Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Նորություններ

 

2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022

 

 

28 դեկտեմբերի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ - ԾՐԱԳԻՐ 2» (ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

24 դեկտեմբերի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ԱԼԻՍԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 414.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

23 դեկտեմբերի 2015թ.

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄ

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը /Վենետիկի հանձնաժողով/, որի հիմնական անդամներ են 60 երկրներ ներկայացնող ճանաչված իրավագետներ, 2015 թվականի դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ, պրոֆեսոր Գ. Հարությունյանին միաձայնությամբ վերընտրեց հանձնաժողովի բյուրոյի անդամ: Բյուրոյի ընտրությունները տեղի են ունենում երկու տարվա պարբերականությամբ:

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

21 դեկտեմբերի 2015թ.

ՀՀ ՍԴ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Տարբեր լրատվամիջոցներով, այսպես կոչված, «հեղինակավոր իրավաբանների» խորհրդով տեղեկատվություն է տարածվել, որ ՀՀ սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների շրջանակներում ցանկացած գործ կարող է քննության առնել անկախ այն բանից, թե Սահմանադրության 101-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտ է դիմողը, թե` ոչ:

Նման «մեկնաբանությունը» պարզապես ապատեղեկատվություն է:

Հանրությանը տեղեկացնում ենք, որ.

նախ` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված են ՀՀ սահմանադրական դատարանի լիազորությունները, որոնք, համաձայն նույն հոդվածի, իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

Մասնավորապես, Սահմանադրության 100-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է, որ սահմանադրական դատարանը /օրենքով սահմանված կարգով/ լուծում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերը:

Երկրորդ` ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի առաջին մասով սահմանված է սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների շրջանակը, ովքեր սահմանադրական դատարան կարող են դիմել Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի առաջին մասով, մասնավորապես, սահմանված է, որ Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում /3-րդ կետ/:

Երրորդ` ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածը սահմանում է, որ սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Չորրորդ` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով /Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը/ սահմանված է, որ. «Սահմանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել Սահմանադրության 101-րդ հոդվածով նախատեսված մարմինները եւ անձինք…»:

Հինգերորդ` ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի երկրորդ մասը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը սահմանում են, որ. «Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում»:

Վեցերորդ` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 110.1-րդ հոդվածը /Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում սահմանադրական դատարան դիմելու կարգը/ սահմանում է.

«1. Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կարող են դիմել սահմանադրական դատարան:

2. Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան դիմելու` պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթն ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Եթե պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա 24 ժամվա ընթացքում պատգամավորների դիմումը նշված ձևաթղթի հետ ուղարկում է սահմանադրական դատարան, որից հետո ձևաթուղթը փոփոխման ենթակա չէ»:

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

21 դեկտեմբերի 2015թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ՀՀ սահմանադրական դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով ՀՀ Սահմանադրությամբ եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված համապատասխան իրավասու սուբյեկտների կողմից դիմում չի ստացել:

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

21.12.2015թ.

 

15 դեկտեմբերի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՎԱՐԿ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ–ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆ» (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

11 դեկտեմբերի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ, 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 10-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

7 դեկտեմբերի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

4 դեկտեմբերի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԳՐՈԴՆՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՎ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՓՈՓՈԽՈՂ 15-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ԼՅՈՒԲՈՎ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 124-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

3 դեկտեմբերի 2015թ.

ՀՅՈՒՐԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի առիթով Երեւանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի ղեկավար Դագլաս Ուեյքին, փորձագիտական խմբի իրավաբան Վասիլ Վաշյանկային և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների գծով խորհրդատու Ալեքսեյ Գրոմովին:

Հյուրերի խնդրանքով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը նրանց ծանոթացրեց Հայաստանում հանրաքվեի կազմակերպման և իրականացման սահմանադրաիրավական կարգավորումներին, պատասխանեց դրանց առնչվող հարցերին:

Փորձագիտական առաքելության անդամները պատրաստակամություն հայտնեցին զարգացնել հետագա համագործակցությունը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

20 նոյեմբերի 2015թ.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հայ իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին իր աշխատանքները սկսեց «Հայոց ցեղասպանության ուղղակի (անմիջական) հետեւանքները հաղթահարելու վերաբերյալ» աշխատանքային հանդիպումը:

Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին այս ոլորտի հայ եւ օտարազգի մասնագետներ: Երկօրյա աշխատանքների արդյունքում ցեղասպանության իրավական հիմնահարցերի քննարկումը հստակեցումներ կմտցնի այս հիմնախնդրի հայեցակարգային մոտեցումներում, կմշակվի այս ուղղությամբ հիմնական քայլերի ժամանակացույցը:

«Հայոց ցեղասպանության իրավական հետազոտությունների կենտրոն»

 

19 նոյեմբերի 2015թ.

ՀՅՈՒՐԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 19-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Թավիդյան հիմնադրամի եւ Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը:

Ամերիկյան կողմիցի պատվիրակության կազմում էին Թավիդյան հիմնադրամի նախագահ պարոն Ասո Թավիդյանը, Թավիդյան հիմնադրամի փոխնախագահ տիկին Ջոյս Բարսամը, Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի դեկան պարոն Ջեյմս Ստավրիդիսը եւ Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռիչարդ Շուլցը:

Պարոն Հարությունյանը հյուրերին հանգամանորեն ներկայցրեց ՀՀ ՍԴ գործառույթները եւ դերակատարումը ՀՀ իրավական համակարգում:

Երկուստեք կարեւորվեց ՀՀ ՍԴ-ի եւ Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի միջեւ հետագա համագործակցության եւ գիտական փոխգործակցության անհրաժեշտությունը:

Կողմերը նաեւ մտքեր փոխանակեցին հետագա գիտական եւ իրավական համագործակցության շուրջ:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

 

19 նոյեմբերի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԵՎ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

10 նոյեմբերի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԲՈՒՐԱԲԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

2 նոյեմբերի 2015թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ «ՅՈՒՐԻՍՏ» ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» ԱՄՍԱԳՐԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Բարձր գնահատելով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, պրոֆեսոր Գ. Հարությունյանի ավանդը սահմանադրական արդարադատության զարգացման գործում՝ Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանը եւ «Սահմանադրական արդարադատություն» համառուսաստանյան ամսագրի խմբագրական խորհուրդը 20.10.2015թ. թիվ 1478 գրությամբ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին առաջարկել են դառնալ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։

Առաջարկն ընդունվել է։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

23 հոկտեմբերի 2015թ.

