![]() |
![]() |
![]() |
||||
|
![]() ![]() |
|
2002 թվականին՝Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՍԴ այցելեց Ն.Ս.Օ.ՏՏ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Կոնրադ Ռայզերի հետ։ Կարեւորվեց մեր օրերի հրամայականը հանդիսացող եւ իր նախադեպը չունեցող այդ սեմինարի մեծ նշանակությունը, որը եկեղեցու եւ պետության մերձեցման մի նոր քայլ է եւ իր նպաստը պիտի բերի քրիստոնեական հավատքն ու սերը իրավունքի հիմքում դնելու գործին։ Երկրորդ այցի նպատակն էր վերջնականապես հստսկեցնել կոնֆերանսի կազմակերպման մանրամասները, ինչպես նաեւ անդրադառնալ Հայաստանում քրիստոնեության՝ ուպես կրոն ընդունելու 1700-ամյակի միջոցառումներին առնչվող այլ հարցեր։ Հոկտեմբերի 14–ին
Հուլիսի 24-ին ՍԴ-ի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց մեկ ամսյա հյուրընկալությամբ Հայաստանում գտնվող սփյուռքահայ մի խումբ ուսուցիչների: Գ. Հարությունյանը համառոտ ակնարկով ներկայացրեց հայ իրականության օրենդրական ակունքները պատմեց ՀՀ ՍԴ-ի, աշխատանքների ու դերի մասին, համեմատական վերլուծությամբ ծանոթացրեց նաեւ աշխարհի սահմանադրական դատարանների գործունեությանն ու նրանց հետ ՀՀ ՍԴ-ի կապերին: Սփյուռքահայ ուսուցիչներն եղան ՍԴ-ի նիստերի դահլիճում եւ խորհրդատվական սենյակում, հաճությամբ լուսանկարվեցին Գ. Հարությունյանի հետ: Հուլիսի 18-ին Գ. Հարությունյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի նախարարների խորհրդի նախագահ, Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար տիկին Լիդի Փոլֆերի ղեկավարած պատվիրակությանը։ Զրույցը հիմնականում ընթացավ Հայաստանում տարվող սահմանադրական բարեփոխումների, դրա հետ կապված հանրաքվեի անցկացման ժամկետների, այդ խնդրում ԵԽ վերաբերմունքի շուրջ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ արդյունավետ զրույցի համար, տիկին Փոլֆերը վկայեց, թե իրենց այցը որեւէ բան պարտադրել չի նշանակում, այլ՝ «Եկել ենք մտքեր կիսելու, եւ սա շատ օգտակար հանդիպում էր»։ Հուլիսի 10-ին
Երկուստեք իրենց մտահոգությունը հայտնեցին նաեւ ՀՀ դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության առիթով՝ գտնելով, որ այդ համակարգի համար պետք է լիակատար անկախություն ապահովել՝ «Եթե դատարանը մի բանից կախված պիտի լինի, ապա դա միայն օրենքն է»։ Հունիսի 26-ին՝
Ապրիլի 26-ին՝
Ապրիլի 23-ին
Հյուրերի խնդրանքով պարոն Հարությունյանը մանրամասն պատմեց իր արդյունավետ գործունեությամբ միջազգային ճանաչում ձեռք բերած ՍԴ-ի աշխատանքների, ՍԴ դիմող սուբյեկտների եւ դիմելու կարգի, Հայաստանում սահմանադրական արդարադատություն ապահովելու գործում այս ինստիտուտի դերի ու նշանակության, առաջիկա աշնանը անցկացվելիք երեւանյան միջազգային ավանդական հերթական սեմինարի եւ այն նոր ծրագրերի մասին, որոնք նախատեսվում են իրականացնել Սահմանադրության գերակայությունը երկրում ապահովելու համար։ Ապրիլի 12-ին
