Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Նորություններ

 

2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022

 

25 դեկտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. դեկտեմբերի 23-ի դրությամբ

word

25 դեկտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14 ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

24 դեկտեմբերի 2008թ.
ՍԴ գրադարան

ՍԴ գրադարանի գրքերի ցանկում ավելացվել է՝ 25 գիրք (10 - հայերեն, 15 - ռուսերեն)։
Գրքերի ընդհանուր քանակը այժմ կազմում է 1850։

 

17 դեկտեմբերի 2008թ.
ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

2008թ. դեկտեմբերի 12-ին Կրեմլի մեծ սրահում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախագահությամբ հրավիրվել էր գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության ընդունման 15-ամյակին։ Կոնֆերանսի առաջին մասում նախատեսված էր չորս հիմնական զեկույց։
ՌԴ Նախագահ Դ. Մեդվեդեւն անդրադարձավ 1993թ. ընդունված ՌԴ Սահմանադրության պատմական դերին եւ այն հիմնախնդիրներին, որոնք անհրաժեշտ է լուծել երկրի իրավական զարգացման ներկա փուլում։
ՌԴ սահմանադրական դատարանի նախագահ Վ. Զորկինի զեկույցը նվիրված էր Ռուսաստանի Դաշնությունում սահմանադրական զարգացումների առանձնահատկություններին եւ սահմանադրական արդարադատության առջեւ ծառացած խնդիրներին։ Վերջիններիս անդրադարձավ նաեւ Գերմանիայի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Ի. Պապիեռը։
Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական արդարադատության մարմինների միջազգային կոնֆերանսի նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի զեկույցը նվիրված էր Ռուսաստանի Դաշնությունում սահմանադրական մշակույթի զարգացման առանձնահատկությունների ու հիմնական միտումների բացահայտմանը (ելույթի տեքստը տես ստորեւ)։
Կոնֆերանսի երկրորդ բաժնում նախատեսված էին նաեւ տարբեր գիտնականների (թվով 10) ելույթներ։
Դեկտեմբերի 13-15-ը շարունակվեց ՀՀ ՍԴ նախագահի պաշտոնական այցը ՌԴ սահմանադրական դատարան։ Այցի ընթացքում հանդիպումներ կայացան ՌԴ ՍԴ նախագահ Վ. Զորկինի, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի ամբողջ կազմի հետ։ Քննարկվեցին մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, սահմանադրական արդարադատության մարմինների միջազգային առաջին կոնգրեսի հրավիրման նախապատրաստական աշխատանքներին, երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական արդարադատության մարմինների միջազգային կոնֆերանսի շրջանակներում՝ 2009 թվականին նախատեսվող աշխատանքներին։
Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը հանդիպում ունեցավ նաեւ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ելույթ ունեցավ «Նոր հազարամյակում սահմանադրական արդարադատության զարգացման հիմնական խնդիրներն ու միջազգային միտումները» թեմայով, պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին։
2009թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան։

 

ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի զեկույցը գիտագործնական կոնֆերանսում՝ նվիրված Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության ընդունման 15-ամյակին
(Մոսկվա, 12 դեկտեմբերի 2008թ., ռուսերեն)

Նկարներ 1 | 2 | 3

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

word


ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ (ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԻՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

10 դեկտեմբերի 2008թ.
Մարդու իրավունքների պաշտպանությունը սահմանադրական արդարադատության պրակտիկայում
(Խորհրդաժողով ԼՂՀ-ում)

2008թ. դեկտեմբերի 9-10-ը ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին եւ ԼՂՀ Սահմանադրության օրվան նվիրված համատեղ խորհրդաժողով՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեմայով։ Այն կազմակերպվել էր ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի, ԼՂՀ գերագույն դատարանի, ԼՂՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից։
Խորհրդաժողովում բացման խոսքով հանդես եկավ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանը։
Խորհրդաժողովի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքերն ուղղեցին ԼՂՀ Նախագահ պարոն Բակո Սահակյանը եւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը։
Խորհրդաժողովի դեկտեմբերի 9-ի նիստում զեկուցումներով հանդես եկան Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, իրավագիտության թեկնածու Վիգեն Քոչարյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը, ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը։
Խորհրդաժողովն իր աշխատանքները շարունակեց դեկտեմբերի 10-ին։ Զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր Աղվան Հովսեփյանը, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, իրավագիտության թեկնածու Հրանտ Նազարյանը, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը։
Զեկուցումներին հաջորդեցին քննարկվող թեմային առնչվող հարց ու պատասխաններ, մտքերի փոխանակումներ ու քննարկումներ, որոնց ընթացքում շոշափվեցին արդարադատության պրակտիկայում մարդու իրավունքների պաշտպանությանը, սահմանադրական վերահսկողության համակարգի, իրավական, ժողովրդավարական պետության արժեբանական հիմնախնդիրներին ու առանցքային նշանակության գործընթացներին վերաբերող բազմաթիվ ու տարաբնույթ հարցեր։
Խորհրդաժողովի աշխատանքներն ամփոփեցին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանը եւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը։

 

9 դեկտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. դեկտեմբերի 8-ի դրությամբ

word

5 դեկտեմբերի 2008թ.
ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ ՓՈՐՁԸ

Երրորդ՝ եզրափակիչով ավարտվեց ՀՀ սահմանադրական դատարանի սեմինարների շարքը, որ այս տարվա սեպտեմբեր ամսից սկսած կազմակերպվում էր «Հայաստանում իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի (GTZ) հետ համագործակցությամբ։
«Ի պաշտոնե քննության սկզբունքը սահմանադրական դատավարությունում» թեմայով երկօրյա սեմինարը նախագահում էր ՀՀ ՍԴ նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը։
Սեմինարի գլխավոր բանախոսը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի նախկին դատավոր, դոկտոր Հանս-Յոախիմ Յենչն էր։
Ողջույնի խոսքերով հանդես եկան GTZ-ի իրավաբան Գ. Մուրադյանը, ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, Հանս-Յոախիմ Յենչը։ Կարեւորվեց խնդրո առարկա թեման, որը հայկական դատավարական իրավունքի պրակտիկայում առաջին անգամ ամրագրվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում։
Հանս-Յոախիմ Յենչը ներկայացրեց ի պաշտոնե քննության սկզբունքի էությունն ու բովանդակությունը եւ դրա սահմանափակումները, խոսեց տնօրինման (դիսպոզիցիոն) սկզբունքի, դիմումներ ներկայացնելու եւ հիմնավորման պարտականության մասին, պարզաբանեց ապացույցների ձեռքբերման, սահմանադրական դատարանի եւ մասնագիտացված դատարանների միջեւ լիազորությունների տարանջատման հիմնախնդիրների, վերահսկողության մասշտաբի, վերահսկողության ծավալի, ՍԴ որոշումների գերակայության՝ Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի փորձը։ Բանախոսը սահմանադրական դատավարությունում ի պաշտոնե քննության սկզբունքի կիրառման մի շարք օրինակներ բերեց իր երկրի արդարադատության պրակտիկայից։
Սեմինարի երկրորդ օրը հարց ու պատասխանի, քննարկումների օր էր, որը հրաշալի առիթ հանդիսացավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի փորձի ուսումնասիրման եւ մեր ունեցած գիտելիքների ու փորձի հետ դրանք զուգահեռելու ու եզրահանգումներ անելու համար։
ՀՀ ՍԴ նախագահը շնորհակալություն հայտնեց բանախոսին, կազմակերպիչներին, շեշտեց սեմինարների կարեւորությունն ու արդյունավետությունը, եւ գոհունակություն հայտնեց նման քննարկումների հնարավորության ընձեռման համար։ «Մենք հնարավորություն ունեցանք,-ամփոփելով սեմինարի աշխատանքները՝ ասաց նա,- ուսումնասիրել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի ողջ փորձը, մեզ համար բացահայտել շատ նրբերանգներ, որոնք կարեւոր են սահմանադրական արդարադատության համար։ Գերմանացիների փորձը մեզ հնարավորություն կտա հետագա քայլեր իրականացնել մեր երկրում սահմանադրական արդարադատության համակարգային զարգացումների ուղղությամբ»։

Նկարներ 1 | 2 | 3

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

5 դեկտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՅԻԿ ԶԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

3 դեկտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. դեկտեմբերի 2-ի դրությամբ

word

1 դեկտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ՝ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ «ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» 2007/019-124 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

28 նոյեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՄ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 115-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

20 նոյեմբերի 2008թ

Նոյեմբերի 20-ին ՀՀ սահմանադրական դատարանում Հայաստանի տարբեր բուհերի հիսունից ավելի ուսանողներ հանդիպում ունեցան Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Հարությունյանի եւ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տոմաշ Կնոտհեի հետ։
Ուսանողներին հետաքրքրում էին սահմանադրական զարգացումների Եվրոպական արդի միտումները, ինչպես նաեւ Եվրոինտեգրման գործընթացները։ Երկժամյա հանդիպման ընթացքում ուսանողներն ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։

Նկարներ 1 | 2 | 3

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Նոյեմբերի 20-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Հայաստանից ընտրված դատավոր Ալվինա Գյուլումյանին եւ Սլովակիայից ընտրված դատավոր Յան Շիկուտային։

Նկար 1

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

18 նոյեմբերի 2008թ.

Սահմանադրական արդարադատության բանբեր N 2 (40)-3(41) 2008 [ռուսերեն եւ անգլերեն լեզուներով]

pdf

18 նոյեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. նոյեմբերի 18-ի դրությամբ

word

11 նոյեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word


ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ՝ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ՝ ՄԱՍ II» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word


ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word


ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

10 նոյեմբերի 2008թ.