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Եվրոպայի խորհրդի ,,Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով՛՛ հանձնաժողովի (Վենետիկի Հանձնաժողով) բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանը մասնակցեց Վենետիկի Հանձնաժողովի բյուրոյի նիստին, որում քննարկվեցին Հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստի աշխատանքների կազմակերպման, ինչպես նաեւ Ուկրաինայում ընթացող սահմանադրական բարեփոխումներին առնչվող հիմնահարցերը:

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, պարոն Հարությունյանը մասնակցեց Վենետիկի Հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստին, որի շրջանակներում հաստատվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7 եւ 10 գլուխների վերաբերյալ նախնական եզրակացությունը, 8, 9 եւ 11-16 գլուխների վերաբերյալ երկրորդ նախնական եզրակացությունը, որոնք պատրաստվել էին Հանձնաժողովի անդամներ Ս. Բարտոլեի, Ա. Էնդինշի, Ք. Գրաբենվարտերի, Տ. Խաբրիեւայի, Ե. Տանչեւի եւ Կ. Տուորիի նկատառումների հիման վրա:

Անդրադառնալով ՀՀ սահմադրական բարեփոխումների հիմնահարցին, Վենետիկի Հանձնաժողովի անդամներ Տ. Խաբրիեւան, Ե. Տանչեւը, Ս. Բարտոլեն եւ Ա. Էնդինչը բարձր գնահատեցին առաջարկված սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ բնութագրելով այն որպես ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխանող փաստաթուղթ:

Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստը, որին մասնակցում են վաթսուն երկրների ներկայացուցիչներ, միաձայնությամբ հաստատեց փորձագետների խմբի կողմից ներկայացրած եզրակացությունները:

Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հանձնաժողովին տեղեկացրեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունման հարցում առկա առաջընթացի մասին:

Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի աշխատանքները կշարունակվեն նաեւ վաղը՝ հոկտեմբերի 24-ին:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

22 հոկտեմբերի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ» ՍՊԸ-Ի ԵՎ «ՍՏԱՐՏ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 279-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

10 հոկտեմբերի 2015թ.

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 20-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին Երեւանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովը շարունակեց աշխատանքը։

4-րդ նիստը նախագահում էր Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գիորգի Պապուաշվիլին։

Թեմատիկ զեկուցումներով հանդես եկան՝ Մոլդովայի ՍԴ նախագահ Ալեքսանդրու Տենասեն, Ռումինիայի ՍԴ դատավոր Մայա Թեոդորոիուն. «Սահմանադրական կարգավորումները եւ Ռումինիայում դատական համակարգին վերաբերող վիճելի սահմանադրական հարցերը», ՍՊՊՏՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Ալեքսեյ Լիվերովսկին. «Սահմանադրական վերահսկողության մարմնի որոշումների օբյեկտիվությունը», Իսրայել Պետության գերագույն դատարանի դատավոր Ուրի Շոհամը. «Գերագույն դատարանը եւ մարդու իրավունքները Իսրայելում», Մոնղոլիայի ՍԴ դատավոր Սուգար Դուլամը. «Դատական իշխանության անկախության պաշտպանության նպատակով Մոնղոլիայի սահմանադրական դատարան դիմելու ինստիտուտն ու դրա իրացումը», Բելառուսի ՍԴ դատավոր Ստանիսլավ Դանիլյուկը. «Բելառուսի Հանրապետության դատական իշխանության անկախության սահմանադրաիրավական հիմքերը»։

Կայացավ զեկուցումների քննարկում։

5-րդ նիստը նախագահում էր Լատվիայի ՍԴ նախագահ Ալդիս Լավինշը։

Թեմատիկ զեկույցներով հանդես եկան՝ Տաջիկստանի ՍԴ նախագահ Մահմուդզոդա Մահկամը. «Սահմանադրական վերահսկողության մարմնի դերը իրավական պետության զարգացման գործընթացում», Լեհաստանի սահմանադրական տրիբունալի հայտերի եւ սահմանադրական գանգատների նախնական ուսումնասիրության վարչության պետի տեղակալ Պավել Վիլինսկին. «Դատական իշխանության անկախությունը որպես արդար դատաքննության իրավունքի հիմք Լեհաստանի սահմանադրական տրիբունալի պրակտիկայում»։

Զեկույցների շուրջ ծավալված քննարկումից հետո նիստը նախագահող Լատվիայի ՍԴ նախագահ Ալդիս Լավինշը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, ՀՀ սահմանադրական դատարանին, ի մասնավորի՝ նախագահ Գ. Հարությունյանին եւ աշխատակազմի ղեկավար Ա. Հակոբյանին, թարգմանիչներին եւ խորհրդաժողովի աշխատանքների ամփոփման համար ձայնը տվեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին։

-Շատ ուրախ եմ, որ քննարկումներն այսպես ակտիվ ընթացան,-ասաց պարոն Հարությունյանը,-նաեւ բազմաթիվ կարծիքներ հնչեցին։ Հետաքրքիր է, որ նույնիսկ ծնվեցին նոր կոնֆերանսների բազմաշերտ, հետաքրքիր թեմաներ, որոնք առաջիկա քննարկումների առարկա կարող են դառնալ։

Ապա պարոն Հարությունյանն անդրադարձավ խորհրդաժողովի բուն թեմային եւ շեշտեց, որ դատական իշխանության անկախության տարբեր շերտերին անդրադարձներ եղան եւ փորձ արվեց քննության առարկա դարձնել ֆունկցիոնալ, նյութական, սոցիալական անկախության հիմնախնդիրներին։

-Չափազանց կարեւոր է,-շարունակեց իր միտքը պարոն Հարությունյանը,-որ սահմանադրական մակարդակում որոշակիացված, հստակեցված լինեն տարբեր դատարանների գործառութային փոխհարաբերությունները։ Գերագույն խնդիրը, որ նաեւ այս խորհրդաժողովի լուծելիքն էր, առաջին հերթին սահմանադրական անհրաժեշտ ու բավարար երաշխիքների ապահովումն է դատական իշխանության անկախության համար։ Եվ դրանք պետք է դառնան սահմանադրական դատարանի կողմից լիարժեք լիազորություններով պաշտպանվող երաշխիքներ։ Ահա այս պարագայում սահմանադրական դատարաններն իրապես մեծ դերակատարություն կունենան, քանի որ իրենք սահմանադրական նորմը ոչ միայն կիրառում են, այլ նաեւ մեկնաբանում, բացահայտում այդ նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը։

Պարոն Հարությունյանը կոնֆերանսի մասնակիցներին շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու եւ ակտիվ մասնակցության համար, հաջողություններ մաղթեց նրանց։

Խորհրդաժողովի նիստերն ավարտվեցին։

Հյուրերի համար պաշտոնական ու ազատ հանդիպումների, նաեւ մշակութային հետաքրիր ծրագիր էր նախատեսված նրանց Հայաստանում գտնվելու բոլոր օրերի համար։

Նախորդ օրերին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն էր ընդունելություն կազմակերպել՝ ի պատիվ խորհրդաժողովի մասնակիցների, ապա ՀՀ վարչապետն էր ընդունելություն կազմակերպել։ Հյուրերը հասցրել էին լինել Մատենադարանում, այցելել Հայոց Ցեղասպանության հուշահամալիր։

Մինչ Հայաստանից մեկնելը նրանք եղան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Երեւանի կոնյակի գործարանում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։

Հրաժեշտի հանդիպումը կայացավ ՀՀ սահմանադրական դատարանի անունից պաշտոնական ընթրիքով։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5

 

9 հոկտեմբերի 2015թ.

