![]() |
![]() |
![]() |
||||
|
![]() ![]() |
|
2014 թվականին՝ՌՈՒՍԱԿԱՆ ԲՈՒՀԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀՀ ՍԴ-ՈՒՄԴեկտեմբերի 11-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի Հյուսիս-արեւմտյան կառավարման ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Շամախովի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության Հայաստան կատարած այցի գլխավոր նպատակը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ երկարատեւ համագործակցության մեմորանդումի ստորագրումն է։ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, հանդիսանալով ՌԴ Հյուսիս-արեւմտյան կառավարման ինստիտուտի պատվավոր դոկտոր եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հիմնադիրներից մեկը, հյուրերի հետ մանրամասն քննարկեց հետագա համագործակցության մի շարք ծրագրեր։ Հյուրերի խնդրանքով պարոն Հարությունյանը նրանց ծանոթացրեց նաեւ ՀՀ ՍԴ գործունեությանը։ ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ՍԴ-ՈՒՄԴեկտեմբերի 11-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Թիան Էրլունին։ Հիշողություններով սկսված զրույցը շարունակվեց երկկողմ հարաբերությունների էլ ավելի խորացման, արդյունավետ համագործակցությունը շարունակական դարձնելու, իրավական ոլորտում նոր նախաձեռնություններ իրականացնելու շուրջ։ Փաստվեց այդ ուղղությամբ կատարված մեծ աշխատանքը նախկին դեսպանի կողմից, ով հրաժեշտի այցին արժանացավ ՀՀ ՍԴ ոսկե հուշամեդալի։ Երկուստեք կարեւորեցին համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, պայմանավորվեցին սահմանադրական զարգացումների արդի հիմնախնդիրների շուրջ համատեղ քննարկումների կազմակերպման մասին։ Հանդիպումն իր բնույթով բարեկամական էր, քանի որ, երբ 1992 թվականին պարոն Գ. Հարությունյանը Հայաստանի Հանրապետության կողմից առաջին պաշտոնական այցը կատարեց Չինաստան, հայ պատվիրակության հետ աշխատել է նաեւ նորանշանակ դեսպանը։ ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 ՀՅՈՒՐԵՐ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄՆոյեմբերի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Վրաստանից եւ Գերմանիայից ժամանած հյուրերի, ովքեր Հայաստանում են գտնվում Հայաստանի եւ Վրաստանի սահմանադրական հանձնաժողովների միջեւ աշխատանքային քննարկումների շրջանակներում։ Հյուրերի կազմում էին Վրաստանի Պառլամենտի անդամ, իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեն, Վրաստանի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ Գիորգի Քվերենչխիլաձեն, Իուրի Թաբուցաձեն, Գերմանիայից՝ պետական եւ վարչական իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆ Դեգենհարթը, «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի (GIZ) ղեկավար Հայաստանում Վարդան Պողոսյանը, նույն ծրագրի իրավական խորհրդատու Հայաստանում Ենս Փորցուցեքը, նույն ծրագրի իրավական խորհրդատու Վրաստանում Թորնիկե Դարջանիան։ Քննարկվեցին Վրաստանում, Հայաստանում եւ միջազգային պրակտիկայում սահմանադրական զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Հընթացս տրվող հարց ու պատասխաններով անդրադարձ կատարվեց Վրաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին։ Հյուրերը ծանոթացան ՀՀ սահմանադրական դատարանի գործառույթներին, այցելեցին նիստերի դահլիճ, խորհրդակցական սենյակ։ ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն ԵՐԵՎԱՆՅԱՆ 19-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄՀոկտեմբերի 25-ին երեւանյան միջազգային 19-րդ խորհրդաժողովը շարունակեց իր աշխատանքը։ Չորրորդ նիստը նախագահում էր Լեհաստանի սահմանադրական տրիբունալի նախագահ Անջեյ Ժեպլինսկին։ Թեմատիկ զեկույցներով հանդես եկան՝ Բոսնիայի եւ Հերցեգովինայի ՍԴ դատավոր Զլատկո Կնեժեւիչը. «Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված կարծիք արտահայտելու ազատություն, հանրային հեռարձակողների համակարգի անկախություն», Թուրքիայի ՍԴ դատավոր Էնգին Յըլդըրմը. «Թուրքիայի Հանրապետության սահմանադրական դատարանի մարդու արժանապատվության իրավագիտություն», Սերբիայի ՍԴ դատավոր Տոմիսլավ Ստոյկովիչը. «Մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը եւ Սերբիայի սահմանադրական պրակտիկան», Տաջիկստանի Հանրապետության ՍԴ դատավոր Քարիմ Քարիմովը. «Սահմանադրական արդարադատությունն ու մարդու եւ քաղաքացու պատվի եւ արժանապատվության պաշտպանությունը (Տաջիկստանի օրինակը)» ։ Զեկուցումների քննարկումներով ավարտվեց չորրորդ նիստը։ 5-դ նիստը նախագահում էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Թեմատիկ զեկույցներով հանդես եկան՝ Բելգիայի Թագավորության ՍԴ դատավոր Տրիս Մերքս-Վան Գույը. «Մարդու արժանապատվության իրավունքը Բելգիայի Սահմանադրությունում. Սահմանադրության հոդված 23-ի գործողության շրջանակը եւ դրա կիրառումը սահմանադրական դատարանի կողմից», Մոլդովայի Հանրապետության ՍԴ նախագահ Ալեքսանդրու Տենասեն. «Մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը Մոլդովայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախադեպային պրակտիկայում», Ղազախստանի ՍԴ դատավոր Վիկտոր Մալինովսկին. «Ղազախստանի Հանրապետությունում մարդու արժանապատվությունը որպես սահմանադրական արժեք», Բուլղարիայի Հանրապետության ՍԴ դատավոր Ռումեն Նենկովը. «Անկախ դատարանի մատչելիությունը՝ որպես սահմանադրական արժեք հանդիսացող մարդու արժանապատվության պաշտպանության երաշխիքը»։ Զեկուցումների քննարկումներով եւ հարց ու պատասխաններով ավարտվեցին զեկուցումներն ու քննարկումները։ Խորհրդաժողովի աշխատանքներն ամփոփեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ -Ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել մի քանի հիմնական նկատառումներ։ Արժանապատվության վերաբերյալ մեր գիտելիքները որքան շատ են, այնքան էլ դեռ ոչ համարժեք սիստեմավորված, որպեսզի կարողանանք ոչ միայն միարժեք բանաձեւում ներկայացնել, այլ նաեւ ունենալ դոկտրինալ միասնական մոտեցումներ այս սկզբունքի կամ սահմանադրական այս ինստիտուտի իրացման հարցում։ Որքան էլ զարմանալի է, երկու հիմնական հասկացությունների վերաբերյալ է այսպիսի վիճակ ստեղծվել՝ արժանապատվություն եւ իրավունքի գերակայություն։ Երբ վերջերս Վենետիկի հանձնաժողովում մենք անդրադարձ ունեցանք իրավունքի գերակայության էությանը, խնդիրը հետեւյալն է՝ վերջապես ո՞րն է դրա էությունը եւ որո՞նք են եվրոպական միասնական չափորոշիչներն այս առումով։ Մեծ Բրիտանիայում կազմակերպվեց կոնֆերանս սրա վերաբերյալ, 2012 թվականին նույնիսկ ՄԱԿ-ը անդրադարձավ, բանաձեւ ընդունեց իրավունքի գերակայության վերաբերյալ։ Անցյալ տարի մենք Երեւանում ունեցանք «Իրավունքի գերակայութան եվրոպական չափորոշիչները եւ ազգային իշխանությունների հայեցողության սահմանները» թեմայով բավականին լայն ընդգրկումով միջազգային կոնֆերանս, որին շուրջ 40 երկրների պատվիրակություններ էին մասնակցում։ Այսօր էլ այս հարցի վերաբերյալ բանավեճերը, քննարկումները շարունակվում են։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք ունենալ որոշակի հստակ կողմնորոշիչներ։ Կոնֆերանսը հնարավորություն տվեց լայն շրջանակներով հիմնախնդիրը ներկայացնել, ծանոթանալ միմյանց դոկտրինալ մոտեցումներին... Շատ կարեւոր է, որ մենք առաջին հերթին հարցին մոտենում ենք մարդու ինքնարժեւորման տեսանկյունից եւ տեսնում ենք այս խնդիրը նրա մշակութային