Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Նորություններ

 

2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022

 

 

17 դեկտեմբերի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ՀՕ-338-Ն ՕՐԵՆՔԻ 44-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

28 նոյեմբերի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 109-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՎ 123-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ «Բ» ԵՆԹԱԿԵՏԵՐԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1373-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ 3-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՎ 15-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

19 նոյեմբերի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ. ԵՆԹԱԾՐԱԳԻՐ 2» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

19 նոյեմբերի 2018թ.

ԵՐԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՍԴ-ՈՒՄ ԼԱՅՊՑԻԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբերի 14-15-ը Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որը վարեց Լեյպցիգի համալսարանի դոկտոր պրոֆեսոր, Սաքսոնիայի սահմանդրական դատարանի դատավոր Քրիստոֆ Դեգենհարթը:

Քննարկվող թեմաներն էին «Սահմանադրական գանգատը և դրա առանձնահատկությունները ՀՀ սահմանադրության համատեքստում», «Խոսքի և արտահայտվելու ազատության սահմանադրական իրավունքը և դրա սահմանափակումները Գերմանիայի ՍԴ պրակտիկայում»: Լինելով պետական և վարչական իրավունքի մասնագետ՝ պրն. Դեգենհարթը ներկայացրեց կարծիքի արտահայտման ազատության իրավունքը Գերմանիայի հիմնական օրենքում ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, խոսեց դրա սկզբունքային նշանակության մասին ժողովրդավարական հասարակությունների կայացման տեսանկյունից: Ներկայացրեց այս իրավունքի բովանդակությունը, դրսևորման ձևերը, սահմանափակումների առանձնահատկությունները: Սահմանադրական դատարանի անդամները հարցեր ուղղեցին փոփոխված սահմանադրությունում անհատական սահմանադրական գանգատի հետ կապված՝ խնդրելով զուգահեռներ անցկացնել Գերմանիայի սահմանադրական դատարանին ներկայացվող սահմանադրական գանգատի հետ, ընթացակարգի, ընդունման նախապայմանների վերաբերյալ: Դասընթացի ավարտին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց գերմանացի պրոֆեսորին երկօրյա, բովանդակալից դասընթացի համար՝ կարևորելով նման հանդիպումները գիտելիքների լրացման ու փորձի փոխանակման տեսանկյունից:

Ի դեպ, նշենք, որ պրոֆեսոր Դեգենհարթի ուսումնասիրությունները, մասնավորապես նվիրված կառավարման համակարգերին, մեծ հեղինակություն են վայելում:

Պրոֆեսորը քաջածանոթ է Հայաստանի Սահմանադրությանը. 2015 թվականին Հայաստանում է եղել և սահմանադրական փոփոխությունների մշակման ժամանակ խորհրդատվություն մատուցել աշխատանքային խմբին:

Պրոֆեսորի հետ Սահմանադրական դատարանում սեմինար-քննարկումը կազմակերպվեց «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» (GIZ) ծրագրի հետ համատեղ:

ՍԴ մամուլի քարտուղար

Լուսանկարներ 1 | 2

 

8 նոյեմբերի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 141-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 3-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՉԸՆՏՐՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

3 նոյեմբերի 2018թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ

«Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպում ունեցավ աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մոնղոլիայի սահմանադրական դատարանի նախագահ Օդբայար Դորժի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին սահմանադրական արդարադատության ոլորտում միջազգային երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձան երկու երկրների ժողովրդավարական համակարգերի ամրապնդման գործում սահմանադրական դատարանների դերակատարմանը։

Մոնղոլական կողմի խնդրանքով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում սահմանադրական դատարանի գործառույթները և աշխատանքային մեթոդաբանությունը։ Երկուստեք կարևորվեց հետագա երկխոսության և գործակցության ամրապնդումը:

ՍԴ մամուլի քարտուղար

Լուսանկարներ 1 | 2 | 3

 

3 նոյեմբերի 2018թ.

ԱՅՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

«Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովի շրջանակում նոյեմբերի 2-ին օտարերկրյա բարձրաստիճան հյուրերն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ ու հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան տվյալ ժամանակահատվածի պատմությանն ու ցուցանմուշներին:

ՍԴ մամուլի քարտուղար

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5

 

1 նոյեմբերի 2018թ.

«Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդիպումը ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Քննարկվել են ՀՀ սահմանադրական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման և խորացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին առնչվող մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են Հայաստանում ընթացող գործընթացների սահմանադրությամբ սահմանված ընթացակարգերով ընթանալը:

Պարոն Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին իրավական բարեփոխումների և հատկապես Սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման ընթացքում Վենետիկի Հանձնաժողովի ցուցաբերած աջակցության համար: Պարոն Բուքիքիոն անդրադառնալով ՀՀ Սահմանադրությանը նշել է, որ այն Եվրոպական տարածաշրջանում լավագույններից մեկն է: Կողմերն ընդգծել են համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ ՀՀ սահմանադրական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի միջև ձևավորված բարիդրացիական ավանդույթները հետագայում էլ ավելի կխորացվեն:

Պարոն Թովմասյանն ընդգծել է Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ, ամենամյա կոնֆերանսներ կազմակերպելու հարցում իր պատրաստակամությունը: Պարոն Բուքիքիոն ընդգծել է, որ Վենետիկի հանձնաժողովը մշտապես պատրաստակամ է լինելու Հայաստանում տեղի ունեցած զարգացումների հարցում իրավական աջակցություն ցուցաբերելու:

 

1 նոյեմբերի 2018թ.

ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«Չնայած այն հանգամանքին, որ սահմանադրականությունը` որպես ժամանակակից իրավական պետության նյութականացում` վաղուց արդեն արմատավորվել է զարգացած ժողովրդավարական իրավական պետություններում և արմատավորվում է ժողովրդավարության և իրավական պետության կայացման ուղին բռնած երկրներում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում, այդուհանդերձ, սահմանադրականության արմատավորման գերխնդիրը մնում է առավել քան արդիական»,-իր ելույթում ասաց Սահմանադրական դատարանի նախագահը «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովին: Հրայր Թովմասյանը, կարևորելով հայաստանյան և օտարերկրյա գործընկերների միջև գիտական և գործնական փոխանակման մասնագիտական նմանատիպ հարթակների առկայությունը, նշեց, որ ակնկալում է բաց և անկեղծ քննարկումներ, որոնք վեր կհանեն ինչպես տարբեր երկրներում առկա մարտահրավերները, այնպես էլ կուրվագծեն դրանց դիմակայելու հնարավոր ուղղությունները:

Պրն. Թովմասյանի գնահատմամբ, սահմանադրականությունը, նախևառաջ, սահմանադրության արժեհամակարգի կենսագործումն է, որի համար անհրաժեշտ է պատշաճ իրավական քաղաքական մշակույթի առկայություն, սահմանադրական հիմնարար արժեքների լայն հասարակական համաձայնություն, իրավունքի հետևողական կիրառման մշակույթ, պետության, հանրային իշխանության և ժողովրդի հանդեպ իրավունքի գերակայության ապահովման գործուն ընթացակարգեր և կենսունակ պետական ինստիտուտներ ու քաղաքացիական հասարակության հաստատություններ, հանրային հրամայական, պահանջ` անվերապահորեն կատարելու Սահմանադրության պատվիրանները: Անդրադառնալով խորհրդաժողովի խորագրին՝ ՍԴ նախագահը նշեց, որ նոր հազարամյակում սահմանադրականությանը մարտահրավերներ են նետում, այսպես կոչված, կեղծ սահմանադրականությունը կամ սահմանադրականության իմիտացիան: Այն ոչ պակաս վտանգավոր է քան սահմանադրականության բացակայությունն ընդհանրապես: Ուստի, ցանկացած պետությունում, ցանկացած իրավական ու քաղաքական հարցի լուծումը պետք է փնտրել սահմանադրության մեջ, այլ ճանապարհը հղի է իրավական անորոշությամբ իր բոլոր հնարավոր հետևանքներով:

Հիշեցնեմ, Սահմանադրական դատարանում «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովը շարունակվում է: Այն կտևի երկու օր՝ նոյեմբերի 1-2-ը: Նպատակն է վեր հանել 21-րդ դարում սահմանադրականության ապահովման հարցում առկա մարտահրավերներն ու քննարկել սահմանադրականության ապահովման մեխանիզմները: Քննարկվող թեմաներն են՝ արդարադատության և սահմանադրության արդի մարտահրավերներ, մասնավորապես, արդյունավետ արդարադատության մշտադիտարկում, ճգնաժամային իրավիճակներում դատական իշխանության անկախության ապահովում, իրավունքի գերակայության միջոցով ժողովրդավարության հետագա ամրապնդում և այլն: Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում են օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր: Նրանց թվում են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահը, Մոնղոլիայի ՍԴ նախագահը, Բոսնիա և Հերցեգովինայի ՍԴ փոխնախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք, իրավաբան գիտնականներ: Վաղը խորհրդաժողովը կսկսվի ժամը 9:00-ին, չորրորդ լիագումար նիստը կվարի Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ դատարանի նախագահ Իվանա Հրդլիչկովան:

ՍԴ մամուլի քարտուղար

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4

 

31 հոկտեմբերի 2018թ.

Նոյեմբերի 1-2-ը ժամը 9:30-ին Սահմանադրական դատարանում տեղի կունենա «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողով:

Խորհրդաժողովի նպատակն է քննարկել 21-րդ դարում սահմանադրականության ապահովման հիմնահարցն ու մեխանիզմները:

Խորհրդաժողովին ներկա կլինեն ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահը, Մոնղոլիայի ՍԴ նախագահը, Բոսնիա և Հերցեգովինայի ՍԴ փոխնախագահը, սահմանադրական և գերագույն դատարանների դատավորներ, ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ ներկայացուցիչ, ՄԱԿ-ի տարբեր միջազգային տրիբունալների դատավորներ, փաստաբաններ և օտարերկրյա պետական բարձրաստիճան այլ անձինք:

Հավելյալ տեղեկությունների համար
զանգահարել` 011588181 (ներքին 188)
ՍԴ մամուլի քարտուղար

 

31 հոկտեմբերի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 102-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

25 հոկտեմբերի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 379-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ՍՈՉԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ ԱԼՄԱԹԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ՝ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

3 հոկտեմբերի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԿ ՄԱՇՈՒՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 96-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

19 սեպտեմբերի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՌՈՄԻԿ ԴԱՆԻԱԼԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 375-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ՏՈՒԺՈՂԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻՆ, ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԴԱՏԱՎՃՌԻ ՊԱՏՃԵՆՆ ԱՅԴ ՆՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՀԱՆՁՆՎՈՒՄ Է ՆՐԱՆՑ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ» ԴՐՈՒՅԹԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

13 սեպտեմբերի 2018թ.

ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ

Ս.թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովի ԱԺՈ-016-Ա որոշմամբ Արման Դիլանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:

ԱՐՄԱՆ ԷԴՈՒԱՐԴԻ ԴԻԼԱՆՅԱՆ

Ծնվել է 1974 թվականին Արարատի մարզի Գետափնյա գյուղում:

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2004 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ: Ատենախոսության թեման՝ «Միջազգային դատարանները և միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»:

21.08.1996 թվականից աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, ապա` նախագահի տեղակալի օգնական, իսկ այնուհետև` իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ:

29.09.2012 թվականից մինչև 26.04.2013 թվականը կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները:

03.04.2006 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում («Միջազգային իրավունք», «Միջազգային արդարադատություն» առարկաներ): Նույն թվականից մինչև 2013 թվականի փետրվար ամիսը հանդիսացել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

2015 թվականից դասավանդում է ՀՀ Փաստաբանական դպրոցում («Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում», «Ներկայացուցչությունը վարչական վարույթում» առարկաներ):

2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ: Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում:

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

 

30 օգոստոսի 2018թ.

ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՍՏԱՆԱ

Օգոստոսի 27-30-ը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հ. Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց կատարեց Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանա, որի ընթացքում մասնակցեց Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ կազմակերպված «Սահմանադրություն. իրավունքի գերակայության, քաղաքացիական հասարակության և ժամանակակից պետության արժեքների մարմնավորում» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներին:

Խորհրդաժողովին մասնակցում էին երեք տասնյակից ավել երկրների սահմանադրական դատարանների և սահմանադրական վերահսկողություն իրականացնող այլ մարմինների պատվիրակություններ, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ՄԻԵԴ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օգոստոսի 28-ին տեղի ունեցավ «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի» անդամ դատարանների հերթական նիստը, որի շրջանակներում քննարկվեցին Կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր, մասնավորապես, որոշվեց «Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի» հինգերորդ կոնգրեսին Կազմակերպության մասնակցության ձևաչափը, ներկայացվեց Կազմակերպության նոր էլեկտրոնային կայքը, քննարկվեց Կազմակերպության կանոնադրության և դրոշի ընդունման հարցը, ինչպես նաև որոշում կայացվեց տարեկան երկու անգամ էլեկտրոնային ձևաչափով տպագրել «Սահմանադրական արդարադատություն» պարբերականը:

Օգոստոսի 29-ին միջազգային խորհրդաժողովին մասնակցած պատվիրակությունների ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակության ղեկավար Հ. Թովմասյանին ընդունեց Ղազախստանի Հանրապետության նախագահ պրն Նուրսուլթան Նազարբաևը:

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4

 

13 հուլիսի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՈՒԹՅԱՆ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 61-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 16-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Թ» ԿԵՏԻ 6-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

27 հունիսի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

21 հունիսի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ «ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ, …, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԱՅՆ ԹՈՂՆՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ» ԴՐՈՒՅԹԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

18 հունիսի 2018թ.

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Ս.թ. հունիսի 12-14-ը Պրահայում տեղի է ունեցել «Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողով» կազմակերպության կողմից հրավիրվող առաջիկա Կոնգրեսի նախապատրաստական նիստը, որի ընթացքում հյուրընկալող կողմը՝ Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանը, պաշտոնապես ստանձնել է վերոնշյալ համաեվրոպական կազմակերպության նախագահությունը՝ մինչև 2021 թվականը: Նախապատրաստական նիստին մասնակացում էին եվրոպական 35 պետությունների սահմանադրական արդարադատություն իրականացնող կառույցների պատվիրակություններ: ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը ղեկավարում էր ՍԴ դատավոր տիկին Արևիկ Պետրոսյանը:

Նախապատրաստական նիստի ընթացքում քննարկվեց Եվրոպայում սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նիստի մասնակիցները կարևորեցին իրավական ոլորտում երկխոսության ընդլայնման հեռանկարները։ Աշխատանքային նիստի ավարտին մասնակիցներն ընդունեցին մի շարք որոշումներ, մասնավորապես, հաստատվեց, որ «Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողով» կազմակերպության անդամ դատարանների ղեկավարների 2020թ. կայանալիք գագաթնաժողովը տեղի կունենա Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում՝ մայիսի 26-28-ը և կկրի «Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները. միջազգային, անդրազգային և ազգային հաստատությունների փոխհարաբերությունները 21-րդ դարում» խորագիրը:

Միաժամանակ, ս.թ. հունիսի 14-ին Պրահայում կայացած «Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողով» կազմակերպության Կոնգրեսի նախապատրաստական նիստի շրջանակներում տեղի ունեցավ բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողով` նվիրված Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձին: Հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր տիկին Արևիկ Պետրոսյանը հանդես եկավ թեմատիկ զեկույցով: Խորհրդաժողովին իրենց զեկույցները ներկայացրին Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Սլովենիայի, Մոլդովայի ՍԴ նախագահները, իսկ վերջում միջազգային խորհրդաժողովի աշխատանքներն ամփոփեց Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ պարոն Պավել Ռիխետսկին:

Հարկ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանը 2000 թվականից «Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողով» կազմակերպության լիիրավ անդամ է:

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5

 

14 հունիսի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆԻ, ՀԱՅԿ ՆԱԶԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 887-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

16 մայիսի 2018թ.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ս.թ. մայիսի 16-ին Սանկտ Պետերբուրգյան ութերորդ իրավաբանական ֆորումի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի «Պոմպեյան» դահլիճում անցկացվեց «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի» անդամ դատարանների հերթական նիստը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Մոնղոլիայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության սահմանադրական դատարանների, Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի և Ղրղզստանի Հանրապետության գերագույն դատարանի սահմանադրական պալատի պատվիրակությունները:

Աշխատանքային նիստի օրակարգում ընդգրկված էին Խորհրդաժողովի հետագա աշխատանքների համակարգմանը, այլ միջազգային կառույցների հետ համագործակցությանը և 2020թ. Ալժիրում կայանալիք «Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի» կոնգրեսին մասնակցությանն առնչվող հիմնահարցերը:

Նիստի ընթացքում հաստատվեց կազմակերպության նոր պաշտոնական խորհրդանիշը՝ Սանմանադրությունը կրող Թեմիսը՝ հասկերով շրջանակված արևի ճառագայթների լույսի ներքո: Հանդիպման մասնակիցները որոշում ընդունեցին Խորհրդաժողովի հաջորդ նիստը գումարել 2018թ. օգոստոսին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվելիք միջազգային խորհրդաժողովի շրջանակներում: Հիշեցնենք, որ «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովում» 2017թ. սեպտեմբերից նախագահությունը ստանձնել է Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհուրդը:

15 մայիսի 2018թ.

ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

Ս.թ. մայիսի 15-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկեցին ՈՒԹԵՐՈՐԴ ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ աշխատանքները, որի շրջանակներում մայիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի կողմից հրավիրվել է «Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում և սահմանադրական վերահսկողության խնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության ընդունման 25-րդ տարեդարձին: Գիտաժողովին մասնակցում են չորս տասնյակից ավել երկրների սահմանադրական դատարանների և իրավազոր հաստատությունների պատվիրակություններ, ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, ՄԻԵԴ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովին ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը ներկայացնում է ՍԴ դատավոր Ա. Թունյանը և ՍԴ աշխատակազմի ղեկավար Վ. Վարդանյանը:

Մայիսի 16-ին կայանալու է նաև «Նոր ժողովրդավարությունների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի» նիստը, որում քննարկվելու են տվյալ միջազգային կազմակերպության գործունեության ամրապնդման և հետագա զարգազման հիմնական ուղիներն ու հեռանկարները:

 

15 մայիսի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (17.06.1998թ. ՀՕ-247) 204.33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ` «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍՈՒՄ» ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

7 մայիսի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ԳԱԳԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 369-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

6 ապրիլի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԷՍ ԴԻ ԷՅ ԹՐԱՎԵԼ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2211-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

29 մարտի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

26 մարտի 2018թ.

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2018թ. մարտի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է արձանագրություն, որով դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մարտի 8-ից դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

2018թ. մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ Հրայր Թովմասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կենսագրությունը
Ծնվել է 1970թ. հուլիսի 8-ին Արարատի մարզի Դարակերտ գյուղում: 1977-1987թթ. սովորել է Դարակերտի միջնակարգ դպրոցում:
1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պահեստազորի մայոր է:
1990-1995թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: Իրավաբան: 1996-1998թթ. ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում:
1996-1998թթ. աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ:
1998-1999թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ:
1999-2001թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ:
2001 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար:
1998 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, 2006-2010թթ. դասավանդել է «Գլաձոր» համալսարանում:
2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի խորհրդի Երեւանի քաղաքական դասընթացների դպրոցում, նաեւ նույն դպրոցի շրջանավարտ է:
2001-2010թթ. եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան: 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին եղել է նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու:
2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչեւ 2014 թվականի ապրիլի 30-ը եղել է ՀՀ արդարադատության նախարար:
2013-2015 թթ. եղել է Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:
2014 թվականի մայիսի 26-ից մինչեւ 2017թ. մայիսի 18-ը եղել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
2017թ. ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
2017 թվականի մայիսի 20-ից մինչեւ 2018 թվականի փետրվարի 16-ը եղել է ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2018 թվականի մարտի 2-ին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:
Պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» (2013) եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2016 թ.) մեդալներով:
2000 թվականին Երեւանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2017 թվականին Պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Կառավարման կիսանախագահական ձեւը Հայաստանի Հանրապետությունում (սահմանադրական մոդել եւ իրականություն)» թեմայով՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
40-ից ավելի գիտական հոդվածների եւ ձեռնարկների հեղինակ է:
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու աղջիկ եւ մեկ տղա:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

23 մարտի 2018թ.

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:

Մինչ այդ Հանրապետության Նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է այսօրվանից Գագիկ Հարությունյանի անունը կրող՝ իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով և մասնագիտական ձեռնարկներով հարուստ ՍԴ գրադարանի գործունեությանը, որը նախատեսված է ոչ միայն ՍԴ անդամների ու աշխատակազմի աշխատակիցների, այլ նաև իրավաբանությամբ զբաղվող անձանց և ուսանողների համար: ՍԴ նախագահը նշել է, որ նախատեսում է թվայնացնել գրադարանը և նոր տեխնոլոգիաների շնորհիվ այն ավելի հասանելի դարձնել օգտվողների համար:

Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անվամբ ՍԴ նիստերի սրահը անվանակոչելու արարողության ժամանակ Հանրապետության Նախագահն իր ողջույնի խոսքն է հղել ներկաներին՝ շնորհավորելով այդ նախաձեռնության կապակցությամբ և արարողության պատեհ առիթով նաև հաջողություններ է մաղթել Սահմանադրական դատարանի ներկա և նախկին նախագահներին՝ Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ուղղված նրանց կարևորագույն և պատասխանատու աշխատանքում:

«Հարգելի՛ գործընկերներ, այս պահն իսկապես բավականին խորհրդանշական է. առաջին հերթին՝ ժամանակաշրջանի առումով, քանի որ Հայաստանը բեկումնային փոփոխություններով է անցնում: Այժմ իսկապես հարուստ նյութ է կուտակվում ապագա պատմագիրների համար: Եվ հուսով եմ, որ նրանց ընդհանուր գնահատականը դրական է լինելու: Մենք էլ մեր հերթին, պետք է ամեն ինչ անենք, որ այդպես լինի:

Հայ իրավական միտքը զարգացման շատ կարևոր ճանապարհ է անցել: Եվ դեռևս 200 տարի առաջ Շահամիր և Հակոբ Շահամիրյանները հանդես են եկել նորարարական գաղափարներով և խոսել ինստիտուտների կարևորության մասին: Այն ինստիտուտների մասին, որոնք այսօր հիմք են ծառայում ժամանակակից իրավական և ժողովրդավարական պետությունների կայացման համար:

Հայ իրավական մտքի երախտավորների անունով այս սրահը կոչելու պահը, կարծում եմ, շարունակելու է խորհրդանշական մնալ այս դահլիճում որոշում կայացնողների համար և, իհարկե, շատ կարևոր է լինելու նաև այն մարդկանց համար, ովքեր երբևէ մտնելու են այս դահլիճ:

Շնորհավորում եմ բոլորիս այս լավ նախաձեռնության և անվանակոչության համար: Մենք գնահատում ենք մեր երախտավորներին, իսկ սա չափազանց կարևոր հանգամանք է:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորում նրա ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Մեր ժամանակներում հեշտ չէ գտնել նրա պես աշխատասեր և նպատակասլաց մարդու: Գագիկ Հարությունյանը միշտ եղել է այնտեղ, որտեղ եղել է դժվար և բարդ: Եվ նա միշտ իր հետևողականությամբ նպաստել է եղած խնդիրների լուծմանը: Կարծում եմ, որ դա էր հիմնական պատճառը, որ Բարձրագույն դատական խորհուրդը հենց նրան ընտրեց այս կարևոր կառույցի նախագահի պաշտոնում: Շատ շնորհակալ եմ, Գագիկ Գարուշի: Շատ երկար չեմ ուզում խոսել, որովհետև Դուք շարունակում եք պաշտոնավարել մեկ այլ կարևոր պաշտոնում, իսկ Ձեր պաշտոնը շատ յուրահատուկ է մեր երկրում՝ շատ յուրահատուկ: Դուք պետք է կարողանաք Ձեր գործընկերների հետ միասին ապահովել դատավորների և դատարանների անկախությունը, իսկ դրա համար առաջինը դուք պետք է անկախ լինեք: Թե չէ, եթե դուք անկախ չլինեք, դժվար թե կարողանաք ուրիշների անկախությունն ապահովել: Ուստի, լավ խոսքերը կարող են դիտվել որպես այլ հանգամանք և ոչ թե վաստակի գնահատում:

Հարգելի՛ գործընկերներ, իհարկե, առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Պարո՛ն Թովմասյան, Ձեզ բարի երթ եմ մաղթում և հաջողություն այս շատ կարևոր նավի ղեկը պարոն Հարությունյանի հմուտ ձեռքից ստանձնելու կապակցությամբ: Դա արդեն պատասխանատվության շատ մեծ բեռ է դնում Ձեր ուսերին:

Հրայր Թովմասյանը, իհարկե, նոր մարդ չէ մեր իրավական հանրության համար: Նա մեր Սահմանադրության բարեփոխման հեղինակներից մեկն է: Շինարարության մեջ կա «.ճարտարապետական վերահսկողություն՛՛ հասկացությունը: Այս պարագայում ևս, կարծում եմ, Հրայր Թովմասյանը սրտացավությամբ այս «ճարտարապետական վերահսկողությունը» կիրականացնի: Որքան հասցրել եմ ճանաչել Հրայր Թովմասյանին, Սահմանադրության գերակայությունը նրա համար սկզբունքային հարց է և համոզմունքի խնդիր: Կցանկանամ, որ այս երևույթները շարունակական լինեն: Ինչպես բազմիցս ասել եմ՝ մենք հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր ունենք: Դրա լուծումը մեկ մարդու կամ առանձին կառույցի խնդիր չէ: Դա բոլորիս խնդիրն է՝ այն մարդկանց խնդիրը, ովքեր որոշել են մասնակից լինել պետականաշինության դժվարին, բայց պատվաբեր գործին: Մենք ունենք հանրային ընկալման խնդիր, մեր կատարած աշխատանքը հանրությանը ճիշտ փոխանցելու և ներկայացնելու խնդիր: Այստեղ ևս դեռ շատ մեծ անելիքներ կան: Համոզված եմ, որ Սահմանադրական դատարանը, ինչպես նաև նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդն ամեն ինչ կանեն Հայաստանում արդարադատության որակը բարձրացնելու, բայց որ պակաս կարևոր չէ՝ նաև ընկալման մակարդակը բարձրացնելու համար:

Հաջողություն եմ մաղթում բոլորիս և բարի երթ»,- ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և արարողությանը ներկա բոլոր հրավիրյալներին՝ միջոցառմանը մասնակցելու համար և նշել, որ, հավատալով խորհուրդներին, Սահմանադրական դատարանում իր գործունեությունը ցանկացել է սկսել խորհրդանշական քայլով, և ընտրությունը կանգ է առել իր մեջ մեծ խորհուրդ պարունակող այս միջոցառման վրա:

