ՀԵՆՐԻԿ ՄՈՒՐԱԴԽԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (2005-2010թթ.)
![[Danielyan's photo]](../../../images/members/danielyan_sm.jpg)
Հենրիկ Դանիելյանը ծնվել է 1940թ. նոյեմբերի 7-ին Սեւան քաղաքում:
1957թ. ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը, աշխատանքի է անցել Սեւանի «Հայձուկ» տրեստում՝ որպես մեքենավար:
1960-63թթ. աշխատել է «Սեւան» թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, բաժնի վարիչ:
1963-65թթ. եղել է ՀԼԿԵՄ Սեւանի շրջկոմի առաջին քարտուղարը:
1965-69թթ. աշխատել է «Սեւան» թերթի պատասխանատու քարտուղար:
1961թ. ընդունվել եւ 1967թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը:
1969թ. ընտրվել է Սեւանի շրջանի դատավոր:
1977թ. ընտրվել է Հայաստանի Գերագույն դատարանի անդամ:
1998թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:
2005թ. հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:
Ունի «Որակավորման բարձրագույն դասի դատավոր»-ի կոչում:
2003թ. շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչում:
Էջի սկիզբ
|