համատեքստում։ Հարց է առաջանում՝ վերջին հաշվով մարդու ինքնարժեւորումն ինչով է պայմանավորված։ Արդյոք մարդու ինքնարժեւորումը նույնպես բացարձակ է, թե որոշակի սոցիալական միջավայրով պայմանավորված երեւույթ։ Չափազանց կարեւոր է նաեւ տեսնել, թե այդ ինքնարժեւորումը որքանով է դառնում մարդու եւ քաղաքացու վարքագիծը թելադրող հենք։ Մեր իրավական հարաբերությունների համար բացառիկ կարեւոր է, թե ինչպիսին է անձի սոցիալական վարքագիծը, ինչպիսին է իշխանության, հանրային եւ քաղաքական վարքագիծը եւ ինչպիսի արժեքներ են ընկած այդ վարքագծի հիմքում։ Եւ ուղղակի, թե անուղղակի մենք հանգում ենք նրան, որ եթե մարդու սոցիալական վարքագծի եւ իշխանության հանրային վարքագծի հիմքում իրավունքի գերակայության սկզբունքն է, ապա այս արժեբանության հենքի վրա մենք կարող ենք մոտենալ նաեւ այն հարցին, թե արժանապատվության ինքնարժեւորման աստիճանը, պայմանավորված նաեւ նրա վարքագծով, ինչպիսի դրսեւորումներ ու գնահատում կարող է ունենալ։ Այս տեսանկյունից, իմ կարծիքով, հարցին պետք է մոտենալ հետեւյալ դիտանկյունից՝ անձ-պետություն հարաբերություններ եւ միջանձնային հարաբերություններ։ Այսինքն՝ եւ ուղղահայաց, եւ հորիզոնական հարաբերությունների հարթության վրա... Այս տեսանկյունից սահմանադրական դատարանների պրակտիկան կարծես թե ունի ընդհանրություն, եւ մենք փորձում ենք այս հարցի բացահայտումը տեսնել յուրաքանչյուր կոնկրետ գործի քննության առանձնահատկությունների շրջանակներում եւ բացահայտել, թե որքանով է այս կամ այն ազդեցությունը հանգեցնում կամ իրավունքի սահմանափակման կամ արժանապատվության ոտնահարման։ Անդրադառնալով 19-րդ միջազգային խորհրդաժողովում ձեւավորված վիրտուալ սահմանադրական դատարանին, պարոն Հարությունյանն ասաց, թե խորհրդաժողովի աշխատանքների սկզբում մասնակիցներին բաժանվել էր հարցաթերթիկ, եւ ընթացքում բավականին հետաքրքիր պատասխաններ ստացվեցին։ Թվարկված է եղել 36 իրավունք, որոնցից բոլորի վերաբերյալ դրական արձագանքներ եղել են։ Ի դեպ, ցանկից դուրս մասնակիցների կողմից ավելացվել է եւս երկու իրավունք, որոնք նույնպես կարեւոր են արժանապատվության իրացումը երաշխավորելու համար։ Մասնավորապես շեշտվել է սեփականության իրավունքը եւ արժանապատիվ կյանքի իրավունքը։ Ապա ներկայացրեց վիրտուալ սահմանադրական դատարանի կողմից ընդունված՝ անձի արժանապատվության իրացման համար անհրաժեշտ իրավունքների նվազագույն ցանկը. 1. Կյանքի իրավունք 2. Ազատության իրավունք 3. Արժանապատվության եւ դրա պաշտպանության իրավունք 4. Անվտանգության եւ անձեռնմխելիության իրավունք 5. Իրավահավասարություն 6. Բռնության, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելք 7. Պետական մարմինների կողմից կամայական վերաբերմունքից պաշտպանություն 8. Ստրկության եւ հարկադիր աշխատանքի արգելք 9. Առանց անձի համաձայնության բժշկական եւ գիտական փորձերի արգելքը 10. Մահացածի հիշատակի հարգելը 11. Ազատությունից զրկված անձանց՝ մարդկային պայմանների իրավունք 12. Անձի ինքնավարություն 13. Անմեղության կանխավարկած 14. Անձնական կյանքի հարգման եւ պաշտպանության իրավունք 15. Իրավական պաշտպանության իրավունք։ Միջազգային վիրտուալ սահմանադրական դատարանի կողմից նշվեց, որ անձի արժանապատվության սահմանադրական կարգավիճակի էությունն առավել ամբողջական դրսեւորվում է հետեւյալ երկրների սահմանադրական դրույթներում՝ 1. Լեհաստանի Սահմանադրության 30-րդ հոդվածը. «Մարդու բնական եւ անօտարելի արժանապատվությունը հանդիսանում է մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների աղբյուրը։ Այն անքակտելի է, դրա հարգանքը եւ պաշտպանությունը հանդիսանում է հանրային իշխանությունների պարտականությունը»։ 2. