Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջազգային համագործակցություն

1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018

Conference of Constitutional Control Organs of the States of New Democracy

Co-operation Agreement
between the Conference of the Constitutional Control Organs of the Countries of Young Democracy and

the European Commission for Democracy through Law of the Council of Europe (Venice Commission)

Venice Commission

Venice Commission

Member states
Individual members
CODICES Database
VOTA database
Publications
Links

 

2012 թվականին՝

7 դեկտեմբերի 2012թ.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանին այցելեց ԱՄՆ Ինդիանայի համալսարանի Իրավունքի դպրոցի միջազգային, համեմատական եւ եվրոպական իրավունքի դոկտոր, պրոֆեսոր Ֆրանկ Էմերթը` ուղեկցությամբ ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոսներ Ա. Հակոբյանի եւ Գ. Թորոսյանի:

Զրուցակիցները քննարկեցին գալիք տարվա հուլիսին Երեւանում կազմակերպվելիք միջազգային գիտաժողովի հետ կապված, ինչպես նաեւ «Նոր հազարամյակի սահմանադրականություն. իրականության պարադիգմեր եւ մարտահրավերներ» խորագրով հրատարակվելիք հոդվածների ժողովածուի նախապատրաստմանն առնչվող հիմնահարցեր:

Անդրադարձ կատարվեց նաեւ Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հիմնական հեռանկարներին, ինչպես նաեւ ԵՄ օրենսդրությանը ՀՀ իրավունքի մոտարկմանը նվիրված մի շարք հարցերի:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

17 նոյեմբերի 2012թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Նոյեմբերի 14-ից 16-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Դ. Սպիլմանի հետ։ Գ. Հարությունյանը Դ. Սպիլմանին շնորհավորեց դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում՝ 2013թ. հուլիսի սկզբին Երեւանում կայանալիք «Եվրոպական իրավական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով խորհրդաժողովի անցկացման հետ կապված հարցեր։ Սահմանադրական դատարանի նախագահը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին հրավիրեց մասնակցելու այդ խորհրդաժողովին։

Այդ դատարանի մի շարք անդամների եւ պալատի նախագահ Ի. Զիմելեի հետ քննարկվեցին նաեւ «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. իրականության պարադիգմաները եւ մարտահրավերները» թեմայով միջազգային ժողովածուի նախապատրաստման ու հրատարակման հետ կապված հարցեր։

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ.Բուքիքիոյի հետ հանդիպմանը երկուստեք կարեւորվեց Հանձնաժողովի դերը ՀՀ օրենքների նախագծերի փորձաքննության հարցում, գոհունակությամբ արձանագրվեց շփումների բարձր մակարդակը եւ հարաբերությունների խորացումն ու զարգացումը, ինչպես նաեւ անդրադարձ եղավ 2013թ. հուլիսի սկզբին Երեւանում կայանալիք խորհրդաժողովում Վենետիկի հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարության աշխատակիցների մասնակցությանը։

(Տեղեկատվության աղբյուրը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն)։
ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

5 հոկտեմբերի 2012թ.

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XVII ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Հոկտեմբերի 5-ին Դիլիջան քաղաքում իր աշխատանքը սկսեց ԵՐԵՎԱՆՅԱՆ 17-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ։

Երեւանյան ամենամյա միջազգային խորհրդաժողովների կազմակերպման ու անցկացման ավանդույթը սկզբնավորվել է ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից՝ Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական Հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ համատեղ՝ սկսած 1996 թվականից։

Հետագայում խորհրդաժողովների կազմակերպմանն իրենց մասնակցությունն ու աջակցությունն են բերել՝ «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս» միջազգային կազմակերպությունը, ՀՀ Ազգային ժողովը, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցությունը, ՀՀ իրավաբանների միությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը (OSCE)։

Եվ ահա հերթական XVII-ը Դիլիջան քաղաքում։

Խորհրդաժողովը բացեց եւ մասնակիցներին ողջունեց ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա արժեւորեց ավանդական խորհրդաժողովի կարեւորությունը՝ որպես տարբեր երկրների Սահմանադրական դատարանների եւ միջազգային իրավական կառույցների փոխգործակցության ու փորձի փոխանակման կարեւոր միջոց, միաժամանակ շեշտելով հյուրերին Հայաստան երկրին ծանոթացնելու հիանալի առիթը։ Այս վերջին հանգամանքով է պայմանավորված խորհրդաժողովները երբեմն Հայաստանի տարբեր քաղաքներում անցկացնելը, ինչպես դա եղավ անցյալ տարի, երբ միջազգային XVI խորհրդաժողովը գումարվեց Ջերմուկ քաղաքում։

Վենետիկի հանձնաժողովի անունից բացման խոսքով հանդես եկավ Բուլղարիայի Հանրապետության ՍԴ նախագահ Եվգենի Տանչեւը։