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 20-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 8-ից Երեւանում՝ մեկնարկեց Երեւանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման 20-ամյակին եւ ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակին։ Այն կազմակերպել են ՀՀ սահմանադրական դատարանը, Վենետիկի Հանձնաժողովը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների Կոնֆերանսը եւ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը։

Թեման՝ «Սահմանադրական դատարանների դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում։ Դոկտրինալ մոտեցումները եւ ժամանակակից մարտահրավերները»։

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունելություն էր կազմակերպել՝ ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հրավիրված երեւանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների։

ՀՀ Նախագահը խորհրդաժողովի մասնակիցներին շնորհակալություն հայտնեց նրանց այցի համար, կարեւորեց նման խորհրդաժողովների անցկացումը։ Կառավարության ընդունելությունների տանը կայացած միջոցառման ընթացքում էլ, խորհրդաժողովի մասնակիցների ներկայությամբ, տեղի ունեցավ նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակի առիթով թողարկված նամականիշի մարման արարողությունը։ Նամականիշի վրա պատկերված են ՀՀ սահմանադրական դատարանի շենքը, Հայաստանի Հանրապետության դրոշը եւ արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդան՝ Սահմանադրությունը ձեռքում։

Մինչ Նախագահի հետ հանդիպումը հյուրերը հասցրել էին լինել Մատենադարանում, ծանոթանալ գիտահետազոտական ինստիտուտում պահպանվող հին ձեռագրերին։ Նաեւ այցելել էին Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, թանգարանում դիտել Ցեղասպանության վավերագրերը, զոհերի հուշաձանին ծաղկեդրումով հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին։

Հոկտեմբերի 9-ին կայացավ խորհրդաժողովի նիստը։

Մասնակիցներին ողջունեց եւ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։

-Այս խորհրդաժողովը բացառիկ է իր հոբելյանական բնույթով,-ասաց նա,-նախ, որ այն սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված, Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպվող ավանդական 20-րդ խորհրդաժողովն է, երկրորդ՝ նվիրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 20-ամյակին եւ երրորդ՝ նվիրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակին։ Եռատեղված այս 20-ամյակները ոչ միայն պարտավորեցնող են մեր կողմից քննարկվող հարցերի ու դրանց արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից, այլեւ հասունության վկայություն են։ Հասունություն սահմանադրական արդատադատության ոլորտում մեծ փորձառություն կուտակելու առումով, հասունություն միջազգային համագործակցության առումով, հասունություն մեր երկրներում իրավունքի ու սահմանադրության գերակայության երաշխավորման գործում ունեցած ներդրման առումով։

Այնուհետեւ պարոն Հարությունյանը հակիրճ ներկայացրեց ՀՀ սահմանադրական դատարանի գործունեությունը, որի արդյունքում դատարանի կողմից քննության առնված հազարավոր գործերում արտահայտված իրավական դիրքորոշումները էական նպաստ են բերել մեր երկրում իրավունքի զարգացման, սահմանադրականության հաստատման գործին։ Հազարավոր մարդիկ են կարողացել իրենց իրավունքների պաշտպանությունը գտնել սահմանադրական դատարանում։ Կոնկրետ օրինակներով մատնանշեց, որ հիմնականում քաղաքացիների դիմունմերի հիման վրա հակասահմանադրական են ճանաչվել շուրջ 150 տարբեր օրենքների դրույթներ։

-Սահմանադրական դատարանը,-շարունակեց պարոն Հարությունյանը,-ի զորու եղավ մեր երկրում ձեւավորել սահմանադրաիրավական մտածողության նոր որակ, իրավական պետության չափորոշիչներին համապատասխանող սահմանադրագիտության նոր դպրոց՝ Հանրապետությունում դառնալով սահմանադրաիրավական մտքի շարժիչ ուժը։ Սահմանադրական դատարանի ակտիվ դերակատարությունը կարեւորվում է նաեւ միջազգային հարթակներում։ Մեր գործուն մասնակցությամբ ձեւավորվեցին երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանսը, ինչպես նաեւ սահմանադրական դատարանների համաշխարհային խորհրդաժողովը, որոնցից առաջինի նախագահությամբ եւ երկրորդի բյուրոյի նախագահի պատիվն ունեցավ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը։ Մեր դատարանը ներկայացված է նաեւ Վենետիկի հանձնաժողովի բյուրոյում, եվրոպական երկրների սահմանադրական դատարանների Կոնֆերանսի անդամ է։

Պարոն Հարությունյանն առանձնակի շեշտեց արդյունավետ համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ, ի մասնավորի՝ իր երախտագիտությունը հայտնելով հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին, ով եղել է երեւանյան բոլոր 20 միջազգային խորհրդաժողովների մասնակիցը։

Ողջույնի խոսքերով հանդես եկան Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն եւ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Առաջին նիստում, որը նախագահում էր Ջիանի Բուքիքիոն, թեմատիկ զեկուցումներով հանդես եկան՝ Լատվիայի ՍԴ նախագահ Ալդիս Լավինշը. «Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում», ՌԴ ՍԴ փոխնախագահ Սերգեյ Մավրինը. «Սահմանադրական դատարանի ինքնուրույնությունը եւ դատական իշխանության անկախությունը», ՀՀ ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում. սահմանադրաիրավական լուծումներ, արդի մարտահրավերներ» եւ Սլովենիայի ՍԴ նախագահ Իվետա Մացեյկովան. «Դատական իշխանության անկախության պաշտպանությունը՝ Սլովենիայի Հանրապետության ՍԴ ընդունած որոշումների շրջանակում»։

Զեկուցումների քննարկումներով ավարտվեց առաջին նիստը։

Երկրորդ նիստում, որը նախագահում էր Լիտվայի ՍԴ նախագահ Դաինիուս Ժալիմասը, թեմատիկ զեկուցումներով հանդես եկան՝ Ղազախստանի սահմանադրական խորհրդի անդամ Անառ Ժաիլգանովան. «Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում», Մուրադ Մեդելսին՝ Ալժիրի սահմանադրական խորհրդի նախագահ. «Ալժիրյան փորձը դատական իշխանության ամրապնդման հարցում», Լիտվայի ՍԴ դատավոր Դանուտե Իոչիենեն. «Դատական իշխանության անկախության ամրապնդման սկզբունքը Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի դոկտրինայում», Թաիլանդի ՍԴ նախագահ Նուրաք Մարպրանիտին. «Թաիլանդի սահմանադրական դատարանի դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում. դոկտրինալ մոտեցումները եւ ժամանակակից մարտահրավերները» եւ Խորվաթիայի ՍԴ փոխնախագահ Սնեժանա Բագիչը. «Գործունեության թափանցիկությունը որպես Խորվաթիայի սահմանադրական դատարանի գործունեության հանդեպ հանրային հավատի եւ վստահության երաշխիք»։

