ՎԱՀԵ ՄԻՇԱՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր

Ծնվել է 1975 թվականի ապրիլի 20-ին Երևանում:
Կրթություն
1997 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, իսկ 2010 թ. Նոթինգեմի համալսարանը ստանալով Մարդու իրավունքների մագիստրոսի կոչում:
Մասնագիտական վերապատրաստում է անցել Հռոմի Միջազգային զարգացման իրավունքի ինստիտուտում՝ դասընթացը «Սեփականության իրավունք և անցումային արդարադատություն» թեմայով (2001թ.), Վարշավայի Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամում (2007թ.), Վաշինգտոնի Ջոնս Հոփկինս համալսարանի Միջազգային հարաբերությունների բարձրագույն դպրոցում (2009թ.), Բեռլինի «Hertie» կառավարման դպրոցում (2010թ.):
Աշխատանքային գործունեություն
1996-97 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես իրավաբան մասնագետ:
1999-2000 թթ. աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ գրավի վարչության պետի, այնուհետեւ՝ իրավաբանական խորհրդատվության վարչության պետի պաշտոնում:
2001-2005 թթ. եղել է «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ի իրավական խորհրդատուն, իսկ 2003 թ.-ից՝ գործադիր տնօրենը:
2001-2019 թթ. իրականացրել է փաստաբանական/իրավախորհրդատվական գործունեություն, դատական ներկայացուցչություն ներպետական դատարաններում (եռաստիճան դատական համակարգի ատյաններ և Սահմանադրական դատարան) և միջազգային ատյաններում (ՄԻԵԴ և ԵԽ նախարարների կոմիտե): Տարբեր կարգավիճակներով (դիմողի ներկայացուցիչ, ներկայացուցիչների խմբի անդամ կամ ներկայացուցչի խորհրդական) մասնակցել է ՄԻԵԴ-ի շրջանակներում իրականացված 80-ից ավելի դատավարությունների:
2011-2015 թթ. զբաղվել է ազգային և միջազգային իրավական փորձագիտական գործունեությամբ՝ որպես վերապատրաստող փորձագետ պարբերաբար դասընթացներ է վարել ԵԱՀԿ, ԵԽ և ԵՄ կողմից կազմակերպված Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի, ԱՊՀ պետությունների իրավաբանների, լրագրողների և դատավորների համար ՄԻԵԿ նյութական և դատավարական իրավունքների թեմաներով դասընթացներին:
2013-2019 թթ. եղել է «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի» (European Human Rights Advocacy Centre, Լոնդոն) իրավաբան/փաստաբան և իրավական խորհրդական:
2014-2018 թթ. որպես Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ (առաքելություններ և փորձագիտական աշխատանք է իրականացրել Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում) խորհրդատվություն է մատուցել ԵԽ մարմիններին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ:
2016-ից Միջազգային քրեական դատարանում ցուցակագրված փաստաբան:
Հանրապետության նախագահի առաջարկությամբ 2019 թ․ հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր:
Այլ տվյալներ
1997-98 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Օտար լեզուների իմացություն
Ազատ հաղորդակցության մակարդակով տիրապետում է անգլերենին և ռուսերենին, իսկ ֆրանսերենին և գերմաներենին՝ բազային իմացության չափով:
Էջի սկիզբ
|