ՄԱՆՈՒԿ ԼԵՎՈՆԻ ԹՈՓՈՒԶՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (2009 - 2014թթ.)
![[Topuzyan's photo]](../../../images/members/topuzyan_sm.jpg)
Մանուկ Լեւոնի Թոփուզյանը ծնվել է 1949թ. մարտի 5-ին, Երեւանում։
1966թ. ավարտել է Երեւանի թիվ 64 միջնակարգ դպրոցը։
1973թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1977-1987թթ. աշխատել է Երեւանի «Նաիրիտ» ԳԱՄ-ում իբրեւ ավագ իրավախորհրդատու։
1987-1991թթ. աշխատել է ՀՀ պետական արբիտրաժում, որպես պետական արբիտր, կոլեգիայի անդամ։
1991թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2000թ. եղել է ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
2000թ. նոյեմբերի 6-ին նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ Միաժամանակ հանդիսացել է ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի նախագահ։
2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։
ՀՀ նախագահի 2009թ. հուլիսի 8-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՍԴ անդամ։
Եղել է Հայկական ԽՍՀ-ում հիմնադրված եւ գործած ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության /ԱՄԿ/ անդամ։
Պարգեւատրվել է ՝ ՀՀ «Մխիթար Գոշ», ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», ՀՀ ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, Ֆ. Նանսենի ոսկյա մեդալով։
Հրետանու պահեստազորի սպա է։
Ամուսնացած է, ունի 2 զավակ, 2 թոռ։
Էջի սկիզբ
|