ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼԻ ԲԱԼԱՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (դատավոր) (2003-2018թթ.)
![[Balayan's photo]](../../../images/members/balayan_sm.jpg)
Կիմ Բալայանը ծնվել է 1947թ. հոկտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում։
1966թ. ավարտել է Մարդակերտի միջնակարգ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որն ավարտել է 1971թ.։
1972-1975թթ. աշխատել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում որպես ավագ լաբորանտ եւ դասավանդել «Կրիմինալիստիկա» առարկան։
1975-1977թթ. եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայի դատահետքաբանական եւ ձգաբանական փորձաքննությունների բաժնի ավագ փորձագետ, իսկ 1977-1990թթ.՝ նույն բաժնի պետ։
1990-1995թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Խորհրդի նախագահության անդամ, նույն հանձնաժողովի նախագահ։
1999թ. եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի իրավաբանական ծառայության բաժնի պետ։
2000-2003թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2003թ. նոյեմբերի 18-ին Ազգային ժողովի կողմից նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։
Էջի սկիզբ
|