ՄԻՔԱՅԵԼ ԳԱԲՐԻԵԼԻ ՍԵՎՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (1996 - 2005թթ.)
![[Sevyan's photo]](../../../images/members/_sevyan_sm.jpg)
Միքայել Սեւյանը ծնվել է 1935թ. մայիսի 12-ին Բաքվում։
1958թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, միաժամանակ աշխատել է Երեւանի զինվորական դատարանում որպես դատական նիստերի թարգմանիչ-քարտուղար։
1963թ. աշխատել է զինվորական դատախազության համակարգում որպես քննիչ, ապա՝ բանակի դատախազ։ Ունի արդարադատության գնդապետի զինվորական եւ արդարադատության ավագ խորհրդականի դասային կոչումներ։
1993-1995թթ. աշխատել է Մոսկվայի մարզի դատախազությունում որպես վարչության դատախազ։
ՀՀ Նախագահի հրամանագրով 1996թ. փետրվարի 5-ից նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:
ՀՀ Նախագահի հրամանագրով 1998թ. ապրիլի 23-ին նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս:
Էջի սկիզբ
|