Զեկուցումների շուրջ ծավալվեց քննարկում։

Երրորդ նիստը նախագահում էր Մոլդովայի ՍԴ նախագահ Ալեքսանդրու Տենասեն։

Թեմատիկ զեկուցումներով հանդես եկան՝ Բելգիայի Թագավորության ՍԴ նախագահ Անդրե Ալենը. «Սահմանադրական դատարանի դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում», Ղրղզստանի գերագույն դատարանի սահմանադրական պալատի դատավոր Ժեդիգեր Մալաեւը. «Ղրղզստանի Հանրապետության գերագույն դատարանի սահմանադրական պալատը եւ դրա դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում», Մակեդոնիայի ՍԴ անդամ Գզիմե Ստարովան. «Սահմանադրական դատարանների դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում, հատուկ անդրադարձ Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրական դատարանին»:

Հոկտեմբերի 9-ի նիստն ավարտվեց զեկուցումների քննարկումներով։

Հոկտեմբերի 10-ին խորհրդաժողովը կշարունակի աշխատանքները։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10

 

7 հոկտեմբերի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ՍԵՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳԼՈԲԱԼ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 196-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

7 հոկտեմբերի 2015թ.

ՀՅՈՒՐԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀՀ Սահմանադրության ընդունման եւ ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակներին նվիրված Երեւանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանում գտնվող Թաիլանդի Թագավորության սահմանադրական դատարանի պատվիրակությունը, ՍԴ նախագահ Նորաք Մարպրանիտի գլխավորությամբ, հյուրընկալվեց ՀՀ սահմանադրական դատարանում։

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը դատարանի անդամներին եւ աշխատակազմին ներկայացրեց պատվիրակությանը, կարեւորեց հյուրերի այցը, որ սկիզբ է կանխորոշում երկու դատարանների առաջիկա համագործակցության։

Զրույցի ընթացքում Գ. Հարությունյանը եւ Ն. Մարպրանիտը փոխադարձաբար ծանոթացրին իրենց ղեկավարած կառույցների կառուցվածքին ու գործառույթներին, կազմեցին հետագա համագործակցության ծրագրեր։

Պարոն Մարպրանիտը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ պարգեւի համար, Գ. Հարությունյանին հանձնեց իր երկրի խորհրդանիշ հանդիսացող հուշանվեր։

Այցի ընթացքում հյուրերը ծանոթացան նաեւ սահմանադրական դատարանի գրադարանին, նիստերի սրահին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4

 

1 հոկտեմբերի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1985 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) 5-ՐԴ, 6-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ, 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՕՎՍԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 71-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

16 սեպտեմբերի 2015թ.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 16-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էյջի Տագուչիին։

Ողջունելով հյուրերին՝ պարոն Հարությունյանը նախեւառաջ շնորհավորեց նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առիթով եւ հույս հայտնեց, որ ՀՀ-ում նստավայր ունենալն առավել կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Կողմերը քննարկեցին նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի եւ Ճապոնիայի գերագույն դատարանի միջեւ կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց հայ-ճապոնական իրավական երկխոսության հետագա ամրապնդման կարեւորությունը եւ նշանակությունը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

15 սեպտեմբերի 2015թ.

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 15-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Մաթիաս Քիսլերին։

Պարոն Հարությունյանը շնորհավորեց նորանշանակ դեսպանին նշանակման կապակցությամբ` հաջողություն մաղթելով հետագա գործունեության ընթացքում:

ՀՀ ՍԴ նախագահ պարոն Հարությունյանը նորանշանակ դեսպանին ներկայացրեց ՀՀ սահմանադրական դատարանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի միջեւ երկար տարիների ընթացքում ձեւավորված համագործակցության արդյունքները: Կողմերը երկուստեք կարեւորեցին երկու դատարանների միջեւ ստեղծված սերտ համագործակցության հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում ընգծվեց նաեւ հայ-գերմանական իրավական գործակցության հետագա ամրապնդման կարեւորությունը եւ նշանակությունը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

 

9 սեպտեմբերի 2015թ.

ՀՀ ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԹՈՒՄԻՈՒՄ

Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանսին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 9-11-ը Բաթումի է մեկնելու ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ՍԴ նախագահ Գ.Հարությունյանի գլխավորությամբ։

Կոնֆերանսում քննարկվելու են առաջիկա Կոնգրեսում ներկայացվող թեմատիկան եւ Եվրոպական սահմանադրական դատարանների համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

7 սեպտեմբերի 2015թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
/ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պրոֆեսոր Գ. Հարությունյանի զեկույցը 2015թ. օգոստոսի 27-30-ին Աստանայում հրավիրված միջազգային խորհրդաժողովում/
[ռուսերեն, pdf, 0.2 mb]

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5

 

31 հուլիսի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

29 հուլիսի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
NN 2(76) 2015, 3(77) 2015

 

28 հուլիսի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

10 հուլիսի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 21.06.2014Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ /ՀՕ-67-Ն/ ԵՎ ԿԻՑ` ՀՕ-68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն ԵՎ ՀՕ-77-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ (ՀՕ-246-Ն) 6-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

7 հուլիսի 2015թ.

ԱՅՍՕՐ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա, հուլիսի 7-ին քննության առավ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 21.06.2014Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ /ՀՕ-67-Ն/ ԵՎ ԿԻՑ` ՀՕ-68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն ԵՎ ՀՕ-77-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ (ՀՕ-246-Ն) 6-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 եւ 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` սույն գործով վեճի առարկա 2-րդ հոդվածի 1-ին մասի 28, 36 եւ 37-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 10-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 13-րդ մասերը, 37-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասի` «օրենքի 43-րդ հոդվածով» դրույթը, 39-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասությունը, 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության` «որոնց կազմը եւ առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը» դրույթը, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության` «ողջամիտ եկամտաբերություն» եզրույթը, 43-րդ հոդվածի 3-րդ մասի` «ողջամիտ շահութաբերություն» եզրույթը, 44-րդ հոդվածի 2-րդ մասը, 46-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 62-րդ հոդվածի 5-րդ մասը, 62-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը, 63-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 67-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 81-րդ հոդվածի 1-ին մասը, 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը, 81-րդ հոդվածի 5-րդ մասը, 81-րդ հոդվածի 7-րդ մասը, 81-րդ հոդվածի 13-րդ մասը համապասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող եւ անվավեր:

3. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաեւ 45-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը` այն մասով, որով տարեկան գնաճով ճշգրտված չափով վերադարձնելու երաշխիքը չի տարածվում նաեւ տվյալ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների վրա, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ եւ 48-րդ /կետ.12/ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր:

4. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-68-Ն օրենք), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-69-Ն օրենք), «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության (ՀՕ-246-Ն) օրենքի 6-րդ եւ 10-րդ հոդվածները, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-74-Ն օրենք), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-76-Ն օրենք), «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-70-Ն օրենք), «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-71-Ն օրենք), «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-72-Ն օրենք), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-73-Ն օրենք), «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-77-Ն օրենք), «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը համապասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

30 հունիսի 2015թ.

ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

Հունիսի 2-ին փոխադարձ այցելությամբ ՀՀ սահմանադրական դատարանում էր Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկու գլխավորած պատվիրակությունը։ Եռօրյա այցի ընթացքում կայացան համատեղ սեմինար-քննարկումներ։ Այցի ընթացքում պատվիրակությանն ընդունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանում եղած օրերին հյուրերն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Զվարթնոց Տաճար, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Մատենադարան, Սեւանա լիճ։

Եվ ահա Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկին շնորհակալական նամակ է հղել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, որում մասնավորապես ասված է.

Հարգարժան պարոն նախագահ, նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Չեխիայի սահմանադրական դատարանի պատվիրակության համար կազմակերպված հոյակապ ծրագրի համար։ Հայաստանում մենք անցկացրեցինք պատշաճ կերպով կազմակերպված ժամանակ, որում ընդգրկված էին իրավական քննարկումներ, բարձր մակարդակի հանդիպումներ եւ անգամ այցելություններ Հայաստանի մշակութային եւ բնական զարդը հանդիսացող բազմաթիվ տեսարժան վայրեր։ Ձեր դատարանի իրավասությունների շրջանակի վերաբերյալ, ինչպես նաեւ իշխանությունների տարանջատման շուրջ չափազանց հետաքրքիր քննարկումները եւ հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության ավելի լայն շրջանակի վերաբերյալ արտահայտված մտքերը վառ ապացույց են այն բանի, որ Հայաստանում կան սահմանադրական ոլորտի մեծաթիվ մասնագետներ, եւ որ ՀՀ սահմանադրական դատարանի դերն այս ոլորտում անկասկած առաջնային է։

Մեր պատվիրակության բոլոր անդամների անունից արտահայտված շնորհակալական խոսքերը վերաբերում են նաեւ Ձեր դատարանի աշխատակազմի աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին՝ հիանալիորեն աջակցելով մեզ բոլոր հարցերում։

Ինձ միայն մի հարց է անհանգստացնում, թե արդյոք ինչպես եմ ես կարողանալու Ձեր այցը կազմակերպել Բռնոյում՝ գոնե մոտ այն բարձր մակարդակին, որ Դուք էիք կազմակերպել։ Առայժմ չգիտեմ, բայց խոստանում եմ ամեն ինչ անել, որպեսզի հետագայում կարողանամ պատասխանել Ձեզ Ձեր հյուրընկալությամբ եւ բարյացկամությամբ։

Հարգանքներով՝ ՊԱՎԵԼ ՌԻԽԵՏՍԿԻ

ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ,
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ

Բռնո, 9 հունիսի 2015թ.

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

30 հունիսի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

29 հունիսի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 181-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

23 հունիսի 2015թ.

ԴԵՍՊԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԱՅՑԸ

Հունիսի 23-ին ՀՀ սահմանադրական դատարանում կայացավ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելի հրաժեշտի հանդիպումը ՍԴ անդամների եւ աշխատակազմի հետ։

Հյուրին ողջունեց ու ներկաներին ներկայացրեց ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, գոհունակությամբ շեշտելով պարոն Մորելի պաշտոնավարման տարիներին ՀՀ սահմանադրական դատարանի հետ ունեցած ջերմ ու բարեկամական հանդիպումներն ու համագործակցության արդյունավետությունը, սահմանադրական արդարադատության ոլորտում Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առանձնահատուկ կապերի ստեղծումը։

Հանդիպմանը հատուկ ընգծվեց ՀՀ սահմանադրական դատարանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանների միջեւ ստեղծված սերտ համագործակցությունը, որն արդեն տասնամյակների պատմություն ունի։ Այս համագործակցության զարգացման ու ամրապնդման գործում նկատելի է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան ակտիվ գործակցությունը, Հարավային Կովկասի երկրներում դատաիրավական բարեփոխումներին նպաստող ծրագրեր իրականացնող Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) երեւանյան գրասենյակի ակտիվ մասնակցությունը։ Այդ համագործակցությունը շարունակվում է նաեւ ներկայումս՝ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների գործընթացում գերմանացի մասնագետների ակտիվ մասնակցությամբ։

Հանդիպման մասնակիցները դեսպանին մաղթեցին հետագա հաջողություններ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

 

22 հունիսի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

22 հունիսի 2015թ.

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Ավարտվեց Վենետիկում ընթացող Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 103-րդ լիագումար նիստը, որին մասնակցում էր Հանձնաժողովի Բյուրոյի անդամ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը։

Վերջին օրը՝ հունիսի 20-ին, քննարկման առարկա դարձավ Թուրքիայի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ կապված դատական իշխանության նկատմամբ ձեռնարկվողզանգվային ոտնձգությունների հետ։ Տվյալ հարցը քննարկվել էր նաեւ հունիսի 18-ին՝ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի նախօրյակին կայացած Հանձնաժողովի բյուրոյի նիստում։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոն լիագումար նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ Հանձնաժողովը թուրքական դատարաններից, դատախազներից եւ փաստաբաններից մեծաքանակ նամակներ է ստացել առ այն, որ վերջիններս հետապնդումների են ենթարկվում եւ, Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի մասին օրենքում 2014թ. փետրվարին կատարված փոփոխությունների արդյունքում գործադիր իշխանությանը հսկայական լծակներ են ընձեռվել՝ միջամտելու դատական իշխանության գործառույթների իրականացմանը։

Քննարկումների արդյունքում Հանձնաժողովը հավանություն տվեց Բյուրոյի կողմից ներկայացրած հայտարարությանը, որով դատապարտվում է Թուրքիայում դատական իշխանության անկախության նկատմամբ իրականացվող ոտնձգությունները։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

19 հունիսի 2015թ.