ԵՐԿՐՈՐԴ ՍԵՄԻՆԱՐԸ
2008թ. նոյեմբերի 6-7-ը

Համատեղ միջոցառումների անցկացման առումով արդեն ավանդույթ է դառնում Մաքս-Պլանկի անվան արտասահմանյան հանրային եւ միջազգային իրավունքի ինստիտուտի (Գերմանիա) եւ «Հայաստանում իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի (GTZ) համագործակցությունը ՀՀ սահմանադրական դատարանի հետ։
Այս տարվա սեպտեմբերին վերոնշյալ կազմակերպությունները ՀՀ սահմանադրական դատարանի անդամների եւ աշխատակիցների համար անցկացրին «Մարդու՝ որպես անմիջական գործող իրավունքների պաշտպանությունը սահմանադրական արդարադատության պրակտիկայում» խորագրով առաջին սեմինարը։ Եվ ահա երկրորդը՝ «Սահմանադրության մեկնաբանում» խորագրով։ Որպես փորձագետ, սեմինարին հրավիրված էր Մաքս-Պլանկի անվան արտասահմանյան հանրային եւ միջազգային իրավունքի ինստիտուտի գիտաշխատող, դոկտոր Մաթիաս Հարտվիգը։
ՀՀ ՍԴ նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը, ողջունելով երկրորդ սեմինարի մասնակիցներին, կարեւորեց «Սահմանադրության մեկնաբանում» թեմայի քննարկման անհրաժեշտությունը, շեշտելով, որ այն արծարծում է սահմանադրական արդարադատության պրակտիկայի ամենաբարդ պրոբլեմը։ Գործնականում անհնարին է իրականացնել սահմանադրական արդարադատություն՝ առանց մեկնաբանման ինստիտուտի։ Աշխարհի 42 սահմանադրական դատարաններ իրենց երկրների Սահմանադրության, նաեւ օրենքների ու նորմատիվ այլ ակտերի պաշտոնական վերացական մեկնաբանման լիազորություն ունեն։ Մեկնաբանումը վերաբերում է եւ սահմանադրական նորմի իրավական բովանդակության եւ թե օրենքի նորմի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը։ Դրանց համադրման արդյունքում է հնարավոր որոշակի եզրահանգման հասնել։
«Սահմանադրության մեկնաբանումը եւ պետության պրակտիկան» թեմայով զեկուցումով հանդես եկավ դոկտոր Մաթիաս Հարտվիգը։
Երկօրյա սեմինարի ընթացքում, մեկնաբանություններով, հարց ու պատասխաններով, երկխոսություններով քննարկվեցին «Մեկնաբանման դասական մեթոդները», «Սահմանադրության մեկնաբանում եւ իրավունքի համեմամատական վերլուծություն» թեմաները։
Հնարավորություն տրվեց տեսական ու գործնական մակարդակներով անդրադառնալ քննարկվող հրատապ թեմայի բոլոր ասպեկտներին՝ հաշվի առնելով, անշուշտ, Գերմանիայի Դաշնության կոլեգաների փորձը։ Սեմինարը ծառայեց իր հիմնական, գործնական նպատակին՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների, աշխատակազմի ուշադրությունը սեւեռել շատ կարեւոր հարցերի վրա, այն է՝ ցանկացած նորմ քննության նախապատրաստելիս սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները պետք է ձեւավորվեն օրենքի նորմի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման եւ սահմանադրական նորմերի համալիր վերլուծության ու մեկնաբանման արդյունքում։

Նկար 1 | 2

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

3 նոյեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. նոյեմբերի 1-ի դրությամբ

word

31 հոկտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

28 հոկտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի աշխատանքային այցն Ալժիր

2008թ. հոկտեմբերի 29-31-ը Ալժիրում հրավիրվում է Սահմանադրական արդարադատության համաշխարհային առաջին կոնգրեսի կազմկոմիտեի նիստը, որի անդամ է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը։ Համաշխարհային առաջին կոնգրեսը կայանալու է 2009թ. հունվարի 23-24-ին՝ Քեյպտաունում, որին կմասնակցեն աշխարհի 125 երկրների պատվիրակություններ։ Նախապատրաստական աշխատանքները համակարգող կազմկոմիտեի 10 անդամներն Ալժիրում կքննարկեն կոնգրեսի ծրագիրը, հռչակագրի նախագիծը, տարածաշրջանային խմբերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Նույն օրերին Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ Ալժիրի սահմանադրական խորհրդի նախաձեռնությամբ հրավիրվել է միջազգային խորհրդաժողով՝ քննարկելու սահմանադրական նորմերի մեկնաբանման վերաբերյալ համաշխարային արդի մոտեցումները։ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը հանդես կգա զեկույցով՝ «Սահմանադրական նորմերի մեկնաբանման հայեցակարգային մոտեցումները ՀՀ սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեմայով։

Սահմանադրական նորմերի մեկնաբանման հայեցակարգային մոտեցումները Հայաստանի Հանրապետության սահմանադրական արդարադատության պրակտիկայում։
Գ. Հարությունյանի զեկույցը սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանսում, Ալժիր, 30 հոկտեմբերի, 2008թ.
(հայերեն, անգլերեն)

Նկարներ 1 | 2 | 3

 

 

 

 

 

 

 

 

word

27 հոկտեմբերի 2008թ.

Հոկտեմբերի 27-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցեց Վազգեն Սարգսյանի հիշատակին։

Նկար 1

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

22 հոկտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՄԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.1 ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

16 հոկտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 301 ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

13 հոկտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒՇԱՆՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ, ԽԱՉԱՏՈՒՐ ՇԱՀԻՆՅԱՆԻ, ՌՈՒԲԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ՀՐԱՉ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ՄԻՔԱՅԵԼ, ՄԱՐԻԵՏՏԱ ԵՎ ՄԱԴԼԵՆԱ ԲԱԲԱԼՅԱՆՆԵՐԻ, ՀԱԿՈԲ ՌԱՖՅԱՆԻ, ՀԱՅԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 231 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 233 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-6-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 2-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ, «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1. ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԻ (28.11.2007թ. ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ՝ 404 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ) ԵՎ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13 ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

10 հոկտեմբերի 2008թ.

Հոկտեմբերի 8-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը՝ պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Կասալի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Մարեկ Բենդան, Ստանիսլավ Կրեցեկը, Հանա Սեդիվան, Ռոբին Բոհնիշը, Դանա Պոկորնան։
Հյուրերի խնդրանքով պարոն Հարությունյանը համառոտ ներկայացրեց ՀՀ ՍԴ ստեղծման պատմությունն ու գործունեությունը, խոսեց Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի հետ ՀՀ ՍԴ-ի ունեցած կապերի մասին։
Պատվիրակությունը հետաքրքրվեց Հայաստանի քաղաքացիների՝ ՍԴ դիմելու հանգամանքով, որին ի պատասխան ներկայացվեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետով քաղաքացիներին տրված հնարավորությունների, նրանց դիմումների հիման վրա մի շարք օրենքների՝ ՀՀ սահմանադրականությանը համապատասխանության հարցով քննության առած գործերի մասին մանրամասն տեղեկություն։ Պարոն Հարությունյանը, որ քաջածանոթ է Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի գործունեությանը, բերեց երկու ՍԴ-ների գործառույթների նմանություններ եւ տարբերություններ, ի մասնավորի՝ Չեխիայի Հանրապետության քաղաքացին իր երկրի ՍԴ կարող է դիմել կոնկրետ գործով՝ բողոքարկելով ցանկացած նորմատիվ ակտ, այնինչ ՀՀ ՍԴ-ն կարող է քննության առնել միայն օրենքի սահմանադրականության հարցը։ Չեխիայի ՍԴ-ում գործերի քննության որեւէ ժամկետ չի նշանակված, մեզ մոտ՝ յուրաքանչյուր գործի քննության համար սահմանված է վեց ամսյա ժամկետ։
Երկուստեք կարծիք հայտնվեց, որ ըստ երեւույթին որոշ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի քաղաքացին իր խնդիրները կարողանա երկրի ներսում լուծել եւ ստիպված չլինի դիմել Եվրոդատարան։ «Մանավանդ, -շեշտեց պարոն Հարությունյանը, -որ Եվրոդատարանում այսօրվա դրությամբ 150 հազարից ավել գործեր են կուտակվել»։
Զրույց ընթացավ նաեւ երկու երկրների հարաբերությունների էլ ավելի բարելավման խնդիրների շուրջ, որոնց լուծմանը, անշուշտ, կարող են մեծապես նպաստել փոխայցելությունները, փորձի փոխանակումները։

Նկար 1

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

8 հոկտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. հոկտեմբերի 8-ի դրությամբ

word

7 հոկտեմբերի 2008թ.

Սահմանադրական հիմնարար արժեքների իրացման երաշխիքները պետական քաղաքականության մակարդակում եւ հասարակական պրակտիկայում։
Գ. Հարությունյանի զեկույցը Երեւանյան XIII միջազգային խորհրդաժողովում, 3-5 հոկտեմբերի 2008թ.
(ռուսերեն, անգլերեն)

word

6 հոկտեմբերի 2008թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XIII ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

2008 թ հոկտեմբերի 3-5-ը կայացավ Երեւանյան XIII միջագային Խորհրդաժողովը։
Այն կազմակերպել էին ՀՀ Սահմանադրական դատարանը, Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական Հանձնաժողովը, «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս»-ը, մասնակցությամբ «Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության»։

Թեման՝
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ»

Խորհրդաժողովը բացեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Նա ողջունեց մասնակիցներին, կարեւորեց Միջազգային մի շարք կառույցների եւ մոտ երեք տասնյակ երկրների սահմանադրական դատարանների կողմից խորհրդաժողովի հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը եւ մեր երկրի իշխանությունների վերաբերմունքը, որի վկայություններից է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ իրավունքի ոլորտի մեծ թվով մասնագետների, նախարարների, պատգամավորների, դատախազության աշխատակիցների, գիտնականների, դասախոսների, քաղաքական գործիչների մասնակցությունը։
Իր ողջույնի խոսքում պարոն Հարությունյանը մասնավորապես ասաց.
-Հանրային կյանքի կայուն ու դինամիկ զարգացումը երաշխավորելու նպատակով հասարակական հարաբերությունների սահմանադրականացումը եւ սահմանադրական Ժողովրդավարության հաստատումը 21-րդ դարի համար դարձել են այլընտրանք չունեցող քաղաքակրթական կողմնորոշումներ... Ես կարծում եմ, որ այս խորհրդաժողովն առավելապես շեշտը կդնի հասարակական հարաբերությունների սահմանադրականացման տեսանկյունից սահմանադրական հիմնարար արժեքների եւ հասարակական պրակտիկայի փոխհարաբերությունների բացահայտման ու գնահատման հիմնախնդիրների վրա։ Այս խնդիրն առավել հրատապ է անցումային երկրների համար, որտեղ հասարակական պրակտիկայում տեղի են ունենում նաեւ սահմանադրական հիմնարար արժեքների որոշակի ձեւախեղումներ, որոնք չափազանց մեծ վտանգ են ներկայացնում երկրների ապագայի համար... Դոկտրինալ մակարդակում սահմանադրական հիմնարար արժեքների հստակեցումը եւ Սահմանադրության մեջ ամրագրումը միայն առաջին քայլն է։ Այդ քայլն իմաստ ու նշանակություն կարող է ձեռք բերել, եթե այդ արժեքները տվյալ սոցիալական հանրության արժեհամակարգային ընդհանրացումն են ու հասարակության յուրաքանչյուր անդամի համար դառնում են ապրող իրողություն։ Ինչպե՞ս հասնել դրան. կարծում եմ, մենք այս խորհրդաժողովում մենք պետք է փորձենք գտնել այդ հարցերի պատասխանները։
Ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխ. քարտուղար Ջիանի Բուքիքիոն, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի (OSCE) ղեկավար Սերգեյ Կապինոսը։
ՀՀ նախագահ Սարգսյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց. «Մեր նպատակն է երկրում հաստատել իրական ժողովրդավարություն, կյանքի կոչել իրավական, սոցիալական պետության կայացման սահմանադրական սկզբունքները, երաշխավորել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, որպես անմիջականորեն գործող իրավունք։ Իսկ դա պահանջում է հետեւողական ու համակարգված աշխատանք։ Մեր հաջողություններն է°լ ավելի մեծ կլինեն, եթե այս ոլորտներում առավել խորացնենք մեր համագործակցությունը եվրոպական կառույցների հետ, հետեւողականորեն իրականացնենք եվրաինտեգրման ուղղությամբ մեր ստանձնած միջազգային պարտավորությունները, եւ եթե մեր երկրի յուրաքանչյուր բնակիչ, յուրաքանչյուր պաշտոնատար անձ խորապես գիտակցի, որ Հայաստանի համար իրավական, ժողովրդավարական պետություն դառնալն այլընտրանք չունեցող կենսական անհրաժեշտություն է»։

