ԱՇՈՏ ՀԱՅԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր
![[Khachatryan's photo]](../../../images/members/khachatryan_sm.jpg)
Աշոտ Խաչատրյանը ծնվել է 1962 թվականին Կամո քաղաքում (ներկայում՝ Գավառ):
1987 թ. ավարտել է ՍՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը:
1989-1993 թթ. – Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտ:
1996-1999 թթ. - Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտ:
1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1987-1989 թթ. և 1990-1992 թթ.- ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ավագ մասնագետ, բաժնի վարիչ:
1992-2004 թթ. - ՀՀ հարկային ծառայության համակարգում` տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ:
2004 -2010 թթ. - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ:
2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:
1993 թվականից մինչ օրս զբաղվում է նաև գիտամանկավարժական գործունեությամբ:
Իրավաբանական գիտությունների դոկտոր (1999 թ.), պրոֆեսոր (2004 թ.):
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, Եվրոպական համալսարանի և Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր է:
Իր գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման մեկ և իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման մեկուկես տասնյակից ավել ատենախոսություններ:
Հեղինակ է 100 և ավել գիտական աշխատանքների, այդ թվում` 5 մենագրությունների, 1 ուսումնական դասագրքի ու 2 գիտական զեկույցների:
Էջի սկիզբ
|