Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

ՍԴ կառուցվածքը

arrowՍԴ նախագահ
arrowՍԴ դատավորներ
arrowԱշխատակազմի ղեկավար
arrowԱշխատակազմի ղեկավարի տեղակալ
arrowԻրավախորհրդատվական վարչություն
arrowՓորձագիտական-վերլուծական բաժին
arrowՄիջազգային պայմանագրերի բաժին
arrowԱնհատական դիմումների վերլուծության բաժին
arrowԱրձանագրային բաժին
arrowՏեղեկատվական և ծրագրային ապահովման բաժին
arrowԹարգմանչական և հրատարակչական բաժին
arrowԸնդհանուր բաժին
arrowՀաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժին
arrowՏնտեսական բաժին
arrowԳրադարան
arrowՄամուլի քարտուղար
arrowԿադրերի տեսուչ
arrowԱնցագրային

 

 

ՀՐԱՅՐ ՎԱՐԴԱՆԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր

[Hovhanissyan's photo]

Ծնվել է 1970թ. հուլիսի 8-ին Արարատի մարզի Դարակերտ գյուղում:

1977-1987թթ. սովորել է Դարակերտի միջնակարգ դպրոցում:

1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պահեստազորի մայոր է:

1990-1995թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: Իրավաբան:

1996-1998 թթ. սովորել է ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում:

1996-1998թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ:

1998-1999թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ:

1999-2001թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ:

2001թ. ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է բնապահպանության փոխնախարար։

1998 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:

2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, նաև նույն դպրոցի շրջանավարտ է։

2001-2010թթ. եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան:

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին եղել է նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու:

2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը եղել է Արդարադատության նախարար:

2013-2015 թթ. եղել է Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:

2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 18-ը եղել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

2017 թվականի մայիսի 20-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը եղել է Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» (2013 թ.) եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2016 թ.) մեդալներով:

2000 թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2017 թվականին Պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Կառավարման կիսանախագահական ձևը Հայաստանի Հանրապետությունում (սահմանադրական մոդել և իրականություն)» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

40-ից ավելի գիտական հոդվածների և ձեռնարկների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու աղջիկ և մեկ տղա զավակներ։

[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային համագործակցություն] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]