Խորհրդաժողովի առաջին նիստի՝ «Սահմանադրական հիմնարար արժեքները եւ դրանց իրացման երաշխիքները» թեմայի շուրջ զեկուցումներով հանդես եկան.
ՀՀ ՍԴ նախագահ, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամ Գագիկ Հարությունյանը. «Սահմանադրական հիմնարար արժեքների իրացման երաշխիքները պետական քաղաքականության մակարդակում եւ հասարակական պրակտիկայում», Բուլղարիայի ՍԴ դատավոր, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ Եվգենի Տանչեւը. «Իրավունքի գերակայությունն ու իրավական պետությունը», Ալբանիայի ՍԴ դատավոր Սոկոլ Բերբերին. «Քաղաքացիական հասարակությունը եւ սահմանադրական արժեքների պաշտպանությունը», Ռուսաստանի Դաշնության ՍԴ անդամ Նիկոլայ Բոնդարը. «Սահմանադրական արժեքները որպես սոցիալական հակասությունների եւ բախումների լուծման դատա-իրավական գործոն», Լեհաստանի Սահամադրական տրիբունալի նախագահ Բոհդան Զժիենիցկին. «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն իրավական կարգի փոփոխությունների պարագայում», Եվրոդատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը. «Սահմանադրական արժեքները եւ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկան», Իտալիայի Սիենայի համալսարանի տնտեսական իրավունքի ամբիոնի աշխատակից Տանյա Գրոպին. «Սահմանադրական դատարանի դերը Իտալիայում ժողովրդավարական զարգացման գործում»։
Հարցերով ու քննարկումներով ավատվեց առաջին նիստը։

2-րդ նիստի՝ «Սահմանադրական հիմնարար արժեքները սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեմայի շուրջ զեկուցումներով հանդես եկան.
Մոլդովայի ՍԴ նախագահ Դումիտրու Պուլբերեն. «Ժամանակակից սահմանադրականության չափորոշիչների մակարդակով», Լատվիայի ՍԴ դատավոր Վիկտոր Սկուդրան. «Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի դերը սահմանադրական արժեքների պաշտպանության գործում», Իռլանդիայի պետական դատական հետապնդումների տնօրեն Ջեյմս Համիլտոնը. «Իռլանդիայի Սահմանադրությունում առկա հիմնարար արժեքները եւ դրանց կիրառությունը», Հունգարիայի ՍԴ անդամ Բարնաբաս Լենկովիչը. «Սեփականություն, ազատություն, անվտանգություն», Ղազախստանի Սահմանադրական խորհրդի նախագահ Իգոր Ռոգովը. «Սահմանադրական հիմնական արժեքները որպես Ղազախստանի պետական անկախության հիմք», Ուկրաինայի ՍԴ անդամ Յուրի Բաուլինը (Թեման կներկայացվի ավելի ուշ), Սերբիայի ՍԴ դատավոր Պրեդրագ Սետկովիչը. «Հիմնական սահմանադրական արժեքները Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանում», Բելգիայի ՍԴ իրավական հարցերով քարտուղար Վիլլեմ Վերիխտը. «Չեղյալ ճանաչված օրենքի վերականգնում. «Բելգիայի սահմանադրական դատարանն առնչվել է օրենսդիրի ռեցիդիվին»։
Հարցերով ու քննարկումներով ավատվեց առաջին օրվա երկրորդ նիստը։

Հոկտեմբերի 4-ին Խորհրդաժողովը շարունակեց իր աշխատանքները։
Օրվա թեման էր. «Սահմանադրական դատարանների իրավական դիրքորոշումները եւ հասարակական պրակտիկան»։ Զեկուցումներով հանդես եկան.
Լիտվայի ՍԴ դատավոր Ալգիրդաս Տամինսկասը. «Սեփականության անձեռնմխելիությունը Լիտվայի Հանրապետության սահմանադական դատարանի հայեցակարգում»,Սերբիայի ՍԴ դատավոր Պրեդրագ Սետկովիչը. «Հիմնական սահմանադրական արժեքները Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանում», Բելառուսի ՍԴ անդամ Լեոնիդ Ռյաբցեւը. «Բելառուսի Հանրապետության քաղաքացիների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը», Նիկոսիայի շրջանային դատարանի նախագահ Միխալիս Քրիստոդուլոսը. «Դատական իշխանության անկախությունը Կիպրոսում», Ղրղզստանի ՍԴ դատավոր Չինարա Մուսաբեկովան. «Ղրղզստանի Սահմանադրությունը եւ մարդու իրավունքները. նոր փորձություններ», Չեխիայի ՍԴ անդամ Ստանիսլավ Բալիկը. «Չեխիայի Հանրապետությունում վարչական արդարադատություն իրականացնելիս կողմերի հիմնարար իրավունքների պաշտպանության գործընթացում ՍԴ-ի եւ Գերագույն վարչական դատարանի դերը», ՀՀ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը. «Դատական իշխանությունը եւ հասարակությունը», Նիդեռլանդների Հարլեմի քրեական դատարանի նախագահ Հերման Վան Դեն Միերը. Խորվաթիայի Հանրապետության ՍԴ դատավոր Մարիո Յելուշիչը. «Հիմնարար արժեքները եւ մարդու իրավունքները Խորվաթիայի Սահմանադրությունում», Սլովենիայի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի վարչության պետ Առնե Մավչիչը. «Սահմանադրական արժեքները պրակտիկայում՝ Սլովենիայի համակարգի օրինակով», Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխտեր Հանդը. «Մարդու արժանապատվության հիմնարար արժեքը եւ դրա նշանակությունը Գերմանիայի Սահմանադրության մեջ»։
Հարցերով ու քննարկումներով ավատվեցին Խորհրդաժողովի երկրորդ օրվա նիստերը։
Խորհրդաժողովում արդյունավետ քննարկումներ ընթացան, նոր թեմաներ, նոր խնդիրներ առաջադրվեցին, մասնակիցները կարեւորեցին նման ֆորումների անցկացումը։
Եզրափակիչ ելույթներով հանդես եկան Խորհրդաժողովի նիստերը նախագահողներ՝ Ջիանի Բուքիքիոն (Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար), Գունար Կուդրիսը (Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ), Դումիտրու Պուլբերեն (Մոլդովայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ), Իգոր Ռոգովը (Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի նախագահ)։
Խորհրդաժողովի աշխատանքներն ամփոփեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ բոլորի շնորհակալություն հայտնելով մասնակցության համար եւ հրավիրելով հաջորդ՝ XIV Խորհրդաժողովին։
Ավարտվեց ֆորումը, բայց քննարկումները կշարունակվեն տեղերում՝ յուրաքանչյուր մասնակից իր հետ տարած տպավորություններով, ձեռք բերած նոր փորձով, նոր հարցականներով, որոնց պատասխանները պիտի գտնվեն կոնկրետ անելիքներով։ Մասնակիցներից յուրաքանչյուրը շուտով կստանա «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» քառալեզու տարեգրքի 2008թ. թողարկումը, ուր ներկա ֆորումում ներկայացված զեկուցումներն են, արծարծված խնդիրներն ու առաջադրված հարցերը։
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը XIII Խորհրդաժողովի շրջանակներում հնարավորինս պատշաճ մակարդակով մշակութային մի շարք ծրագրեր իրականացրեց՝ այցելություններ Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, Գոշավանք, Գառնի, Գեղարդ եւ Հայաստանի տեսարժան այլ վայրեր։
Խորհրդաժողովում հաճելի անակնկալ էր սպասվում երկու մասնակցի, որոնք պարգեւատրվեցին ՀՀ սահմանադրական դատարանի ոսկե մեդալով։ Ջիանի Բուքիքիոն՝ «Սահմանադրական արդարադատության ոլորտում նշանակալի ներդրման, ինչպես նաեւ Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի Հանձնաժողով) եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի սերտ համագործակցության գործում ունեցած մեծ ավանդի համար, Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի անդամ, "ԽՏվրՑՌՑցՓՌՏվվՏպ տՐՈՉՏրցՊՌպ" միջազգային հանդեսի խմբագրական խորհրդի անդամ Ամանժոլ Նուրմագամբետովը՝ «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս» միջազգային կազմակերպության "ԽՏվրՑՌՑցՓՌՏվվՏպ տՐՈՉՏրցՊՌպ" հանդեսի հրատարակման գործին ակտիվ մասնակցության համար։
Խորհրդաժողովի պաշտոնական լեզուներն էին՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն։

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

3 հոկտեմբերի 2008թ.