Պարոն Հարությունյանը շնորհավորեց դեսպանին, հույս հայտնեց, որ նախորդ դեսպանի հետ ունեցած հարաբերությունները կպահպանվեն, որոնց հիմքում Հայաստանի եւ Ուկրաինայի սահմանադրական դատարանների դրական փոխհարաբերություններն են։ Ապրիլի 12-ին
Ապրիլի 10-ին Մարտի 16-ին՝՝
ՀՀ ՍԴ նախագահը հյուրին ծանոթացրեց ՍԴ-ի գործունեությանը, քննարկվեցին փոխհամագործակցության խնդիրներ եւ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մարտի 15-ին Արմավիրի շրջանի ուսուցիչներն այցելեցին սահմանադրական դատարան։ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը ծանոթացրեց դատարանի աշխատանքներին՝ ուսուցիչներին ուղեկցելով նիստերի սրահ, խորհրդատվական սենյակ, «Շահամիր եւ Հակոբ Շահամիրյաններ» սրահ։ Այստեղ էլ կայացավ ուսուցիչների հանդիպումը ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի հետ։ Բազում հարցադրումներ խմբավորվեցին մեկ ընդհանուր թեմայի մեջ՝ ուսուցումն ինչպ՞ես կազմակերպել, որ աճող սերունդը կյանք մտնի ճիշտ արժեհամակարգով, իր իրավունքների եւ պարտականությունների ամբողջական ընբռնումով։ Սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպվող եւ արդեն ավանդական դարձած մի շարք միջոցառումներ միտված են հենց այդ ծրագրի իրականացմանը։ Հարությունյանը կարեւորեց հատկապես ուսանողական կոնֆերանսները, «Սահմանադրություն եւ իրավունք» հանրապետական օլիմպիադան, հաղթողներից կազմավորվող աշակերտական խորհրդարանը, որի կայացումն արդեն փաստ է եւ լուրջ հայտ մեր պատգամավորների համար։ Դրանք կրթության եւ դաստիրակության ոլորտում անմիջականորեն դպրոցին աջակցող միջոցառումներ են։ Մարտի 14-ին Արմավիրի շրջանի ուսուցիչներն այցելեցին Սահմանադրական դատարան: ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը ծանոթացրեց դատարանի աշխատանքներին՝ ուսուցիչներին հընթացս ուղեկցելով նիստերի սրահ, խորհրդատվական սենյակ, «Շահամիր եւ Հակոբ Շահամիրյաններ» սրահ: Այստեղ էլ կայացավ ուսուցիչների հանդիպումը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Բազում հարցադրումներ փաստորեն խմբավորվեցին մեկ ընդհանուր թեմայի մեջ՝ ուսուցումն ինչպե՞ս կազմակերպել, որ աճող սերունդը կյանք մտնի ճիշտ արժեհամակարգով, իր իրավունքների եւ պարտականությունների ամբողջական ըմբռնումով: Սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպվող եւ արդեն ավանդական դարձած մի շարք միջոցառումներ միտված են հենց այդ ծրագրի իրականացմանը: Հարությունյանը կարեւորեց հատկապես ուսանողական կոնֆերանսները, «Սահմանադրություն եւ իրավունք» հանրապետական օլիմպիադան, հաղթողներից կազմավորվող աշակերտական խորհրդարանը, որի կայացումն արդեն փաստ է եւ լուրջ հայտ մեր պատգամավորների համար: Դրանք կրթության եւ դաստիարակության ոլորտում անմիջականորեն դպրոցին աջակցող միջոցառումներ են: Անհրաժեշտ մանրամասներով ներկայացնելով այս ամենը՝ պարոն Հարությունյանն առանձնակի շեշտեց. -Մարդու իրավունքները բարձրագույն արժեք են: Սա պիտի չափանիշ ընդունել մարդու իրավունքները գնահատելիս, դրանց մասին խոսելիս, դրանք աշակերտներին ներկայացնելիս: Միշտ պետք է նկատի ունենալ այն իրողությունը, որ մարդու իրավունքներով են պայմանավորված հասարակական հարաբերությունները: Այսօրինակ խնդիրների լուծման բանալին առաջին հերթին դպրոցում է, եւ շատ կարեւոր է ուսուցիչների դերը: Ուսուցիչներին հետաքրքրող շատ թեմաներ կային: Ի մասնավորի՝ այն պայմանները, որոնք թելադրվում են մեր երկրի՝ Եվրախորհրդի լիիրավ անդամ դառնալուց հետո: «Մարդու իրավունքներ» դասավանդող ուսուցիչներն անշուշտ պետք է լավ իմանանան, թե այս կարգավիճակում ի՞նչ չափով կպահպանվեն ազգային արժեքները, ինչքանո՞վ հաշվի կառնվեն ազգային առանձնահատկությունները, ի՞նչ հիմունքներով եւ ի՞նչ ճանապարհով մեր քաղաքացին կարող է դիմել Եվրոպական դատարան: Այս եւ շատ այլ հարցերի սպառիչ պատասխաններով եւ բուհերի ուանողների համար Գ. Հարությունյանի հեղինակած «Սահմանադրական վերահսկողություն» գիրքը նվեր ստացած՝ ուսուցիչները շնորհակալությամբ հեռացան Սահմանադրական դատարանից: Մարտի 14-ին
Մարտի 14-ին
Քննարկվեցին նաեւ ՀՀ դատական համակարգի բարեփոխումների ոլորտում երկու կողմերի համագործակցությանն առընչվող հարցեր: Փետրվարի 28-ին
Գ. Հարությունյանը, բարձր գնահատելով դեսպանի գործունեությունը, հատկապես կարեւորեց Սիրիայի բարի վերաբերմունքը հանդեպ հայ ժողովուրդը՝ առանձնապես վկայելով եղեռնից մազապուրծ հայերին ապաստան տալու փաստը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց այս ընդունելության եւ անցած տարիների բազում հանդիպումների համար, որոնք իրենց նպաստն են բերել հայ-սիրիական համագործակցության էլ ավելի ընդլայնմանը: Փետրվարի 28-ին
-Այս 3,5 տարիներին,- ասաց պարոն Չժաոշունը,- մենք լավ ընկերներ մնացինք. մեր բազմաթիվ հանդիպումները ես միշտ դիտել եմ որպես Ձեր կողմից ցուցաբերվող աջակցություն՝ ի շահ մեր երկու երկրների համագործակցության: Շնորհակալություն հայտնելով այցի եւ բարի խոսքերի համար, պարոն Հարությունյանն ասաց. -Ձեր երկիրը, Ձեր ջանքերով, շատ բան արեց, որ անցումային շրջանը մենք ինչ-որ չափով թեթեւ անցնենք: Այս 3,5 տարիներին Դուք լավ կառույց ձեւավորեցիք՝ Ձեզ փոխարինողի համար լավ հիմքեր ստեղծելով: Փետրվարի 14-ին «Խղճի կոչ» կազմակերպության պատվիրակությանը Րաբի Արթո Շնայրեի գլխավորությամբ։ Հյուրի խնդրանքով Գ. Հարությունը ներկայացրեց ՀՀ ՍԴ գործունեությունը, անդրադարձավ հանրապետությունում ընթացող սահմանադրական բարեփոխումներին։ Հունվարի 30-ին
Հունվարի 29-ին՝ Շնորհավորելով նշանակման առիթով, պարոն Հարությունյանը դեսպանին ընդհանուր գծերով ծանոթացրեց ՍԴ-ի գործունեությանը, պատմեց ինստիտուտի միջազգային ճանաչման, այլ երկրների համանման կառույցների՝ ի մասնավորի ֆրանսիայում գործող երկու կենտրոնների հետ համագործակցության մասին, ներկայացրեց «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» տարեգիրքը՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով հրատարակելու նախաձեռնությունը, որը լայն արձագանք է գտել արտերկրում: Պարոն դեսպանը շնորհակալ եղավ ընդունելության համար, հույս հայտնեց, որ հետայսու նման հանդիպումների շատ առիթներ կլինեն: |