Ողջույնի խոսք ասացին՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի (OSCE) ղեկավար Անդրեյ Սորոկինը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (giz) երեւանյան գրասենյակի ղեկավար Վարդան Պողոսյանը։

Խորհրդաժողովի առաջին օրվա երկու նիստերում զեկուցումներով հանդես եկան՝

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ «Սահմանադրական դատարանի որոշումների կատարման երաշխիքները», Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխնախագահ Ֆրանսուազա Տուլկեն՝ «Որոշումների կատարումը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի տեսանկյունից», Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գունար Կուտրիսը՝ «Լատվիայի սահմանադրական դատարանի եւ այլ հաստատությունների միջեւ համագործակցությունը սահմանադրական դատարանի որոշումների կատարման ապահովման գործում», Վիլնյուսի համալսարանի պրոֆեսոր Էգիդիյուս Կուրիսը՝ «Սահմանադրական դատարանի որոշումների վերջնական բնույթը», Սլովակիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Հարաբին Շտեֆանը՝ «Սլովակիայի Հանրապետության սահմանադրական դատարանի փոխգործակցությունը պետական իշխանության այլ մարմինների հետ՝ ՍԴ որոշումների կատարման ապահովման գործում», Սերբիայի ՍԴ նախագահ Դրագիշչա Սլիջեպչեւիչը՝ «Սահմանադրական դատարանի որոշումների ազդեցությունը Սերբիայի օրենսդրական գործընթացի վրա», ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ «ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ՀՀ դատախազության փոխգործակցությունը», Ուկրաինայի ՍԴ նախագահ Անատոլի Գոլովինը՝ «Ուկրաինայի պետական մարմինների կողմից Ուկրաինայի սահմանադրական դատարանի որոշումների կատարման մի քանի հիմնահարցերը»։

Զեկուցումների շուրջ ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն։

Առաջին օրվա համար նախատեսված է մշակութային ծրագիր՝ խորհրդաժողովի մասնակիցները կայցելեն Հաղարծին եկեղեցի։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

3 հոկտեմբերի 2012թ.

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

International Conference

Հոկտեմբերի 5-ին Դիլիջան քաղաքի «Դիլիջան Ռիզորթ» հյուրանոցում կմեկնարկի ԵՐԵՎԱՆՅԱՆ 17-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ։

Կազմակերպիչներ՝ ՀՀ սահմանադրական դատարան, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողով (Վենետիկի հանձնաժողով), «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս» միջազգային կազմակերպություն։ Աջակցությամբ՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (OSCE) երեւանյան գրասենյակի, գերմանական միջազգային համագործակցության ընկերության (giz) երեւանյան գրասենյակի։

Թեման՝ «Սահմանադրական դատարանների եւ այլ հաստատությունների փոխգործակցությունը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման ապահովման գործում»։

Երկօրյա խորհրդաժողովի 5 նիստերում կներկայացվեն երկու տասնյակից ավել զեկուցումներ, որոնց շուրջ հընթացս կկայանան քննարկումներ։ Տարբեր երկրների սահմանադրական դատարանների որոշումների կատարման ապահովման ու սահմանադրական արդարադատության իրականացման երաշխիքների շուրջ ծավալվող քննարկումները տարբեր երկրների մասնագետների համար փորձի փոխանակման լավագույն միջոց կդառնան։ Ավելին, խորհրադաժողովում ներկայացված զեկուցումների ու քննարկումների նյութերը հետայդու էլ ուսումնասիրման հնարավորություն կտան՝ շնորհիվ «Ալմանախ» քառալեզու տարեգրքի, որն ամեն խորհրդաժողովից հետո տպագրում է ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը եւ առաքում աշխարհի 60-ից ավել երկրներ։

Խորհրդաժողովը ներկայացուցչական կազմ ունի՝ մասնակցում եւ ելույթներ են ունենալու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի փոխնախագահը, Հայաստանի, Բուլղարիայի, Սերբիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Լիտվայի, Տաջիկստանի սահմանադրական դատարանների, Սլովակիայի գերագույն դատարանի, Ղազախստանի սահմանադրական խորհրդի նախագահները, ՀՀ-ում Գերմանիայի դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, երկու տասնյակ երկրների Սահմանադրական դատարանների անդամներ։

Հայաստանի Հանրապետությունից խորհրդաժողովին մասնակցում են ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի հյուրերի համար նախատեսված է մշակութային հետաքրքիր ծրագիր, ի մասնավորի՝ այցելություն Հաղարծին եւ Գոշավանք։

ՍԴ մամուլի ծառայություն

 

21 օգոստոսի 2012թ.