ՀՅՈՒՐԵՐ ԼԱՏՎԻԱՅԻՑ

ՀՀ Սահմանադրական դատարանի հրավերով հոկտեմբերի 1-ին Հայաստան այցելեց Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ Լատվիայի ՍԴ նախագահ Գունար Կուտրիսի գլխավորությամբ։
Պատվիրակությանը ընդունեց ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը։ Կարիք չեղավ հյուրերին ծանոթացնել ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման պատմությանն ու գործունեությանը. լատվիացի գործընկերներն անցյալ տարի մասնակցել էին երեւանյան միջազգային ամենամյա խորհրդաժողովին, այցելել սահմանադրական դատարան։ Այդ իսկ պատճառով զրույցն ընթացավ վերջին մեկ տարում երկու դատարաններում նկատված նորությունների, առավելապես աղմկահարույց գործերի քննության, երկու երկրներում սահմանադրական արդարադատության ուղղությամբ տարված աշխատանքների մասին։
Այնուհետեւ Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անվան սրահում հյուրերը հանդիպեցին ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի հետ։ Երկուստեք ծանոթությունից հետո պարոն Հարությունյանը հակիրճ պատմեց երկու դատարանների միջեւ եղած գործնական կապերի, փորձի փոխանակման խնդրով եղած եւ առաջիկայում սպասվելիք հանդիպումների, միմյանց տեղեկատվություններ հաղորդելու, եւ, ընդհանրապես, համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքների մասին։ Եվ միանգամայն օրինաչափ էր, որ լատվիացի հյուրերն իրենց գործընկեր դատավորներին, որպես նվեր, բերել էին Լատվիայի ՍԴ որոշումերի ընտրանին։
Հյուրերին հանդիպում էր սպասվում նաեւ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի գիտխորհրդի անդամների եւ մագիստրատուրայի սովորողների հետ, որից հետո նրանք այցելելցին Փարաջանովի տուն-թանգարան։

Հոկտեմբերի 2-ին Լատվիայի սահմանադրական դատարանի պատվիրակությանը, ուղեկցությամբ Գ. Հարությունյանի, ընդունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ Նախագահն անդրադարձավ հայ-լատվիական հարաբերություններին, կարեւորեց երկու երկրների սահմանադրական դատարանների միջեւ սերտ համագործակցությունը, օգտակար գնահատեց նման շփումները, որոնց ընթացքում ծնվում են նորանոր գաղափարներ ու ձեռնարկներ։
Նույն օրը պատվիրակությունն այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եղավ Էջմիածնում։ Այստեղ լատվիացի հյուրերը մեծ ակնածանքով շրջեցին Վեհարանի սրահներում, հիացմունքով դիտեցին գեղանկարչական հազվագյուտ կտավները, հայոց այբուբենի ոսկետառ նմուշները, եղան Մայրավանքում։
Երեկոյան նրանք միացան երեւանյան միջազգային XIII խորհրդաժողովի մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատվիրակներին։

Նկարներ 1 | 2 | 3

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


Հոկտեմբերի 2-ի երեկոյան «Անի Պլազա» հյուրանոցում կազմակերպվեց մասնակիցների ընդունելություն-հանդիպում։ Դա ավանդաբար անցկացվում է կազմակերպիչների՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից, հաջորդ օրը բացվող խորհրդաժաղովի մասնակիցներին միմյանց ներկայացնելու համար։ Այս տարվա ընդունելություն-հանդիպում միջոցառումը համընկավ "Конституционное Правосудие" տեղեկագրի հրատարակման 10-ամյակին։
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց միմյանց եւ հակիրճ պատմեց տեղեկագրի ստեղծման շարժառիթների, անցած 10 տարիներին իրավական խնդիրներին առնչվող բանավիճային հիանալի լսարան լինելու նրա դերի ու նշանակության մասին։
Ընդունելությունը խորհրդաժողովի մասնակիցներին միմյանց ներկայացնելու, մտքեր ու նորություններ փոխանակելու հիանալի առիթ էր։

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


Հոտեմբերի 3-ին մեկնարկեց ԵՐԵՎԱՆՅԱՆ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ամենամյա ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ, որի թեման է՝ «Սահմանադրական հիմնարար արժեքները եւ հասարակական պրակտիկան»։ Այն կազմակերպել են ՀՀ Սահմանադրական դատարանը, Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական Հանձնաժողովը, «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս»-ը, մասնակցությամբ «Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության»։
Բացման խոսք ասաց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխ. քարտուղար Ջիանի Բուքիքիոն, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի (OSCE) ղեկավար Սերգեյ Կապինոսը։

Օրվա թեման էր՝«Սահմանադրական հիմնարար արժեքները եւ դրանց իրացման երաշխիքները»։
(Խորհրդաժողովի մասին մանրամասն ինֆորմացիա կներկայացնենք առաջիկայում)

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

2 հոկտեմբերի 2008թ.

Լույս է տեսել
ՏԱՍՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՍԱԳԻՐ

ՀՀ Սահմանադրական դատարանն իր ձեւավորման (1996թ.) հենց առաջին տարվանից երկրում սահմանադրական արդարադատության հաստատման լուրջ քայլեր կատարեց՝ յուրացնելով եւ տարածելով հատկապես եվրոպական երկրների առաջավոր փորձը։ Արդյունքում՝ անդամակցեց Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)։ Մեկ տարի անց՝ 1997թ. հոկտեմբերին, ՀՀ եւ ՌԴ սահմանադրական դատարանների նախաձեռնությամբ հիմնադրվեց «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպությունը, որի գործունեության համակարգողը ՀՀ սահմանադրական դատարանն է։ Կոնֆերանսի օրգան՝ "ԽՏվրՑՌՑցՓՌՏվվՏպ տՐՈՉՏրցՊՌպ" ռուսալեզու միջազգային ամսագիրը, որի ստեղծման 10-ամյակը լրացավ այս օրերին, հրատարակվում է Սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից։
Համարը բացվում է Գ. Հարությունյանի՝ ընթերցողին ուղղված շնորհակալությամբ եւ, ամսագրի հետ կապված, նոր ծրագրերը ներկայացնող համառոտ խոսքով, որոնց իրականացմամբ ամսագիրն ընթերցողին կներկայանա այժմեական հնչեղություն ունեցող նոր խորագրերով ու նոր որակով։
Ամսագիրն առաքվում է աշխարհի 36 երկիր, միջազգային 8 կազմակերպություն։ Այս տասը տարիներին, իրենց հոդվածներով, մեկնաբանություններով, առաջադրած խնդիրներով ամսագրին հեղինակել են 25 երկրների սահմանադրական դատարանների նախագահներ, Եվրոդատարանի նախագահն ու անդամներ, Վենետիկի Հանձնաժողովի փորձագետներ, Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի անդամներ, սահմանադրական իրավունքի ոլորտի ավելի քան 200 ճանաչված մասնագետներ։ Ըստ այդմ, ամսագիրը դարձել է առաջավոր փորձի տարածման, իրավական աշխարհին մտահոգող խնդիրների լուծման ուղիների որոնման, կարծիքների ու հայացքների բախման լսարան, որի բարձր հեղինակության վկայություն են նաեւ դրվատանքի այն խոսքերը, որոնցից հատվածներ են բերված հոբելյանական՝ 10-րդ համարում։
«Ամսագիրը յուրահատուկ հայտնություն է, ԱՊՀ երկրների տարածքում իրավական այն միակ հանդեսն է, որ միջազգային համարում ունի... Ամսագիրը կայացած է,ամսագիրը ապրում է եւ կապրի»։ -Վ. Զորկին՝ ՌԴ սահմանադրական դատարանի նախագահ։
«Շնորհակալություն՝ պարբերաբար մեզ տրվող վերլուծական հարուստ տեղեկատվության համար. դրանք մեծ օգնություն են Վեհաժողովի Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների կոմիտեին»։ - Ռենե վան դեր Լինդեն՝ Եվրախորհրդի խորհրդարանական Վեհաժողովի նախկին նախագահ։
«Մեծ բավականությամբ եմ նշում, որ ամսագիրը որոշակիորեն նպաստում է սահմանադրական վերահսկողության գործին, իր նկատելի ավանդն է բերում ժողովրդավարության զարգացմանը»։ -Պ. Միկլաշեւիչ՝ Բելոռուսի ՍԴ նախագահ։
Դրվատանքի խոսքեր են ասվել Վենետիկի Հանձնաժողովի քարտուղար Ջ. Բուքիքիոյի, Լատվիայի ՍԴ նախագահ Գ. Կուտրիսի, մոլդովայի ՍԴ նախագահ Դ. Պուլբերեի եւ շատ այլոց կողմից։
"ԽՏվրՑՌՑցՓՌՏվվՏպ տՐՈՉՏրցՊՌպ" ամսագրի հոբելյանական համարը սովորականից մեծածավալ է՝ ժամանակի պահանջներին համահունչ հետաքրքիր նյութերով հագեցած։ «Սահմանադրական արդարադատության այժմեական պրոբլեմները» խորագրի տակ զետեղված Վ. Զորկինի, Գ. Հարությունյանի, Ռ. Պապայանի հոդվածներն ընթերցվում են հետաքրքրությամբ՝ դատական իշխանության տարանջատման անհրաժեշտության ու հնարավոր միջոցների, 21-րդ դարի Սահմանադրական մշակույթի եւ շատ այլ հրատապ թեմաների շուրջ խորհելու, մտորելու տեղիք տալով։
Սահմանադրագետների, ինչու՞ չէ՝ ընդհանրապես իրավական հարցերին առնչվողների համար, անկասկած, հետաքրքիր ու օգտակար կլինի «Եվրոպական սահմանադրական դատարանների Կոնֆերանս»-ի 14-րդ Կոնգրեսի նյութերից ներկայացված ընտրանին։
"Конституционное Правосудие" ամսագրի հոբելյանական համարի լույս ընծայումը համընկավ Երեւանյան միջազգային ամենամյա խորհրդաժողովի աշխատանքներին, որին մասնակցում են միջազգային մի քանի կազմակերպություն, մոտ երեք տասնյակ երկրի ներկայացուցիչներ, որոնցից շատերը պարբերաբար հանդես են եկել այս ամսագրում։ Հընթացս Խորհրդաժողովի, կկայանա նաեւ ամսագրի շնորհանդեսը։

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

2 հոկտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ

word

30 սեպտեմբերի 2008թ.

