Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջազգային համագործակցություն

1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018

Conference of Constitutional Control Organs of the States of New Democracy

Co-operation Agreement
between the Conference of the Constitutional Control Organs of the Countries of Young Democracy and

the European Commission for Democracy through Law of the Council of Europe (Venice Commission)

Venice Commission

Venice Commission

Member states
Individual members
CODICES Database
VOTA database
Publications
Links

 

2017 թվականին՝

18 նոյեմբերի 2017թ.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՒՄ

Նոյեմբերի 18-ին Հռոմում ընթացող միջազգային խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ պրն Գ. Հարությունյանը հանդիպեց Սուրբ Աթոռի պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պառոլինի հետ:

Պրն Հարությունյանը Սուրբ Աթոռի պետական քարտուղարին տեղեկացրեց «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի ստեղծման նպատակների, իրականացվող ծրագրերի, առաջիկա միջոցառումների մասին: Պետական քարտուղարի խնդրանքով պրն Հարությունյանը ներկայացրեց Հռոմում ընթացող «Ժամանակակից անհատի հոգևոր և իրավական վարքագծին նետված մարտահրավերները և դրանց հաղթահարման հրամայականները» խորագրով միջազգային խորհրդաժողովի ծրագիրը և դրա շրջանակներում քննարկված հիմնահարցերը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հետապնդման և նրանց իրավունքների պաշտպանության հարցում առավել հետևողական մոտեցման որդեգրման անհրաժեշտության մասին:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

18 նոյեմբերի 2017թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՀՌՈՄՈՒՄ

Նոյեմբերի 17-18-ը «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնը, «ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի» հետ համատեղ, Սուրբ Աթոռի և Արևելագիտության պապական ինստիտուտի աջակցությամբ Հռոմի Արևելագիտության պապական ինստիտուտի Մեծ դահլիճում կազմակերպել էր «Ժամանակակից անհատի հոգևոր և իրավական վարքագծին նետված մարտահրավերները և դրանց հաղթահարման հրամայականները» խորագրով միջազգային խորհրդաժողով: Խորհրդաժողովին մասնակցում էին մի շարք երկրների սահմանադրական դատարանների պատվիրակություններ, Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտոնյաներ, հանրահայտ սահմանադրագետներ Ավստրիայից, Հունգարիայից, Ռուսաստանից, Սլովենիայից, Վրաստանից, Մակեդոնիայից, Սերբիայից, Իռլանդիայից, Իսլանդիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Տաջիկստանից: Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ պրն Գ. Հարությունյանը եւ Արևելագիտության պապական ինստիտուտի ռեկտոր Դավիդ Նազարը։ Ողջույնի խոսքերով հանդես եկան Եվրոպայի խորհրդի Վենետիկի Հանձնաժողովի նախագահ պրն Ջ. Բուքիքիոն, Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռի օրենսդրական տեքստերի խորհրդի նախագահ, կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմերիոն, Արևելագիտության պապական ինստիտուտի կանոնական իրավունքի ֆակուլտետի դեկան հայր Ջորջ Ռոյսենը:

Խորհրդաժողովի առաջին նիստում (նախագահում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին փոխնախագահ, Կենտրանական Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Անդրաշ Շայոն) զեկուցումներով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը՝ «Մարդու սոցիալական և իրավական վարքագծի սահմանադրականացման հրամայականները», Կոսովոյի մասնագիտական պալատների Սահմանադրական դատարանի նախագահող դատավոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր տկն Էն Փաուեր-Ֆորդեն՝ «Անհատի արժեքը ժամանակակից սահմանադրական մշակույթում և կենսաբժշկության էթիկական և իրավական մարտահրավերները», Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր, պրոֆեսոր Բոշտյան Զուպանչիչը՝ «Նասցիտուրուսի իրավասուբյեկտությունը և նրա կյանքի իրավունքը» և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սեկցիայի նախագահ պրն Ռոբերտ Սպանոն՝ «Մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը» թեմաներով:

Հարց ու պատասխաններով քննարկվեցին զեկուցումներում արծարծված թեմաները:

Ընդմիջումից հետո երկրորդ նիստում (նախագահում էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը) իրենց զեկույցները ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայաստանի աստվածաշնչյան ընկերության գլխավոր քարտուղար, արքեպիսկոպոս Եզնիկ Պետրոսյանը՝ «Ժամանակակից անհատի հոգևոր և իրավական վարքագծի արդի մարտահրավերները. պետության և եկեղեցու դերը դրանց հաղթահարման գործում», Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին փոխնախագահ, Կենտրանական Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Անդրաշ Շայոն՝ «Համերաշխությունը (սոլիդարությունը) ժամանակակից սահմանադրական մտքում» և Պոլսի Հայ կաթողիկե արքեպիսկոպոսական թեմի առաքելական կառավարիչ, Արևելագիտության պապական ինստիտուտի պրոֆեսոր, արքեպիսկոպոս Լևոն Զեքիեանը՝ «Արժեքի և արժեքների միջև դիալեկտիկան: Պատմական զարգացման և ժամանակակից հիմնախնդիրների փիլիոսփայական տեսանկյունը» թեմաներով:

Երկրորդ նիստն ավարտվեց հարց ու պատասխաններով, թեմաների քննարկումներով:

Երրորդ նիստում (նախագահում էր Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ տկն Վեսնա Իլիչ-Պրելիչը), զեկուցումներով հանդես եկան Միջազգային իրավունքի ռուսաստանյան ասոցիացիայի փոխնախագահ, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի ընտրված անդամ, նախկին Հարավսլավիայի և Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալների նախկին դատավոր, պրոֆեսոր Բախտիյար Տուզմուխամեդովը՝ «Սահմանադրական խնդրից սահմանադրական հրամայականի. դատական մարմինների կողմից մահապատժի արգելման վերլուծությունը» և Վրաստանի սահմանադրական դատարանի նախկին փոխնախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի նախկին անդամ, Իլիայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Կոնստանտին Վարձելաշվիլին՝ «Սահմանադրության սրբազան գիրքը. արժեքներ, իդեալներ և իրավունքներ հետխորհրդային իրականությունում» թեմաներով:

Երրորդ նիստի ավարտին հաջորդեցին հարց ու պատասխանները՝ թեմաների քննարկումներով:

