Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Նորություններ

 

2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022

 

 

16 դեկտեմբերի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԿՈՂՄԻՑ ՂԵԿԱՎԱՐՎՈՂ ՈՉ ՌԱԶՄԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

15 դեկտեմբերի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի ելույթը 2014թ. դեկտեմբերի 15-ին Երեւանում հրավիրված` «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները եւ Եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման հարցում» խորագրով միջազգային համաժողովում:
[pdf, 0.1 mb]

 

15 դեկտեմբերի 2014թ.

«Սահմանադրական արդարադատություն»
Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի բանբեր
N 2(64) 2014

[ռուսերեն, անգլերեն լեզուներով]

 

12 դեկտեմբերի 2014թ.

ՌՈՒՍԱԿԱՆ ԲՈՒՀԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀՀ ՍԴ-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի Հյուսիս-արեւմտյան կառավարման ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Շամախովի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության Հայաստան կատարած այցի գլխավոր նպատակը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ երկարատեւ համագործակցության մեմորանդումի ստորագրումն է։

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, հանդիսանալով ՌԴ Հյուսիս-արեւմտյան կառավարման ինստիտուտի պատվավոր դոկտոր եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հիմնադիրներից մեկը, հյուրերի հետ մանրամասն քննարկեց հետագա համագործակցության մի շարք ծրագրեր։

Հյուրերի խնդրանքով պարոն Հարությունյանը նրանց ծանոթացրեց նաեւ ՀՀ ՍԴ գործունեությանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4

 

11 դեկտեմբերի 2014թ.

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ՍԴ-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Թիան Էրլունին։

Հիշողություններով սկսված զրույցը շարունակվեց երկկողմ հարաբերությունների էլ ավելի խորացման, արդյունավետ համագործակցությունը շարունակական դարձնելու, իրավական ոլորտում նոր նախաձեռնություններ իրականացնելու շուրջ։ Փաստվեց այդ ուղղությամբ կատարված մեծ աշխատանքը նախկին դեսպանի կողմից, ով հրաժեշտի այցին արժանացավ ՀՀ ՍԴ ոսկե հուշամեդալի։

Երկուստեք կարեւորեցին համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, պայմանավորվեցին սահմանադրական զարգացումների արդի հիմնախնդիրների շուրջ համատեղ քննարկումների կազմակերպման մասին։

Հանդիպումն իր բնույթով բարեկամական էր, քանի որ, երբ 1992 թվականին պարոն Գ. Հարությունյանը Հայաստանի Հանրապետության կողմից առաջին պաշտոնական այցը կատարեց Չինաստան, հայ պատվիրակության հետ աշխատել է նաեւ նորանշանակ դեսպանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5

 

10 դեկտեմբերի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Նախագահ Բ. Սահակյանին` Ղարաբաղի պետական անկախության մասին հանրաքվեի եւ ԼՂՀ Սահմանադրության օրվա առիթով:

 

9 դեկտեմբերի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԽԱՂՈՂԻ ԵՎ ԳԻՆՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

4 դեկտեմբերի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 96-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

3 դեկտեմբերի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ /ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ /ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԼՐԱՑՈՒՑՒՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ» N8388-AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝«ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

18 նոյեմբերի 2014թ.

Երեւանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովին նվիրված հոդվածը մեզ է տրամադրել Ղազախստանում հրատարակվող "Юридическая газета"-ի գլխավոր խմբագիր Ելենա Յասկեւիչը։
[pdf, 0.5mb, ռուսերեն]

 

17 նոյեմբերի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

6 նոյեմբերի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 315-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 309-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

6 նոյեմբերի 2014թ.

ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Խոր ցավ եմ ապրում իմ լավ բարեկամ, ազգին ու ժողովրդին անմնացորդ նվիրված, քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության բացառիկ գիտակցությամբ օժտված, իմաստուն ու խոհեմ հայորդու՝ Վլադիմիր Մովսիսյանի վախճանի համար, ում հետ երեք տասնամյակից ավելի ընկերության, հարազատության ու աշխատանքային ճանապարհ եմ անցել: Ավաղ, բոլորիս համար անխուսափելի մահվան հարվածն այսօր հասավ հայրենի ժայռերի պես ամուր ու հաստատուն մեր ընկերոջը։

Վլադիմիր Մովսիսյանի մասին շատերն են արտահայտվել ու էլի շատ բան կգրվի: Գուցե նաեւ ես պարտքի զգացումով դեռ առիթ կունենամ շատ փակագծեր բացել: Սակայն այսօր իսկ ընդհանուր գիտակցումն այն է, որ մենք համազգային կորուստ ունեցանք: Արժանահիշատակ մեր բարեկամը եզակիներից էր, որ օրհասական պահերին կարողացավ անել այն, ինչն այլոց համար անկարելի կլիներ:

Հայրենիքի հոգսը որպես բավարարություն տանող խաչուսյալի հավատով նա հայրենի հողի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը պաշտամունք դարձրեց՝ դողալով նրա ամեն մի կտորի համար։

Նա հասցրեց իր կյանքի գործն անել ամենայն սիրով ու նվիրումով, հայրենիքի խոր զգացողությամբ, երկրի հանդեպ իր խոհեմ պահվածքով՝ իր ուսերին պատվով ու արժանապատվությամբ կրելով վաստակի ծիրանին, առաջացած տարիքում անգամ շարունակելով մնալ երկրի կայացման ու շենացման գործին լծված հավատարիմ զինվոր:

Մխիթարություն Մովսիսյանի ընտանիքին, հարազատներին, բոլոր նրանց, ովքեր բախտ ու պատիվ ունեցան նրա հետ աշխատանքային ճանապարհ անցնել եւ ընկերություն անել։

Խաղաղություն նրան՝ Երկնային իր ճանապարհին։

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

6 նոյեմբերի 2014թ.

 

5 նոյեմբերի 2014թ.