ՀՀ սահմանադրական դատարանի հրավերով սեպտեմբերի 23-24-ը պաշտոնական այցով Հայաստանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ՍԴ նախագահ պարոն Հանս-Յուրգեն Պապիերի գլխավորությամբ։
Այցի առաջին օրը պատվիրակությունը հանդիպեց ՀՀ սահմանադրական դատարանի անդամների եւ աշխատակազմի հետ։ Ողջունելով հյուրերին, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը մասնավորապես նշեց, որ երկու երկրների դատարանները վաղուց համագործակցում են, վերջին տարիներին՝ ավելի արդյունավետ, եւ այս շաբաթը մեզ մոտ հայտարարվել է Գերմանիայի շաբաթ։
-Մենք ծանոթ ենք Գերմանիայի Դաշնության Սահմանադրությանն ու սահմանադրական դատարանի մասին դաշնային օրենքին,-ասաց պարոն Հարությունյանը,-եւ այսօր հաճելի առիթ ունենք՝ կենդանի շփում ունենալու այն մարդկանց հետ, ովքեր իրենց երկրում կոչված են պաշտպանելու Սահմանադրությունը, իրականացնելու սահմանադրական արդարադատություն։ 21-րդ դարում սահմանադրական արդարադատության ամբողջ համակարգը նոր զարգացում է ապրում։
Եվ բազմաթիվ երկրների ուշադրությունը ուղղված է դեպի Գերմանիա, քանզի այդ երկրի ՍԴ-ում, որն ավելի քան կեսդարյա տարեգրություն ունի (ստեղծվել է 1951 թվականին) ձեւավորվել է դասական մի համակարգ, որն առավել ամբողջական ու արդյունավետ է, եւ գտնվել են այնպիսի լուծումներ, որոնք հետաքրքրում են հատկապես ժողովրդավարության ուղին նոր անցնող երկրներին։ Այսպիսի հանդիպումները մեզ համար առավել կարեւոր են՝ մեր մոտեցումները ճշգրտելու, գերմանացիների առաջավոր փորձը ներառելու համար։
Գերմանիայի ՍԴ-ի ներկայացմանն ի հավելումն, պարոն Հարությունյանը շեշտեց, որ այսօր աշխարհում գոյություն ունեցող 110 ՍԴ-ներից քչերին է հաջողվել իրացնել մի չափազանց կարեւոր սկզբունք, այն է՝ Գերմանիայում սահմանադրական ցանկացած ինստիտուտի ակտ հանդիսանում է սահմանադրական վերահսկողության օբյեկտ։ Փաստորեն, Գերմանիայում չի կարող լինել մի մարմին, որի իրավական ակտի սահմանադրականությունը հնարավոր չլինի բողոքարկել, այդ թվում նաեւ՝ դատարանները։ Սա այսօրվա իրավական գլոբալիզացիայի պարագայում չափազանց կարեւոր հանգամանք է՝ գերմանացիներն իրենց ներքին խնդիրները լուծում են երկրի ներսում։
Խոսակցություն ծավալվեց սահմանադրական լիազորությունների հարցով առաջացած վեճերի լուծմանն ուղղված խնդիրների շուրջ։ Պարոն Պապիերը ներկայացրեց Գերմանիայի Սահմանադրության 93 հոդվածի 1-ին կետի պրակտիկ կիրառման հետ կապված մանրամասներ, որոնք վերաբերում են սահմանադրության մեկնաբանմանը։ Դա չափազանց կարեւոր լիազորություն է, որն առաջին անգամ ձեւակերպվեց Գերմանիայի հիմնական օրենքում։
Պարոն Հարությունյանն ափսոսանքով հավելեց, որ չափազանց կարեւոր այդ խնդիրը դեռեւս Հայաստանում լուծված չէ, եւ դա համարեց սահմանադրական պրակտիկայի էական բացերից մեկը։
Հանդիպման ընթացքում առանցքային խոսակցություն ծավալվեց մասնավորապես անհատական դիմումների հետ կապված։ Պարոն Պապիերի ներկայացմամբ, իրենց մոտ անհատական դիմումները կազմում են քննարկվող գործերի մեծամասնությունը՝ տարեկան ստացվում է մոտ 6000 դիմում։ Դրանք հիմնականում ուղղված են դատական որոշումների դեմ։
Սահմանադրական արդարադատության գործում ունեցած մեծ ավանդի եւ դատարանների արդյունավետ համագործակցության համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության ՍԴ նախագահ պարոն Պապիերը պարգեւատրվեց ՀՀ ՍԴ ոսկե մեդալով։ Պարգեւը հանձնելով, պարոն Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ նման հանդիպումներն առիթ կտան ոչ միայն առավել արդյունավետ օգտագործելու մեր օրենսդրական հնարավորությունները, այլեւ մատնանշելու դրանց հետագա բարեփոխումների որոշակի տրամաբանությունը։
Իր հերթին պարոն Պապիերը ՀՀ ՍԴ-ին նվիրեց Գերմանիայի Դաշնության ՍԴ-ի ընդունած հիմնարար որոշումների հավաքածուն եւ Գերմանիայի Դաշնային ՍԴ մասին նոր հրատարակված տեղեկատվական բրոշյուրը։
Սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հանս-Յուրգեն Պապիերի գլխավորած պատվիրակությանը, ուղեկցությամբ ՀՀ ՍԴ նախագահ պարոն Հարությունյանի, ընդունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ Նախագահը կարեւորեց երկու դատարանների միջեւ սերտ համագործակցությունը, անդրադառնալով նաեւ ընդհանրապես հայ-գերմանական հարաբերություններին, որոնք «բոլոր ոլորտներում հաջողությամբ զարգանում են»։
Նույն օրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությանն ընդունեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Այդ օրը երեկոյան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի կողմից հյուրերի պատվին կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն։ Նույն երեկոյան Գերմանիայի պատվիակության, ՍԴ անդամների եւ ՀՀ պաշտոնատար անձանց մասնակցությամբ հանդիսավորությամբ նշվեց Սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից հրատարակվող «Սահմանադրական արդարադատություն» միջազգային ռուսալեզու ամսագրի ստեղծման 10-ամյակը։
Սեպտեմբերի 24-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ընկերակցությամբ ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի, այցելեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածին։
Հյուրերին օրհնանքով ու ջերմությամբ ողջունեց եւ դատական երկու ինտիտուտների գործարար կապերին էլ ավելի սերտ ամրապնդում ցանկացավ Ամենայն Հայոց կաթողիկոս Տ.Տ. Գարեգին Երկրորդը։
Հայաստանում գտնվելու վերջին օրը գերմանացի հյուրերի համար կազմակերպվեց այցելություն Մատենադարան, Գառնի եւ Գեղարդ։ Հյուրերի համար հաճելի անակնկալ էր Գեղարդի վիմափոր եկեղեցում իրենց պատվին ներկայացված հոգեւոր երաժշտության համերգը։
Հայաստանում գտնվելու բոլոր օրերին պատվիրակությանն ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորին։

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6

Նկարներում՝
Պատվիրակությունը ՀՀ սահմանադրական դատարանում (1, 2, 3, 4)։
Գառնիում (5)։
Մատենադարանում (6)։

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ԸՆԴԼԱՅՆՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ

Մաքս-Պլանկի անվան արտասահմանյան հանրային եւ միջազգային իրավունքի ինստիտուտի (Գերմանիա) եւ «Հայաստանում իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի (GTZ) նախաձեռնությամբ ՀՀ սահմանադրական դատարանի անդամների եւ աշխատակիցների համար սեպտեմբերի 18-19-ը Երեւանում անցկացվեց «Մարդու՝ որպես անմիջական գործող իրավունքների պաշտպանությունը սահմանադրական արդարադատության պրակտիկայում» խորագրով սեմինարը։ Հանրային եւ միջազգային իրավունքի ինստիտուտը ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի նախկին փոխնախագահ պրոֆեսոր Յոխեն Ֆրովայնը։
GTZ ծրագրի իրավաբան Գրիգոր Մուրադյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց գերմանացի հյուրին, մանրամասնեց սեմինարի ծրագիրն ու անցկացման նպատակները։ Սեմինարի առաջին օրվա նիստերը վարեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը։ Քննարկվեցին «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեկնաբանումը եւ կիրառումը սահմանադրական դատարանների կողմից», «Իրավական պետության երաշխիքներ», «Մասնավոր եւ ընտանեկան կյանքի պաշտպանությունը», «Ժողովրդավարություն» թեմաները։
Երկրորդ օրվա նիստերը վարեց պրոֆեսոր Յոխեն Ֆրովայնը։
Քննարկվեցին սահմանադրական եւ սահմանադրական դատավարական իրավունքի առանձին հիմնահարցերի վերաբերյալ հրատապ թեմաներ, ի մասնավորի՝ «Մարդուն իրավունքներից զրկելը», «Սահմանադրական գանգատ գործողության կամ անգործության դեմ» եւ այլն։
Սեմինարը եզրափակվեց այն վարողների ամփոփիչ եւ նման միջոցառումներն արժեւորող գնահատանքի խոսքերով։
Սահմանադրական դատարանից սեմինարին մասնակցում էին՝ ՍԴ դատավորները, խորհրդականները, աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության բաժինների մասնագետները։
Սեմինարի ավարտից հետո, պարոն Հարությունյանի հրավերով, պրոֆեսոր Յոխեն Ֆրովայնը այցելեց ՀՀ սահմանադրական դատարան։ Հյուրի խնդրանքով պարոն Հարությունյանը ծանոթացրեց ՍԴ-ի կազմավորման պատմությանն ու գործունեությանը։ Պարոն Ֆրովայնը հետաքրքրությամբ դիտեց գրադարանը, նիստերի դահլիճը, խորհրդակցական սենյակը, ինտերնետ բաժնում ծանոթացավ ՍԴ կայքէջի նյութերին։ Պարոն Հարությունյանը հյուրին նվիրեց մի խտասկավառակ, ուր աշխարհի 150 երկրների սահմանադրություններն են եւ դրանց համեմատական վերլուծության՝ ՀՀ ՍԴ-ի կողմից մշակված ծրագիրը։ Այդ ծրագիրը Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի կողմից ընդունվել է որպես կարեւոր նորույթ եւ տեղադրվել Ինտերնետի միջազգային ասոցիացիայի թղթածրարում։ Այն ռուսերեն եւ անգլերեն լեզուներով ծրագրային եզակի փաթեթ է՝ հիանալի ամփոփ նյութ սահմանադրագետ գիտնականների եւ սահմանադրական դատարանների համար։

Նկարներ 1 | 2 | 3

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

24 սեպտեմբերի 2008թ.

Նախկին Սովետական միության հանրապետությունների սահմանադրական վերահսկողության մարմինների ռեյտինգ
(սեպտեմբեր, 2008թ.)

Պետական կառույցների կայքերի ռեյտինգ (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա)
(սեպտեմբեր, 2008թ.)