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը. «Մարդու արժանապատվությունն անձեռնմխելի է։ Այն հարգելը եւ պաշտպանելը հանդիսանում է յուրաքանչյուր պետական իշխանության պարտականությունը»։ 3. Բելգիայի Թագավորության Սահմանադրության հոդված 23-ը. «Յուրաքանչյուրն իրավունք ունի վարել մարդկային արժանապատվությանը համապատասխան կյանք»։ ... Երեւանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովն ավարտեց իր աշխատանքները։ Խորհրդաժողովում ներկայացված զեկույցները առաջիկայում կհրապարակվեն քառալեզու «Ալմանախ»-2014 տարեգրքում։ ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԱՅՑԸՀոկտեմբերի 16-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին։ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ Սահմանադրական դատարանում դեսպանի հետ հրաժեշտի հանդիպում կազմակերպվեց ՍԴ անդամների եւ դեսպանին ուղեկցող անձանց մասնակցությամբ։ Ներկայացնելով հյուրին, պարոն Հարությունյանը կարեւորեց վերջին տարիներին իրավական ոլորտում հայ-չինական հարաբերությունների զարգացումը, որում իր անձնական ակտիվ ներդրումն է ունեցել պարոն Թիան Չանչունը։ Եղել են փոխադարձ այցելություններ՝ ՀՀ ՍԴ պատվիրակությունն է մեկնել Չինաստան եւ ՉԺՀ Ազգային Մեծ Ժողովի մշտական կոմիտեի իրավական հանձնաժողովի պատվիրակությունն է հյուրընկալվել ՀՀ ՍԴ-ում։ Եվ պատահական չէ, որ Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում կայացրեց՝ «Հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացման, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի եւ Չինաստանի ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական Ժողովի իրավաբանական հանձնաժողովի միջեւ համագործակցության հաստատման գործում ունեցած ակնառու ավանդի համար Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն ԹԻԱՆ ՉԱՆՉՈՒՆԻՆ պարգեւատրել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ՈՍԿԵ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ»։ Հանձնելով հուշամեդալը, պարոն Հարությունյանը դեսպանին հաջողություններ մաղթեց նրա հետագա գործունեության համար։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ դեսպանը։ Հանդիպման մասնակիցները շնորհավորեցին դեսպանին եւ բարի ճանապարհ մաղթեցին։ ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՍԴ-ՈՒՄՀոկտեմբերի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին։ Զրույցն ընթացավ դատական համակարգի հնարավոր բարեփոխումների հետ կապված հարցերի շուրջ։ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների համատեքստում քննարկվեցին նաեւ սահմանադրական արդարադատության հետագա զարգացման հետ կապված խնդիրներ։ ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ 3-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԸ ՍԵՈՒԼՈՒՄԵրեկ` սեպտեմբերի 28-ին, Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում իր աշխատանքներն սկսեց Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի 3-րդ կոնգրեսը: Կոնգրեսի շրջանակներում կայացան սահմանադրական արդարադատության տարածաշրջանային եւ լեզվական խմբերի հանդիպումները: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ պրն Գագիկ Հարությունյանը մասնակցեց Եվրոպական սահմանադրական դատարանների կոնֆերանսի անդամների հանդիպմանը: Նույն օրը Գ. Հարությունյանի նախագահությամբ կայացավ նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի մասնակիցների հանդիպումը, որի շրջանակներում քննարկվեցին կազմակերպության հետագա անելիքները, կազմակերպության գալիք միջոցառումների ցանկը եւ անդամների միջեւ համագործակցության հիմնական ուղղությունները: Նույն օրը երեկոյան