ՀՅՈՒՐԵՐ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Վրաստանից եւ Գերմանիայից ժամանած հյուրերի, ովքեր Հայաստանում են գտնվում Հայաստանի եւ Վրաստանի սահմանադրական հանձնաժողովների միջեւ աշխատանքային քննարկումների շրջանակներում։

Հյուրերի կազմում էին Վրաստանի Պառլամենտի անդամ, իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեն, Վրաստանի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ Գիորգի Քվերենչխիլաձեն, Իուրի Թաբուցաձեն, Գերմանիայից՝ պետական եւ վարչական իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆ Դեգենհարթը, «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի (GIZ) ղեկավար Հայաստանում Վարդան Պողոսյանը, նույն ծրագրի իրավական խորհրդատու Հայաստանում Ենս Փորցուցեքը, նույն ծրագրի իրավական խորհրդատու Վրաստանում Թորնիկե Դարջանիան։

Քննարկվեցին Վրաստանում, Հայաստանում եւ միջազգային պրակտիկայում սահմանադրական զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Հընթացս տրվող հարց ու պատասխաններով անդրադարձ կատարվեց Վրաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին։

Հյուրերը ծանոթացան ՀՀ սահմանադրական դատարանի գործառույթներին, այցելեցին նիստերի դահլիճ, խորհրդակցական սենյակ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

30 հոկտեմբերի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1975 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1979 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԼՈՒՍՆԻ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1972 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1967 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԼՈՒՍՆԻ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1968 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՆԵՐԻՆ ՓՐԿԵԼՈՒ, ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

27 հոկտեմբերի 2014թ.

ԵՐԵՎԱՆՅԱՆ 19-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին երեւանյան միջազգային 19-րդ խորհրդաժողովը շարունակեց իր աշխատանքը։

Չորրորդ նիստը նախագահում էր Լեհաստանի սահմանադրական տրիբունալի նախագահ Անջեյ Ժեպլինսկին։

Թեմատիկ զեկույցներով հանդես եկան՝ Բոսնիայի եւ Հերցեգովինայի ՍԴ դատավոր Զլատկո Կնեժեւիչը. «Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված կարծիք արտահայտելու ազատություն, հանրային հեռարձակողների համակարգի անկախություն», Թուրքիայի ՍԴ դատավոր Էնգին Յըլդըրմը. «Թուրքիայի Հանրապետության սահմանադրական դատարանի մարդու արժանապատվության իրավագիտություն», Սերբիայի ՍԴ դատավոր Տոմիսլավ Ստոյկովիչը. «Մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը եւ Սերբիայի սահմանադրական պրակտիկան», Տաջիկստանի Հանրապետության ՍԴ դատավոր Քարիմ Քարիմովը. «Սահմանադրական արդարադատությունն ու մարդու եւ քաղաքացու պատվի եւ արժանապատվության պաշտպանությունը (Տաջիկստանի օրինակը)» ։

Զեկուցումների քննարկումներով ավարտվեց չորրորդ նիստը։

5-դ նիստը նախագահում էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։

Թեմատիկ զեկույցներով հանդես եկան՝ Բելգիայի Թագավորության ՍԴ դատավոր Տրիս Մերքս-Վան Գույը. «Մարդու արժանապատվության իրավունքը Բելգիայի Սահմանադրությունում. Սահմանադրության հոդված 23-ի գործողության շրջանակը եւ դրա կիրառումը սահմանադրական դատարանի կողմից», Մոլդովայի Հանրապետության ՍԴ նախագահ Ալեքսանդրու Տենասեն. «Մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը Մոլդովայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախադեպային պրակտիկայում», Ղազախստանի ՍԴ դատավոր Վիկտոր Մալինովսկին. «Ղազախստանի Հանրապետությունում մարդու արժանապատվությունը որպես սահմանադրական արժեք», Բուլղարիայի Հանրապետության ՍԴ դատավոր Ռումեն Նենկովը. «Անկախ դատարանի մատչելիությունը՝ որպես սահմանադրական արժեք հանդիսացող մարդու արժանապատվության պաշտպանության երաշխիքը»։

Զեկուցումների քննարկումներով եւ հարց ու պատասխաններով ավարտվեցին զեկուցումներն ու քննարկումները։

Խորհրդաժողովի աշխատանքներն ամփոփեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։

-Ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել մի քանի հիմնական նկատառումներ։ Արժանապատվության վերաբերյալ մեր գիտելիքները որքան շատ են, այնքան էլ դեռ ոչ համարժեք սիստեմավորված, որպեսզի կարողանանք ոչ միայն միարժեք բանաձեւում ներկայացնել, այլ նաեւ ունենալ դոկտրինալ միասնական մոտեցումներ այս սկզբունքի կամ սահմանադրական այս ինստիտուտի իրացման հարցում։ Որքան էլ զարմանալի է, երկու հիմնական հասկացությունների վերաբերյալ է այսպիսի վիճակ ստեղծվել՝ արժանապատվություն եւ իրավունքի գերակայություն։ Երբ վերջերս Վենետիկի հանձնաժողովում մենք անդրադարձ ունեցանք իրավունքի գերակայության էությանը, խնդիրը հետեւյալն է՝ վերջապես ո՞րն է դրա էությունը եւ որո՞նք են եվրոպական միասնական չափորոշիչներն այս առումով։ Մեծ Բրիտանիայում կազմակերպվեց կոնֆերանս սրա վերաբերյալ, 2012 թվականին նույնիսկ ՄԱԿ-ը անդրադարձավ, բանաձեւ ընդունեց իրավունքի գերակայության վերաբերյալ։ Անցյալ տարի մենք Երեւանում ունեցանք «Իրավունքի գերակայութան եվրոպական չափորոշիչները եւ ազգային իշխանությունների հայեցողության սահմանները» թեմայով բավականին լայն ընդգրկումով միջազգային կոնֆերանս, որին շուրջ 40 երկրների պատվիրակություններ էին մասնակցում։ Այսօր էլ այս հարցի վերաբերյալ բանավեճերը, քննարկումները շարունակվում են։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք ունենալ որոշակի հստակ կողմնորոշիչներ։ Կոնֆերանսը հնարավորություն տվեց լայն շրջանակներով հիմնախնդիրը ներկայացնել, ծանոթանալ միմյանց դոկտրինալ մոտեցումներին... Շատ կարեւոր է, որ մենք առաջին հերթին հարցին մոտենում ենք մարդու ինքնարժեւորման տեսանկյունից եւ տեսնում ենք այս խնդիրը նրա մշակութային համատեքստում։ Հարց է առաջանում՝ վերջին հաշվով մարդու ինքնարժեւորումն ինչով է պայմանավորված։ Արդյոք մարդու ինքնարժեւորումը նույնպես բացարձակ է, թե որոշակի սոցիալական միջավայրով պայմանավորված երեւույթ։ Չափազանց կարեւոր է նաեւ տեսնել, թե այդ ինքնարժեւորումը որքանով է դառնում մարդու եւ քաղաքացու վարքագիծը թելադրող հենք։ Մեր իրավական հարաբերությունների համար բացառիկ կարեւոր է, թե ինչպիսին է անձի սոցիալական վարքագիծը, ինչպիսին է իշխանության, հանրային եւ քաղաքական վարքագիծը եւ ինչպիսի արժեքներ են ընկած այդ վարքագծի հիմքում։ Եւ ուղղակի, թե անուղղակի մենք հանգում ենք նրան, որ եթե մարդու սոցիալական վարքագծի եւ իշխանության հանրային վարքագծի հիմքում իրավունքի գերակայության սկզբունքն է, ապա այս արժեբանության հենքի վրա մենք կարող ենք մոտենալ նաեւ այն հարցին, թե արժանապատվության ինքնարժեւորման աստիճանը, պայմանավորված նաեւ նրա վարքագծով, ինչպիսի դրսեւորումներ ու գնահատում կարող է ունենալ։ Այս տեսանկյունից, իմ կարծիքով, հարցին պետք է մոտենալ հետեւյալ դիտանկյունից՝ անձ-պետություն հարաբերություններ եւ միջանձնային հարաբերություններ։ Այսինքն՝ եւ ուղղահայաց, եւ հորիզոնական հարաբերությունների հարթության վրա... Այս տեսանկյունից սահմանադրական դատարանների պրակտիկան կարծես թե ունի ընդհանրություն, եւ մենք փորձում ենք այս հարցի բացահայտումը տեսնել յուրաքանչյուր կոնկրետ գործի քննության առանձնահատկությունների շրջանակներում եւ բացահայտել, թե որքանով է այս կամ այն ազդեցությունը հանգեցնում կամ իրավունքի սահմանափակման կամ արժանապատվության ոտնահարման։

Անդրադառնալով 19-րդ միջազգային խորհրդաժողովում ձեւավորված վիրտուալ սահմանադրական դատարանին, պարոն Հարությունյանն ասաց, թե խորհրդաժողովի աշխատանքների սկզբում մասնակիցներին բաժանվել էր հարցաթերթիկ, եւ ընթացքում բավականին հետաքրքիր պատասխաններ ստացվեցին։ Թվարկված է եղել 36 իրավունք, որոնցից բոլորի վերաբերյալ դրական արձագանքներ եղել են։ Ի դեպ, ցանկից դուրս մասնակիցների կողմից ավելացվել է եւս երկու իրավունք, որոնք նույնպես կարեւոր են արժանապատվության իրացումը երաշխավորելու համար։ Մասնավորապես շեշտվել է սեփականության իրավունքը եւ արժանապատիվ կյանքի իրավունքը։

Ապա ներկայացրեց վիրտուալ սահմանադրական դատարանի կողմից ընդունված՝ անձի արժանապատվության իրացման համար անհրաժեշտ իրավունքների նվազագույն ցանկը.

1. Կյանքի իրավունք

2. Ազատության իրավունք

3. Արժանապատվության եւ դրա պաշտպանության իրավունք

4. Անվտանգության եւ անձեռնմխելիության իրավունք

5. Իրավահավասարություն

6. Բռնության, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելք

7. Պետական մարմինների կողմից կամայական վերաբերմունքից պաշտպանություն

8. Ստրկության եւ հարկադիր աշխատանքի արգելք

9. Առանց անձի համաձայնության բժշկական եւ գիտական փորձերի արգելքը

10. Մահացածի հիշատակի հարգելը

11. Ազատությունից զրկված անձանց՝ մարդկային պայմանների իրավունք

12. Անձի ինքնավարություն

13. Անմեղության կանխավարկած

14. Անձնական կյանքի հարգման եւ պաշտպանության իրավունք

15. Իրավական պաշտպանության իրավունք։

Միջազգային վիրտուալ սահմանադրական դատարանի կողմից նշվեց, որ անձի արժանապատվության սահմանադրական կարգավիճակի էությունն առավել ամբողջական դրսեւորվում է հետեւյալ երկրների սահմանադրական դրույթներում՝

1. Լեհաստանի Սահմանադրության 30-րդ հոդվածը. «Մարդու բնական եւ անօտարելի արժանապատվությունը հանդիսանում է մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների աղբյուրը։ Այն անքակտելի է, դրա հարգանքը եւ պաշտպանությունը հանդիսանում է հանրային իշխանությունների պարտականությունը»։

2. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը. «Մարդու արժանապատվությունն անձեռնմխելի է։ Այն հարգելը եւ պաշտպանելը հանդիսանում է յուրաքանչյուր պետական իշխանության պարտականությունը»։

3. Բելգիայի Թագավորության Սահմանադրության հոդված 23-ը. «Յուրաքանչյուրն իրավունք ունի վարել մարդկային արժանապատվությանը համապատասխան կյանք»։

... Երեւանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովն ավարտեց իր աշխատանքները։

Խորհրդաժողովում ներկայացված զեկույցները առաջիկայում կհրապարակվեն քառալեզու «Ալմանախ»-2014 տարեգրքում։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7

 

24 հոկտեմբերի 2014թ.