Ս. թ. հունիսի 19-ին Վենետիկում իր աշխատանքները սկսեց Վենետիկի հանձնաժողովի 103-րդ լիագումար նիստը, որին մասնակցում է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ պրն Գ. Հարությունյանը: Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարցը: Հանձնաժողովի անդամներ Կ. Տուորիի եւ Գ. Հարությունյանի ներկայացրած հաղորդումներից հետո Լիագումար նիստում արձանագրվեց, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ արդյունավետորեն համագործակցում են Վենետիկի հանձնաժողովի անդամներ պրն Ս. Բարտոլեն (Իտալիա), Ա. Էնդինշը (Լատվիա), Ք. Գրաբենվարտերը (Ավստրիա), Կ. Տուորին (Ֆինլանդիա), Ե. Տանչեւը (Բուլղարիա) եւ տկն Տ. Խաբրիեւան (Ռուսաստանի Դաշնություն)՝ որպես Հանձնաժողովի զեկուցողներ: Վենետիկի հանձնաժողովը միանգամայն դրական համարեց այս փուլում իրականացված աշխատանքը, հավանություն տվեց հետագա համատեղ քննարկումների ժամանակացույցին եւ երաշխավորեց զեկուցողների խմբին հուլիսին տեղի ունենալիք քննարկումների արդյունքներով ամփոփ եզրակացություն ներկայացնել բարեփոխումների փաթեթի վերաբերյալ: Կ. Տուորին, մասնավորապես, շեշտեց, որ փորձագիտական խումբը բացարձակապես դրական է գնահատում արդեն իսկ քննարկված սահմանադրական փոփոխությունները:

Վենետիկի Հանձնաժողովի նախագահ պրն Ջ. Բուքիքիոն, ամփոփելով քննարկումը, գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքից եւ ընդգծեց հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը նշված ուղղությամբ:

Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի աշխատանքները կշարունակվեն նաեւ վաղը՝ հունիսի 20-ին:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

17 հունիսի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 231-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

16 հունիսի 2015թ.

ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՎԵՆԵՏԻԿ

Logo Հունիսի 18-ին Գ. Հարությունյանը մասնակցելու է Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) բյուրոյի նիստին։

Հունիսի 19-ին եւ 20-ին կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որի օրակարգում նախատեսված է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հաղորդումը Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

12 հունիսի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ (4-ՐԴ ՀԵՐԹ) ՆԱԽԱԳԾԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ`«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱԿՏԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ՊԵԿԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

10 հունիսի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 293-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 294-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

4 հունիսի 2015թ.

ՉԵԽԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Հունիսի 3-ին ՀՀ սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանում գտնվող Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկու գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո պատվիրակությունն եղավ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ ցուցանմուշներին։ Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկին գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում։

Հայաստան այցի ընթացքում Չեխիայի սահմանադրական դատարանի պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Զվարթնոց Տաճար, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Սեւանա լիճ։ Հանդիպումներ ունեցավ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ՀՀ վճռաբեկ դատարանում։

Հունիսի 4-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի անունից պաշտոնական ընդունելությամբ ավարտվեց Չեխիայի սահմանադրական դատարանի պատվիրակության այցը Հայաստան։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

2 հունիսի 2015թ.

ՉԵԽԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ

Հունիսի 2-ին փոխադարձ այցելությամբ ՀՀ սահմանադրական դատարանում էր Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկու գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Չեխիայի ՍԴ նախագահի տեղակալ Յարոսլավ Ֆենիկը, ՍԴ դատավոր Դեվիդ Յուհլիրը, ՍԴ աշխատակիցներ Վլաստիմիլ Գյոտինգերը եւ Միլադա Կիլիանովան։

ՀՀ սահմանադրական դատարանը, հատկապես այս վերջին տասնամյակում, ակտիվ համագործակցություն ունի Չեխիայի սահմանադրական դատարանի հետ՝ ինչպես երկկողմանի հարթակում, այնպես էլ տարածաշրջանային կառույցներում եւ սահմանադրական դատարանների համաշխարհային կոնգրեսի շրջանակներում։ Կարեւորելով սահմանադրական դատարանների համագործակցության հարցում Չեխիայի սահմանադրական դատարանի փորձը, հանդիպումը սկսվեց «Սահմանադրական եւ այլ դատարանների ֆունկցիոնալ փոխգործակցության հարցերը» եւ «Անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտը Չեխիայում եւ Հայաստանում» թեմաներով սեմինար-քննարկումով, որին մասնակցում էին ՀՀ սահմանադրական դատարանի անդամներն ու աշխատակազմի՝ հիմնական գործառույթներ իրականացնող ստորաբժանումների ներկայացուցիչներ։

Այս հանդիպումը կարեւորվում է նաեւ նրանով, որ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների ընդհանուր աշխատանքների համատեքստում չափազանց հետաքրքիր է Չեխիայի փորձի ուսումնասիրումը երկու հիմնական ոլորտներում՝ Սահմանադրական դատարանների եւ այլ դատարանների փոխգործակցության հարցում, ինչպես նաեւ Սահմանադրական դատարաններում մարդու իրավունքների պաշտպանության կամ անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտի իրացման ոլորտում, որտեղ Չեխիայի սահմանադրական դատարանը հսկայական փորձառություն ունի եւ համարվում է առաջադիմական փորձառություն ունեցող երկրներից մեկը՝ Գերմանիայի, Սլովակիայի եւ այլ երկրների հետ միասին։

Քննարկվեցին հիշյալ հիմնախնդիրների հարցում չեխերի ձեռքբերումներն ու դրանց լուծմանն ուղղված հնարավոր ուղիները։

Երկժամյա քննարկումից հետո հյուրերը շրջեցին սահմանադրական դատարանի շենքում, եղան նիստերի սրահում, խորհրդակցության սենյակում, ապա այցելեցին Մատենադարան։

Կեսօրին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի ներկայացմամբ Չեխիայի սահմանադրական դատարանի պատվիրակությանն ընդունեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

...Չեխիայի սահմանադրական դատարանի պատվիրակության այցը շարունակվում է։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6

 

1 հունիսի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 88-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 7-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 44-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 283-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 298-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 305-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 223-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

29 մայիսի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

26 մայիսի 2015թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը մամուլի ասուլիս է հրավիրել Սահմանադրական դատարանի շենքում:
[22 մայիսի, 2015]

 

21 մայիսի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԷՄՄԱ ԽՈՋՈՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 199-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

20 մայիսի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԼՅԱՏԻՎԻՍՏԱԿԱՆ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑԻ (ԻԿՐԱՆԵՏ) ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻԿՐԱՆԵՏ-Ի ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ՊԵԿԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ ՄՈՆՏԵՎԻԴԵՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

15 մայիսի 2015թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԱՆԴԱՄԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ

ՀՀ սահմանադրական դատարանի նախկին անդամ Միքայել Սեւյանը դարձավ 80 տարեկան։

Սեւյանը ՀՀ սահմանադրական դատարանի անդամ ընտրվել է 1996 թվականին, կենսաթոշակի է անցել 2005-ին։ Նա մշտապես կապված է իր նախկին կոլեկտիվի հետ՝ մի որոշ ժամանակ աշխատել է որպես Սահմանադրական դատարանի խորհրդական, ապա հաճախակի մասնակցել ՍԴ միջոցառումներին, պատեհ առիթներով այցելել նախկին աշխատավայր։

Ամբողջ կոլեկտիվի սերն ու հարգանքը վայելող Սեւյանի մեծարումը մայիսի 15-ին կայացավ ՍԴ-ում՝ դատավորների եւ աշխատակազմի մասնակցությամբ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

14 մայիսի 2015թ.