կայացավ Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի բյուրոյի նիստը, որը նախագահում էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պրն Գ. Հարությունյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին Բյուրոյի գործունեության հաշվետվության հաստատման, ֆինանսական հաշվետվության, Համաշխարային կոնֆերանսին ֆինանսական ներդրումներ կատարելու ուղեցույցի հաստատման եւ այլ հարցեր: Այսօր` սեպտեմբերի 29-ին, կայացավ Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի 3-րդ կոնգրեսի բացման արարողությունը, որին բացման ուղերձով դիմեցին Կորեայի Հանրապետության նախագահ Փակ Կըն Հյեն եւ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար պրն Պան Գի Մունը (վիդեոկապով): Մատնանշելով միջոցառումների անցկացման կարեւորությունը, սահմանադրական արդարադատության կայացման եւ սոցիալական ինտեգրման դերը ՄԱԿ-ի կանոնադրությամբ հռչակված նպատակներին հասնելու գործում, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջույններ հղեց Կորեայի Հանրապետության նախագահ տկն Փակ Կըն Հյեին, Կորեայի սահմանադրական դատարանի նախագահ պրն Փարկ Հան Չուլին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ պրն Ջիանի Բուքիքիոյին եւ Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի բյուրոյի նախագահ պրն Գագիկ Հարությունյանին` Երրորդ կոնգրեսին մաղթելով արդյունավետ աշխատանք: Կոնգրեսի աշխատանքները կշարունակվեն մինչեւ ս.թ. հոկտեմբերի 1-ը: ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 26 սեպտեմբերի 2014թ.ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 3-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ2014թ. սեպտեմբերի 28-ին Սեուլում (Հարավային Կորեա) իր աշխատանքները կսկսի Սահմանադրական դատարանների երրորդ համաշխարհային Կոնգրեսը, որին անդամակցում են աշխարհի 92 երկրների սահմանադրական դատարաններ։ Հրավիրյալներով հանդերձ, Կոնգրեսի աշխատանքներին կմասնակցեն 100-ից ավելի երկրների պատվիրակություններ։ Կոնգրեսի եռօրյա աշխատանքներին կմասնակցի նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գ. Հարությունյանը, ում նախագահությամբ սեպտեմբերի 28-ին տեղի կունենա համաշխարհային այդ հեղինակավոր կազմակերպության բյուրոյի նիստը։ Համաշխարհային կոնգրեսի շրջանակներում քննության կառնվեն այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են. «Սոցիալական ինտեգրման միջազգային չափանիշները», «Սահմանադրական արդարադատության դերը սոցիալական ինտեգրման գործընթացում», «Սահմանադրական դատարանների անկախության երաշխավորման հիմնախնդիրները» եւ այլն։ ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն Լուսանկար 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻՆՍԿՈՒՄՀունիսի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն աշխատանքային այցով մեկնեց Մինսկ՝ մասնակցելու Բելոռուսի Սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսի աշխատանքներին։ Կոնֆերանսի բացմանը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի անունից, ողջույնի խոսք կասի Գ. Հարությունյանը։ Կոնֆերանսի լիագումար նիստում պարոն Հարությունյանը հանդես կգա «Սահմանադրական վերահսկողության համակարգային բնույթին եւ գործունակությանն առնչվող նոր մարտահրավերները» թեմայով ծավալուն զեկուցումով։ ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆՀունիսի 12-ին Վենետիկում իր աշխատանքը սկսեց «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 99-րդ լիագումար նիստը։ Հանձնաժողովի բյուրոյի եւ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանը։ Անցկացվող նիստի օրակարգում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությանն