկերության այլ ձևաչափեր:

ՍԴ մամուլի քարտուղար

Լուսանկարներ

25 նոյեմբերի 2021թ.

2021 թվականի նոյեմբերի 25-ին մեկնարկել է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դատաքննությունը:

Լուսանկարներ

24 նոյեմբերի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22 նոյեմբերի 2021թ.

Տեղեկացնում ենք, որ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» պարբերականը վերսկսել է իր համարներում գիտական հոդվածների տպագրության նախկինում ձևավորված պրակտիկան:

Այս կապակցությամբ պարբերականի խմբագրությունը հրավիրում է իրավական հիմնախնդիրներով հետաքրքրված գիտնականներին, այդ թվում նաև՝ ասպիրանտներին՝ տպագրելու իրենց հոդվածները նշված պարբերականում:

Հայտնում ենք նաև, որ տպագրվող հոդվածները ենթակա են պարտադիր գրախոսման կամ երաշխավորման: Պարբերականում տպագրվող հոդվածներին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

https://concourt.am/armenian/manual/rule.pdf

19 նոյեմբերի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19 նոյեմբերի 2021թ.

Լույս է տեսել «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» պարբերականի 1(101)2021 համարի տպագիր տարբերակը: Համարի էլեկտրոնային տարբերակը հասանելի է հետևյալ հղումով https://concourt.am/armenian/manual/pdf/1.101.2021.pdf

17 նոյեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԱՏՄ ԴԱՏԱՐԱՆԻ IV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

2021 թվականի նոյեմբերի 17-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության դատարանի IV միջազգային խորհրդաժողովի բացման արարողությանը։ Միջոցառումն այս տարի անցկացվում է առցանց ձևաչափով և կրում է «Իրավունքի միանման կիրառման ապահովումը Եվրասիական տնտեսական միությունում․ Դատարանի դերը» խորագիրը։

Խորհրդաժողովի մեկնարկին Արման Դիլանյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ դատարանի նախագահ Էռնա Հայրիյանին՝ միջոցառման կազմակերպման բարձր մակարդակի համար և հույս հայտնել, որ նախանշված թեմայի շրջանակներում առաջիկա օրերին սպասվող մասնագիտական քննարկումները կնպաստեն եվրասիական տիրույթում իրավունքի կիրառման լավագույն փորձի փոխանակմանը։

Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է ԵԱՏՄ տարածքում թվային փոխակերպման գործընթացը և առաջարկել է դիտարկել միջդատարանական համագործակցությանը միտված էլեկտրոնային արդարադատության գործիքների հետագա ներդրումը:

Ամփոփելով իր խոսքը՝ Արման Դիլանյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի պատրաստակամությունը՝ խորացնելու Եվրասիական տնտեսական միության դատարանի, ինչպես նաև անդամ-պետությունների Բարձր դատարանների հետ գործընկերային հարաբերությունները:

ՍԴ մամուլի քարտուղար

16 նոյեմբերի 2021թ.

2021 թվականի նոյեմբերի 16-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի, Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանի, Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի, Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի, Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանի և Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանի դիմումների հիման վրա` 18.06.2020թ. խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի և 11.07.2020թ. խմբագրությամբ «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Նշված գործով ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի՝ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ դիմումը համարվում է մերժված։

ՍԴ մամուլի քարտուղար

12 նոյեմբերի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

12 նոյեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1616 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ՍԴՈ-1616 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

8 նոյեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԲՈՒՀԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ

2021 թվականի նոյեմբերի 8-ին Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Ռուսաստանի Դաշնության մի շարք համալսարանների ու գիտական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների, որոնք Հայաստան են ժամանել ճանաչողական այցով։

Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը ողջունել է խմբի այցը և կարևորել իրավագիտության ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Սահմանադրական դատարանի նախագահը հույս է հայտնել, որ այս այցը նոր հնարավորություններ կստեղծի հայ և ռուս իրավագետների համար՝ քննարկելու համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման հնարավորությունները` արդյունավետ գործընկերություն ապահովելով երկու երկրների ակադեմիական շրջանակների համար: Այնուհետև Արման Դիլանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի առաքելությունը և գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին։

ՍԴ մամուլի քարտուղար

Լուսանկարներ

5 նոյեմբերի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Նիստը նախագահողը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի դատավորներ Հ. Թովմասյանը, Ա. Խաչատրյանը, Ա. Պետրոսյանը ներկայացնելու են հատուկ կարծիքներ:

5 նոյեմբերի 2021թ.