Խորհրդաժողովի չորրորդ նիստում (նախագահում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր, պրոֆեսոր Բոշտյան Զուպանչիչը) զեկույցներով հանդես եկան Վենետիկի հանձնաժողովի անդամ, Սկոպյեի համալսարանի պրոֆեսոր տկն Տատյանա Կարակամիշևա-Յովանովսկան՝ «Սահմանադրական մշակույթը, լուսավորչականության մոտեցումը պոստ-սեկուլյար (հետաշխարհիկ) դարաշրջանում. ժամանակակից բալկանյան որոշ մոտեցումներ» և Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի գիտական ղեկավար, սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսեյ Լիվերովսկին` «Էթնոկրոնական արժեքների իրավական իրագործումը պետությունների սահմանադրական զարգացման գործում»:

Չորրորդ նիստն ավարտվեց հարց ու պատասխաններով, թեմաների քննարկումներով:

Խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի կողմից սահմանված Մարդասիրական առաքելության Պատվո շքանշանի շնորհման արարողությունը: «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, ի հիշատակ պրն Վարուժան Բուրմայանի, շքանշանը շնորհվեց նրա տիկնոջը` տկն Հիլդա Տիրուհի Բուրմայանին: Միջազգային խորհրդաժողովի շրջանակներում նոյեմբերի 18-ին կազմակերպվեց երկու կլոր սեղան, որտեղ ներկայացվեց Գ. Հարությունյանի, Հ. Սարգսյանի և Ռ. Գևորգյանի կողմից մշակված սահմանադրական մշտադիտարկման մեթոդաբանությունը:

Միջազգային խորհրդաժողովի ավարտին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն Միքայել Մինասյանի կողմից միջազգային խորհրդաժողովի մասնակիցների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար տրվեց պաշտոնական ընթրիք, որի շրջանակներում ներկայացվեց Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանն ուղղված «StandTogether» ծրագրի ներկայացումը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

16 նոյեմբերի 2017թ.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով Հռոմում գտնվող ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը հանդիպում ունեցավ Իտալիայի Հանրապետության սահմանադրական դատարանում` փոխնախագահ պարոն Ջիորջիո Լատանցիի և դատավոր պարոն Ջանկարլո Կորաջիոյի հետ։

Իտալական կողմի խնդրանքով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը ներկայացրեց սահմանադրաիրավական բարեփոխումների ընթացքը Հայաստանի Հանրապետությունում։ Անդրադարձ կատարվեց երկու երկրների ընտրական օրենսդրություններին և կայուն ժողովորդավարական համակարգերի ամրապնդման գործում սահմանադրական դատարանների դերակատարմանը:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը ներկայացրեց ք. Հռոմում նոյեմբերի 17-18-ը «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի և Արևելագիտության Պապական Իստիտուտի համատեղ ջանքերով կազմակերպվող «Ժամանակակից անհատի հոգևոր և իրավական վարքագծին նետված մարտահրավերները և դրանց հաղթահարման հրամայականները» խորագրով միջազգային խորհրդաժողովի նպատակները և ակնկալվող արդյունքները, որի աշխատանքներին մասնակցելու են տարբեր երկրների ականավոր սահմանադրագետներ, սահմանադրական դատարանների անդամներ, սահմանադրական իրավունքի միջազգային փորձագետներ։

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց նաև երկու երկրների իրավական փոխգործակցության շուրջ և դրա խորացման ուղղությամբ Հայաստանի և Իտալիայի սահմանադրական դատարանների մոտեցումներին։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ ՍԴ անդամ Ա. Գյուլումյանը եւ ՍԴ արտաքին կապերի բաժնի վարիչ Ա. Մինասյանցը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

2 նոյեմբերի 2017թ.

ՀՐԱՎԵՐ ՔԵՄԲՐԻՋԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի և հանրային իրավունքի կենտրոնի հրավերով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գ. Հարությունյանը «Սահմանադրական զարգացումների հիմնական միտումներն Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Քեմբրիջի Համալսարանի Հանրային իրավունքի կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի առջև: Ներկաների հարցադրումների շրջանակներում վերլուծվեցին նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախադեպային բնույթ ունեցող մի շարք կարեւոր որոշումներ, ինչպես նաեւ համեմատական վերլուծության շրջանակներում ներկայացվեցին սահմանադրական զարգացումների բնորոշ գծերը Հայաստանի Հանրապետությունում:

Աշխատանքային այցի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ Քեմբրիջի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռիչարդ Ֆենտիմանի, Հանրային իրավունքի կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Դեյվիդ Ֆելդմանի և Իրավաբանական գրադարան ղեկավար պարոն Դեյվիդ Ուիլսի հետ:

Պարոն Հարությունյանը Քեմբրիջի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի եւ Հանրային իրավունքի կենտրոնի գրադարանին նվիրեց անգլերեն լեզվով հրատարակված իր նոր մենագրությունները:

Քեմբրիջի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում ընթացող սահմանադրաիրավական եւ օրենսդրական զարգացումները, սահմանադրական մշակույթի ձևավորման և զարգացման հարցում առկա հայրենական և միջազգային հիմնական մոտեցումները:

Քեմբրիջի համալսարանի Հանրային իրավունքի կենտրոնի նախագահի հետ կայացած հանդիպման շրջանակներում քննարկվեցին կենտրոնի հետ հետագա համագործակցության հիմնական հեռանկարները: Առանձնապես կարեւորվեց Հանրային իրավունքի կենտրոնի եւ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի փոխգործակցության ուղղությամբ ակտիվ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7

20 հոկտեմբերի 2017թ.

ԵՐԵՎԱՆՅԱՆ 22-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հոկտեմբերի 20-ին, «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական կոնֆլիկտների հաղթահարման գործում» թեմայի քննարկումով, իր աշխատանքները շարունակեց Երեւանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովը:

Երրորդ նիստը նախագահում էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Զեկուցումներով հանդես եկան Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Մոգոնգ Մոգոնգը՝ «Վեճերի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի դերը Հարավաֆրիկյան Հանրապետությունում», ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը՝ «ՀՀ սահմանադրական դատարանի դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» եւ Չեռնոգորիայի սահմանադրական դատարանի դատավոր (ՍԴ պաշտոնաթող նախագահ) Դեսենկա Լոպիչիչը՝ «Չեռնոգորիայի սահմանադրական դատարանի դերը իրավական կարգի պաշտպանության գործում» թեմաներով:

Մասնակիցների կարծիքների փոխանակմամբ Խորհրդաժողովն ամփոփեց երկօրյա քննարկումները:

Ամփոփիչ ելույթով հանդես եկավ նիստը նախագահող, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա ուրախությամբ վկայեց, որ երկօրյա երկխոսությունը, այն է՝ «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական կոնֆլիկտների հաղթահարման գործում» կարեւոր թեմայի քննարկումը, հաջողությամբ կայացավ: Երկօրյա Խորհրդաժողովը հնարավորություն տվեց իմանալ, թե այս կամ այն երկրում կոնֆլիկտները կարո՞ղ են, արդյոք, հանգեցնել սահմանադրական ճգնաժամի, եթե ժամանակին չհաղթահարվեն: Այդ հաղթահարման մեջ Սահմանադրական դատարանները իրապես պետք է ունենան նկատելի դերակատարություն: Առավել ուշադրություն պետք է դարձնել անձի՛ սահմանադրական ինքնության հարցին: Անձի սահմանադրական ինքնությունն առաջին հերթին պայմանավորվում է նրանով, որ նա՛ է քաղաքացիական որակների կրողը, եւ Սահմանադրությունն առաջին հերթին անձի՛ սահմանադրական արժեբանությունն է, եւ սահմանադրական արժեքները պետք է կյանքի կոչել՝ նրա հիմնական սկզբունքները երաշխավորելու ճանապարհով:

Պարոն Հարությունյանը խորհրդաժողովի մասնակից գործընկերների հետ իր այս համոզմունքները կիսում էր՝ աշխարհի 117 երկրի սահմանադրություններն ուսումնասիրողի՛ իրավունքով: Ըստ նրա, սահմանադրական ճգնաժամերից խուսափելու ուղին սահմանադրական կոնֆլիկտների հաղթահարումն է, եւ պետք է կարողանալ նաեւ իրավական դիրքորոշումներով նպաստել օրենսդրության եւ Սահմանադրության այնպիսի փոփոխությունների, որոնց արդյունքում երաշխավորված կլինի Սահմանադրության գերակայությունը: Բացառիկ կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր անհատի, յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վարքագծի հիմքում, պետության յուրաքանչյուր քաղաքական ինստիտուտի քաղաքական վարքագծի՛ հիմքում, հանրային իշխանության հանրային վարքագծի՛ հիմքում ընկած լինի իրավունքի՛ գերակայությունը:

Պարոն Հարությունյանը խորհրդաժողովի մասնակիցներին կրկին շնորհակալություն հայտնեց իրենց ներկայության եւ կարեւոր հարցերի քննարկմանն ակտիվ մասնակցության համար: Նա իր խոսքի ավարտին, ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանված՝ «Արդյունավետ համագործակցության եւ սահմանադրական արդարադատության ոլորտում ունեցած նշանակալի դերակատարման համար» ՀՀ սահմանադրական դատարանի ոսկե հուշամեդալով պարգեւատրման ներկայացված անձանց հանձնեց պարգեւները:

Պարգեւատրվեցին՝ Վենետիկի Հանձնաժողովի փոխնախագահ Հերդիս Քյորուլֆ Թորգեիրսդոտիրը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանսի նախագահ, Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի նախագահ Իգոր Ռոգովը, Լատվիայի սահմանադրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեն, Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Մոգոնգ Մոգոնգը, Բելոռուսի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Պյոտր Միկլաշևիչը, Լատվիայի սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ Գունարս Կուտրիսը, Վրաստանի ՍԴ պաշտոնաթող նախագահ Գիորգի Պապուաշվիլին, Չեռնոգորիայի ՍԴ պաշտոնաթող նախագահ Դեսանկա Լոպիչիչը, ՌԴ ՍԴ փոխնախագահ Սերգեյ Մավրինը, ՌԴ ՍԴ փոխնախագահ Օլգա Խոխրյակովան, Սաքսոնիայի սահմանադրական դատարանի դատավոր, պրոֆեսոր Քրիստոֆ Դեգենհարթը:

Դրանով Երեւանյան 22-րդ Խորհրդաժողովն ավարտեց իր աշխատանքները:

Այսօր կեսօրին Խորհրդաժողովի մասնակիցներին ընդունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդաժողովի շրջանակներում հյուրերն այցելեցին Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Ազգային պատկերասրահ:

Վաղը՝ հոկտեմբերի 21-ին, հյուրերի համար այցելություն է նախատեսված «Զվարթնոց» պատմամշակութային թանգարան, Փարաջանովի թանգարան:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8

19 հոկտեմբերի 2017թ.

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԵՎԱՆՅԱՆ 22-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Հոկտեմբերի 19-ին, «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ» թեմայի քննարկումով, իր աշխատանքները սկսեց Երեւանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի կազմակերպիչներն են՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ, «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ (ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ), ՆՈՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ, «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ, Աջակցությամբ` ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ:

Խորհրդաժողովը բացեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նա ողջունեց ու բարի գալուստ մաղթեց խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին, ովքեր սիրահոժար արձագանքել են հրավերին՝ իրենց մասնակցությունը բերելով արդեն ավանդույթ դարձած Երեւանյան 22-րդ խորհրդաժողովին, որը նվիրված է սահմանադրական արդարադատության առանցքային հարցերից մեկի քննարկումներին: Անցած տարիներին տարբեր երկրներից Երեւանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների թիվը վաղուց հազարից անցել է: Ձեւավորվել է գործընկերների եւ համախոհների հսկայական բանակ: Անցած տարիների փորձը վկայում է, որ նման քննարկումներն ու նաեւ սահմանադրական դատարանների արտահայտած իրավական դիրքորոշումները բազմաթիվ երկրներում դարձել են սահմանադրական զարգացումների կարևորագույն աղբյուր: Այդ մասին են վկայում նաեւ մեր երկրում 2015 թվականին կայացած սահմանադրական բարեփոխումները, որոնցում մեծապես իրենց արտացոլումն են գտել նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները:

Պարոն Հարությունյանի համոզմամբ, Սահմանադրության գերակայության երաշխավորումը լիարժեք չի կարող լինել, եթե չի երաշխավորվում մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողությունը, եւ չկան սահմանադրական վեճերի լուծման արդյունավետ կառուցակարգեր: Նա առանձնակի կարեւորեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի փորձը, որն էլ նկատի ունենալով, որպես ներկա խորհրդաժողովի հիմնական զեկուցող, Գերմանիայի Դաշնությունից հրավիրվել է պրոֆեսոր Քրիստոֆ Դեգենհարթը, ով սիրով համաձայնվել է ներկա լինել եւ իր նկատառումները կիսել այս խորհրդաժողովում քննարկման առարկա հիմնախնդրի առնչությամբ:

Երեւանյան խորհրդաժողովները, պարոն Հարությունյանի համոզմամբ, իրենց հետքն են թողել սահմանադրական արդարադատության բազմաթիվ հիմնախնդիրների լուծման, օրենսդրական ու կառուցակարգային բարեփոխումների, մեր երկրում սահմանադրական օրինականության հաստատման գործում, եւ ներկա խորհրդաժողովում հնչող զեկուցումներն ու քննարկումները կամբողջականացնեն հիմնախնդրի առնչությամբ առաջադիմական մոտեցումները եւ հնարավորություն կտան լավագույնս գտնել նաեւ սահմանադրական դատարաններում նման գործերի քննության առանձնահատկությունները հաշվի առնող դատավարական լուծումներ: Շեշտվեց նաեւ այս տարվանից «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական Կենտրոնի ստեղծումը, որի հիմնադիր անդամներ են աշխարհի 19 երկրներից մեծ ճանաչում գտած թվով 45 սահմանադրագետներ՝ համոզմունք հայտնելով, որ Կենտրոնը կդառնա աշխարհում սահմանադրական ժողովրդավարության հաստատման ու սահմանադրական մշակույթի ամրապնդման կարեւոր դրոշակակիրներից մեկը: Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ Կենտրոնը միջազգային լայն ընդգրկում ունեցող իր առաջին խորհրդաժողովը կհրավիրի այս տարվա նոյեմբերի 17-18-ին Հռոմում, Սուրբ աթոռի հետ համագործակցաբար:

Պարոն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Վենետիկի Հանձնաժողովին՝ երկարամյա համագործակցության համար, մասնավորապես շեշտելով, որ «Դեռեւս 1997 թվականից լինելով այս հանձնաժողովի անդամ, իսկ հետագայում նաեւ հանձնաժողովի բյուրոյի անդամ, առանց վարանելու կարող եմ ասել, որ միջազգային պրակտիկայում բացառիկ է Վենետիկի հանձնաժողովի դերակատարությունը հատկապես իրավունքի գերակայության հաստատման, ժողովրդավարական գործընթացների ամրապնդման ու, մասնավորապես, սահմանադրական դատարանների կայացմանը ցուցաբերած աջակցության գործում: Ողջունում եմ իմ վաղեմի գործընկերոջն ու բարեկամին, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ տիկին Հերդիս Թորգեիրսդրոտին եւ հանձնաժողովի քարտուղարությունը ներկայացնող Տատյանա Միշելովային՝ այս խորհրդաժողովին մասնակցություն բերելու համար»:

Շարունակելով իր ողջույնի խոսքը, պարոն Հարությունյանն ասաց.

-Ձեզանից շատերը նաեւ հիշում են, որ Սահմանադրական դատարանների առաջին համաշխարհային Կոնգրեսը կայացավ 2009 թվականին Քեպթաունում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Եվ այսօր շատ խորհրդանշական է, որ սահմանադրական դատարանների Երեւանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովին մասնակցում է նաեւ Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ, իմ լավ բարեկամ պարոն Մոգոնգ Մոգոնգը:

Մեզ հետ են նաեւ սահմանադրական արդարադատության մարմինների պատվիրակություններ Ալժիրից, Բուլղարիայից, Բելոռուսից, Եթովպիայից, Լատվիայից, Խորվաթիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մակեդոնիայից, Չեռնոգորիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սերբիայից, Վրաստանից, Տաջիկստանից:

Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր հյուրերին ու մաղթում բարի գալուստ Հայաստան:

Ցանկանում եմ բոլորիս անունից շնորհավորել Ղազախստանի սահմանադրական խորհրդի նախագահ, իմ լավ բարեկամ Իգոր Ռոգովին՝ մեկ ամիս առաջ Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանսի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի Սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ պարոն Գունարս Կուտրիսին, Վրաստանի սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ պարոն Գեորգի Պապուաշվիլուն, Չեռնոգորիայի սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ տիկին Դոսանկա Լոպիչիչին՝ իմ հրավերը չմերժելու եւ այս խորհրդաժողովին ներկա գտնվելու համար:

Ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել նաեւ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի պատվիրակության ղեկավար տիկին Վուտովային՝ մեր խորհրդաժողովում ողջույնի խոսքով հանդես գալու պատրաստակամության համար:

Երախտապարտ եմ նաեւ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությանը եւ գերմանական GIZ կազմակերպության երեւանյան գրասենյակին՝ մշտապես մեր կողքին լինելու եւ Երեւանյան միջազգային կոնֆերանսների կազմակերպմանն աջակցելու համար:

Խորհրդաժողովում ողջույնի խոսքերով հանդես եկան Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Հերդիս Քյորուլֆ Թորգեիրսդոտիրը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քեսլերը, Հայաստանում ԵԽ պատվիրակության ղեկավար Նատալյա Վուտովան:

Առաջին նիստում (նախագահում էր Լատվիայի սահմանադրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեն) զեկուցումներով հանդես եկան Սաքսոնիայի սահմանադրական դատարանի դատավոր, պրոֆեսոր Քրիստոֆ Դեգենհարթը՝ «Սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերով գործերի քննության առանձնահատկությունները» եւ Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր Տոմիսլավ Ստոյկովիչը՝ «Ընդհանուր դատարանների հետ վեճերում սահմանադրական դատարանի դերը. Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի փորձը»:

Հարց ու պատասխաններով քննարկվեցին զեկուցումներում արծարծված թեմաները:

Ընդմիջումից հետո իրենց զեկույցները ներկայացրեցին Ղազախստանի Սահմանադրական խորհրդի նախագահ Իգոր Ռոգովը՝ «Ղազախստանի Հանրապետության ահմանադրական խորհուրդը իշխանությունների բաժանման համակարգում», Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի փոխնախագահ Սերգեյ Մավրինը` «Ռուսաստանի սահմանադրական դատարանի դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում», ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը` «Սահմանադրական վեճերը և սահմանադրական դատարանի դերը համեմատական տեսանկյունից»:

Առաջին նիստն ավարտվեց հարց ու պատասխաններով, թեմաների քննարկումներով:

Երկրորդ նիստում (նախագահում էր Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Հերդիս Քորուլֆ Թորգեիրսդոտիրը), զեկուցումներով հանդես եկան Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Ինետա Զիմելեն՝ «Սահմանադրական ինքնության հիմքերի պաշտպանությունը սահմանադրական դատարանի կողմից», Ղրղզստանի Գերագույն դատարանի սահմանադրական պալատի դատավոր Չոլպոն Օսմոնովան՝ «Սահմանադրական դատարանի դերը սահմանադրական կոնֆլիկտների հաղթահարման գործում» եւ Բելոռուսի սահմանադրական դատարանի նախագահ Պյոտր Միկլաշևիչը` «Պետական իշխանության սահմանադրաիրավական կարգավորումները»:

Հարց ու պատասխաններով, թեմաների քննարկումներով ավարտվեց այսօրվա աշժատանքը:

Հոկտեմբերի 20-ին խորհրդաժողովը կշարունակի իր աշխատանքները:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5

18 հոկտեմբերի 2017թ.

