![]() |
![]() |
![]() |
||||
|
![]() ![]() |
|
ԵՐՎԱՆԴ ՀԵՆՐԻԿԻ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
|
Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։ |
|
Կրթություն |
|
1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։ |
|
Գիտական աստիճան, կոչում Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան |
|
Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն |
|
1993-1994 թթ. |
աշխատել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։ |
1994-1996 թթ. |
զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա՝ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։ |
1998-1999 թթ. |
հանդիսացել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ավագ խորհրդատու։ |
1999-2001 թթ. |
աշխատել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։ |
2001-2008 թթ. |
աշխատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավոր։ |
2008 թվականի հունվարի 1-ից |
հանդիսացել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: |
2008 թվականի հոկտեմբերի 8-ին |
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր: |
2010 թվականի սեպտեմբերի 17-ին |
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։ |
2010 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը |
հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահ: |
2010-2013 թթ. |
հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ: |
2013 թվականի սեպտեմբերի 20-ին |
ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ՝ 4 տարի ժամկետով: |
2014 թվականի հուլիսի 25-ին |
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով: |
2014 թվականի հուլիսի 31-ից մինչև 2018 թվականի հուլիսի 25-ը |
հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ: |
2016 թվականին |
հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ: |
2017 թվականի ապրիլի 28-ին |
Հայաստանի Հանրապետության դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, որպիսի լիազորությունները 2020 թվականի սեպտեմբերի 18-ին վայր է դրել՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը։ |
2017 թվականի դեկտեմբերի 22-ին |
ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ՝ 4 տարի ժամկետով: |
2018 թվականին |
հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ: |
2018 թվականի հուլիսի 20-ին |
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ 6 տարի ժամկետով: |
2018 թվականի սեպտեմբերի 13-ին |
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ՝ 6 տարի ժամկետով: |
2020 թվականի հունվարի 25-ին |
ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, որպիսի լիազորությունները 2020 թվականի սեպտեմբերի 18-ին վայր է դրել՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը։ |
2020 թվականի սեպտեմբերի 15-ին |
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով ՀՀ Ազգային ժողովի կողմից թիվ ԱԺՈ-007-Ա որոշմամբ ընտրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր, որպիսի պաշտոնը ՀՀ Ազգային ժողովի նիստում տրված երդմամբ ստանձնել է նույն թվականի սեպտեմբերի 18-ին: |
2021 թվականից մինչ օրս |
հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովում (CEPEJ) որպես Հայաստանի Հանրապետության անդամ։ |
Գիտամանկավարժական գործունեություն |
|
2014-2015թթ., ինչպես նաև 2017 թվականից մինչ օրս |
դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում («ՀՀ քաղաքացիական դատավարության արդի հարցերը» և «ՀՀ վարչական դատավարության արդի հարցերը» թեմաներով)։ |
2016-2019թթ. |
հանդիսացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունք և քաղաքացիական դատավարություն մասնագիտացմամբ պետական քննական հանձնաժողովի նախագահ։ |
2019 թվականից առ այսօր |
դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում («ՀՀ Վճռաբեկ դատարանի, Եվրոպական դատարանի նախադեպերի և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների իրավական գործողությունների ազդեցությունը ՀՀ իրավական համակարգում» և «Վարչական դատավարության արդի խնդիրներ» թեմաներով)։ |
Պետական պարգևներ և պատվավոր կոչումներ |
|
2014 թվականի սեպտեմբերի 18-ին |
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: |
2017 թվականի դեկտեմբերի 29-ին |
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: |
2020 թվականի հունվարի 18-ին |
Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատական համակարգերի համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով: |
Պարգևատրումներ |
|
2013 թվականին |
Արդարադատության բնագավառում ունեցած ներդրման համար <<Հայաստանի Հանրապետության դատավորների միություն>> հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվել է պատվոգրով: |
2013 թվականին |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից պարգևատրվել է <<Ներսես Շնորհալու>> անվան հուշամեդալով։ |
2013 թվականին |
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից պարգևատրվել է պատվոգրով և հուշանվերով։ |
2018 թվականին |
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից պարգևատրվել է պատվոգրով և հուշանվերով։ |
2018 թվականին |
Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կողմից պարգևատրվել է հուշամեդալով։ |
Այլ տվյալներ 1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Ամուսնացած է, ունի երկու որդի։ |
Գիտական և մեթոդական աշխատանքների ցանկ