 

19 սեպտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. սեպտեմբերի 18-ի դրությամբ

word

17 սեպտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԿԻՈՏՈՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ Բ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1985 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԳՐԱՆԱԴԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՀՏ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼՈԲԱԼ ԱԼՅԱՆՍԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ՝ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

13 սեպտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ

word

11 սեպտեմբերի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 80 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

10 սեպտեմբերի 2008թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ

Հարավային Կորեայի սահմանադրական դատարանի հրավերով 2008թ. սեպտեմբերի 1-4-ը Սեուլում էր գտնվում ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին ՍԴ անդամ Կիմ Բալայանը եւ ՍԴ խորհրդական Եղիշե Կիրակոսյանը։
Հարավային Կորեայի սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակի առիթով կազմակերպված էր «Իշխանությունների տարանջատումը եւ Սահմանադրական վերահսկողության շրջանակներում ընդունվող որոշումները 21-րդ դարում» թեմայով միջազգային սիմպոզիում, որին մասնացում էին Սահմանադրական դատարաններ եւ նմանատիպ կառույցներ ունեցող 50-ից ավել երկրների պատվիրակներ՝ ղեկավար կազմով։ Մասնակցում էին նաեւ Եվրոպական սահմանադրական դատարանների Համաժողովը, ֆրանսալեզու սահմանադրական դատարանների Ասոցիացիան, Վենետիկի Հանձնաժողովը, Հարավաֆրիկյան դատավորների Հանձնաժողովը, սահմանադրական արդարադատությամբ զբաղվող միջազգային այլ կառույցների ղեկավարներ։
ՀՀ ՍԴ նախագահը հրավիրվել էր որպես երիտասարդ ժողովրդավարական երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների միջազգային կոնֆերանսի նախագահ։
Լիագումար նիստում մեծ ուշադրությամբ լսվեց եւ լայն քննարկման առարկա դարձավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ «21-րդ դարի սահմանադրական մշակույթը եւ սահմանադրական արդարադատությանը նետված մարտահրավերները» թեմայով զեկուցումը։
Սահմանադրական արդարադատության հարցերին նվիրված Համաշխարհային Առաջին Կոնգրեսն անցկացնելու համար ստեղծված կազմկոմիտեի նիստում նախկին Խորհրդային Միության եւ Արեւելյան երկրներից կազմկոմիտեի անդամ ընտրվեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը։

Նկար 1

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

8 սեպտեմբերի 2008թ.

Իրավական գլոբալացումը եւ ազգային-պետական առանձնահատկությունները XXI դարի սահմանադրական մշակույթում։
Գ. Հարությունյանի զեկույցը 2008թ. սեպտեմբերի 2-5-ը Սեուլում (Հարավային Կորեա) հրավիրված միջազգային կոնֆերանսում (նախնական տարբերակ)
(ռուսերեն, անգլերեն)

word

20 օգոստոսի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. օգոստոսի 20-ի դրությամբ

word

11 օգոստոսի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. օգոստոսի 5-ի դրությամբ

word

23 հուլիսի 2008թ.

Հուլիսի 22-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին։
Հյուրի խնդրանքով պարոն Հարությունյանը ծանոթացրեց Սահմանադրական դատարանի ստեղծման անհրաժեշտությանն ու գործառույթին, սահմանադրական բարեփոխումներից եւ դրա հետեւանք՝ ՍԴ-ի մասին ՀՀ նոր օրենքի ընդունումից հետո դիմող սուբյեկտների ավելացմանն ու ՍԴ աշխատանքային գործունեության վերակառուցմանը։ Մեծ ձեռքբերում է քաղաքացիների կողմից ՍԴ դիմելու հնարավորությունը։ Միայն երկուս ու կես տարում ՍԴ ներկայացրած 3000-ից ավելի դիմումների 8,5 տոկոսը զուտ սահմանադրականության խնդիր են արծարծել, եւ դրանց քննության արդյունքում տասնյակ օրենքներ ճանաչվել են հակասահմանադրական։
Երկուստեք կարեւորեցին Սահմանադրությունից բխող օրենքների ընդունման, ընտրական օրենսդրության կատարելագործման խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որոնց արդյունքում «ընտրությունները պետք է պրոբլեմներ լուծեն եւ ոչ թե պրոբլեմներ ստեղծեն»։
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կազմակերպվող միջոցառումներին։ Հյուրը տեղեկացվեց, որ սեպտեմբերի 22-24-ը ՀՀ սահմանադրական դատարանը կհյուրընկալի Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանին, համատեղ կանցկացվի սեմինար։ Իսկ ավանդաբար անցկացվող երեւանյան միջազգային խորհրդաժողովներից հերթական՝ 13-րդը, կկայան հոկտեմբերի 3-5-ը, որը կազմակերպվում է Վենետիկի Հանձնաժողովի եւ Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի հետ համատեղ։ Այդ խորհրդաժողովին մասնակցելու ցանկություն արդեն հայտնել են քսանից ավելի երկրներ։ Թեման նվիրված է բացառիկ կարեւոր ու հրատապ հիմնախնդրին՝ «Սահմանադրական հիմնարար արժեքներն ու հասարակական պրակտիկան»։
Զրույցի ավարտին երկուստեք հույս հայտնվեց, որ նման հանդիպումները, փորձի փոխանակումները կնպաստեն Հայաստանում ժողովրդավարական գործընթացների արագացմանը։

Նկար 1

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

17 հուլիսի 2008թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանադրական դատարանների նախաձեռնությամբ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) աջակցությամբ 2008թ. հունիսի 19-20-ը Բաթումիում կազմակերպվեց միջազգային կոնֆերանս։ Քննարկման թեման էր «Սահմանադրական արդարադատությունը եւ իրավական պետությունը Հարավային Կովկասում»։ Կոնֆերանսի մասնակիցների կազմը բավականին ներկայացուցչական էր։ Բացի երեք հարավկովկասյան սահմանադրական դատարանների անդամներից, պատվիրակներ կային Գերմանիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից, Լեհաստանից, անկախ փորձագետներ, սահմանադրագետներ։ Երկօրյա նիստերում քննարկման էին դրված հետեւյալ հիմնահարցերը.
ա/ սահմանադրական արդարադատության դերը իրավական պետության կայացման գործում. սահմանադրական դատարանը որպես օրենսդիր, ընդհանուր դատարանների փոխհարաբերությունը,
բ/ սահմանադրական բողոք. բողոքների ընդունման նախապայմանները, քննության մասշտաբը,
գ/ սահմանադրական բարեփոխումների՝ հարեւան երկրների փորձը,
դ/ սահմանադրական արդարադատության ընտրված հարցեր Հարավային Կովկասում. հատուկ կարծիք, իրացում, մամուլ եւ հասարակություն, արդյունք։
Կոնֆերանսում «Անհատական բողոքների ինստիտուտը Հայաստանում. փորձը եւ խնդիրները» թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա մասնավորապես ներկայացրեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում անհատական դիմումների ինստիտուտի եւ Ադրբեջանի ու Վրաստանի ՍԴ-ների համապատասխան լիազորությունների էական տարբերությունները։ Ապա անդրադարձավ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո ՍԴ-ի մասին ՀՀ օրենքի փոփոխություններին, անհատական դիմումների համակարգի հետագա բարեփոխումների հիմնախնդիրներին։ «Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններում սահմանադրական վերահսկողության խնդիրները» թեմայով զեկուցումով հանդես եկավ նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը։ Կոնֆերանսում զեկուցումներից հետո անցկացվեցին ակտիվ քննարկումներ, որոնք ոչ միայն ներկայացրեցին Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Լիտվայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Թուրքիայում, Լեհաստանում, Գերմանիայում սահմանադրական արդարադատության բնագավառում կուտակված փորձը քննարկման առարկա հարցերի առնչությամբ, այլեւ համակարգային բարեփոխումների հայեցակարգային մոտեցումներ առաջադրեցին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հարավկովկասյան հանրապետությունների սահմանադրական դատարանների համատեղ քննարկումներին տալ պարբերական բնույթ։

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

16 հուլիսի 2008թ.

ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՕՐՎԱՆ

Մեր երկրում, այս էլ քանի տարի, միայն ՀՀ Սահմանադրական դատարանն է ավանդաբար միջոցառումներ կազմակերպում՝ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման օրվան։ Սահմանադրական վերահսկողության հատուկ մասնագիտացված այս ինստիտուտը կոչված է օրենսդիր« գործադիր եւ դատական իշխանությունների սահմանադրորեն ամրագրված լիազորությունների ներդաշնակ իրականացմանը« նորմատիվ ակտերի սահմանադրականության ապահովմանը« մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների կայուն երաշխիքների ստեղծմանը, օրենքի գերակայության հաստատմանը£ Հուլիսի 5-ին Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի հրավիրած ընդունելությանը մասնակցում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, տարնսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, Հայաստանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ներկայացուցչության գրասենյակի ղեկավար, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը, դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն, պաշտոնատար այլ անձինք, իրավագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ընդունելությունը միմյանց շնորհավորելու, օրվա խորհրդի մասին զրուցելու հաճելի առիթ էր։ Այն լավ առիթ էր նաեւ բազմաթիվ լրագրողների համար՝ մասնակիցների հետ զրուցելու, Սահմանադրության դերի ու նշանակության մասին իրենց հարցերի պատասխանները ստանալու համար։ Պատասխանելով լրագրողների մի շարք հարցերին, Սահմանադրական դատարանի նախագահը ներկայացրեց նաեւ Սահմանադրական դատարանի եւ Սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից (որի խորհրդի նախագահն է ինքը) առաջիկայում կազմակերպվելիք մի քանի կարեւոր միջոցառումների մասին։ Ի մասնավորի՝ սեպտեմբերի 23-24-ը Հայաստան են հրավիրվում Գերմանիայի սահմանադրական դատարանի ներկայացուցիչները, որոնց մասնակցությամբ հատուկ քննության առարկա կդարձվեն Սահմադրության գերակայության լիարժեք երաշխավորման հասնելու միջոցներն ու ուղիները։ Այս մոդելի դասական օրինակը հենց Գերմանիան է,-ասաց Գ. Հարությունյանը,- եւ մեր հանդիպման զրույցի հիմնական թեման վերաբերում է այս մոդելի հետագա կատարելագործման հնարավորություններին։ Պարոն Հարությունյանը կարեւորեց նաեւ ավանդաբար կազմակերպվող երեւանյան միջազգային խորհրդաժողովները, որոնց հերթականը կանցկացվի հոկտեմբերի 3-5-ը՝ «Սահամնադրական հիմնարար արժեքները եւ հասարակության պրակտիկան» թեմայով։

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

1 հուլիսի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. հուլիսի 1-ի դրությամբ

word

18 հունիսի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2007-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

17 հունիսի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
3(48)2008

pdf

13 հունիսի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

11 հունիսի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. հունիսի 10-ի դրությամբ

word

6 հունիսի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՐ ARM-P2 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

4 հունիսի 2008թ.

