Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջազգային համագործակցություն

1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018

Conference of Constitutional Control Organs of the States of New Democracy

Co-operation Agreement
between the Conference of the Constitutional Control Organs of the Countries of Young Democracy and

the European Commission for Democracy through Law of the Council of Europe (Venice Commission)

Venice Commission

Venice Commission

Member states
Individual members
CODICES Database
VOTA database
Publications
Links

 

2001 թվականին՝

Նոյեմբերի 23-ին

«Շահամիրյան» սրահում ընդունեց Մամուլի Ազգային Ակումբին: Թեման՝ Սահմանադրական բարեփոխումները:

Նոյեմբերի 10-ին

logoՀայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բալ Անանդին։

Ուրախալի է, որ դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրներն այժմ էլ պետական մակարդակով եւ դեսպանի կարգավիճակով են հարաբերվում։ Վկայելով այս փաստը՝ Գ. Հարությունյանն ավելացրեց. «Ես, որպես ՀՀ ՍԴ նախագահ, հատուկ վերաբերմունք ունեմ Հնդկաստանի նկատմամբ, որովհետեւ մեր առաջին Սահմանադրությունը 1773 թ. գրվել է Մադրաս քաղաքում, եւ այն աշխարհում առաջին գրավոր Սահմանադրությունն է պետություն չունեցող ժողովրդի համար»։ Այնուհետեւ նա դեսպանին ծանոթացրեց ՍԴ-ի գործունեությանը, այն հաջողություններին, որ այս ինստիտուտն ունի միջազգային ճանաչման առումով։ Պարոն Բալ Անանդն իր հերթին վկայեց հայ -հնդկական բարեկամության այլ օրինակներ՝ Հնդկաստանում հայ վաճառականների գործունեությունից, հայ մամուլի առաջնեկ «Ազդարար»-ի Հնդկաստանում տպագրվելու փաստից, մինչեւ Ինդիրա Գանդիի այցը Խորհրդային Հայաստան, եւ այդ ամենի ուրախալի շարունակությունը երկու երկրների միջեւ առավել զարգացող եւ ամրապնդվող հարաբերություններն են։

Հոկտեմբերի 17-ին՝

logo ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցերով մոնիթորինգի հանձնաժողովին՝ ԵԽԽՎ պատգամավոր, Սլովակիայի ներկայացուցիչ տիկին Իռենա Բելոհորսկայայի գլխավորությամբ:

Տիկին Բելոհորսկան ներկայացրեց իր այցի նպատակը, պատմեց անցած երկու օրերին ունեցած իրենց հանդիպումների մասին եւ խնդրեց պարզաբանումներ տալ Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների ընթացքի մասին, որի շուրջ սպառիչ տեղեկություններ ստացան։ Հյուրերը հետաքրքրվեցին նաեւ կոնկրետ ՍԴ-ին առընչվող փոփոխություններով, որոնք միտված են Հայաստանում բարձրացնելու սահմանադրական արդարադատության արդյունավետությանը:

Հոկտեմբերի 10-ին՝

logoՀայաստանում Իտալիայի դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցային: Կարեւորվեց Հայաստանում պետականության կայացման, սահմանադրական արդարադատության հաստատման, ի մասնավորի՝ ՀՀ Սահմանադրությունում ամրագրված մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության գործում ՍԴ-ի ունեցած դերն ու նշանակությունը: Կողմերը խոսեցին հայ-իտալական կապերի, դրանց հետակա ընդլայնման շուրջ։

Սեպտեմբերի 24-ին՝

logoՍլովակիայի արդարադատության նախարար Յան Չեռնոգուրսկուն եւ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Մարտին Լաուկոյին: Գ. Հարությունյանը հյուրերին ծանոթացրեց ՍԴ-ի գործունեությանը, ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների ընթացքն, ներկա փուլում այդ փոփոխությունների անհրաժեշտությունը:

Խոսակցություն գնաց նաեւ Հայաստանի դատական համակարգի բարեփոխումների շուրջ:

Սեպտեմբերի 2-ից

logoՀՀ սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանում էր Իսպանիայի ՍԴ պատվիրակությունը՝ ՍԴ նախագահ Պետրո Կրուս Վիլլյալոնի գլխավորությամբ: Այցի առաջին օրը ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ներկայացմամբ հյուրերին ընդունեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նույն օրը հյուրերն այցելեցին սահմանադրական դատարան, ուր պարոն Հարությունյանը հանգամանորեն ներկայացրեց շուտով 5 տարին բոլորող ՍԴ-ի անցած ճանապարհը, միջազգային կապերը, պետության կայացման գործում ունեցած դերն ու նշանակությունը: Հյուրերը հանդիպումներ ունեցան ՍԴ անդամների եւ աշխատակազմի հետ։

Օգոստոսի 28-ին՝

logo ՌԴ Գերագույն դատարանի պատվիրակությանը՝ նախագահ Վ. Լեբեդեւի գլխավորությամբ: Մասնակցում էին ՍԴ բոլոր անդամները։ Զրույցը հիմնականում Սահմանադրական արդարադատության, դատական համակարգի ներկա վիճակի եւ հետագա անհրաժեշտ բարեփոխումների մասին էր: Պարոն Լեբեդեւն իր հերթին պատմեց ՌԴ-ում գործող դատաիրավական համակարգի մասին, պատասխանեց ՍԴ անդամների հարցերին:

Հունիսի 14-ին՝

logoԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվին՝ վերջինիս խնդրանքով։ Այցելության նպատակը գրասենյակի կողմից նախատեսվող մի շարք ծրագրերի համատեղման ցանկությունն էր, որը հաճությամբ ընդունվեց Գ. Հարությունյանի կողմից։ Պայմանավորվեցին առաջիկայում միմյանց ներկայացնել առանձն-առանձին մշակված ծրագրեր, որոնց համադրումից հետո երկու կողմերից կազմված աշխատանքային խումբը ձեռնամուխ կլինի դրանց իրականացմանը:

Ապրիլի 29-ին՝

logoԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ, տիկին Հելլե Դայնին՝ ՀՀ-ու ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Ռ. Ռոյի ուղեցությամբ։ Հյուրի խնդրանքով պարոն Հարությունյանը պատմեց սահմանադրական դատարանի գործունեության մասին, ներկայացրեց իր Ստրասբուրգ կատարած այցելությունը, ուր Վենետիկի հանձանաժողովի փորձագետների հետ քննարկել են ՀՀ-ում տարվող սահմանադրական բարեփոխումների խնդիրները։

Ապրիլի 22-ին՝

logoԻտալիայի արտգործնախարարության՝ Եվրոպայի համար գլխավոր տնօրեն Մաուրիցիո Մորենոյին, որը Հայաստան էր ժամանել քաղաքական խորհրդատվությունների համար։ Գ. Հարությունյանը ներկայացրեց ՀՀ-ում տարվող սահմանադրական բարեփոխումների ընթացքը, պատմեց երկրում տիրող քաղաքական իրավիճակի, Ղարաբաղյան կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերի, նաեւ Հայաստանի եւ Իտալիայի սահմանադրական դատարանների փոխգործակցության մասին:

Մարտի 27-ին՝

logo Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական վերահսկողության պատվիրակությանը՝ Մուհամեդ Սայեդ Էլ Ղազաուի գլխավորությամբ։ Ծանոթացնելով ՍԴ-ի կառուցվածքին եւ գործունեությանը, Գ. Հարությունյանը հյուրերի այցելությունը դիտեց որպես երկու երկրների համագործակցության եւ փորձի փոխանակման լավ օրինակ։

Փետրվարի 23-ին՝

Մարդու իրավունքների Միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Միշել Թուբիանիին։ Քննարկվեցին մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանադրական, օրենսդրական եւ ինստիտուցիոնալ երաշխիքների ապահովման հիմնահարցերը։

Փետրվարի 19-ին՝

«Ամերիկայի Հայկական Համագումար» կազմակերպության պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի գլխավորությամբ։ Կարեւորվեց Հայաստանի զորացման գործում Հայկական Համագումարի կողմից տարվող մեծ ու շնորհակալ աշխատանքը։

Փետրվարի 18-ին՝

logoՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Համեդ Հասանին։ Զրույցը հայ եւ արաբ ժողովուրդների դարավոր կապերի ու բարեկամության, տարածաշրջանի կայունացման գործում երկու երկրների ունեցած դերի մասին էր։

[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային համագործակցություն] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]