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Օգոստոսի 21-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Չանչունին։

Դեսպանը ՍԴ նախագահին նվիրեց երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերի հաստատման 20-ամյակին նվիրված հատուկ ժողովածուն եւ այդ նպատակով Չինաստանում հատուկ թողարկված դրոշմանիշի օրինակը։

Կարեւորվեց վերջին տարիներին իրավական ոլորտում հայ-չինական հարաբերությունների ակտիվ զարգացումը։

ՍԴ նախագահը սահմանադրական դատարանի անունից դեսպանի միջոցով հրավիրեց Հայաստան այցելել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային մեծ Ժողովի մշտական կոմիտեի իրավական հանձնաժողովի պատվիրակությանը, որի վրա է դրված այդ երկրում սահմանադրական վերահսկողության իրականացման հիմնական առաքելությունը։ ՍԴ նախագահը դեսպանին հանձնեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սահմանադրության արժեբանական առանձնահատկություններին նվիրված՝ վերջերս գրված իր հոդվածի տեքստը։

Զրուցի ընթացքում քննարկվեցին երկկողմանի համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

9 օգոստոսի 2012թ.

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ

Օգոստոսի 8-ին ՀՀ սահմանադրական դատարան այցելեց Գերմանիայի Հեսսեն երկրամասի փոխվարչապետ, արդարադատության, ինտեգրացման եւ Եվրոպայի հարցերով նախարար Յորգ-Ուվե Հանի գլխավորած պատվիրակությունը։

Պատվիրակության այցը Հայաստան նպատակ ունի ծանոթանալ Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքին, հայ-գերմանական համագործակցությանը, ինչպես նաեւ քննարկել Հայաստանի եւ Հեսսենի միջեւ համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։

Պատվիրակության կազմում էին՝ Հեսսենի խորհրդարանի պատգամավորներ Հայկե Հոֆմանը, Թոբիաս Ութերը, Ֆրանկ Զյուրմանը, «Քիմիական արդյունաբերության միություն» ՀԿ Հեսսենի մասնաճյուղի գործադիր տնօրեն Գրեգոր Դիսսոնը, Հեսսենի Վերահսկիչ պալատի փոխնախագահ Անդրեաս Ֆոն Գալլը, Վարչական դատարանի նախկին նախագահ Վոլֆգանգ Ռայմերսը, Գայզենհայմի հետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Հելմուտ Դիտրիխը, “Naidoo Herberger Produktion” ընկերության ներկայացուցիչ Միխայել Հերբերգերը, Հեսսեն երկրամասի արդարադատության նախարարության աշխատակիցներ Ռալֆ Քնյոլը եւ Մալայկա Բրոշը, BASF ընկերությունից Կասիա Բոյաջյանը, Եվրախորհրդարանի ARF-ի պատվիրակությունից Բեդո Քուրքիյանը։

ՀՀ ՍԴ նախագահ պարոն Գ. Հարությունյանը հյուրերին ծանոթացրեց ՀՀ ՍԴ գործունեությանն ու դատավարական առանձնահատկություններին, դատարանի իրավական դիրքորոշումների տեղին ու դերին սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքի ձեւավորման հարցում, դատարանի միջազգային կապերին, որում նկատելի է հատկապես Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ ունեցած համագործակցությունը։

Երկու երկրների համար արդիական մի շարք թեմաների քննարկումներով, հարց ու պատասխաններով ընթացած զրույցում երկուստեք առաջարկվեց նոր համագործակցություն ծավալել ՀՀ ՍԴ-ի եւ Հեսսեն երկրամասի սահմանադրական դատարանի միջեւ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

 

12 հուլիսի 2012թ.

ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Հուլիսի 12-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսիին։

Սահմանադրական դատարանի նախագահը շնորհավորեց նորանշանակ դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առիթով։

Դեսպանի այցը ճանաչողական էր, եւ պարոն Հարությունյանը ծանոթացրեց Սահմանադրական դատարանի գործունեությանը, ներկայացրեց նախորդ դեսպանների հետ ՍԴ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն արդյունավետ շարունակություն կունենա։

ԻԻՀ դեսպանն իր նկատառումները հայտնեց առաջիկայում համատեղ ծրագրեր իրականացնելու, հայ-իրանական կապերի էլ ավելի ամրապնդելու շուրջ։

Երկուստեք քննարկվեցին նաեւ իրավական ոլորտի մի շարք հարցեր:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

12 հուլիսի 2012թ.