ԵՐԵՎԱՆՅԱՆ 22-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 19-ին, նկարիչների տան առաջին հարկի սրահում, իր աշխատանքները կսկսի Երեւանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովը։
Թեման՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»։
Կազմակերպիչներ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ, «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ), ՆՈՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ, «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ, Աջակցությամբ՝ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ

Ծ Ր Ա Գ Ի Ր

Բացման եւ ողջույնի խոսքեր՝
*Գագիկ Հարությունյան - ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ
*Հերդիս Քյորուլֆ Թորգեիրսդոտիր - Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ
*Մաթիաս ՔեսլերՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
*Նատալյա Վուտովա - Հայաստանում ԵԽ պատվիրակության ղեկավար
Խորհրդաժողովին մասնակցում են տարբեր երկրների սահմանադրական դատարանների նախագահներ, Սահմանադրական դասարանների դատավորներ, սահմանադրագետներ

1-ին նիստ

Նախագահում է Ինետա Զիեմելեն - Լատվիայի սահմանադրական դատարանի նախագահ

10.30 - 12.00 - Զեկույցներ

Քրիստոֆ Դեգենհարթ - Դոկտոր, պրոֆեսոր, Լայպցիգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Սաքսոնիայի սահմանադրական դատարանի դատավոր - Թեման՝ «Սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերով գործերի քննության առանձնահատկությունները»։

Տոմիսլավ Ստոյկովիչ - Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր - Թեման՝ «Ընդհանուր դատարանների հետ վեճերում սահմանադրական դատարանի դերը. Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի փորձը»։

12.00 - 12.30 - Սուրճի ընդմիջում

12.30 - 14.00 - Զեկույցներ, հարցեր և քննարկում

Իգոր Ռոգով – Ղազախստանի Սահմանադրական խորհրդի նախագահ - Թեման՝ «Ղազախստանի Հանրապետության ահմանադրական խորհուրդը իշխանությունների բաժանման համակարգում»։

Սերգեյ Մավրին – Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի փոխնախագահ - Թեման՝ «Ռուսաստանի սահմանադրական դատարանի դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում»։

Ալվինա Գյուլումյան – ՀՀ սահմանադրական դատարանի անդամ - Թեման՝ «Սահմանադրական վեճերը և սահմանադրական դատարանի դերը համեմատական տեսանկյունից»։

2-րդ նիստ

Նախագահում է Հերդիս Վորուլֆ Թորգեիրսդոտիրը

15.30 - 16.30 - Զեկույցներ, հարցեր և քննարկում

Ինետա Զիմելե - Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ - Թեման՝ «Սահմանադրական ինքնության հիմքերի պաշտպանությունը սահմանադրական դատարանի կողմից»։

Չոլպոն Օսմոնովա - Ղրղզստանի Գերագույն դատարանի սահմանադրական պալատի դատավոր - Թեման՝ «Սահմանադրական դատարանի դերը սահմանադրական կոնֆլիկտների հաղթահարման գործում»։

Պյոտր Միկլաշևիչ – Բելոռուսի սահմանադրական դատարանի նախագահ - Թեման՝«Պետական իշխանության սահմանադրաիրավական կարգավորումները»։

20 հոկտեմբերի
(ուրբաթ)
3-րդ նիստ

Նախագահում է Գագիկ Հարությունյանը – ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

10.00 - 11.30 - Զեկույցներ, հարցեր և քննարկում

Մոգոնգ Մոգոնգ - Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ - Թեման՝ «Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրական դատարանի դերը սահմանադրական կոնֆլիկտների հաղթահարման գործում»։

Ֆելիքս Թոխյան - ՀՀ սահմանադրական դատարանի անդամ - Թեման՝ «ՀՀ սահմանադրական դատարանի դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում»։

Դեսենկա Լոպիչիչ - Չեռնոգորիայի սահմանադրական դատարանի դատավոր (ՍԴ պաշտոնաթող նախագահ)- Թեման՝ «Չեռնոգորիայի սահմանադրական դատարանի դերը իրավական կարգի պաշտպանության գործում»։

12.00-12.30 - Խորհրդաժողովի աշխատանքների ամփոփում։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

12 հոկտեմբերի 2017թ.

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԱՅՑԸ

Հոկտեմբերի 12-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոին:

Դեսպանը հանգամանալից ներկայացրեց երկկողմանի կապերի զարգացման ուղղությամբ իր պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած աշխատանքները, շնորհակալություն հայտնեց աջակցության համար:

Դեսպանի խնդրանքով պարոն Հարությունյանը ներկայացրեց սահմանադրաիրավական բարեփոխումների ընթացքը Հայաստանի Հանրապետությունում, կարեւորեց Բրազիլիայի Գերագույն դատարանի ու ՀՀ սահմանադրական դատարանի համագործակցությունն ու հետագա զարգացումը, դեսպանին հաջողություններ մաղթեց նրա նոր աշխատանքում:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

13 սեպտեմբերի 2017թ.

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԿՈՆԳՐԵՍՆ ԱՎԱՐՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Վիլնյուսում ընթացող Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի չորրորդ կոնգրեսի շրջանակներում անցկացվեց «Օրենքը և պետությունը» խորագրով լիագումար նիստը, որի շրջանակներում պրոֆեսոր Ալեքսանդրու Տենասեն ազգային զեկույցների հիման վրա ներկայացրեց համալիր համեմատական վերլուծություն:

Լիագումար նիստին ընդդիմախոս զեկույցով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը (զեկույցի ամբողջական տեքստը հասանելի է համացանցային հետևյալ հղումով):

Կոնգրեսի շրջանակներում հաջորդիվ անցկացվեց «Օրենքը և անհատը» խորագրով լիագումար նիստը: Ձևավորված պրակտիկայի համաձայն, Կոնգրեսում առանձին լիագումար նիստի շրջանակներում քննարկվեց սահմանադրական դատարանների անկախության հիմնախնդիրը:

Կոնգրեսի եզրափակիչ նիստում լիագումար նիստերի զեկուցողների կողմից ամփոփվեցին լիագումար նիստերի ընթացքում քննարկված հարցերը:

Կոնգրեսն ավարտվեց Վիլնյուսի կոմյունիկեի ընդունմամբ, որում ամփոփվեցին Կոնգրեսի հիմնական արդյունքները:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4

12 սեպտեմբերի 2017թ.