ՄԱԿ-Ի ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 13-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի՝ երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին, ով Հայաստանում է գտնվում երեխաների իրավունքներին առնչվող ՀՀ օրենսդրության խնդիրներն ուսումնասիրելու նպատակով։

Հանդիպմանը քննարկվեցին երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ մեր երկրում առկա իրավիճակը, մասնավորապես սահմանադրական բարեփոխումների համատեքստում, այս ոլորտում հետագա իրավական նախադրյալների ամրապնդման հետ կապված հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

6 մայիսի 2015թ.

ԱԻՄ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 6-ին ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը եւ հանձնաժողովի անդամ Վ. Պողոսյանը հանդիպեցին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի եւ ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Արկադի Վարդանյանի հետ:

Քննարկման առարկա դարձան սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԱԻՄ-ի կողմից նախապես ներկայացրած հայեցակարգային մոտեցումները:

Դրանք համարվեցին սկզբունքային եւ ուշադրության արժանի: Արձանագրվեց հատկապես մարդու իրավունքների երաշխավորման, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա գործադիր իշխանության կազմավորման, երկրում սահմանադրական կայուն զարգացումների ապահովման հարցերում հիմնական մոտեցումների ընդհանրությունը: Կարեւորվեց հետագա համատեղ քննարկումների անհրաժեշտությունը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

29 ապրիլի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԱՄՄԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԴՐՈՒՅԹԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

27 ապրիլի 2015թ.

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԴԱՏԱՎՈՐԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանում գտնվող Արգենտինայի Դաշնային դատավոր Նորբերտո Օյարբիդեն ապրիլի 27-ին հյուրընկալվեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանին։

Գոհունակություն հայտնելով, որ պարոն Օյարբիտեն Արգենտինայում զբաղվում է նաեւ հայոց ցեղասպանության հարցերով՝ Գ. Հարությունյանը տեղեկացրեց, որ Իրավաբանների համահայկական խորհրդաժողովին առընթեր ստեղծվել է ցեղասպանության իրավական հիմնախնդիրների ուսումնասիրման հետազոտական կենտրոն՝ ի մի բերելու այդ ուղղությամբ կատարված աշխատանքները եւ նախապատրաստելու հայոց ցեղասպանության իրավական հարցերի հնարավոր միջազգային թղթածրար։

Պարոն Օյարբիդեն տեղեկացրեց, որ Հայաստանում գտնվելով՝ նոր տեղեկություններ ու նոր փաստեր է ձեռք բերել, որոնք լրացնում են իրենց հավաքածը եւ Արգենտինայի հայ համայնքի տրամադրած շատ արժեքավոր տեղեկությունները։ Արդեն 12 հազար փաստաթուղթ է հավաքված, եւ դրանում շատ մեծ է հայ համայնքի ներդրումը։ Նա կարեւորեց այդ աշխատանքները, շեշտելով, թե դրանք ինչ դրական հետեւանքներ կարող են ունենալ ամբողջ Լատինական Ամերիկայում հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացում։

Նորբերտո Օյարբիդեն, որպես Դաշնային դատավոր, Արգենտինայի հայազգի քաղաքացի Գրեգորեո Հայրապետյանի ներկայացրած հայցի հիման վրա ցեղասպանության վերաբերյալ գործ է քննել ու որոշում կայացրել, որով հաստատել է, որ թուրքական պետությունը 1915-1923 թվականների ընթացքում ցեղասպանության հանցագործություն է կատարել հայկական բնակչության դեմ։

Այդ որոշման էլեկտրոնային տարբերակը նա հանձնեց պարոն Հարությունյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ հայ-արգենտինական կապերի հետագա ընդլայնման հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

15 ապրիլի 2015թ.

GRECO ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքարի խմբի (GRECO)» մոնիտորինգային գործընթացի շրջանակում, գնահատման 4-րդ փուլի զեկույցը պատրաստելուց առաջ, Հայաստանում է գտնվում գնահատողների պատվիրակությունը։

Ապրիլի 15-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց պատվիրակությանը՝ Միքայել Յանսենին, Ֆրանկ Ռաուին, Դիանա Կուրպնիեչեին, Դրաժեն Յելենիչին, Տիբոր Կատոնային։

Հյուրերը հետաքրքրվեցին Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքով, մասնավորապես սահմանադրական պատասխանատվության հարցին իշխանությունների դրսեւորած վերաբերմունքին։ Հարցադրումներ եղան, թե իշխանության հայեցողության սահմանների հետ կապված ինչպիսի՞ մոտեցումներ են առաջ քաշվում, ինչպես նաեւ դատաիրավական ոլորտում բարեփոխումներն ի՞նչ հիմնական խնդիրների լուծման են վերաբերում։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

14 ապրիլի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1058-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

9 ապրիլի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ԿԻՈՏՈՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԴՈՀԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 171-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ, 173-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

9 ապրիլի 2015թ.

ՀՅՈՒՐ ԷՐ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ

Միջազգային համագործակցության գերմանական ընկերությունը (GIZ) դատաիրավական բարեփոխումներին նպաստող մի շարք ծրագրեր է իրականացնում Հարավային Կովկասի երկրներում։ Այդ ծրագրերի շրջանակում ապրիլի 9-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գ. Հարությունյանին հյուրնկալվեց Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆ Դեգենհարթը։

Զրույցն ընթացավ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, հանձնաժողովի առաջիկա անելիքների եւ այդ գործընթացում GIZ-ի հետ շարունակվող համագործակցության շուրջ։ Հիմնական քննարկումը ծավալվեց մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորման հիմնահարցերի շուրջ։

Ընդունելությանը մասնակցում էր ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Հայաստանում Վարդան Պողոսյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

1 ապրիլի 2015թ.