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

«Հավասարության իրավունքը. Սահմանադրական պաշտպանության սահմանները» թեմայով Սեւծովյան տարածաշրջանների երկրների ռեգիոնալ կոնֆերանսին մասնակցելու համար հուլիսի 6-7-ը Վրաստանի Բաթումի քաղաքում էր ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը, «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կ. Մաթեւոսյանը, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ա, Բաբայանը, ՀՀ արդարադատության նախարարության առաջին կարգի մասնագետ Լ. Իսկանդարյանը, ՀՀ ՍԴ գլխավոր մասնագետ Ա. Փխրիկյանը, փաստաբան Արտակ Զեյնալյանը։

Վրաստանի սահմանադրական դատարանի եւ «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի կողմից կազմակերպված ռեգիոնալ կոնֆերանսին մասնակցում էին Հարավային Կովկասի երկրների, Գերմանիայի, Ուկրաինայի, Մոլոդովայի, Լատվիայի եւ Թուրքիայի սահմանադրական դատարանների նախագահներ, դատավորներ եւ սահմանդրական իրավունքի մասնագետներ։

Կոնֆերանսի պլենար նիստում «Համակարգային մոտեցումը սահմանադրական դատարաններում հավասարության սահմանադրա-իրավական սկզբունքի իրացմանն առնչվող հարցերը քննելիս» թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՀ ՍԴ նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Հարությունյանը։ Հընթացս հարց ու պատասխաններով քննարկվեցին զեկույցում առաջ քաշված հարցադրումները։ ՀՀ պատվիրակությունից հանդես եկավ նաեւ ՍԴ անդամ Վ. Պողոսյանը, ում զեկույցը նվիրված էր իրավահավասարության սկզբունքի վերաբերյալ սահմանադրական դատարանի դոկտրինալ մոտեցումների վերլուծությանը։

Կոնֆերանսի երկօրա նիստերում ներկայացվեց տասնհինգ զեկույց։ Ելույթներ ունեցան Վենետիկի Հանձնաժողովի, Լատվիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվիրակները։ Կոնֆերանսն անցավ թեմաների աշխույժ քննարկման մթնոլորտում եւ առաջավոր փորձի տարածման հիանալի միջոց դարձավ։

Կոնֆերանսի աշխատանքներն ամփոփեց Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գիորգի Պապուաշվիլին, ով առանձնակի շեշտեց Հայաստանի եւ Վրաստանի սահմանադրական դատարանների միջեւ առկա սերտ համագործակցությունն ու համատեղ ձեռնարկումների իրականացման կարեւորությունը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

20 հունիսի 2012թ.

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 20-ին հրաժեշտի այցով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հետ հանդիպեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը։ Պարոն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ նրա պաշտոնավարման տարիներին ՀՀ սահմանադրական դատարանի հետ սերտ համագործակցության, տարբեր ծրագրեր համատեղ իրականացնելու համար։

Իր հերթին պարոն դեսպանը գոհունակություն հայտնեց Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանների եւ երկու երկրների տարբեր ինստիտուտների ակտիվ համագործակցության կապակցությամբ։ Երկուստեք շեշտվեց, որ այդ ծրագրերը շարունակական կլինեն։

Քննարկվեցին նաեւ հետագա համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

27 ապրիլի 2012թ.

ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԱՅՑԸ

Ապրիլի 27-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին։

Երկուստեք գոհունակություն հայտնեցին դեսպանի պաշտոնավարման տարիներին ՀՀ սահմանադրական դատարանի եւ դեսպանության սերտ համագործակցության, մշակութային մի շարք ծրագրերի համատեղման, հայ իրանական կապերի էլ ավելի ամրապնդման համար։

Պարոն Հարությունյանը Հայաստանում իր լիազորություններն ավարտող դեսպանին հաջողություններ մաղթեց նրա հետագա աշխատանքում։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

23 ապրիլի 2012թ.

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Գրողների համահայկական 6-րդ համագումարին մասնակցելու առիթով Հայաստանում գտնվող սփյուռքահայ մեծաթիվ գրողների խնդրանքով ապրիլի 23-ին հանդիպում կայացավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հետ։

Ակտիվ զրույց ծավալվեց սահմանադրական արժեբանության, իրավունքի եւ սահմանադրական մշակույթի, ազգային ինքնության հիմնախնդիրների եւ մի շարք այլ հարցերի շուրջ։

Հյուրերը քաջատեղյակ էին, որ ՍԴ նախագահը ոչ միայն իրավական թեմաներով բազմաթիվ գրքերի, այլեւ մշակութային թեմաներով մի շարք ուսումնասիրությունների հեղինակ է։ Դրանով էլ պայմանավորված էին բազմաբնույթ հարցադրումներն ու դրանց շուրջ ծավալված քննարկումը։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

16 ապրիլի 2012թ.

V ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ապրիլի 13-14-ը Երեւանում անցկացվեց սահմանադրական եւ համարժեք դատարանների գլխավոր քարտուղարների V միջազգային խորհրդաժողովը։

Այն կազմակերպել էին Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) եւ ՀՀ սահմանադրական դատարանը։

Խորհրդաժողովների այս շարքը, որ նախանձախնդիր վերաբերմունքով պարբերաբար կազմակերպում է Վենետիկի հանձնաժողովը, տարբեր երկրների Սահմանադրական եւ համարժեք դատարանների համագործակցության, փորձի փոխանակման, քարտուղարությունների ու աշխատակազմերի գործունեության առանձնահատկություններն ու աշխատանքային մեթոդները միմյանց ներկայացնելու հրաշալի միջոց է։ 25-ից ավելի երկրների մասնակցությամբ հերթական խորհրդաժողովը Հայաստանում հրավիրելը մեր երկրում սահմանադրական արդարադատության բնագավառում ձեռքբերումների միջազգային ճանաչման կարեւոր վկայություն է։

Բացելով խորհրդաժողովը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը արժեւորեց Վենետիկի հանձնաժողովի նախաձեռնողական ակտիվ դերակատարությունը, որ վերջինս պատվով կատարում է եվրոպական ու համաշխարհային մակարդակով սահմանադրական դատարանների համագործակցության ոլորտում։ Չափազանց կարեւոր է, որ Հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում նաեւ դատարանների աշխատակազմերի եւ գլխավոր քարտուղարների՝ միջազգային չափանիշներով այսօրինակ հանդիպումների կազմակերպմանը, վերջիններիս աշխատանքն առանցքային համարելով դատարանների ընդհանուր գործունեության համար։

Բացման խոսքով հանդես եկավ նաեւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ տիկին Տանյա Գերեվեյնը։

Առաջին նիստը նախագահում էր ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը։ Քննարկման էր դրված «Դատավարական ժամկետներ» (ժամկետներ դիմողի եւ դատարանի համար) թեման։

Զեկուցումներով հանդես եկան Էրիկ Կերշեւանին Սլովենիայից, անկախ փորձագետ Պավել Բլոխինը Ռուսաստանի Դաշնությունից, Շտեֆան Ֆրանկը Ավստրիայից, պրոֆեսոր Դիանա Մեչին Հունգարիայից։

Զեկուցումների շուրջ կայացան համակողմանի քննարկումներ։

Առաջին օրվա նիստերից հետո գիտաժողովի մասնակիցները հյուրընկալվեցին Սահմանադրական դատարանում։

Պարոն Հարությունյանը հյուրերին ծանոթացրեց ՍԴ գործունեությանը, դատավարական առանձնահատկություններին, կարեւորեց դատարանի թափանցիկ աշխատանքը, որն իրականացվում է նիստերին քաղաքացիների ազատ մուտքով եւ դատարանի որոշումներն ու միջացառումները ՍԴ-ի վեբ կայքում լուսաբանելու ճանապարհով։

Ապրիլի 14-ի նիստը նախագահում էր Սլովենիայի ՍԴ գլխավոր քարտուղար Էրիկ Կերշեւանը։ Քննարկվող թեման էր՝ «Արձագանքը դատարանի որոշումների հանդեպ բացասական վերաբերմունքի դեպքում»։ Զեկուցումներով հանդես եկան Ելենա Կրավչենկոն Ռուսաստանի Դաշնությունից, Լայլա Յուրսենան Լատվիայից, Ֆրանսիսկո Մորալես Սարավիան Պերուից, Թեոդոր Անտիչը Խորվաթիայից, Լիսա Լ. Ռայսինգը Դանիայից։

Հընթացս զեկուցումների՝ հարց ու պատասխանների միջոցով կայացան աշխույժ քննարկումներ։

Խորհրդաժողովում հետաքրքիր, կարեւոր առաջարկություններ եղան թե զեկուցումներում եւ թե հարց ու պատասխանների ձեւաչափով ընթացած քննարկումների ընթացքում, որոնք, անշուշտ, հետայդու հաշվի կառնվեն մասնակիցների կողմից՝ իրենց գործունեության ընթացքում ներդնելով դրանք եւ օգտագործելով հարուստ փորձը։ Փորձի փոխանակումը կշարունակվի նաեւ գիտաժողովի նյութերի ուսումնասիրությամբ եռալեզու տեղեկագրում, ուր զետեղվելու են բոլոր զեկուցումները։

Խորհրդաժողովի օրերին հյուրերի համար նախատեսված էին մշակութային բազմազան միջոցառումներ։ Շատերն առաջին անգամ էին Հայաստանում, եւ վերջիններիս համար անկասկած տպավորիչ էին ուղեւորությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Զվարթնոց» հուշահամալիր, Գառնի եւ Գեղարդ, Փարաջանովի անվան թանգարան։

Հյուրերը մեծ ակնածանքով այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իրենց խոնարհումը բերեցին եղեռնի զոհերի հիշատակին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11

29 մարտի 2012թ.