առնչվող հիմնահարցեր, որոնք մասնավորապես վերաբերում են ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն։ Պարոն Հարությունյանը ելույթով հանդես եկավ նշված հարցի վերաբերյալ, ինչպես նաեւ Հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների արդի ընթացքի մասին։ Պարոն Հարությունյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց նաեւ Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանադրական արդարադատությանն առնչվող օրինագծերի վերաբերյալ պատրաստված զեկույցների առանցքային դրույթները։ Նշված հարցերի առնչությամբ Հանձնաժողովն ընդունեց համապատասխան եզրակացություններ։ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի աշխատանքները կշարունակվեն նաեւ հունիսի 14-ին։ ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն 13 մայիսի 2014թ. Ս.թ. մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում իր աշխատանք է սկսել Եվրոպական սահմանադրական դատարանների կոնֆերանսի 16-րդ կոնգրեսը: Կոնգրեսի մասնակիցներին ուղերձով դիմեց Ավստրիայի Հանրապետության Դաշնային Նախագահ պրն Հայնց Ֆիշերը: Կոնգրեսի հանդիսավոր բացմանը Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պրն Գագիկ Հարությունյանը: 16-րդ կոնգրեսի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պրն Գագիկ Հարությունյանն հանդիպումներ ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պրն Դին Շպիլմանի, Ավստրիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ պրն Գերհարտ Հոլցինգերի, Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նորանշանակ նախագահ պրն Ալդիս Լավինշի, Թուրքիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ պրն Հաշիմ Քիլիջի հետ: Կոնգրեսի աշխատանքները կշարունակվեն մինչեւ մայիսի 14-ը: Եվրոպական սահմանադրական դատարանների կոնֆերանսը հիմնադրվել է 1972թ. Ավստրիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Հարավսլավիայի սահմանադրական դատարանների նախաձեռնությամբ: Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Կոնֆերանսին 2000 թվականից: ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԱՅՑԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԱպրիլի 29-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակի «Հայաստանի Ազգային ժողովին աջակցման» ծրագրի տնօրեն Շոն Մակնեյլիի ղեկավարած պատվիրակությանը։ Բովանդակալից քննարկում ծավալվեց Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ։ Հատուկ անդրադարձ կատարվեց հայեցակարգի այն դրույթներին, որոնք վերաբերում են ՀՀ Ազգային Ժողովին եւ նրա գործառույթներին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ձեւավորել հետագա համագործակցության շրջանակը եւ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման շրջանակներում ակտիվ համագործակցություն ծավալել։ Կողմերը հույս հայտնեցին, որ ՀՀ սահմանադրական դատարանի եւ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակի «Հայաստանի Ազգային ժողովին աջակցման» ծրագրի համագործակցությունը կկրի արդյունավետ եւ շարունակական բնույթ։ ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԱպրիլի 25-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։ Զրույցն ընթացավ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների ընթացքի շուրջ: Դեսպանը պատրաստակամություն հայտնեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հասարակական քննարկման գործընթացին բերել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ թեմայով համատեղ սեմինարներ ու լսումներ կազմակերպել: Կողմերը հույս հայտնեցին, որ ՀՀ սահմանադրական դատարան-ԵԱՀԿ գրասենյակ արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի։ ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն Լուսանկար 1 ՀՀ ՍԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄՄարտի 26-28-ը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Անահիտ Մանասյանը մասնակցեց Սարաեւոյում անցկացվող Բոսնիա եւ Հերցոգովինայում սահմանադրական արդարադատության 50-րդ տարեդարձին նվիրված միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին: Խորհրդաժողովին մասնակցում էին շուրջ երկու տասնյակ երկների սահմանադրական դատարանների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոն: Անահիտ Մանասյանը ՀՀ սահմանադրական դատարանի անունից հանդես եկավ շնորհավորական խոսքով եւ ներկայացրեց «ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների կատարումը` որպես սահմանադրականության ամրապնդման երաշխիք» զեկույցը: ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄՄարտի 11-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին։ Քննարկվեցին ՀՀ սահմանադրական դատարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի միջեւ փոխհարաբերությունների հետագա զարգացման հետ կապված հարցեր։ Դեսպանի խնդրանքով պարոն Հարությունյանը որոշ տեղեկատվություն տրամադրեց ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման ներկա գործընթացների վերաբերյալ։ Պարոն Ռենոն առաջարկեց ֆրանսիական կողմի աջակցությունն այդ աշխատանքներին։ ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն Լուսանկար 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՓետրվարի 6-7-ը տեղի ունենցավ ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների աշխատանքային հանդիպումը Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագետների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկումներ կազմակերպվեցին հայեցակարգային հետեւյալ հիմնախնդիրների շուրջ. ա) Իրավունքի գերակայության իրացման սահմանադրական մոտեցումները (զեկուցող Գ. Հարությունյան)։ բ) Իրավունքների դասակարգումը եւ սահմանափակումները (զեկուցող Գ. Մուրադյան)։ գ) Սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները (զեկուցող Դ. Հարությունյան)։ դ) Ընտրական համակարգի մոդելի ընտրությունը (զեկուցող Հ. Թովմասյան)։ ե) Հանրաքվեի ինստիտուտը (զեկուցող Գ. Դանիելյան)։ զ) Սահմանադրության կառուցվածքը (զեկուցող Գ. Հարությունյան)։ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հաջորդ աշխատանքային քննարկումը տեղի կունենա սույն թվականի մարտի 20-ին։ ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն 5 փետրվարի 2014թ. ԱՌԱՋԻԿԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՓետրվարի 5-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Թոմաս Մայերին` ուղեկցությամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արվեդ Գրայների, GIZ-ի իրավական ծրագրի ղեկավար Հայաստանում Վարդան Պողոսյանի եւ GIZ-ի ծրագրի իրավախորհրդատու Հայաստանում Յենս Փորցուցեքի: ՀՀ սահմանադրական դատարանը եւ GIZ-ը համագործակցում են 2008 թվականից: Այդ տարիներին Գերմանիայից հրավիրված մասնագետների մասնակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանի անդամների եւ աշխատակազմի համար մի շարք համատեղ սեմինարներ ու բաց քննարկումներ են կազմակերպվել` նպաստելով փորձի փոխանակմանը, մտածողության նոր որակների ձեւավորմանը: Զրուցակիցները կարեւորեցին կատարված աշխատանքները, առաջիկա տարիների համար կազմեցին համագործակցության նոր ծրագրեր: ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն ԵՐԵՎԱՆՅԱՆ XIX ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
|