«1783 թվականին լույս տեսավ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների «Որոգայթ փառացը», որը համաշխարհային իրականության մեջ առաջին Սահմանադրության նախագիծն էր, որը գրվել է մի քանի տարի ավելի շուտ, քան Միացյալ Նահանգների, Լեհաստանի և Ֆրանսիայի սահմանադրությունները: Դա նաև հայ ազգային-ազատագրական շարժման ծրագիր էր և դրա տեսական հիմնավորում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Որոգայթ փառացում», ըստ էության, հիմնավորվում է պառլամենտական կառավարման ձև ունենալու մոտեցումը, և խորհրդանշական է, որ մենք 230 տարի հետո ընտրեցինք այն ճանապարհը, որը մեր հայրենակիցների կողմից ներկայացվել և դարձել էր հիմք շատ ու շատ երկրներում ժողովրդավարական համակարգ ստեղծելու համար: Մենք ընդամենը մի քանի օր հետո ամբողջությամբ անցում կկատարենք դեպի պառլամենտական կառավարման համակարգի: Շահամիրյանների «Որոգայթ փառացը» արդարության, օրինականության կարգուկանոնով ապրելու, Սահմանադրության մերօրյա տերմիններով ասած՝ Սահմանադրության գերակայությունը ապահովելու խորհուրդ է, որը պետության զարգացման, ազատ ու երջանիկ ապրելու գրավականն է: Սրահի անվանակոչումը Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով հենց այդ խորհուրդն ունի, որ այս դահլիճում կայացված որոշումները նպաստեն վերոնշյալ նպատակներին:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հարգելի՛ հյուրեր,

Այսօրվա մեր հավաքում ևս մեկ խորհուրդ կա, որը դժվարանում եմ ասել՝ կարևորությամբ, արդյո՞ք, զիջում է առաջինին, թե ոչ: Այսօր մենք Սահմանադրական դատարանի սրահներից մեկը անվանակոչեցինք Սահմանադրական դատարանի առաջին նախագահ, հայտնի պետական գործիչ, ճանաչված գիտնական Գագիկ Հարությունյանի անունով: Անշուշտ, առաջին հերթին, դա Գագիկ Հարությունյանի վաստակի փոքրիկ գնահատականն է, սակայն այն միաժամանակ այլ խորհուրդ ունի: Դա պատգամ է գալիք բոլոր սերունդներին առ այն, որ Սահմանադրական դատարանի՝ որպես ինստիտուտի և ընդհանրապես պետական համակարգի, պետականության ու սահմանադրականության ապահովման ճանապարհը պետք է ընթանա արժևորելու, մեծարելու և շարունակականությունն ապահովելու ճանապարհով միայն: Ինձ համար շատ կարևոր էր հենց այսպես, այս նախաձեռնությամբ սկսել իմ պաշտոնավարումը՝ որպես խորհրդանշում այն շարունակականության, որ մենք պարտավոր ենք ապահովել պարոն Հարությունյանի ղեկավարությամբ այս տարիների ընթացքում կայացած Սահմանադրական դատարանի համար»,-ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և նկատելով, որ այսօրվա միջոցառումը համընկնում է նաև Սահմանադրական դատարանում Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման վերջին օրվա հետ, ընդունված կանոնների համաձայն, այդ առիթով փոքրիկ և խորհրդանշական հուշանվեր է փոխանցել Գագիկ Հարությունյանին՝ ներկայացնելով նաև այդ հուշանվերի խորհուրդը:

«Դժվար էր այդ հուշանվերի ընտրությունը, որը պետք է այսօրվա և պարոն Հարությունյանի անձի հետ կապված որոշակի խորհուրդ իր մեջ պարունակեր: Եվ այն, ինչ ընտրվեց, պարո՛ն Հարությունյան, ըստ էության իմ մտահղացմամբ և քանդակագործի ձեռամբ իրականացված` Գագիկ Հարությունյանն է՝ ոտքերով ամուր մայր հողի մեջ՝ ոչ թե կանգնած, այլ ոտքերով հենց հողի մեջ, սերմը ձեռքին, սերմերն էլ՝ երևացող, աշխատավոր, աշխատասեր, իր հայրենիքը սիրող, նոր համակարգ ստեղծող մի մարդ: Պարո՛ն Հարությունյան, սա ուզում եմ փոխանցել Ձեզ՝ ի նշան մեր շնորհակալության և երախտիքի»,-ընդգծել է Հրայր Թովմասյանը:

ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու ցուցաբերված նման վերաբերմունքի համար և ընդգծել, որ իր համար Շահամիր և Հակոբ Շահամիրյանները հայոց պատմության մեջ հատուկ կարևորություն են ունեցել:

«Տարիներ առաջ, երբ նախաձեռնեցինք ժամանակակից հայերենով հրատարակել «Որոգայթ փառացը», մեծ դժվարությամբ հայթայթեցինք և գտանք Շահամիր և Հակոբ Շահամիրյանների նկարները: Այդ աշխատանքը ստեղծեցինք, ըստ էության, արխիվներում եղած նյութերի հիման վրա: Եվ մեր հանրությունը՝ հատկապես իրավական, համոզվեց, որ նրանք դատարկ տեղում չստեղծեցին «Որոգայթ փառացը». դա մեր ժողովրդի պատմական որոշակի մտածողության հանրագումարը եղավ:

Ես պարզապես տեղեկացնեմ՝ շատերդ գիտեք, որ հիմա մենք նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի աջակցությամբ նախաձեռնել ենք հրատարակման պատրաստել մի երկհատորյակ, որը կոչվում է «Սահմանադրական մշակույթը քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած ժողովրդի բազմադարյա պատմության էջերում»: Մոտավորապես երեք հազար էջ է, որն այս տարվա վերջում կհրատարակվի, և հաջորդ տարվանից կլինի նաև անգլերեն թարգմանությունը, որպեսզի աշխարհը ևս կարողանա ընթերցել և ճանաչել: Այդ շղթան ամբողջությամբ երևալու է՝ Արատտայի թագավորությունից մինչև Շահամիրյաններ և նրանցից հետո, իսկ վերջում կամփոփվի «Պատմության դասերը և ժամանակի խորհուրդը» ամփոփ հոդվածով:

Ասելիքս այն է, որ հաջողություն կարելի է ակնկալել միայն այնտեղ, որտեղ կա շարունակականություն, երբ քարին քար է դրվում, երբ կաթիլները հավաքվելով՝ դառնում են կա՛մ լիճ, կա՛մ գետ և կարողանում են որակ ապահովել: Խորհուրդ կտամ իմ բոլոր գործընկերներին, Սահմանադրական դատարանի աշխատակիցներին, նկատի ունենալ հետևյալը՝ ինչ մենք արել ենք մինչ օրս՝ եղել է նախապատրաստական աշխատանք: Հիշում եք՝ մինչև 2005 թվականը՝ տասը տարում քննել ենք ընդամենը տասը օրենքի սահմանադրականության հարց, այսօր արդեն երկու ամսում մենք այդքան քննում ենք: Տասը տարի և երկու ամիս: Բայց այդքանով հանդերձ, սահմանադրական նոր փոփոխությունները բոլորովին նոր ասպարեզ են բացում: Եթե արդեն վաղը, մյուս օրը, ամսի 9-ից, երբ նոր օրենքը կսկսի գործել, և նոր դիմողներ կհայտնվեն Սահմանադրական դատարանում, այս պարագայում ծանրաբեռնվածությունը բազմակի ավելանալու է, և պատասխանատվությունն է շատ ավելի բարձրանալու: Ես համոզված եմ, որ այն մեկնարկային պայմանները, որ մեզ հաջողվեց ստեղծել՝ հնարավորություն կտան այդ պատասխանատվությունը իսկապես ստանձնել և իրացնել: Մեր խնդիրը հետևյալն է՝ շատ բան արվեց սահմանադրական փոփոխությունների առումով, շատերդ շփվել եք դրսերում, ունեցել եք նաև հանդիպումներ, ելույթներ կոնֆերանսներում և տեսել եք, որ այսօր չկա մի երկիր, որտեղ սահմանադրական զարգացումներից խոսեն ու դրվատանքի խոսքեր չասվի այն գործընթացի մասին, որն արվեց Հայաստանում: Բայց ամեն ինչ կարող է մնալ թղթի վրա, եթե դա իրական կյանքում նույն ձևով չի դրսևորվում: Չլինի այնպիսի վիճակ, երբ ունենք Սահմանադրություն, բայց սահմանադրականությունը դրան ներդաշնակ չէ, համարժեք չէ: Մենք պետք է իսկապես կարողանանք Սահմանադրությունը կյանքի կոչել:

Պարո՛ն Թովմասյան, ես նույնպես Ձեզ շատ երկար եմ ճանաչում և ամբողջ Ձեր կայացման ականատեսը, վկան եմ եղել: Մեծ հույս, մեծ վստահություն ունեմ, որ առաջին հերթին կոլեկտիվում ապահովելով այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի աշխատանքին և բարեկամաբար, գործակցաբար աշխատանքն առաջ տանելու խնդիրը կլուծի՝ մեծ հաջողություններ հնարավոր է ակնկալել ոչ միայն ներսում, այլև դրսում: Դուք էլ գիտեք, որ ես Ձեր կողքին եմ, մշտապես Ձեր աջակիցը: Ամեն ինչ կանենք միասին՝ ոչ միայն Սահմանադրական դատարանը, այլև դատական համակարգը այս երկրում կայացնելու համար: Վիճակն այնպիսին է, որ, այո՛, դինամիկա կա, քայլեր կան, բայց որպես կայացած համակարգ, մենք, ինչպես ասում են, պետք է սկսենք հիմքերից և կարողանանք կյանքի կոչել այն, ինչ ցանկանում էինք սահմանադրական բարեփոխումների ընթացքում, որն այն ժամանակ նաև Հանրապետության Նախագահը նախաձեռնեց: Իսկ դա կախված է մեզանից յուրաքանչյուրից, մեր բոլոր գործընկերներից: Ես վստահ եմ, որ գործակցաբար մեր արդյունավետ աշխատանքը հնարավորություն կտա որակ ապահովել և ասել, որ իսկապես ինչ նախաձեռնում և անում էինք՝ ճշմարտացի էինք, և այն առաջարկությամբ կամ նախաձեռնությամբ, որ Հանրապետության Նախագահը հանդես եկավ ու կյանքի կոչեց սահմանադրական այս մոդելը կամ այս մեխանիզմը, կենսունակ է և ի զորու է երկրում դրական շատ բաներ փոխել: Ես ցանկանում եմ ձեզ երջանկություն, արդյունավետ աշխատանք: Միասին փորձենք տեղից շարժել այն խնդիրները, որոնք լուծման կարոտ են և օր առաջ պետք է լուծվեն»,-ասել է Գագիկ Հարությունյանը:

President.am կայքից

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4

 

21 մարտի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ԿՈՇՏՈՅԱՆԻ, ԱՆԴՐԱՆԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 154-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 158-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 159-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

17 մարտի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

16 մարտի 2018թ.

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎԸ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Մարտի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում կազմակերպված էր հանդիսություն՝ նվիրված իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հակիրճ ներկայացրեց Գ. Հարությունյանի անցած ճանապարհը, արժևորեց գիտական գործունեությունն ու պետության կայացման գործում ունեցած մեծ վաստակը, շնորհավորեց Գիտությունների ակադեմիայի բարձրագույն պարգևին արժանանալու առիթով:

Պարոն Մարտիրոսյանը, «Սահմանադրական բարեփոխումների, Հայաստանում սահմանադրական արդարադատության հաստատման, սահմանադրական մշակույթի ձևավորման, իրավագիտության բնագավառում ունեցած ակնառու ներդրումների համար», ԳԱԳԻԿ ԳԱՐՈՒՇԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ շնորհեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բարձրագույն պարգև՝ ոսկե մեդալը:

Պարոն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի և վստահության համար:

Իրենց ելույթներով Գ. Հարությունյանին շնորհավորեցին և նրա գիտական գործունեության ու պետական կառույցներում կատարած աշխատանքների մասին խոսեցին ակադեմիկոսներ, Սահմանադրական դատարանի անդամներ:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

15 մարտի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25­ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

5 մարտի 2018թ.

ԸՆՏՐՎԵՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

ՀՀ դատական օրենսգրքի 84 և 166 հոդվածների համաձայն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո հինգ օրվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամները պետք է ընտրեն Խորհրդի նախագահ, ընդ որում ա՛յն անդամների (5) կազմից, որոնք ընտրվել էին Ազգային ժողովի կողմից: Ըստ այդմ էլ առաջին նիստը տեղի ունեցավ մարտի 5-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում:

Օրակարգի միակ հարցը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունն էր: Գևորգ Դանիելյան, Ռուզան Հակոբյան, Սերգեյ Մեղրյան կազմով ստեղծվեց հաշվիչ հանձնաժողով: Գաղտնի քվեարկությամբ ընտրության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվեց պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը:

Առաջին նիստում, զուտ աշխատանքային կարգով, նորընտիր նախագահ Գ. Հարությունյանը ներկայացրեց Խորհրդի առաջիկա անելիքները:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

5 մարտի 2018թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐ ԱՆԴԱՄ

Մարտի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը դատարանի անդամներին և աշխատակազմին ներկայացրեց դատարանի նորանշանակ անդամ Հրայր Թովմասյանին:

Պարոն Հարությունյանը Թովմասյանին բնութագրեց որպես կայացած իրավաբան և նրան հանձնեց դատավորի զգեստ, որը վերջինս սիրով հագավ և, նկատի ունենալով, որ 22 տարի առաջ Սահմանադրական դատարանում աշխատել է որպես առաջատար մասնագետ, ասաց.

- Ես վերադարձա իմ արմատներին:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

14 փետրվարի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

14 փետրվարի 2018թ.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 7-9-ը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ պարոն Պավել Ռիխետսկիի հրավերով, աշխատանքային այց կատարեց Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա։

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպում-քննարկումներ ունեցավ Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ պարոն Պավել Ռիխետսկիի, Չեխիայի Հանրապետության ՍԴ փոխնախագահ տիկին Միլադա Տոմկովայի և Չեխիայի Հանրապետության ՍԴ անդամ պարոն Յիրժի Զեմանեկի հետ։

Հանդիպման ընթացքում «Սահմանադրությունների կայունություն և սահմանադրական փոփոխություններ» թեմայի շուրջ կարծիքներ փոխանակվեցին, ինչպես նաև անդրադարձ կատարվեց երկու երկրների կայուն ժողովրդավարական համակարգերի ամրապնդման գործում սահմանադրական դատարանների դերակատարմանը։

Չեխական կողմի խնդրանքով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը հանգամանորեն ներկայացրեց սահմանադրաիրավական բարեփոխումների ընթացքը Հայաստանի Հանրապետությունում։

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ ՍԴ անդամներ պարոն Վլադիմիր Հովհաննիսյանը և տիկին Արևիկ Պետրոսյանը։

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՍԴ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև Չեխիայի Հանրապետության Սենատում: Մասնավորապես, Սենատի փոխնախագահ պարոն Իվո Բառեկի հետ քննարկվեցին երկու երկրների իրավական փոխգործակցությանը և դրա խորացման ուղղությամբ Հայաստանի և Չեխիայի սահմանադրական դատարանների դերակատարմանն առնչվող հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

7 փետրվարի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 57-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

6 փետրվարի 2018թ.

22 ԱՄՅԱ ՃԱՆԱՊԱՐՀ

Քսաներկու տարի առաջ, այս օրը, ձեւավորվեց ՀՀ սահմանադրական դատարանը:

Հոբելյանի առիթով, ՍԴ ողջ անձնակազմի մասնակցությամբ, Սահմանադրական դատարանում կազմակերպվեց ցերեկույթ, որի ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հարությունյանը հակիրճ անդրադարձավ Սահմանադրական դատարանի անցած տարիների գործունեությանը, ինչպես նաեւ սահմանադրական նոր փոփոխությունների համատեքստում հատուկ կարեւորեց ՍԴ հետագա խնդիրներն ու անելիքները:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

31 հունվարի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ «ՄԱՍՆԱԿՑԵԼ» ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ «ԱՃՈՒՐԴՆ ՍԿՍՎԵԼՈՒ ՊԱՀԻՑ ԴԱՀԼԻՃ ՄՏՆԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է» ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

31 հունվարի 2018թ.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հունվարի 31-ին ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն այցելեց ՀՀ սահմանադրական դատարան եւ առանձնազրույց ունեցավ Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հետ:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

31 հունվարի 2018թ.

ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հունվարի 31-ին ՀՀ սահմանադրական դատարանի անդամները եւ աշխատակազմը հրաժեշտ տվեցին ՍԴ անդամ Կիմ Բալայանին, ում լիազորությունները դադարում են փետրվարի 1-ից:

Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը եւ գործընկերները պարոն Բալայանին հաջողություն մաղթեցին նրա հետագա գործունեության մեջ: Վերջինս գործընկերներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքում ունեցած ներդաշնակ համագործակցության համար:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

24 հունվարի 2018թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԴՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

11 հունվարի 2018թ.

ՄԱՐԴՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԻՄԱՑԱԲԱՆԱԿԱՆ ՈՒ ԱՐԺԵԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
Գ.Գ. Հարությունյան - իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր
[pdf, 0.3mb]

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային համագործակցություն] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]