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մարտի 29-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում խորհրդարանական առաջիկա ընտրությունների՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային՝ իրավական վերլուծաբաններ Մառլա Մորրիի եւ Քսենյա Դաշուտինայի ուղեկցությամբ։

Պարոն Հարությունյանը կարեւորեց առաջիկա ընտրությունների հետ կապված դիտորդական խմբի առաքելությունը, նրանց խնդրանքով հանգամանորեն տեղեկացրեց քաղաքացիների ընտրական իրավունքի դատական պաշտպանության ներկա առանձնահատկություններին եւ դրա համատեքստում՝ ՀՀ սահմանադրական դատարանի ունեցած դերին։ Դիտորդական խմբին տրամադրվեց նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից պատրաստված վերլուծությունը՝ ընտրական իրավունքի դատական պաշտպանության ներկա առանձնահատկությունների վերաբերյալ (վերջինս տեղակայված է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում

Դիտորդական խմբի կողմից բարձրացված տարբեր հարցերի շուրջ ծավալվեց շահագրգիռ քննարկում։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

7 մարտի 2012թ.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մարտի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Զդիսլավ Ռաչինսկուն։ Դեսպանի խնդրանքով ՍԴ նախագահը նրան ծանոթացրեց ոչ միայն դատարանի վերջին որոշումներին եւ մի շարք հիմնահարցերի միջազգային քննարկումների արդյունքներին, այլեւ մեր երկրում ընտրական իրավունքի դատական պաշտպանության ներկա առանձնահատկություններին։

Դեսպանին տրամադրվեց նաեւ դատարանի աշխատակազմի կողմից պատրաստված ամփոփ տեղեկանքը վերջին հարցի առնչությամբ, համաձայն որի՝ ընտրական գործընթացների իրավակարգավորման վերջին տարիների փոփոխությունները Հայաստանում կարեւոր անդրադարձ ունեցան նաեւ ընտրական իրավունքի դատական պաշտպանության ոլորտում։ Դա առաջին հերթին վերաբերում է 2005թ. սահմանադրական բարեփոխումներին, երբ վերանայվեց Սահմանադրության 100-րդ հոդվածի 3-րդ կետը, համաձայն որի՝ սահմանադրական դատարանը լուծում էր Հանրապետության Նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը։

Գործող Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետում ամրագրվեց նոր դրույթ, համաձայն որի՝ սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով լուծում է Հանրապետության Նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը։

Ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցում կարեւոր դերակատարություն վերապահվեց 2008 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործող վարչական դատարանին։ Ընդ որում, 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանվեց, որ թեկնածուների ու կուuակցությունների ընտրական ցուցակները, ցուցակներում ընդգրկված թեկնածուներին գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելու մաuին գործերն ըuտ էության քննում եւ լուծում է վարչական դատարանը կոլեգիալ՝ 5 դատավորի կազմով։ Նույն կարգով են քննվում նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ բնույթ ունեցող որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը։

Ուշադրության է արժանի եւ այն, որ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի՝ գործն ըuտ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

Նկատի ունենալով ընտրական իրավունքի դատական պաշտպանության դատավարական առանձնահատկություններն ու ընդդատության հանգամանքը, ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածներ նախատեսում են, որ առանձին ընտրական վեճեր քննվում եւ լուծվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Մասնավորապես, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի՝ «Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացման եւ ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերը լուծվում են Հայաuտանի Հանրապետության վարչական դատավարության oրենuգրքով uահմանված կարգով եւ ժամկետներում»։ Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննում են պատասխանողի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները /ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ/։

Ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանում է. «Պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մաuին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել Հայաuտանի Հանրապետության վարչական դատավարության oրենuգրքով uահմանված կարգով եւ ժամկետներում»։ Իսկ համաձայն 112-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Կուuակցության, կուuակցությունների դաշինքի ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մաuին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել Հայաuտանի Հանրապետության վարչական դատավարության oրենuգրքով uահմանված կարգով եւ ժամկետներում»։

Ընդ որում, ՀՀ ընտրական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կուuակցության, կուuակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը դա-տարանի վճռի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում, եթե խախտվել են uույն oրենuգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մաuի կամ uույն oրենuգրքի 26-րդ հոդվածի դրույթները»։ Իսկ օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասը, մասնավորապես, սահմանում է, որ «Նախընտրական քարոզչության uահմանված կարգի այնպիuի խախտման դեպքում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եթե այն կատարել է թեկնածուն, համամաuնական ընտրակարգով ընտրություններին մաuնակցող կուuակցությունը, կուuակցությունների դաշինքը, ապա թեկնածուին, կուuակցության, կուuակ-ցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է դատարան՝ թեկնածուի, կուuակցության, կուuակցության դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»։

Օրենսգրքի 46-րդ հոդվածն իր հերթին սահմանում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) (բացառությամբ համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների) կարող են բողոքարկվել վարչական դատարան»։ Ի դեպ, նույն հոդվածի համաձայն՝ թեկնածուի, կուuակցության (կուuակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մաuին դիմում կարող է ներկայացվել մինչեւ քվեարկության oրը։

Ակնհայտ է, որ այստեղ հստակեցված է ոչ միայն դատական իրավազորության շրջանակը, այլեւ շեշտված է, թե դատավարական ինչ ընթացակարգով ու ժամկետներում այդ հարցերը կարող են քննվել եւ լուծում ստանալ։

Ասվածից հետեւում է, որ ընտրական իրավունքի արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է.

