ՎՈԼՈԴՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (դատավոր) (1996-2018թթ.)
![[Hovhanissyan's photo]](../../../images/members/hovhanissyan_sm.jpg)
Վոլոդյա Հովհաննիսյանը ծնվել է 1948թ. հունիսի 15-ին Լենինականում։
1967-1970 թթ. ծառայել է ռազմածովային նավատորմում։
1976 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Մինչեւ 1991թ. աշխատել է ԵՊՀ պետական, վարչական եւ միջազգային իրավունքի ամբիոնում որպես դասախոս։
1991-1996 թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։
1996թ. փետրվարի 5-ին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, այնուհետեւ՝ ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ։
Իրավաբանական գիտությունների դոկտոր է, ավելի քան 40 գիտական հոդվածների եւ մենագրությունների հեղինակ։
Էջի սկիզբ
|