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԿՈՆԳՐԵՍԸ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկեցին Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի՝ «Իրավունքի գերակայությունը և սահմանադրական արդարադատությունը ժամանակակից աշխարհում» խորագրով չորրորդ Կոնգրեսի աշխատանքները, որին մասնակցում են աշխարհի իննսուն երկրների սահմանադրական արդարադատության մարմինների պատվիրակություններ:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Կոնգրեսում գլխավորում է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի նախագահ Գ. Հարությունյանը:

Սեպտեմբերի 11-ին, Կոնգրեսի շրջանակներում, պարոն Հարությունյանի նախագահությամբ, կայացավ Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի մասնակիցների հանդիպումը, որտեղ քննարկվեցին կազմակերպության գործունեությանն առնչվող հիմնահարցեր:

Նույն օրը Կոնգրեսի շրջանակներում կայացավ նաև Եվրոպական սահմանադրական դատարանների կոնֆերանսի անդամ երկրների պատվիրակությունների հանդիպումը:

Սեպտեմբերի 11-ին գումարվեց Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնֆերանսի բյուրոյի նիստը՝ մասնակցությամբ Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի նախագահ Գ. Հարությունյանի: Բյուրոյի նիստի շրջանակներում որոշվեց Համաշխարհային կոնֆերանսի հաջորդ՝ հինգերորդ Կոնգրեսն անցկացնել 2020 թվականին, Ալժիրում: Հաստատվեց Կոնֆերանսի քարտուղարության հաշվետվությունը, և քննարկվեցին Կոնգրեսի լիագումար նիստերի կազմակերպմանն առնչվող հիմնահարցեր:

Սեպտեմբերի 12-ի առավոտյան, Լիտվայի Հանրապետության նախագահ տիկին Դ. Գրիբաուսկայտեի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխնախագահ պարոն Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսի, Վենետիկի Հանձնաժողովի նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյի մասնակցությամբ, տեղի ունեցավ Կոնգրեսի պաշտոնական բացման արարողությունը, որին հաջորդեցին Կոնգրեսի լիագումար նիստերը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

10 հուլիսի 2017թ.

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Վենետիկի Հանձնաժողովն իր անդամներից ստեղծել է հատուկ պատվիրակություն, որը «ՀՀ դատական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի համար նախապատրաստել է մասնագիտական կարծիք:

Հանձնախմբում, որպես համազեկուցողներ, ներգրավված են Ջոհան Հիրշվելդը, Նիկոլա Էսանուն, Գուիդո Նեփի Մոդոնան եւ ԵԽ Քարտուղարությունից՝ Գրիգորի Դիկովը:

Հուլիսի 10-ին պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հետ:

Քննարկման առարկա դարձան օրենսգրքի սկզբունքային նշանակություն ունեցող հայեցակարգային մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անդամներ Սիրանուշ Սահակյանը եւ Գագիկ Ղազինյանը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4

7 հուլիսի 2017թ.

ՍԵՄԻՆԱՐ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ սահմանադրական դատարանի ու «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» (GIZ) ծրագրի (ղեկավար՝ Վարդան Պողոսյան) համագործակցությունը տարիների պատմություն ունի՝ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի համար պարբերաբար կազմակերպվում են ՍԴ գործառույթներին առնչվող եւ գերմանական առաջավոր փորձը տարածող սեմինարներ, որոնց մասնակցում են Սահմանադրական դատարանի անդամներն ու աշխատակազմը:

Հերթական սեմինարը հուլիսի 7-ին էր՝ վերոհիշյալ ծրագրի աջակցությամբ եւ Լայպցիգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պետական եւ վարչական իրավունքի պրոֆեսոր, Սաքսոնիայի սահմանադրական դատարանի դատավոր, դոկտոր Քրիստոֆ Դեգենհարթի մասնակցությամբ: Քննարկման դրվեց «Սահմանադրական մարմինների միջեւ նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծումը սահմանադրական դատարանի կողմից» թեման:

Սեմինարը բացեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը՝ կարեւորելով երկու կառույցների միջեւ արդեն ավանդույթ դարձած համագործակցությունն ու քննարկվելիք թեմայի արդիականությունը:

Քրիստոֆ Դեգենհարթը ներկայացրեց «Սահմանադրական մարմինների միջեւ նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծումը Գերմանիայում» թեմանյով զեկուցումը:

Զեկուցման շուրջ ծավալվեց աշխույժ քննարկում, պրոֆեսորին առաջադրված հարցերին սպառիչ պատասխաններ տրվեցին:

«Սահմանադրական մարմինների միջեւ նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծումը ՀՀ սահմանադրական փոփոխությունների համատեքստում» թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, պրոֆեսոր Գ. Հարությունյանը:

Զեկուցման շուրջ զեկուցողների եւ սեմինարի մասնակիցների միջեւ ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակում:

Ամփոփելով սեմինարի արդյունքները, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց օգտակար քննարկման համար եւ այն կարեւորեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մշակման համատեքստում:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

6 հուլիսի 2017թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Հուլիսի 6-ին, ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների աջակցման խորհրդում «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագծի քննարկումից առաջ, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ արդարադատության նախարարության, Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի հետ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, Սահմանադրական դատարանում սկսվեց նախագծի աշխատանքային քննարկում:

Նախագծի հետագա քննարկումների ընթացքում, անշուշտ, հաշվի կառնվեն նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի՝ գործող օրենքի հիման վրա եղած վերջին տարիների հարուստ փորձը, նաեւ ՍԴ անդամների նոր առաջարկությունները: Գերագույն նպատակն է ունենալ առավել կատարյալ նախագիծ:

Այսօր, հատուկ այս ծրագրի քննարկմանը մասնակցելու համար, հրավիրված է Լայպցիգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պետական եւ վարչական իրավունքի պրոֆեսոր, Սաքսոնիայի սահմանադրական դատարանի դատավոր, դոկտոր Քրիստոֆ Դեգենհարթը: Նա ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտարկումները:

Քննարկումներն ընթացան կարծիքների փոխանակմամբ եւ հարց ու պատասխաններով:

Հուլիսի 7-ին ՍԴ աշխատակազմի համար կկայանա սեմինար, ուր, պարոն Քրիստոֆ Դեգենհարթի մասնակցությամբ, կքննարկվեն Սահմանադրական դատարանում դիմումների ընդունման, քննության, որոշումների կատարման ապահովման, նոր իրավասությունների իրացման եւ շատ այլ առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

16 մայիսի 2017թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՍԿՍԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Մայիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում իր աշխատանքը սկսեց միջազգային իրավագիտական 7-րդ ֆորումը, որի շրջանակներում կազմակերպվեց միջազգային կոնֆերանս` «Սահմանադրական արդարադատությունը. դոկտրինա եւ պրակտիկա» թեմայով:

Կոնֆերանսի հիմնական զեկուցողների թվում են Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոն, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գ. Հարությունյանը, ՌԴ սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը, ՌԴ արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը, Սլովակիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Իվետա Մացեյկովան, Կորեայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնակատար Կիմ Յի-Սուն:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը հանդես կգա «Երկրի իրավական անվտանգությունը համակարգային սահմանադրական մշտադիտարկման դիտանկյունից» զեկույցով, ուր կներկայացվեն հիմնախնդրի վերաբերյալ դոկտրինալ նոր մոտեցումներ, որոնք առավել քան այժմեական են բոլոր երկրներում կայուն ժողովրդավարություն հաստատելու առումով:

Խորհրդաժողովի մասնակիցների թվում են մի քանի տասնյակ այլ երկրների սահմանադրական եւ գերագույն դատարանների բարձրաստիճան պատվիրակներ:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

15 մայիսի 2017թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Մայիսի 16-19-ը Սանկտ Պետերբուրգում հրավիրվում է 7-րդ միջազգային իրավագիտական ֆորումը, որի շրջանակներում կազմակեպվում է միջազգային կոնֆերանս` «Սահմանադրական արդարադատությունը. դոկտրինա եւ պրակտիկա» թեմայով:

Կոնֆերանսին մասնակցելու են սահմանադրական եւ գերագույն դատարանների 100-ից ավելի ներկայացուցիչներ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից:

Կոնֆերանսի հիմնական զեկուցողներից է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գ. Հարությունյանը:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի զեկույցի թեման է` «Երկրի իրավական անվտանգությունը համակարգային սահմանադրական մշտադիտարկման դիտանկյունից»: Ներկայացվելու են հիմնախնդրի վերաբերյալ դոկտրինալ նոր մոտեցումներ, որոնք առավել քան այժմեական են բոլոր երկրներում կայուն ժողովրդավարություն հաստատելու առումով:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

5 ապրիլի 2017թ.

ՉԵԽԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Ապրիլի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկային՝ վերջինիս խնդրանքով:

Քննարկվեցին ՀՀ սահմանադրական դատարանի եւ Չեխիայի սահմանադրական դատարանի համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

3 ապրիլի 2017թ.

ՀՅՈՒՐԵՐ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Ապրիլի 3-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի դիտորդական առաքելության՝ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ` Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի տեղակալ տիկին Սիմոնա Գրանատա-Մենգինիին, Վենետիկի հանձնաժողովի անդամ պարոն Ռիչարդ Բարեթին եւ Մեքսիկայում ընտրական հարցերով մասնագիտացված դատարանի դատավոր պարոն Մանուել Գոնսալեզ Օրոպեզային, իրենց խնդրանքով:

Հյուրերը ներկայացրեցին ՀՀ պառլամենտական ընտրությունների գործընթացում իրենց դիտարկումների արդյունքերը, կարեւորեցին ընտրական օրենսգրքով նոր լուծումները, տեխնիկական միջոցների օգտագործումը, որոնք իրենց պոզիտիվ դերակատարությունն են ունեցել ընտրական գործընթացում: Նրանք հետաքրքրվեցին նաեւ սահմանադրական դրույթների օրենսդրական հետագա ապահովման գործընթացներով:

Հյուրերի հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

31 մարտի 2017թ.

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մարտի 31-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին:

Պարոն Ամորին Իսպանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իսպանիայի պատվիրակության ղեկավար:

Հյուրին հետաքրքրում էին ընտրական իրավունքի դատական պաշտպանության կարգն ու առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում՝ սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի դերակատարությունը ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցում:

Պարոն Հարությունյանը մանրամասն ներկայացրեց ե՛ւ գործող կարգը, ե՛ւ սահմանադրական բարեփոխումների ու ընտրական նոր օրենսգրքի ընդունման արդյունքում ստեղծված իրավակարգավորման ընդհանուր իրավիճակը: Հյուրի բազմաթիվ հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

10 մարտի 2017թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

Մարտի 9-ին կայացավ Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական Հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) բյուրոյի ընդլայնված նիստը, որին մասնակցեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ Գ. Հարությունյանը: Բյուրոյի նիստում քննարկվեցին մի շարք երկրներում ընթացող սահմանադրական և օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցեր:

Մարտի 10-ին բացվեց Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստը, որի օրակարգում ընդգրկված են նաև ՀՀ օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցեր, մասնավորապես տեղեկատվություն ներկայացվեց Մարդու իրավունքների պաշտպանի մասին և Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքների վերաբերյալ: Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է նաև ՀՀ սահմանադրական դատարանի մասին օրինագծի վերաբերյալ եզրակացության պատրաստման հարցը:

Լիագումար նիստի շրջանակներում պարոն Հարությունյանը Հանձնաժողովի անդամներին տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ սահմանադրական դատարանի մասին օրինագծի պատրաստման առկա զարգացումների վերաբերյալ:

Վենետիկի հանձնաժողովի սույն լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է նաև Ղազախստանի սահմանադրական բարեփոխումների հիմնահարցը, որի շրջանակներում պարոն Հարությունյանը, որպես Հանձնաժողովի համազեկուցող, հանդես եկավ ելույթով:

Վենետիկի հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն մարտի 11-ին. լիագումար նիստին կհաջորդի Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի բյուրոյի նիստը, որին կմասնակցի Գ. Հարությունյանը: Համաշխարհային խորհրդաժողովի բյուրոյի օրակարգում ընդգրկված են սույն թվականի սեպտեմբերին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի կոնգրեսի հրավիրմանն ու անցկացմանն առնչվող հիմնահարցեր:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

27 փետրվարի 2017թ.