ա/ հստակ պատկերացնել դատական յուրաքանչյուր ատյանի իրավազորության շրջանակները,

բ/ նկատի ունենալ, որ յուրաքանչյուր մարմին իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքով,

գ/ օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով քայլեր ձեռնարկել իրավունքի պաշտպանության հարցում՝ այն դատարանում, որը դրա իրավազորությունն ունի,

դ/ հաշվի առնել, որ ՀՀ սահմանադրական դատարանը ոչ թե այլ դատարանների համար վերադաս դատարան է, այլ իրականացնում է Սահմանադրությամբ միայն իրեն վերապահված կոնկրետ իրավասություն։

ՀՀ սահմանադրական դատարանն իրավասու չէ քննության առարկա դարձնել բոլոր այն հարցերը, որոնք պետք է նախապես քննության առնվեն եւ իրավական լուծում ստանան ՀՀ վարչական դատարանում, որի որոշումներն այդ հարցերում, ինչպես նշվեց, վերջնական են եւ վերանայման ենթակա չեն։

Կարեւոր է նաեւ նկատի ունենալ, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 74-րդ հոդվածի 8-րդ մասի՝ «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկու-թյան oրվանից հետո՝ 5-րդ oրը, հիմք ընդունելով ընտրատարածքում քվեարկության արդյունքների արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովում uտացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունված որոշումները, տեղամաuային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության oրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընդունած որոշումը, ամփոփում է ընտրատարածքում քվեարկության արդյունքները եւ ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ»։

Օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասն իր հերթին սահմանում է, որ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության oրվանից հետո՝ 7-րդ oրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում uտացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամաuային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության oրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները եւ ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ»։

Հաշվի առնելով օրենսդրական այս դրույթները՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1.-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի պահանջները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ կապված վեճերով սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել՝ արդյո՞ք տվյալ որոշման ընդունման ժամանակ իրավական անհրաժեշտ հստակությամբ առկա են եղել ու հաշվի են առնվել.

ա/ քվեարկության արդյունքների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով կազմված արձանագրությունը,

բ/ վարչական դատարանի իրավասության հարցերին առնչվող վճիռները,

գ/ հանձնաժողովներում uտացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունված որոշումները,

դ/ տեղամաuային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության oրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները,

ե/ քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշումները։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման հետ կապված վեճերով սահմանադրական դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք տվյալ որոշման ընդունման ժամանակ պատշաճ ձեւով առկա են եղել ու հաշվի են առնվել.

ա/ ընտրատարածքում քվեարկության արդյունքների արձանագրությունը,

բ/ դատարանի վճիռները,

գ/ հանձնաժողովում uտացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունված որոշումները,

դ/ տեղամաuային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության oրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընդունված որոշումը։

Նշված երկու խումբ փաստաթղթերի՝ օրենքի պահանջներին համապատասխան կազմված լինելու, վերջնական որոշում կայացնելիս դրանք պատշաճ ձեւով հաշվի առնելու հանգամանքներն ուսումնասիրելը եւ գնահատելը սահմանադրական դատարանի խնդիրն է։

Սահմանադրական դատարանի խնդիրն է նաեւ գնահատել, թե այս ամենը հաշվի առնելու արդյունքում որքանո՞վ է իրավաչափ ընտրության արդյունքների վերաբերյալ համապատասխան ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումը։

Ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահությունը մեծապես պայմանավորված է նրանով, թե ընտրական հանձնաժողովներն ինչպես են կատարում ՀՀ ընտրական օրենսգրքի 45-47-րդ հոդվածների պահանջները եւ որքանով են հիմնավոր ու օբյեկտիվ հանձնաժողովներում uտացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, ինչպես նաեւ տեղամաuային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության oրն արձանագրված խախտումների վերաբերյալ որոշումները։ Դրանց առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնեն բոլոր աստիճանի ընտրական հանձնաժողովները, իսկ վերջիններիս գործողություններն ու անգործություն, ինչպես նշվեց, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կարող է բողոքարկվել վարչական դատարան։

Վարչական դատարանում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթի կարգն ու առանձնահատկությունները հստակ սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխի 143-150-րդ հոդվածներով։

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի քննության եւ լուծման առանձնահատկությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածով։

Զրույցի ընթացքում շեշտվեց, որ անհրաժեշտ է, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները նախապես նկատի ունենան ընտրական իրավունքի դատական պաշտպանության ներկա կարգի էապես տարբերությունը մինչեւ Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության արմատավորումը գոյություն ունեցող կարգից։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց հանգամանալի զրույցի եւ երկու երկրների դատական սահմանադրական վերահսկողության մարմինների ակտիվ համագործակցության համար։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

15 փետրվարի 2012թ.