Սահմանադրական արդարադատության բանբեր N 1 (39) 2008 [ռուսերեն եւ անգլերեն լեզուներով]

pdf

2 հունիսի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԷՄԻԼԻՅԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 231.1. ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ 233 ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍ)՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

2 հունիսի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. հունիսի 1-ի դրությամբ

word

21 մայիսի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. մայիսի 20-ի դրությամբ

word

16 մայիսի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 53 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

15 մայիսի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. մայիսի 13-ի դրությամբ

word

4 մայիսի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
2(47)2008

pdf

30 ապրիլի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. ապրիլի 29-ի դրությամբ

word

28 ապրիլի 2008թ.
ՍԴ գրադարան

ՍԴ գրադարանի գրքերի ցանկում ավելացվել է՝ 15 գիրք (12 - հայերեն, 3 - ռուսերեն)։
Գրքերի ընդհանուր քանակը այժմ կազմում է 1812։

 

25 ապրիլի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԼՈՌԻՇԵՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 77 ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

16 ապրիլի 2008թ.

Ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանն ընդունեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Սիմոնա Գրանատա-Մենգինին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներ Դենիս Պետիտին ու Նիլ Ջարմանին՝ ուղեկցությամբ Հայաստանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ներկայացուցչության գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի։ Փորձագետները Հայաստանում էին գտնվում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում 2008-ի մարտի 17-ին ընդունված փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության առաջարկությունների քննարկումներին մասնակցելու կապակցությամբ։
Պարոն Հարությունյանը, որ Վենետիկի հանձնաժողովի անդամ է, հետեւաբար եւ տեղյակ վերոնշյալ քննարկումների արդյունքներին, հույս հայտնեց, որ ՀՀ ԱԺ-ի հետ փորձագետներն ընդհանուր եզրակացության կգան, եւ օրենսդրական փոփոխությունները կկատարվեն ի նպաստ Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը։ Երկուստեք կարեւորեցին համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը, առանձնակի ուշադրությունը սահմանադրական արժեքներին, որպեսզի ընտրությունները ոչ թե պրոբլեմներ առաջացնեն, այլ նպաստեն պրոբլեմների լուծմանը։

 

15 ապրիլի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐՄԵՆ ՀԱՄԱՄՋՅԱՆԻ, ԱԻԴԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԻՐԻՆԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ, ԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 68 ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ 12-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

10 ապրիլի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈ­ՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ» 4895 ARM ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ ՄԱՆԻԼԱՅՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄՇՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՈՍՈՎՈՅԻ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԸ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈ­ՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

8 ապրիլի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 159-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ «ԱՎԱՆԴԱՏՈՒ» ԲԱՌԻՑ ՀԵՏՈ՝ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

4 ապրիլի 2008թ.
«Միջազգային ալմանախ» 2007
Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում

[ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով]

pdf

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՆՐԵԱԼՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵԿԻՆՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՆՑԱՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ՅԱԼԹԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ /ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ/ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

3 ապրիլի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. ապրիլի 1-ի դրությամբ

word

1 ապրիլի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
1(46)2008

pdf

26 մարտի 2008թ.

Սահմանադրական արդարադատության բանբեր N 3 (37) 2007 [ռուսերեն եւ անգլերեն լեզուներով]

Սահմանադրական արդարադատության բանբեր N 4 (38) 2007 [ռուսերեն եւ անգլերեն լեզուներով]



pdf


pdf

25 մարտի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՎԻԿՏՈՐԻԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 76 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

19 մարտի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. մարտի 18-ի դրությամբ

word

13 մարտի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1928 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԼՐԱՑՎԱԾ 1948 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի, 1966 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի, 1972 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՓՈՓՈԽՎԱԾ 1982 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԵՎ 1988 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2363-ARM (SF) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

12 մարտի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. մարտի 12-ի դրությամբ

word

10 մարտի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի՝ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 24-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

7 մարտի 2008թ.
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՍԴ-ՈՒՄ

Մարտի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննությունը սկսվեց կողմերի եզրափակիչ ելույթներով։
Կողմերի եզրափակիչ ելույթներից հետո, գործով որոշում ընդունելու համար, դատարանը անցավ դռնփակ խորհրդակցության։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 59 հոդվածի 7-րդ կետի համաձայն, խորհրդակցությունը շարունակվելու է մինչեւ դատարանի կողմից որոշում ընդունելը, բացառությամբ ընդմիջումների եւ հանգստի համար նախատեսված ժամանակի։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 16-րդ կետի համաձայն, Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում։
Հավելենք, որ այդ ժամկետը լրանում է մարտի 8-ին, ժամը 24-00-ին։

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

6 մարտի 2008թ.
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՍԴ-ՈՒՄ

Մարտի 6-ին ՀՀ սահմանադրական դատարանը շարունակեց ՀՀ Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննությունը։
Նյութերի հետազոտման սահմանված կարգի շրջանակներում գործի դատաքննությունը շարունակվեց պատասխանող կողմի, հարակից պատասխանողների, երրորդ անձի ներկայացուցչի բացատրություններով։ Հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ երրորդ անձի ներկայացուցիչները՝ պատասխանելով նաեւ դիմողների ներկայացուցիչների եւ ՍԴ անդամների հարցերին։
ՍԴ-ում իր նախաձեռնությամբ որպես վկա հանդես եկավ դիմող Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Ա. Զեյնալյանը։
Դատարանն անդրադարձավ նաեւ կողմի ներկայացրած այլ միջնորդություններին եւ դրանց վերաբերյալ ընդունեց համապատասխան որոշումներ։
Գործի դատաքննությունը կշարունակվի մարտի 7-ին, ժամը 10-ին։ Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

5 մարտի 2008թ.
ՍԴ-ՈՒՄ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մարտի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանը շարունակեց ՀՀ Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննությունը։
Դիմող կողմը շարունակեց բացատրությունները՝ ներկայացնելով առանձին տեղամասերում իրենց ներկայացուցիչների արձանագրած բողոքները՝ իրենց կարծիքով տեղ գտած ընտրախախտումները։
Դիմող կողմի բացատրությունների շրջանակում ՍԴ-ում հանդես եկավ նաեւ դիմումատու՝ ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով մասնավորաբար իր նկատառումները ներկայացրեց Ընտրական օրենսգրքի 78 եւ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածների վերաբերյալ՝ արտակարգ դրության պայմաններում դատաքննության հրապարակայնության ապահովման հարցերի հետ կապված, ինչպես նաեւ շեշտեց, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն ինքը տեսնում է Եվրոպական Միության նախագահության հայտարարագրի շրջանակներում։
Այնուհետեւ ՍԴ-ում, նյութերի հետազոտման սահմանված կարգի շրջանակներում, շարունակվեց գործի դատաքննությունը։
Օրվա երկրորդ կեսին բացատրություններով հանդես եկավ պատասխանող կողմը։
Գործի դատաքննությունը կշարունակվի մարտի 6-ին, ժամը 10-ին։

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

4 մարտի 2008թ.

Այսօր՝ մարտի 4-ին, Սահմանադրական դատարանը ՀՀ Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա սկսեց «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննությունը£
Հաշվի առնելով, որ երկու դիմումներն էլ վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի, նշված գործերը միավորվել են եւ քննության առնվեցին ՍԴ դատարանի նույն նիստում։
Նիստը նախագահողը՝ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, հավաստիանալով, որ նիստն իրավազոր է, բացեց այն եւ հայտարարեց դատաքննության ենթակա գործը։ Բանավոր ընթացակարգով սկսված դատական նիստում որպես պատասխանող կողմ ներգրավված էր ընտրության արդյունքներն ամփոփող պետական մարմինը՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Որպես հարակից պատասխանողներ՝ իրենց իրավասությունների հետ կապված հարցերով ընդգրկված են ՀՀ դատախազությունը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը։ Սահմանադրական դատարանը, որպես երրորդ անձ, դատավարության մեջ ներգրավել է Հանրապետության Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին՝ հիմք ընդունելով 2008թ. փետրվարի 19-ին անցկացված Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ գրանցված Հանրապետության Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ 01.03.2008թ. դիմումը եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 5-րդ մասով։ Ս. Սարգսյանի կողմից ՍԴ-ում որպես ներկայացուցիչներ են հանդես հալիս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւ իրավաբան Կարեն Պետրոսյանը։
Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից որպես լիազոր ներկայացուցիչներ նիստին մասնակցում էին իրավաբան Պարգեւ Օհանյանը, վստահված անձ Արտակ Զեյնալյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը։ Տիգրան Կարապետյանի լիազոր ներկայացուցիչներն էին Ռուզան Ստեփանյանը եւ Արմեն Ղազարյանը։ Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրեն­քի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործով զեկուցողներ են նշանակվել ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Հենրիկ Դանիելյանը, Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյանը, Վալերի Պողոսյանը։
Նիստը նախագահողը դատավարության մասնակիցներին պարզաբանեց նրանց իրավունքներն ու պարտականությունները եւ զեկուցման համար խոսքը տվեց գործով զեկուցող, ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանին։ Վերջինս ներկայացնելով քննության առարկա գործը, հավելեց նաեւ, որ գործը քննության նախապատրաստելիս Սահմանադրական դատարանը պահանջել է՝
ա/ ՀՀ վարչական դատարանից՝ 2008թ. ՀՀ Նախագահի ընտրության հարցերով ներկաայցված դիմում-բողոքների կապակցությամբ ընդունված դատական ակտերը,
բ/ ՀՀ ԿԸՀ-ից 19.02.08թ. անցկացված ՀՀ Նախագահի ընտրության հետ կապված նախագահի թեկնածուների (վստահված անձանց) դիմում-բողոքների քննարկման արձանագրությունները, ընդունված որոշումները, տրված պատասխանների պատճեները։ Պահանջվել է նաեւ, որ ըստ կոնկրետ ընտրական տեղամասերի տեղեկանք ներկայացնել 19.02.08թ. անցկացված ՀՀ նախագահի ընտրության հետ կապված նախագահի թեկնածուների դիմում-բողոքների հիման վրա կատարված վերահաշվարկների արդյունքների վերաբերյալ, առանձին հիմնավորում ներկայացնել, թե որ ընտրական տեղամասերում եւ թե դիմում բողոքների առկայության դեպքում ինչ հիմնավորմամբ վերահաշվարկ չի կատարվել,
գ/ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից պահանջվել են 2008թ. ՀՀ Նախագահի ընտրության հարցերով ներկայացված դիմում-բողոքների կապակցությամբ ընդունված որոշումները, ինչպես նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի 20 հոդվածի 9-րդ մասի պահանջների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը.
դ/ ՀՀ դատախազությունից 19.02.08թ. անցկացված ՀՀ Նախագահի ընտրության հետ կապված ընտրախախտումների կանխման եւ տեղ գտած դեպքերի առնչությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.
ե/ ՀՀ Կառավարութան առնթեր ՀՀ ոստիկանությունից՝ 19.02.08թ. անցկացված ՀՀ Նախագահի ընտրության հետ կապված իրավախախտումների կանխման եւ տեղ գտած դեպքերի առնչությամբ ոստիկանության մարմինների կողմից միջոցների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։
Դատարանը որոշում ընդունեց գործի նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ։
Դատարանը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի դեպքերի հետեւանքով զոհվածների հիշատակը։
Դիմող կողմը միջնորդություններ ներկայացրեց արտակարգ դրության պայմաններում նիստի անցկացման, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նիստում ներկա լինելու, ՍԴ նիստի հրապարակայնության ապահովման մասին։ ՍԴ-ն, այդ առնչությամբ լսելով նաեւ պատասխանող կողմի եւ հարակից պատասխանողների կարծիքները, միջնորդությունների առնչությամբ որոշեց, որ իրավաչափ է համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ որպես դիմող կողմի, նիստին ներկա գտնվելը։ Քանի որ դիմողի ներկայացուցիչները այդ հանգամանքը պայմանավորում էին դիմողի փաստական ոչ ազատության մեջ գտնվելու հանգամանքով, ՍԴ-ն ՀՀ դատախազությանը հանձնարարեց պաշտոնական տեղեկատվություն ներկայացնել Լեւոն Տեր-Պատրոսյանի ազատ տեղաշարժի իրավունքի իրացման իրական հնարավորության մասին։ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը դատարանին ներկայացրեց պաշտոնական տեղեկանք, ըստ որի «Ի կատարումն ՀՀ սահմանադրական դատարանի 04.03. 2008 թ. որոշման, հայտնում եմ, որ ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ազատազրկված չէ, նրա ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակված չէ, «տնային կալանք» ինստիտուտ օրենսդրությամբ նախատեսված չէ, եւ իր ցանկության դեպքում նա ազատորեն կարող է ներկայանալ սահմանադրական դատարան»։
Դատաքննության հրապարակայնության ապահովման առնչությամբ դատարանը՝ ելնելով «ՍԴ-ի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի ընձեռած հնարավորությունից որոշեց, որ գործի դատաքննության ընթացքը կարող է տեսագրվել եւ հեռարձակվել։ Տեղեկացվեց նաեւ, որ ՍԴ-ի կողմից կներկայացվի ամենօրյա տեղեկատվություն։
Դատարանն անդրադարձավ նաեւ կողմի ներկայացրած մի շարք այլ միջնորդությունների եւ դրանց վերաբերյալ ընդունեց համապատասխան որոշումներ։
Գործի դատաքննության շրջանակներում իրենց բացատրությունները ներկայացրեցին դիմող կողմերը։ ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները բացատրություններ ներկայացնելը կշարունակեն նաեւ մարտի 5-ին։

