ՌԱՖԱՅԵԼ ԱՇՈՏԻ ՊԱՊԱՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (1997-2010թթ.)
![[Papayan's photo]](../../../images/members/papayan_sm.jpg)
Ռաֆայել Պապայանը ծնվել է 1942 թ. դեկտեմբերի 22-ին, դրամատուրգ Արամաշոտ Պապայանի ընտանիքում:
1965թ. ավարտել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը:
1965-1967թթ. աշխատել է Աշտարակի շրջանի Ուջան գյուղում ուսուցիչ:
1967-1968թթ. Երեւանի Վ.Բրյուսովի անվան ինստիտուտի ռուս գրականության ամբիոնի լաբորանտ էր, իսկ 1969թ.՝ Երեւանի պետհամալսարանի գրական կապերի կաբինետում որպես լաբորանտ:
1969-1971թթ. եղել է Տարտուի (Դորպատի) համալսարանի ասպիրանտ:
1972թ. Տարտուի համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ:
1972-1980թթ. եղել է Երեւանի պետհամալսարանի դասախոս, այնուհետեւ՝ դոցենտ:
1981-1982թթ. աշխատել է Երեւանի պետհամալսարանի հայագիտության լաբորատորիայում որպես ավագ գիտաշխատող:
1975թ. Հայկական Հելսինկյան խմբի կազմավորման նախաձեռնողներից եւ կազմակերպիչներից է (լեգալ գործող հասարակական կազմակերպություն, որը զբաղվում էր Խորհրդային Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների բացահայտումով եւ հրապարակումով):
1982-1987թթ. եղել է քաղբանտարկյալ (Մորդովիայի խիստ ռեժիմի գաղութում, դատապարտվել է «Հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա» մեղադրանքով՝ 4 տարի ազատազրկման, հետագա 2 տարի աքսորով, ազատվել է վաղաժամկետ՝ գորբաչովյան բարեփոխումների շրջանակում):
1987-1988թթ.՝ գործազուրկ:
1989թ.՝ Մարդու իրավունքների հայկական լիգայի հիմնադիր եւ նախագահ:
1989թ. եղել է Երեւանի պետական կոնսերվատորիայի հայագիտության ամբիոնի հիմնադիրը եւ վարիչը:
1990-1995թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ Նախագահության անդամ:
1992-ից Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ է:
1994-1997թթ. եղել է Ուղղափառության միջպառլամենտական վեհաժողովի քարտուղարության անդամ:
1995թ. հունիսի 14-ին պարգեւատրվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու՝ Սուրբ Բարեպաշտ իշխան Դանիել Մոսկովյանի «За труды во славу Святой Церкви» շքանշանով (Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Բ-ի հրամանագիր, 1995, հունիսի 14):
1995-1997թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, գիտության, կրթության եւ մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ:
1997 թվականից ՀՀ սահմանադրական դատարանի անդամ է:
1998թ. ստացել է Դատավորի որակավորման բարձրագույն դաս (ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-29 հրամանագիր, 1998, ապրիլի 23):
2003թ. օգոստոսի 15-ին պարգեւատրվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով (Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի թիվ 180 Կոնդակ, 2003, օգոստոսի 15):
Հեղինակ է բազմաթիվ աշխատությունների՝ հրապարակված Երեւանում, Մոսկվայում, Ս.Պետերբուրգում, Տարտուում (Էստոնիա), Փարիզում եւ այլուր: Բացի գրականագիտական աշխատություններից (դրանց թվում «Ազգային տաղաչափության համեմատական տիպաբանություն» մենագրությունը, Երեւան, 1981, ռուսերեն), հեղինակ է բանաստեղծական ժողովածուի («Տագնապներ». Բանաստեղծություններ. Երեւան, «Նաիրի», 1991. «Անահիտին». Բանաստեղծություններ. Նախադպրոցական եւ դպրոցական տարիքի համար. – Երեւան, «Ամրոց գրուպ», 2002):), թարգմանությունների, այդ թվում՝ Միսաք Մեծարենցի (Мисак Мецаренц. Лирика. Полное собрание. Ереван, 1997), Բուլատ Օկուջավայի (Булат Окуджава. Ночной разговор. Ереван, 2000. – 160 с.), բազմաթիվ հրապարակախոսական աշխատությունների (այդ թվում՝ «Маски террора», Ереван, «Арачэнтац», 1992), իրավունքի հիմնահարցերին առնչվող աշխատությունների, ի թիվս որոնց՝ «Христианские корни современного права» (Ереван, «Нжар», 2000), «Суд в библейском осмыслении» (Ереван, 2001), «Христианские корни современного права» (Москва, 2002), «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները», Մ.Ա.Ս.Էջմիածին, 2002) մենագրությունները:
Ունի 2 զավակ (որդի եւ դուստր), 1 թոռ:
Էջի սկիզբ
|