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԵՎԱՆՅԱՆ 19-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին իր աշխատանքները սկսեց երեւանյան միջազգային 19-րդ խորհրդաժողովը։

Այն կազմակերպել են ՀՀ սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը՝ աջակցությամբ ՀՀ-ում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)։

Թեման՝ «Մարդու իրավունքների արժանապատվության սահմանադրական կարգավիճակը»։

Խորհրդաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա իր երախտագիտությունը հայտնեց բոլոր ներկաներին, առաջին հերթին հյուրերին՝ միջազգային կարեւոր այս խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու եւ Հայաստան ժամանելու համար։ Հատուկ շեշտեց Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի մասնակցությունը, եւ հանձնաժողովի մեծ դերը միջազգային մակարդակում սահմանադրական արդարադատության զարգացման գործում։ Վերջին տարիներին Վենետիկի հանձնաժողովի հետ մեկտեղ ՀՀ սահմանադրական դատարանի լավ բարեկամն ու աջակիցն է դարձել նաեւ Գերմանական GIZ կազմակերպության իրավական ծրագիրը, առանց որի անհնարին կլիներ նման շարունակական ընդգրկուն ու պատասխանատու խորհրդաժողովների գումարումը։

Գ. Հարությունյանը շնորհակալությամբ փաստեց 20-ից ավել երկրներից ժամանած սահմանադրական դատարանների նախագահների եւ պատվիրակությունների ներկայությունը։ Նա կարեւորեց այսօրվա քննարկվելիք՝ «Անձի արժանապատվության սահմանադրական կարգավիճակը» թեման, որը հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի հետ տեւական քննարկումների արդյունքում եւ, մեկնաբանելով դրա կարեւորությունը, ներկայացրեց թեմայի հետ կապված կարեւոր դրույթներ, որոնք քննարկման առարկա կդառնան այս խորհրդաժողովում։

Այս խորհրդաժողովում մի նորամուծություն կա՝ ներկաների մասնակցությամբ կձեւավորվի վիրտուալ սահմանադրական դատարան, որը պիտի պատասխանի մեկ հարցի՝ «Ո՞րն է սահմանադրական մակարդակում մարդու արժանապատվության առավել խոր ու ամբողջական բանաձեւումը»։ Խորհրդաժողովի մասնակիցներից յուրաքանչյուրն իր տեսակետը կներկայացնի այդ հարցի հետ կապված եւ խորհրդաժողովի աշխատանքներն ամփոփելիս կընդունվի վիրտուալ սահմանադրական դատարանի «որոշումը»։

Գ. Հարությունյանը խորհրդաժողովին մաղթեց ստեղծագործական մթնոլորտ եւ արդյունավետ աշխատանք։

Բացման խոսքով հանդես եկավ նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն։ Նա գոհունակություն հայտնեց Վենետիկի հանձնաժողովի եւ ՀՀ սահմանադրական դատարանի սերտ համագործակցության համար, որի վկայություններից մեկը երեւանյան միջազգային խորհրդաժողովներն են, որոնք մշտապես կազմակերպվում են Հանձնաժողովի եւ ՀՀ սահմանադրական դատարանի հետ համատեղ։

Խորհրդաժողովին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Ուղերձում մասնավորապես ասված է՝ «Խորհրդաժողովի հարգարժան մասնակիցներ, շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել 20-ից ավելի երկրների անվանի սահմանադրագետներ՝ քննության առնելու բացառիկ կարեւորության մի հիմնախնդիր՝ մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը։ …Մեզ համար քննության առարկա հիմնախնդիրն առավել կարեւորվում է՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել կարեւոր սահմանադրական բարեփոխումների։ Ընդամենն օրեր առաջ է մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Այն քննարկվել եւ հավանության է արժանացել նաեւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում եւ առաջիկայում քաղաքական քննարկումների փուլ է անցնելու»։

…ՀՀ Նախագահի ուղերձում կարեւորվում են Սահմանադրության համար անկյունաքարային նշանակություն ունեցող մարդու արժանապատվության սահմանադրական ինստիտուտը եւ դրա իրացման անհրաժեշտ իրավական կառուցակարգերը։

Հանրապետության Նախագահը համոզմունք է հայտնում, որ այս հրատապ հիմնախնդրի շուրջ երեւանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովում ներկայացվող զեկույցները եւ քննարկումներն օգտակար դերակատարություն կունենան թե՛ սահմանադրական զարգացումների եւ թե՛ սահմանադրական արդարադատության պրակտիկայի տեսանկյունից։

Ուղերձում պարոն Նախագահը խորհրդաժողովի մասնակիցներին մաղթում է բեղմնավոր աշխատանք եւ հաճելի օրեր մեր հյուրընկալ երկրում։

Խորհրդաժողովում ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։ Վերջինս ընդգծեց ՀՀ սահմանադրական դատարանի առանձնահատուկ դերը ոչ միայն իր որոշումներով արժանապատվության իրական բովանդակությունը եւ գործնական նշանակությունն ամրագրելու, այլեւ նման կարեւորություն ունեցող համաժողովների նախաձեռնությունը։

Խորհրդաժողովի 1-ին նիստում, որը նախագահում էր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, թեմատիկ զեկուցումներով հանդես եկան՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր Զդրավկա Կալայջիեւան. «Մարդու արժանապատվության վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դոկտրինալ մոտեցումները՝ որպես Եվրոպական կոնվենցիայի հիմնարար արժեք», Լեհաստանի սահմանադրական տրիբունալի նախագահ Անջեյ Ժեպլինսկին. «Մարդու արժանապատվություն եւ անհատի արժանապատվություն», ՌԴ ՍԴ դատավոր Նիկոլայ Բոնդարը. «Անձի արժանապատվությունը սահմանադրական արդարադատության արժեհամակարգում»։