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

27 փետրվարի 2008թ.

Այսօր, փետրվարի 27-ին, ժամը 17-00-ին, ՀՀ սահմանադրական դատարան է դիմել 2008թ. փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը՝ 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքով ՀՀ ԿԸՀ 2008թ. փետրվարի 24-ի՝ թիվ 24-Ա որոշումը վիճարկելու հարցով։

ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


 

26 փետրվարի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԱՆԻՎ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ «ՈՍԿԵ ՏԱԿԱՌ-ԱԼԿՈ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ «... ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՊԱՐՏԱՊԱՆՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՉԷ» ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ, ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

15 փետրվարի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. փետրվարի 15-ի դրությամբ

word

12 փետրվարի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2008Թ. ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐՆ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

11 փետրվարի 2008թ.
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ սահմանադրական դատարանը 2008թ. փետրվարի 11-ին ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի հիման վրա քննելով 2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ գործը, մասնավորապես արձանագրել է, որ ընտրական գործընթացում տեղ գտած հնարավոր օրինախախտումների ու դրանցով պայմանավորված վիճահարույց խնդիրների լուծման համար գործող օրենսդրությամբ նախատեսվում են վերջիններիս բացահայտման, գնահատման ու վերացման կոնկրետ ընթացակարգեր՝ հստակեցնելով ժամկետները եւ տարբեր իրավասուբյեկտների լիազորությունները։
Որոշման մեջ նշվում է, որ, մասնավորապես, այդ ընթացակարգերի շրջանակներում դիմողի վստահված անձը սահմանադրական դատարան դիմելու օրը՝ 2008թ. փետրվարի 7-ին, դիմումում շարադրված փաստերով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Նույն օրն այդ հարցը բարձրացվել է նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի առջեւ։ 2008թ. փետրվարի 6-ին՝ սահմանադրական դատարան ներկայացված փաստարկների շրջանակներում, ՀՀ Նախագահի թեկնածուի վստահված անձի կողմից դիմում-առաջարկություն է ներկայացվել նաեւ ՀՀ ԿԸՀ։ Սահմանադրական դատարանը գտել է, որ այդ գործողություններն իրավաչափ են, բխում են օրենքի պահանջներից։
Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտել է նաեւ, որ «ՀՀ Նախագահի թեկնածուի համար առաջացած անհաղթահարելի խոչընդոտ» դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու պահից մինչեւ Հանրապետության Նախագահի ընտրության օրվան նախորդող ութերորդ օրը տեւող ժամանակահատվածում Հանրապետության Նախագահի թեկնածուի կամքից անկախ նրա հետ կապված այնպիսի վիճակ է առաջացել, որն այդ ժամանակահատվածում օբյեկտիվորեն անհնարին է հաղթահարել, եւ որը գործնականում զրկել է նրան ընտրական գործընթացին հետագա մասնակցելու հնարավորությունից։
Հաշվի առնելով նախընտրական քարոզչության գործընթացի շրջանակներում ՀՀ Նախագահի թեկնածուի վստահված անձանց նշված գործողությունները, ինչպես նաեւ թեկնածուի կողմից նախընտրական քարոզչության շարունակման փաստը, սահմանադրական դատարանն արձանագրել է, որ առկա է ոչ թե անհաղթահարելի խոչընդոտ, այլ առաջ է քաշվել նախընտրական քարոզչության օրինականության ապահովման հետ կապված վեճ, որն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ներկայացվել է ընտրությունների այս փուլում դրանց գնահատման եւ լուծման իրավասությունն ունեցող վերոհիշյալ մարմիններին։
Ելնելով գործի քննության արդյունքներից՝ սահմանադրական դատարանը որոշել է, որ դիմողի ներկայացրած փաստարկները՝ ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի իրավակարգավորման առարկայի շրջանակներում, 2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար չեն կարող համարվել որպես անհաղթահարելի խոչընդոտներ։

ՀՀ ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

11 փետրվարի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. փետրվարի 11-ի դրությամբ

word

8 փետրվարի 2008թ.
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Է ԴԻՄԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ - ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում նշվում է, որ «2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, արդեն իսկ, առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»։ Որպես պատճառ, մասնավորապես, ներկայացվում է, որ «Հանրային հեռուստառադիոընկերությունը, «Հ1» հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ օրենսդրության (Ընտրական օրենսգրքի 18-րդ, 20-րդ եւ 22-րդ, ինչպես նաեւ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11-րդ եւ 28-րդ հոդվածներ), պահանջների կոպիտ խախտումներով, երեք ամիս շարունակ առ այսօր, հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել ՀՀ Առաջին Նախագահ, ՀՀ Նախագահի առաջադրված եւ գրանցված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ»։
Դիմումում միաժամանակ նշվում է, որ «Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական քարոզչության համար թեկնածուներին տրամադրված եւ հեռուստալսարանի համար շատ անհարմար ժամանակը, որեւէ հնարավորություն չի տալիս անգամ մեղմացնել «Հայլուր»-ի հակաքարոզչությունը»։ Շեշտվում է նաեւ, որ «ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու Նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացվող օրինախախտումները կամ վերացնելու դրանց հետեւանքները, սակայն այդ նախաձեռնությունները որեւէ դրական արդյունքի չեն բերել»։
Դիմողը որպես խոչընդոտ է դիտարկում այն, որ «Մեր երկրի ընտրություններում առաջին անգամ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել, այն է՝ հաղթահարել իր նկատմամբ կիրառված նախադեպը չունեցող պետական հակաքարոզչության հետեւանքները եւ մասնակցել ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»։
Դիմողը խնդրում է սահմանադրական դատարանին՝ «2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի»։
Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով ավարտել է դիմումի նախնական ուսումնասիրումը, աշխատակարգային որոշմամբ գործն ընդունել է քննության եւ նախապատրաստում է դատաքննությունը։

ՀՀ ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

8 փետրվարի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5 ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 115 ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

5 փետրվարի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԲՈՒ ԴԱԲԻԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

1 փետրվարի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ¥19 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ, ՀՕ-519-Ն¤ 47 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

Հունվարի 31-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գեռտ-Արենսին՝ ընկերակցությամբ առաքելության իրավական վերլուծաբան Քերեն Գեյների։
Հյուրերը ՍԴ նախագահից պարզաբանումներ խնդրեցին ՀՀ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ընտրական վեճերի քննության առանձնահատկությունների եւ այդ հարցում Սահմանադրական դատարանին՝ ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 3.1 կետով (լուծում է Հանրապետության Նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը) վերապահված լիազորության մասին։
Զրույցի ընթացքում միաժամանակ անդրադարձ կատարվեց ընտրական իրավունքի դատական պաշտպանության ողջ համակարգին եւ այդ հարցում վարչական դատարաններին վերապահված նոր դերակատարությանը։

Նկար 1

 

30 հունվարի 2008թ.

Հունվարի 29-ին Սամանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերի խնդրանքով ՍԴ նախագահը ներկայացրեց սահմանադրական եւ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընտրական իրավունքի դատական պաշտպանության առանձնահատկությունները եւ ներկայումս գործող կարգը Հայաստանի Հանրապետությունում։

Նկար 1

 

 

ՀԱՂՈՐԴՈՒՄ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2007Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

word

29 հունվարի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ԱՌԳՐԱՎՄԱՆ ՈՒ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ՅԱԼԹԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻԿԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1973 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՎ 1979 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ԲՈՆՆՈՒՄ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ՝ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

23 հունվարի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. հունվարի 22-ի դրությամբ

word

22 հունվարի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 4369-AM ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՎԱՐԿ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԻՐ ¥ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ¤» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

ՍԴ գրադարան

ՍԴ գրադարանի գրքերի ցանկում ավելացվել է՝ 20 գիրք (13 - հայերեն, 7- ռուսերեն)։
Գրքերի ընդհանուր քանակը այժմ կազմում է 1788։

 

17 հունվարի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 73 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

word

16 հունվարի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. հունվարի 15-ի դրությամբ

word

8 հունվարի 2008թ.
ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2008թ. հունվարի 8-ի դրությամբ

word

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային համագործակցություն] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]