ԱՐԹՈՒՐ ԳՐԻՇԱՅԻ ՎԱՂԱՐՇՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր

Արթուր Վաղարշյանը ծնվել է 1963 թ. հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում:
1981-1983 թթ. ծառայել է խորհրդային զինված ուժերում:
1989 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև ուսանել Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում:
1993 թվականից աշխատում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս:
1996 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Հայաստանի առաջին հանրապետության դատական համակարգը (1918-1920 թթ.)» թեմայով:
2013 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Հայաստանի առաջին հանրապետության պետական իշխանության համակարգը (1918-1920 թթ.)» թեմայով:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:
1993-1994 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս:
1994-2002 թթ. ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասիստենտ:
2002-2005 թթ. ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ:
2005 թվականից մինչ օրս ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, 2014 թվականից՝ պրոֆեսոր:
2020 թ. սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:
Էջի սկիզբ
|