Զեկուցումների քննարկումներով ավարտվեց առաջին նիստը։

Երկրորդ նիստը նախագահում էր Մոլդովայի ՍԴ նախագահ Ալեքսանդրու Տենասեն։ Թեմատիկ զեկուցումներով հանդես եկան՝ Գերմանիայի Դաշնության Թյուրինգիայի երկրամասի ՍԴ անդամ Մանֆրեդ Բալդուսը. «Մարդու արժանապատվության նորմը Գերմանիայի Հիմնական օրենքում, նորմի զարգացումը 1949 թվականից», Լատվիայի ՍԴ նախագահ Ալդիս Լավինշը. «Մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը եւ Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախադեպային պրակտիկան», Իսրայելի գերագույն դատարանի դատավոր Սալիմ Ջուբրանը. «Մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակն Իսրայելում», Պորտուգալիայի ՍԴ փոխնախագահ Մարիա Լուսիա Ամարալը. «Մարդու արժանապատվության հիմնահարցը Պորտուգալիայի սահամանդրական դատարանի պրակտիկայում»։

Կայացան զեկույցների քննարկումներ։

3-րդ նիստը նախագահում էր Լատվիայի ՍԴ նախագահ Ալդիս Լավինշը։ Թեմատիկ զեկուցումներով հանդես եկան՝ Վրաստանի ՍԴ նախագահ Գեորգի Պապուաշվիլին. «Մարդու արժանապատվությունը որպես հիմնարար իրավունք եւ առաջնորդող սկզբունք Վրաստանում սահմանադրական որոշումների կայացման գործընթացում», Լիտվայի ՍԴ դատավոր Գեդիմինաս Մեսոնիսը. «Մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը. Լիտվայի փորձը», ՀՀ ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ Նելլի Առաքելյանը. «Անձի արժանապատվության սահմանադրական կարգավիճակը եւ դրա արտացոլումը սահմանադրական արդարադատության շրջանակներում», Կորեայի ՍԴ սահմանադրական վերլուծության փորձագետ Սունհուղ Կիմը. «Ինչպես են չամրագրված իրավունքները բխում Կորեայի Հանրապետության Սահմանադրության մարդու արժանապատվությանն առնչվող դրույթից (հոդված 10)» ։

Այսօրվա նիստն ավարտվեց զեկույցների քննարկումներով։

Հոկտեմբերի 25-ին խորհրդաժողովը կշարունակի աշխատանքը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6

 

16 հոկտեմբերի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

16 հոկտեմբերի 2014թ.

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԱՅՑԸ

Հոկտեմբերի 16-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին։

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ Սահմանադրական դատարանում դեսպանի հետ հրաժեշտի հանդիպում կազմակերպվեց ՍԴ անդամների եւ դեսպանին ուղեկցող անձանց մասնակցությամբ։

Ներկայացնելով հյուրին, պարոն Հարությունյանը կարեւորեց վերջին տարիներին իրավական ոլորտում հայ-չինական հարաբերությունների զարգացումը, որում իր անձնական ակտիվ ներդրումն է ունեցել պարոն Թիան Չանչունը։ Եղել են փոխադարձ այցելություններ՝ ՀՀ ՍԴ պատվիրակությունն է մեկնել Չինաստան եւ ՉԺՀ Ազգային Մեծ Ժողովի մշտական կոմիտեի իրավական հանձնաժողովի պատվիրակությունն է հյուրընկալվել ՀՀ ՍԴ-ում։ Եվ պատահական չէ, որ Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում կայացրեց՝ «Հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացման, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի եւ Չինաստանի ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական Ժողովի իրավաբանական հանձնաժողովի միջեւ համագործակցության հաստատման գործում ունեցած ակնառու ավանդի համար Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն ԹԻԱՆ ՉԱՆՉՈՒՆԻՆ պարգեւատրել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ՈՍԿԵ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ»։

Հանձնելով հուշամեդալը, պարոն Հարությունյանը դեսպանին հաջողություններ մաղթեց նրա հետագա գործունեության համար։

Շնորհակալական խոսքով հանդես եկավ դեսպանը։

Հանդիպման մասնակիցները շնորհավորեցին դեսպանին եւ բարի ճանապարհ մաղթեցին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5

 

8 հոկտեմբերի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
N 3(73) 2014

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
(Հավելված) N 3 2014

(ռուսերեն, անգլերեն)

 

7 հոկտեմբերի 2014թ.

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՍԴ-ՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին։

Զրույցն ընթացավ դատական համակարգի հնարավոր բարեփոխումների հետ կապված հարցերի շուրջ։

Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների համատեքստում քննարկվեցին նաեւ սահմանադրական արդարադատության հետագա զարգացման հետ կապված խնդիրներ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

3 հոկտեմբերի 2014թ.

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մուն-ի ուղերձը

Սահմանադրական դատարանների 3-րդ համաշխարհային կոնգրեսին, որին մասնակցում էին 114 երկրների ու միջազգային կազմակերպությունների շուրջ 350 պատվիրակներ /Սեուլ, 29.09.2014թ./ [docx, անգլերեն]
[Movie, 1.9Gb]

 

29 սեպտեմբերի 2014թ.