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2021 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանն արձանագրվել է հայ-վրացական բազմաբեւեռ հարաբերությունների եւ փոխգործակցության բարձր մակարդակը: Զրույց է ծավալվել երկու երկրների իշխանությունների` տարբեր թեւերում առկա գործընկերային հարաբերությունների եւ դրանց ընդլայնման շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Վրաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունները չափազանց կարեւոր են բարեկամ երկրի հետ համատեղ աշխատանքային օրակարգեր ունենալու տեսանկյունից: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության խորացումը բխում է եղբայրական եւ հարեւանային շահերի առաջնահերթություններից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի ՍԴ նախագահը կարեւորել է Հայաստան կատարած այցը՝ շեշտելով, որ երկու երկրների օրենսդիր մարմինների օրինակելի փոխգործակցությունը կարեւոր ցուցիչ է սահմանադրական դատարանների համար: Նրա խոսքով՝ Վրաստանի ՍԴ նիստերին իրենց մասնակցությունն են բերում պատգամավորները, ինչը մեծապես օգնում է օրինաստեղծ պրակտիկայի կատարելագործմանը:

Կողմերը քննարկել են գործընկերային ամուր հիմքեր ունեցող ծրագրերի իրականացմանը միտված հարցեր:

Լուսանկարներ

5 նոյեմբերի 2021թ.

ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

2021 թվականի նոյեմբերի 5-ին Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

ՍԴ մամուլի քարտուղար

5 նոյեմբերի 2021թ.

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2021 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավային և նրա գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով Վրաստանի ՍԴ ներկայացուցչական պատվիրակության պաշտոնական այցը մեր երկիր՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նոր դինամիկա է արձանագրվում: Այդ մասին են վկայում երկու երկրների տարբեր ոլորտները ներկայացնող պատվիրակությունների ակտիվ փոխայցերը, սերտ շփումները, այս անգամ արդեն՝ սահմանադրական արդարադատության բնագավառում»: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների Սահմանադրական դատարանների միջև համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով կառավարման համակարգերի ընդհանրությունները:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ Մերաբ Տուրավան նշել է, որ Վրաստանի ՍԴ նախագահ ընտրվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցն է՝ ի վկայություն այն բանի, թե որքան է Վրաստանը կարևորում Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի զարգացումը: Նա արդյունավետ է գնահատել հայ գործընկերների հետ քննարկումները եւ ամուր համագործակցությունը և ընդգծել, որ հայ-վրացական կապերի՝ վերջին շրջանի դինամիկան լավ հիմք է երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի ամրապնդման համար:

Հանդիպմանն արծարծվել են խորհրդարանական կառավարմանը և դրա ժողովրդավարական նշանակությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանում և Վրաստանում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրման ընթացքի և առանձնահատկությունների շուրջ: Վրաստանի ՍԴ նախագահը նշել է, որ Վրաստանում ոգևորիչ են համարում և բարձր գնահատում Նիկոլ Փաշինյանի ներդրումը Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործում:

Լուսանկարներ

4 նոյեմբերի 2021թ.

ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

2021 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի ղեկավարած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։

Երկու երկրների բարձր դատարանների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում և ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի հավաքածուներին։

ՍԴ մամուլի քարտուղար

Լուսանկարներ

4 նոյեմբերի 2021թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

2021 թվականի նոյեմբերի 4-ին Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի են ունեցել երկու դատարանների ընդլայնված կազմերով աշխատանքային քննարկումներ։

Քննարկումների շրջանակներում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում սահմանադրական դատարան ներկայացվող անհատական գանգատի ինստիտուտի առանձնահատկություններին, ինչպես նաև սահմանադրական դատարանների և այլ դատարանների միջև փոխհարաբերություններին։

Ամփոփելով թեմատիկ քննարկումները՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան ընդգծել են մասնագիտական նմանատիպ ձևաչափերի կազմավորման անհրաժեշտությունը և սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը:

ՍԴ մամուլի քարտուղար

Լուսանկարներ

4 նոյեմբերի 2021թ.

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑԸ

2021 թվականի նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի առանձնազրույցը։

Ողջունելով իր վրացի գործընկերոջը՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությունը և հույս հայտնել, որ պաշտոնական այցը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Մերաբ Տուրավան իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտոնական այց կատարելու հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի ամրապնդման համար։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բարձր մակարդակի շփումները երկկողմանի օրակարգի բոլոր հարցերով ու դիտարկել համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացումը:

ՍԴ մամուլի քարտուղար

Լուսանկարներ

4 նոյեմբերի 2021թ.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԵՐԱԲ ՏՈՒՐԱՎԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

2021 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությունը։

Այցի նպատակն է որակական նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև նպաստել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով միջդատարանական համագործակցության խորացմանը։

Պաշտոնական այցի շրջանակներում տեղի կունենան առանձնազրույց՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանադրական դատարանների նախագահների միջև, ընդլայնված կազմերով մասնագիտական քննարկումներ, ինչպես նաև նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ:

ՍԴ մամուլի քարտուղար

4 նոյեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻՆ

2021 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում այցով գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում իրավունքի գերակայությանը, ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը և դատական իշխանության անկախությանը վերաբերելի հարցերի շրջանակ:

ՍԴ մամուլի քարտուղար

Լուսանկարներ

Նորություններ
2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022

ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԴԻԳՄԱՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[pdf, 9 mb]

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆՈՐՄԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(1996-2010թթ.)

[pdf, 4.5 mb]

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՈՒՄԸ
ՈՒՂԵՑՈՒՅՑ–ՁԵՌՆԱՐԿ
ՀԱՏՈՐ 1

[pdf, 40 mb]

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Գ.Գ. Հարությունյան,
Հ.Լ. Սարգսյան, Ռ.Ա. Գևորգյան
«Զանգակ», Երևան, 2017
[pdf, 120 mb]

Գ.Գ. Հարությունյանի, Հ.Լ. Սարգսյանի, Ռ.Ա. Գևորգյանի «Սահմանադրականություն. ախտորոշման, մշտադիտարկման եւ կառավարման խնդիրներ» գիտական աշխատանքի գրախոսական
[ռուսերեն, pdf, 2.3 mb]

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀՍԿԻՉ ՑԱՆԿԻ» ՀԻՄԱՆ ՎՐԱ
Գ.Գ. Հարությունյան, պրոֆեսոր, Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ
[ռուսերեն, pdf, 0.3 mb]

КОНСТИТУЦИОННАЯ ЭКОНОМИКА ИЛИ АНТИКОНСТИТУЦИОННОСТЬ
/КОРРУПЦИОННОСТЬ/
ЭКОНОМИКИ?

Г.Г. Арутюнян - доктор юридических наук, профессор [pdf, 0.3mb]

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՊԵՏԱԻՇԽԱՆԱԿԱՆ ԴԻՄԱԳԾԻ ՄԵՐՕՐՅԱ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ
/Միջազգային իրողությունների համառոտ վերլուծություն/

Գ.Գ. Հարությունյան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր
[pdf, 0.15mb]

Venice Commission
CECC
Justice
[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային համագործակցություն] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ] [Ռեյտինգային պորտալ Arcaler Scorecard]
@Mail.ru