IX ԳԻՏԱԺՈՂՈՎԸ՝
ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Փետրվարի 15-ին ՀՀ սահմանադրական դատարանում անցկացվեց «Անձին սեփականության իրավունքից զրկելու հիմնախնդիրները ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համատեքստում» թեմայով IX գիտաժողովը։ ՀՀ սահմանադրական դատարանի անդամների եւ աշխատակիցների համար այն կազմակերպել էին «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» (GIZ) ծրագիրն ու ՀՀ սահմանադրական դատարանը։

Ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայաստանում ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը եւ գիտաժողովի հիմնական բանախոս, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդը։

Պարոն Հարությունյանը կարեւորեց արդեն ավանդույթ դարձած գիտաժողովի դերը, իրավագետների ու սահմանադրագետների շրջանում մեծ հեղինակություն վայելող հիմնական բանախոս, պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդի ներկայությունը, վկայեց այն սպասելիքները, որ մի շարք կարեւոր հարցեր այստեղ կգտնեն իրենց սպառիչ պատասխանները։

Գիտաժողովի նիստերը վարում էր ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, հիմնական բանախոս՝ Օթթո Լուխթերհանդ։

Մասնակիցները հետաքրքրությամբ լսեցին պրոֆեսորի զեկուցումը։ Ծավալված աշխույժ քննարկումն ու հընթացս ներկայացվող հարց ու պատասխանները վկայում էին թեմայի կարեւորությունն ու արդիականությունը։

Ամփոփելով գիտաժողովի արդյունքները, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց պարոն Լուխթերհանդին՝ հրավերն ընդունելու եւ իր հետաքրքիր, օգտակար զեկույցի համար, «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» (GIZ) ծրագրի ղեկավարությանը, որի հետ ՀՀ ՍԴ-ի համագործակցությունն այսօրինակ ձեռնարկումներով շարունակական է։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

14 փետրվարի 2012թ.

ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՍԴ

Փետրվարի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։

Պարոն Հարությունյանը հյուրին շնորհավորեց պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ՀՀ սահմանադրական դատարան-ԵԱՀԿ գրասենյակ արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի։

Զրույցն ընթացավ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական զարգացումների, առաջիկայում սպասվելիք պառլամենտական ընտրությունների, ընտրողների իրավունքների դատական պաշտպանության հարցերի շուրջ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում այդ թեմատիկայով համատեղ սեմինար անցկացնել։

ՍԴ նախագահը դեսպանին հաջողություն մաղթեց Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գործում։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության ու բարեմաղթանքների համար, հավաստելով, որ իր գործունեությամբ կնպաստի երկուստեք ձեռք բերված կապերի հետագա ամրապնդմանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

7 փետրվարի 2012թ.

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Փետրվարի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Վրաստանի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Արցախի պետական համալսարանների մի խումբ ուսանողների, ովքեր Երեւանում մասնակցում են «Դատական իշխանության կայացման ընթացքն ու հիմնահարցերը արդի ժամանակաշրջանում» միջազգային ձմեռային եռօրյա դպրոցին։

Պարոն Հարությունյանն ուսանողներին ծանոթացրեց սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին, առանձին սահմանադրական դատարանների գործունեության առանձնահատկություններին։

Հարցերով ու պատասխաններով շարունակվող զրույցն ընթացավ իրավագիտության ոլորտում առավել խորքային ուսումնասիրությունների անհրաժեշտության եւ արդիականության վերհանման, իրավամտածողության ու իրավական մշակույթի ամրապնդման հարցերի շուրջ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

3 փետրվարի 2012թ.

ԱՆԳԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Փետրվարի 3-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Քեթրին (Քեթի) Ջեյն Լիչին։

Պարոն Հարությունյանը դեսպանին ծանոթացրեց ՍԴ գործունեությանը, սահմանադրական դատարանի միջազգային կապերին, քննության առնված գործերին ու կայացրած մի շարք որոշումների։

Տիկին Լիչն ուրախությամբ ընդունեց այն փաստը, որ ՍԴ որոշումներն այսուհետ նաեւ անգլերեն լեզվով կհրապարակվեն եւ կտեղադրվեն ՍԴ վեբ կայքում։

Երկուստեք ողջունեցին ՀՀ սահմանադրական դատարանի եւ Անգլիայի դեսպանության հետ սերտ կապերը եւ պատրաստակամություն հայտնեցին շարունակել արդյունավետ համագործակցությունը։

Զրույցն ընթացավ իրավունքի գերակայության ապահովման, Սահմանադրական դատարանների ունեցած կարեւոր դերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ գործակցության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

ՍԴ նախագահը դեսպանին հաջողություն մաղթեց իր նոր պաշտոնավարման գործում։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային համագործակցություն] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]