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ 3-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԸ ՍԵՈՒԼՈՒՄ

Երեկ` սեպտեմբերի 28-ին, Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում իր աշխատանքներն սկսեց Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի 3-րդ կոնգրեսը: Կոնգրեսի շրջանակներում կայացան սահմանադրական արդարադատության տարածաշրջանային եւ լեզվական խմբերի հանդիպումները:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ պրն Գագիկ Հարությունյանը մասնակցեց Եվրոպական սահմանադրական դատարանների կոնֆերանսի անդամների հանդիպմանը: Նույն օրը Գ. Հարությունյանի նախագահությամբ կայացավ նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի մասնակիցների հանդիպումը, որի շրջանակներում քննարկվեցին կազմակերպության հետագա անելիքները, կազմակերպության գալիք միջոցառումների ցանկը եւ անդամների միջեւ համագործակցության հիմնական ուղղությունները: Նույն օրը երեկոյան կայացավ Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի բյուրոյի նիստը, որը նախագահում էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պրն Գ. Հարությունյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին Բյուրոյի գործունեության հաշվետվության հաստատման, ֆինանսական հաշվետվության, Համաշխարային կոնֆերանսին ֆինանսական ներդրումներ կատարելու ուղեցույցի հաստատման եւ այլ հարցեր:

Այսօր` սեպտեմբերի 29-ին, կայացավ Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի 3-րդ կոնգրեսի բացման արարողությունը, որին բացման ուղերձով դիմեցին Կորեայի Հանրապետության նախագահ Փակ Կըն Հյեն եւ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար պրն Պան Գի Մունը (վիդեոկապով): Մատնանշելով միջոցառումների անցկացման կարեւորությունը, սահմանադրական արդարադատության կայացման եւ սոցիալական ինտեգրման դերը ՄԱԿ-ի կանոնադրությամբ հռչակված նպատակներին հասնելու գործում, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջույններ հղեց Կորեայի Հանրապետության նախագահ տկն Փակ Կըն Հյեին, Կորեայի սահմանադրական դատարանի նախագահ պրն Փարկ Հան Չուլին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ պրն Ջիանի Բուքիքիոյին եւ Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի բյուրոյի նախագահ պրն Գագիկ Հարությունյանին` Երրորդ կոնգրեսին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Կոնգրեսի աշխատանքները կշարունակվեն մինչեւ ս.թ. հոկտեմբերի 1-ը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3| 4| 5

 

26 սեպտեմբերի 2014թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 3-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ

2014թ. սեպտեմբերի 28-ին Սեուլում (Հարավային Կորեա) իր աշխատանքները կսկսի Սահմանադրական դատարանների երրորդ համաշխարհային Կոնգրեսը, որին անդամակցում են աշխարհի 92 երկրների սահմանադրական դատարաններ։ Հրավիրյալներով հանդերձ, Կոնգրեսի աշխատանքներին կմասնակցեն 100-ից ավելի երկրների պատվիրակություններ։

Կոնգրեսի եռօրյա աշխատանքներին կմասնակցի նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գ. Հարությունյանը, ում նախագահությամբ սեպտեմբերի 28-ին տեղի կունենա համաշխարհային այդ հեղինակավոր կազմակերպության բյուրոյի նիստը։

Համաշխարհային կոնգրեսի շրջանակներում քննության կառնվեն այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են. «Սոցիալական ինտեգրման միջազգային չափանիշները», «Սահմանադրական արդարադատության դերը սոցիալական ինտեգրման գործընթացում», «Սահմանադրական դատարանների անկախության երաշխավորման հիմնախնդիրները» եւ այլն։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

18 սեպտեմբերի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԵՏԱԳԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1951 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱԱԳԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՅԱՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4262-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 4264-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

5 սեպտեմբերի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

3 սեպտեմբերի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍՒ 3-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՒԺԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ - ԾՐԱԳԻՐ 2» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱ-ՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

26 օգոստոսի 2014թ.

ԲԱՑԱՐՁԱԿ ՍՈՒՏ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթն օգոստոսի 26-ին «տեղեկատվություն» է տարածել՝ «Գագիկ Հարությունյանին չի հաջողվել համոզել Ծառուկյանին» վերտաառությամբ։

Հոդվածն ամբողջությամբ հորինվածք է։

Գագիկ Հարությունյանն երբեւիցե Գագիկ Ծառուկյանի հետ նման հարց չի քննարկել, մտերմական հարաբերություններով հանդերձ վերջին ամիսներին նրա հետ որեւէ առանձնազրույց չի ունեցել։ Ու ընդհանրապես` սահմանադրական բարեփոխումների հարցում Հարությունյանը մասնագիտական քննարկումներից ու հանրային իրազեկումից բացի որեւէ մակարդակում գաղտնի կամ ոչ գաղտնի հանդիպումներ չի ունենում։

Նման ապատեղեկատվությունը կարող է գնահատվել միայն ինչ-ինչ քաղաքական նպատակ հետապնդող պարզունակ ու անհաջող քայլ։

ՀՀ ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

18 հուլիսի 2014թ.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԼՂՀ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով հուլիսի 20-ին երկօրյա աշխատանքային այցով ԼՂՀ է մեկնելու ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը։

Աշխատանքային այցի շրջանակներում քննարկվելու են իրավական զարգացումների եւ սահմանադրական արդարադատության ոլորտում համագործակցության մի շարք հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

15 հուլիսի 2014թ.

«Սահմանադրական արդարադատություն»
Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի բանբեր
N 1(63) 2014

[ռուսերեն, անգլերեն լեզուներով]

 

15 հուլիսի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
N 2(72) 2014

 

7 հուլիսի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (28.11.2007թ.) 139-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 140-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

26 հունիսի 2014թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻՆՍԿՈՒՄ

Հունիսի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն աշխատանքային այցով մեկնեց Մինսկ՝ մասնակցելու Բելոռուսի Սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսի աշխատանքներին։

Կոնֆերանսի բացմանը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի անունից, ողջույնի խոսք կասի Գ. Հարությունյանը։

Կոնֆերանսի լիագումար նիստում պարոն Հարությունյանը հանդես կգա «Սահմանադրական վերահսկողության համակարգային բնույթին եւ գործունակությանն առնչվող նոր մարտահրավերները» թեմայով ծավալուն զեկուցումով։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

25 հունիսի 2014թ.

ՍԽԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԵԼՔ լրատվական-վերլուծական կայքը տարածել է մի տեղեկատվություն (այն տարածեցին նաեւ որոշ թերթեր, ի մասնավորի` «Ժողովուրդ»-ը` 25 հունիսի), ըստ որի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքով նվազելու էին դատավորների կենսաթոշակները եւ, իբր, փոխարենը բարձրանալու էր Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակը։

Սա բացարձակապես ապատեղեկատվություն է` ՍԴ անդամների թոշակը ոչ մի օրենքով չի բարձրացել: ՍԴ գործող անդամների համար պահպանվել է այսօր առկա վիճակը, իսկ նոր նշանակվողները կստանան անհամեմատ պակաս թոշակ, ինչպես բոլոր մյուս դատավորները:

Ի դեպ, կարելի էր սպասել օրինագծի վերջնական տարբերակին` բացառելով ոչ ճշտված տեղեկատվության տարածումը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

13 հունիսի 2014թ.

ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ

Հունիսի 12-ին Վենետիկում իր աշխատանքը սկսեց «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 99-րդ լիագումար նիստը։ Հանձնաժողովի բյուրոյի եւ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանը։ Անցկացվող նիստի օրակարգում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությանն առնչվող հիմնահարցեր, որոնք մասնավորապես վերաբերում են ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն։ Պարոն Հարությունյանը ելույթով հանդես եկավ նշված հարցի վերաբերյալ, ինչպես նաեւ Հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների արդի ընթացքի մասին։

Պարոն Հարությունյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց նաեւ Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանադրական արդարադատությանն առնչվող օրինագծերի վերաբերյալ պատրաստված զեկույցների առանցքային դրույթները։

Նշված հարցերի առնչությամբ Հանձնաժողովն ընդունեց համապատասխան եզրակացություններ։ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի աշխատանքները կշարունակվեն նաեւ հունիսի 14-ին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

11 հունիսի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ, ՊՏՂԱՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 604 ՈՐՈՇՄԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

4 հունիսի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 224-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` «ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ» ԴՐՈՒՅԹԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

29 մայիսի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ) (ՀՅՈՒՍԻՍ - ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ - ԾՐԱԳԻՐ 3) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

14 մայիսի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԵՐԿՐԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ԵՐԿՐԻ ՀԵՌԱՀԱՐ ԽՈՐԱՉԱՓՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՄԱՆԱՏԻՊ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

13 մայիսի 2014թ.

Ս.թ. մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում իր աշխատանք է սկսել Եվրոպական սահմանադրական դատարանների կոնֆերանսի 16-րդ կոնգրեսը: Կոնգրեսի մասնակիցներին ուղերձով դիմեց Ավստրիայի Հանրապետության Դաշնային Նախագահ պրն Հայնց Ֆիշերը:

Կոնգրեսի հանդիսավոր բացմանը Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պրն Գագիկ Հարությունյանը: 16-րդ կոնգրեսի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պրն Գագիկ Հարությունյանն հանդիպումներ ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պրն Դին Շպիլմանի, Ավստրիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ պրն Գերհարտ Հոլցինգերի, Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նորանշանակ նախագահ պրն Ալդիս Լավինշի, Թուրքիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ պրն Հաշիմ Քիլիջի հետ: Կոնգրեսի աշխատանքները կշարունակվեն մինչեւ մայիսի 14-ը:

Եվրոպական սահմանադրական դատարանների կոնֆերանսը հիմնադրվել է 1972թ. Ավստրիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Հարավսլավիայի սահմանադրական դատարանների նախաձեռնությամբ: Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Կոնֆերանսին 2000 թվականից:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

7 մայիսի 2014թ.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանի «Շահամիր եւ Հակոբ Շահամանիրյաններ» սրահում տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հիմնադրույթները:

ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների
մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն

Լուսանկարներ 1 | 2

 

29 ապրիլի 2014թ.

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԱՅՑԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ապրիլի 29-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակի «Հայաստանի Ազգային ժողովին աջակցման» ծրագրի տնօրեն Շոն Մակնեյլիի ղեկավարած պատվիրակությանը։

Բովանդակալից քննարկում ծավալվեց Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ։ Հատուկ անդրադարձ կատարվեց հայեցակարգի այն դրույթներին, որոնք վերաբերում են ՀՀ Ազգային Ժողովին եւ նրա գործառույթներին։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ձեւավորել հետագա համագործակցության շրջանակը եւ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման շրջանակներում ակտիվ համագործակցություն ծավալել։ Կողմերը հույս հայտնեցին, որ ՀՀ սահմանադրական դատարանի եւ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակի «Հայաստանի Ազգային ժողովին աջակցման» ծրագրի համագործակցությունը կկրի արդյունավետ եւ շարունակական բնույթ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

28 ապրիլի 2014թ.

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Սահմանադրական իրավունքի կենտրոնն այսօր «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հիմնադրույթները» թեմայով հանրային քննարկում էր կազմակերպել։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց Սահմանադրության դինամիկ զարգացմանը, իրավունքի գերակայությանն առնչվող հիմնախնդիրները՝ մատնանշելով արդի փուլում ՀՀ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, մասնավորապես առանձնացնելով այն խնդիրները, որոնք պայմանավորում են սահմանադրական բարեփոխումները եւ համակարգված տեսքով ներկայացրեց դրանց լուծման՝ միջազգային չափանիշներին համահունչ եղանակները։ Միաժամանակ պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը պատրաստվում է պարբերաբար հանրային քննարկումներ կազմակերպել տարբեր ձեւաչափերով, ընդհուպ բացառապես լրագրողական լսարանի համար։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանն էլ ներկայացրեց հանրաքվեի ինստիտուտին առնչվող հայեցակարգային մոտեցումները, հանրաքվեի սահմանադրա-իրավական երաշխիքները։

Վերջում զեկուցողները պատասխանեցին լրագրողների հարցերին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

25 ապրիլի 2014թ.

ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ապրիլի 25-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։

Զրույցն ընթացավ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների ընթացքի շուրջ: Դեսպանը պատրաստակամություն հայտնեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հասարակական քննարկման գործընթացին բերել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությունը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ թեմայով համատեղ սեմինարներ ու լսումներ կազմակերպել:

Կողմերը հույս հայտնեցին, որ ՀՀ սահմանադրական դատարան-ԵԱՀԿ գրասենյակ արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

25 ապրիլի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
N 1(71) 2014

 

22 ապրիլի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ՍԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 45.6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

16 ապրիլի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ» 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴՐԱ ԿՈՂՄԵՐԻ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԼԵՎՈՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

9 ապրիլի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

3 ապրիլի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 5, 7, 8, 37, 38, 45, 49 ԵՎ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

1 ապրիլի 2014թ.

ՀՀ ՍԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ

Մարտի 26-28-ը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Անահիտ Մանասյանը մասնակցեց Սարաեւոյում անցկացվող Բոսնիա եւ Հերցոգովինայում սահմանադրական արդարադատության 50-րդ տարեդարձին նվիրված միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին: Խորհրդաժողովին մասնակցում էին շուրջ երկու տասնյակ երկների սահմանադրական դատարանների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոն: Անահիտ Մանասյանը ՀՀ սահմանադրական դատարանի անունից հանդես եկավ շնորհավորական խոսքով եւ ներկայացրեց «ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների կատարումը` որպես սահմանադրականության ամրապնդման երաշխիք» զեկույցը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

 

25 մարտի 2014թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Մարտի 25-ին ՀՀ սահմանադրական դատարանում կայացավ ՍԴ անդամ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վալերի Պողոսյանի հեղինակած «Սահմանադրագիտություն. նկատառումներ, հիմնախնդիրներ» գրքի շնորհանդեսը։

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Հարությունյանի խմբագրությամբ լույս տեսած այս գրքում քննարկվում են Սահմանադրության տեսությանը, սահմանադրականությանը, սահմանադրական իրավունքին եւ, առհասարակ, Սահմանադրությանը վերաբերող մի շարք հիմնախնդիրներ, ներկայացվում են Սահմանադրության եւ մշակույթի, գաղափարախոսության, քաղաքականության փոխհարաբերության հարցեր։

Շնորհանդեսի մասնակիցներին ներկայացնելով գիրքը եւ նրա հեղինակին, Գ. Հարությունյանը արժեւորեց իր տեսակի մեջ այս եզակի աշխատանքը, գնահատանքի խոսք ասաց հեղինակի հասցեին, ով սահմանադրական դատարանում իր աշխատած տարիներին իրեն դրասեւորել է մարդկային բարձր հատկանիշներով, գիտնական դատավորին վայել պահվածքով։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6

 

19 մարտի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

11 մարտի 2014թ.

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մարտի 11-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին։

Քննարկվեցին ՀՀ սահմանադրական դատարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի միջեւ փոխհարաբերությունների հետագա զարգացման հետ կապված հարցեր։ Դեսպանի խնդրանքով պարոն Հարությունյանը որոշ տեղեկատվություն տրամադրեց ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման ներկա գործընթացների վերաբերյալ։ Պարոն Ռենոն առաջարկեց ֆրանսիական կողմի աջակցությունն այդ աշխատանքներին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

26 փետրվարի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 67-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19 փետրվարի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1703-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

7 փետրվարի 2014թ.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Փետրվարի 6-7-ը տեղի ունենցավ ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների աշխատանքային հանդիպումը Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագետների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկումներ կազմակերպվեցին հայեցակարգային հետեւյալ հիմնախնդիրների շուրջ.

ա) Իրավունքի գերակայության իրացման սահմանադրական մոտեցումները (զեկուցող Գ. Հարությունյան)։

բ) Իրավունքների դասակարգումը եւ սահմանափակումները (զեկուցող Գ. Մուրադյան)։

գ) Սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները (զեկուցող Դ. Հարությունյան)։

դ) Ընտրական համակարգի մոդելի ընտրությունը (զեկուցող Հ. Թովմասյան)։

ե) Հանրաքվեի ինստիտուտը (զեկուցող Գ. Դանիելյան)։

զ) Սահմանադրության կառուցվածքը (զեկուցող Գ. Հարությունյան)։

Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հաջորդ աշխատանքային քննարկումը տեղի կունենա սույն թվականի մարտի 20-ին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

6 փետրվարի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

5 փետրվարի 2014թ.

ԱՌԱՋԻԿԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Փետրվարի 5-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Թոմաս Մայերին` ուղեկցությամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արվեդ Գրայների, GIZ-ի իրավական ծրագրի ղեկավար Հայաստանում Վարդան Պողոսյանի եւ GIZ-ի ծրագրի իրավախորհրդատու Հայաստանում Յենս Փորցուցեքի:

ՀՀ սահմանադրական դատարանը եւ GIZ-ը համագործակցում են 2008 թվականից: Այդ տարիներին Գերմանիայից հրավիրված մասնագետների մասնակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանի անդամների եւ աշխատակազմի համար մի շարք համատեղ սեմինարներ ու բաց քննարկումներ են կազմակերպվել` նպաստելով փորձի փոխանակմանը, մտածողության նոր որակների ձեւավորմանը:

Զրուցակիցները կարեւորեցին կատարված աշխատանքները, առաջիկա տարիների համար կազմեցին համագործակցության նոր ծրագրեր:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

29 հունվարի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 597-Ն ՈՐՈՇՄԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

24 հունվարի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5, 7, 8, 37, 38, 45, 49 ԵՎ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՒՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16 հունվարի 2014թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԲԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային համագործակցություն] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]