ՎԱԼԵՐԻ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (1996-2014 թթ.)
![[Poghosyan՛s photo]](../../../images/members/poghosyan_sm.jpg)
Վալերի Պողոսյանը ծնվել է 1944 թ. մարտի 25-ին Երեւանում։
1961-1966 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, մասնագիտությամբ ֆիզիկոս է։
1969-1972 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության գծով ասպիրանտուրայում, փիլիսոփայական գիտությունների թեկնածու է (1974 թ.)։
1974-1990 թթ. աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, փիլիսոփայության եւ իրավունքի խմբագրության վարիչ։
1990-1991թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար։
1991-1992 թթ. եղել է ՀՀ ՆԳՆ նախարար։
1992-1993 թթ. եղել է ՀՀ ԱԱՊՎ պետ։
1993-1996 թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական։
1990-1998 թթ. ՀՀ Նախագահի ներման հանձնաժողովի նախագահն էր։
1996 թվականից ՀՀ սահմանադրական դատարանի անդամ է։
1992 թ. գեներալ-մայոր է։
ՀՀ Նախագահի հրամանագրով 1998 թ. նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս:
Հեղինակ է.
1. Գաղափարախոսությունը եւ սահմանադրությունը (համահեղինակ), Երեւան, 1999թ.
2. Սահմանադրական հասկացությունների համառոտ բառարան, Երեւան, Նժար, 2001թ.
3. Մարդու իրավունքներ. հասկացություններ, սկզբունքներ, մոտեցումներ, Երեւան, «Լինգվա», 2002թ.
4. Ժողովրդավարություն եւ իրավունք, Երեւան, 2003թ.
5. Քաղաքագիտություն (համահեղինակ), Երեւան, 2004թ.
գրքերի եւ ավելի քան 50 հոդվածի, որոնք վերաբերում են մարդու իրավունքների, սահմանադրական իրավունքի, քաղաքականության եւ իրավունքի փոխհարաբերության հարցերին։
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Տիրապետում է հայերենին եւ ռուսերենին։
Էջի սկիզբ
|