ԶԻՆԱՎՈՐ ԳՐԻԳՈՐԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (2003 -2009թթ.)
![[Ghukasyan's photo]](../../../images/members/ghukasyan_sm.jpg)
Զինավոր Ղուկասյանը ծնվել է 1939թ. մայիսի 25-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։
1947թ. ընդունվել եւ 1957թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
1958-1961թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում։
1961թ. ընդունվել եւ 1966թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1966-1970թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Եղեգնաձորի շրջանի դատախազության քննիչ։
1970-1978թթ. աշխատել է ՀՀ Մարտունու եւ Կալինինոյի շրջանների դատախազ։
1978-1982թթ. աշխատել է ՀՀ դատախազության ընդհանուր հսկողության բաժնի եւ քննչական վարչության դատախազ։
1982թ. ընտրվել է Երեւան քաղաքի Շահումյանի շրջանի դատավոր՝ դատարանի նախագահ։
1985թ. ընտրվել է ՀՀ գերագույն դատարանի անդամ։
1998թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր։
1999թ. փետրվարի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։
1999թ. հունիսի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է «Որակավորման բարձրագույն դասի դատավոր»-ի կոչում։
2003թ. հունիսին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ։
Էջի սկիզբ
|