ԿԱՆԱԴԱՀԱՅ ԴԱՏԱՎՈՐԸ ՀՀ ՍԴ-ՈՒՄ

Ապրիլի 1-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Կանադայում քաղաքացիության եւ միգրացիայի հարցերով դատավոր Արիս Պապիկյանին։ Հյուրը ծանոթացավ Սահմանադրական դատարանի գործունեությանը։ Զրույցի ընթացքում պարոն Պապիկյանը որոշ նկատառումներ ներկայացրեց կանադական արդարադատության իրենց փորձից։

Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կազմակերպվելիք միջոցառումներին հայ եւ կանադացի մասնագետների գործակցության մասին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

26 մարտի 2015թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ
Գ. Հարությունյան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր
[pdf, 0.3 mb]

 

23 մարտի 2015թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

Մարտի 21-ին Վենետիկում կայացավ Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի բյուրոյի նիստը, որը նախագահում էր Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը: Բյուրոյի նիստի օրակարգում ընդգրկված էին Համաշխարհային կոնֆերանսի հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում ֆինանսական հաշվետվության քննարկման, կազմակերպության աշխատանքային մեթոդների հստակեցման, մասնակիցների միջեւ ավելի սերտ համագործակցություն հաստատելու, ինչպես նաեւ կոնգրեսների միջեւ ընկած ժամանակահատվածում վերջինիս աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու հնարավոր եղանակներին ու միջոցներին առնչվող հարցեր:

Բյուրոյի նիստում միաձայն որոշվեց Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի հաջորդ Կոնգրեսն անցկացնել 2017 թվականին՝ Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում: Համաշխարհային կոնֆերանսին անդամակցող սահմանադրական արդարադատության տարածաշրջանային եւ լեզվական խմբերն իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեցին Բյուրոյին: Բյուրոն ողջունելի համարեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի նախաձեռնությունը` Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի` «Սահմանադրական արդարադատություն» բանբերի տարեկան մեկ համարը նվիրել Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի գործունեության լուսաբանմանը եւ դրա մասնակիցների ներկայացրած նյութերի հրատարակմանը անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

19 մարտի 2015թ.

«Սահմանադրական արդարադատություն»
Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի բանբեր
NN 3(65) 2014, 4(66) 2014

[ռուսերեն, անգլերեն լեզուներով]

 

18 մարտի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԿՐՏԻՉՅԱՆԻ ԵՎ ՍՈՖՅԱ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 407-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 414.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

17 մարտի 2015թ.

ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՎԵՆԵՏԻԿ

Մարտի 18-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանը կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին եւ Սահմանադրական դատարանների համաշխարհային կոնգրեսի բյուրոյի նիստերին։

Աշխատանքային հանդիպումների շրջանակներում Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ կհամաձայնեցնի Երեւանում կայանալիք հանդիպման ժամանակացույցը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարցերի վերաբերյալ։

Մարտի 21-ին Գ. Հարությունյանը, որպես Սահմանադրական դատարանների համաշխարհային կոնգրեսի բյուրոյի նախագահ, կնախագահի Սահմանադրական իրավունքի համաշխարհային կոնգրեսի բյուրոյի նիստը, որտեղ քննարկվելու են 10-ից ավելի հարցեր, եւ, մասնավորապես, որոշվելու են 4-րդ Կոնգրեսի հրավիրման վայրն ու թեմատիկան, ինչպես նաեւ կանոնադրական փոփոխություններին առնչվող հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

12 մարտի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ (ԵԳՖԱԾ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՄԱՆ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

5 մարտի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԴՎԻՆ ԻՍԱՆՅԱՆՍԻ, ՌՈՒԴՈԼՖ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ, ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՈԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 154-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 158-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՎ

2 մարտի 2015թ.

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մարտի 2-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։

Դեսպանն ափսոսանք հայտնեց, որ այս ճանաչողական հանդիպումն ուշանում էր՝ Սահմանադրական դատարանի նախագահի զբաղվածության պատճառով։

Պարոն Հարությունյանը նորանշանակ դեսպանին ծանոթացրեց ՍԴ ստեղծման պատմությանն ու գործունեության առանձնահատկություններին, ապա, հյուրի խնդրանքով, հանգամանալից ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու հետագա անելիքները։

Երկուստեք կարեւորվեց ԱՄՆ դեսպանատուն-ՀՀ ՍԴ կապերի ամրապնդումը, եւ հետագա համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերվեց։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

25 փետրվարի 2015թ.

ՀՅՈՒՐ ԷԻՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները՝ ուղեկցությամբ դպրոցի փոխտնօրեն Օ. Ժամկոչյանի եւ պատմության ուսուցչուհի Ա. Ստեփանյանի, հյուրընկալվեցին ՀՀ սահմանադրական դատարանում։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Հակոբյանը նիստերի սրահում նրանց ծանոթացրեց Սահմանադրական դատարանի ստեղծման պատմությանը, կառուցվածքին, գործառույթներին եւ նիստերի վարման կարգին։

Հընթացս տրվեցին հարցեր, որոնք սպառիչ պատասխաններ ստացան։

Հյուրերին տրվեցին սահմանադրական դատարանի կողմից հրատարակվող Տեղեկագրի, քառալեզու Տարեգրքի, եւ "Конституционное Правосудие" ամսագրի օրինակներ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

25 փետրվարի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԼԱՎԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 314.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

11 փետրվարի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

29 հունվարի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՄՈՒՍԱԼԵՌ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ


ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԻԹՈՎ

Հարգարժան պարոն նախարար.

Հայոց բանակի կազմավորման 23-ամյակի առիթով իմ ողջույնն եմ բերում մեր զինվորներին ու սպաներին, Հայոց բանակի վետերաններին, ազատամարտիկներին։

Բանակի կայացումն ի կատար ածվեց պատերազմի դաշտում, կենաց ու մահու կռիվների մեջ։ Իր հիմքում ունենալով ազգային ոգու հենքը եւ երկիրը պաշտպանելու երկրապահական ազնիվ մղումն ու ոգեւորությունը՝ Հայոց բանակը կայացավ որպես պետականության մնայուն եւ հուսալի կառույց, որպես ազգային լինելիության խորհուրդ եւ պաշտպան, որպես ազգային ինքնության վերահաստատման եւ անկախ պետականության կայացման հենասյուն։

Հպարտ եմ, որ լինելով ՀՀ փոխնախագահ-վարչապետ՝ 1992 թվականի հունվարի 28-ին ստորագրել եմ կառավարության այն որոշումը, որը համարվում է Հայոց բանակի ստեղծման իրավական հիմքը։ Դա նորանկախ երկրի համար դժվարագույն շրջան էր։ Սակայն համակարգային վերափոխումների աննախադեպ գործընթացում առաջնահերթություններից մեկը, անշուշտ, Հայոց բանակի ստեղծումը պիտի լիներ։

Հայ ժողովուրդը հավաքական կերպով ընկալեց դարերի մեր երազանք՝ Հայոց ազգային բանակ ունենալու անհրաժեշտությունը։ Հայրենիքի զգացողությամբ ապրող յուրաքանչյուր հայ, վստահ եմ, այս հոգածությամբ է մոտենում Հայոց բանակի կայացման փաստին, այս հոգածությամբ է վերաբերվում բանակի զորացմանն իրենց անմնացորդ նվիրումը բերողներին՝ խորին ակնածանքով պահելով մեզանից անժամանակ հեռացածների խնկելի հիշատակը։

Փառք ու պատիվ մեր բանակին, հարատեւ խաղաղություն Հայոց աշխարհին։

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 հունվարի 2015թ.

Լուսանկար

 

20 հունվարի 2015թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր N 4 (74) 2014

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային համագործակցություն] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]