ԷԴԳԱՐ ՇԱԹԻՐՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր

Ծնվել է 18.08.1980 թվականին, Երևան քաղաքում:
Կրթությունը
1996-2000թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ՝գերազանցության դիմպլոմով:
2000-2002թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա:
2002-2005թթ. – ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ:
Գիտական աստիճանը, կոչումը
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (hեղինակ և համահեղինակ է 30 գիտական աշխատությունների և հոդվածների):
Աշխատանքային (մասնագիտական) գործունեությունը
2020թ. - Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության (IDLO) ավագ փորձագետ:
2020թ. - փորձագետ (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր):
19.11.2019թ.- 06.12.2019թ. - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
13.06.2015թ.- 19.11.2019թ. - Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ:
23.04.2018թ.-ից ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ):
2018թ.-ից ՀՀ արդարադատության ակադեմիայի դասընթացավար:
09.10.2019թ.-ին ՀՀ փոխվարչապետի N 698-Ա որոշմամբ ընդգրկվել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում հաշվետվողականության և բարեվարքության ոլորտի բարեփոխումների աշխատանքային խմբի կազմում:
20.12.2016թ.-ին ՀՀ նախագահի ՆԿ-262-Ա կարգադրությամբ ընդգրկվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի կազմում:
2004-2017թթ. - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս/ասիստենտ/դոցենտ:
2007թ. - ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական:
2002 - 2005թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության մասնագետ:
Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
Երևանի պետական համալսարանի՝ Իրավագիտություն 001 մասնագիտական խորհրդի (թվանիշը՝ ԺԲ.00.02) անդամ:
Պարգևներ/կոչումներ
2018թ.-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով:
2014թ.-ին պարգևատրվել է ՀՀ կրթության նախարարի շնորհակալագրով:
Կուսակցական պատկանելությունը`
Անկուսակցական:
Լեզուներ
Հայերեն (մայրենի), անգլերեն, ռուսերեն:
Գիտական և մեթոդական աշխատանքների ցանկ
Էջի սկիզբ
|