ՀՅՈՒՐԵՐ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Փետրվարի 27-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ ՀՀ-ում 2017-ի Խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենին եւ իրավական հարցերով վերլուծաբան Քսենյա Դաշուտինային:

Հյուրերին հետաքրքրում էին ընտրական իրավունքի դատական պաշտպանության առանձնահատկությունները սահմանադրական դատարանում՝ ՀՀ ընտրական օրենսգրքի նոր պահանջների հիման վրա:

Պարոն Հարությունյանը հյուրերին մանրամասն ներկայացրեց ընտրական օրենսգրքով նախատեսված իրավունքի դատական պաշտպանության առանձնահատկությունները եւ իրավական հիմքերը սահմանադրական դատարանում՝ զուգահեռներ անցկացնելով ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի համապատասխան նորմերի միջեւ ու պատասխանեց հյուրերին հետաքրքրող այլ հարցերի:

Նշվեց նաեւ, որ այս հարցերով մարտի 2-ին ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Գերմանական GIZ կազմակերպության երեւանյան գրասենյակը եւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը հրավիրում են «ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը եւ ընտրական իրավունքի դատական պաշտպանության առանձնահատկությունները» թեմայով սեմինար, որին կարող են մասնակցել նաեւ այս առաքելության՝ իրավական հարցերով հետաքրքրվող սուբյեկտները:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

6 փետրվարի 2017թ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Փետրվարի 6-ին, ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 21-ամյակի առիթով կազմակերպված ընդունելությանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Սահմանադրական դատարանի անդամները, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ)-ի իրավական ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը, Վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը, իրավաբաններ, սահմանադրագետներ:

Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը ողջունեց մասնակիցներին, շնորհավորեց ՍԴ-ի ստեղծման 21-ամյակի առիթով, ներկայացրեց ՀՀ ՍԴ ձեռքբերումները վերջին շրջանում, առանձնապես շեշտելով մի քանի կարեւոր միջոցառումներ, որոնք նշանակալի են եւ ուշադրության արժանի:

Պարոն Հարությունյանը կարեւորեց Եվրախորհրդի եւ Եվրոմիության համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումը, ուր ներկայացվեց ՍԴ անդամների ջանքերով, ՍԴ խորհրդական Գեւորգ Դանիելյանի խմբագրմամբ հրատարակված «ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն ու դրանց իրացումը» ուղեցույց-ձեռնարկի առաջին հատորը: 942 էջանոց ծավալուն գրքի տպագրությունն իրականացվել է Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի եւ հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում:

Այս գրքով ներկայացված են Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն ու դրանց իրացման գործընթացը: Այն նախատեսված է ոչ միայն դատավորների, այդ թվում՝ իրավագետի մասնագիտությամբ զբաղվող պաշտոնյաների ու մասնագետների, իրավագիտության հարցադրումներով հետազոտություններ իրականացնող տեսաբանների, այլեւ հանրության լայն շրջանակների համար: Գրքում ներկայացված իրավական դիրքորոշումներն ընկած են մեր իրավական համակարգի զարգացման հիմքում: Ընթացքի մեջ է սույն գրքի երկրորդ հատորի հրատարակությունը, ուր իրենց արտացոլումը կգտնեն նաեւ Սահմանադրական դատարանի տարեկան հաղորդումներում առաջ քաշած որոշակի հարցադրումներ, որոնք նույնպես իրավական համակարգի հետագա զարգացման առումով կարեւոր դեր ու դերակատարություն կունենան:

Ներկայացվեց նաեւ ՀՀ Սահմանադրության քառալեզու (հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն) հրատարակությունը՝ Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ)-ի իրավական ծրագրի նախաձեռնությամբ: Վերջերս այն ներկայացվեց Ստրասբուգում, ուր մեծ հետաքրքրությամբ ընդունվեց: Ներկայացվեց նաեւ անցյալ տարի Երեւանում հրավիրված Համաեվրոպական խորհրդաժողովի նյութերի հիման վրա կազմված «Ալմանախ»-ը՝ անգլերեն, ռուսերեն (համապատասխան ռեզյումեներով): Սա նույնպես ներկայացվեց Ստրասբուրգում կայացած ընդհանուր շնորհանդեսին եւ դարձյալ մեծ հետաքրքրությամբ ընդունվեց: «Սահմանադրական արդարադատություն» ռուսալեզու հանդեսի հերթական համարը նույնպես ներկայացվեց, ուր առանձնահատուկ տարրերից մեկն այն է, որ առաջին անգամ հրատարակվում է Սահմանադրական մշտադիտարկման ինդիկատորների հիմնական ցանկը: Սա կարեւոր է նրանով, որ ամբողջ աշխարհում հիմա ակտիվ աշխատանքներ են տարվում նման համակարգ մշակելու ուղղությամբ: Դեռեւս 2011 թվականին այն նախաձեռնել էր ՄԱԿ-ը, իսկ 2012-ին ինդիկատորների որոշակի համակարգ մշակվեց: Եվ ահա այս հրատարակությունը, որը փաստորեն բաց քննարկում է առաջարկում՝ հանդեսն առաքելով շուրջ 40 երկիր: Հայաստանում ստեղծված է մի հատուկ խումբ (Երեւանի պետական համալսարանում), որը զբաղվում է մեթոդական հարցերով, եւ առաջիկայում ծրագրված է այս մեթոդիկայի եւ այս ինդիկատորների միջոցով շուրջ 140 երկրի համար սկսել սահմանադրականության եւ սահմանադրական մշակույթի գնահատումը:

Շեշտվեց, որ Ստրասբուգի շնորհանդեսին կայացավ նաեւ «Սահմանադրական մշակույթ միջազգային վերլուծական կենտրոն» հիմնադրամի հիմնման հանդիսավոր արարողությունը: Նորաստեղծ մի կենտրոն, որին արդեն միացել են 18 երկրից մոտ 40 սահմանադրագետներ:

Հընթացս ընդունելության, ներկայացվեց նաեւ «Սահմանադրական մշակույթ միջազգային վերլուծական կենտրոն» հիմնադրամի վեբ կայքը: Այն ունենալու է էլեկտրոնային ժուռնալ, ուր հրապարակվելու են տարբեր հեղինակների նյութեր: Կայքը մանրամասնորեն ներկայացվեց՝ պատկերների, տեսանյութերի համադրմամբ:

Ընդունելությանը ներկայացված էր նկարիչ Ռուդիկ Պետրոսյանի՝ Պատմական իրողությունների (ի մասնավորի՝ Աշտիշատի ժողովի) պատկերման հենքով ստեղծված «Սահմանադրության ծնունդը» կտավը: Այն, փաստորեն, դառնում է «Սահմանադրական մշակույթ միջազգային վերլուծական կենտրոնի» խորհրդանիշերից մեկը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6

27 հունվարի 2017թ.

ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԳԻՐՔ

Երբ անցյալ տարի հոկտեմբերին Երեւանում հրավիրվեց ՀՀ սահմանադրական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի կազմակերպած Համաեվրոպական միջազգային խորհրդաժողովը, որին տեսաուղերձներ էին հղել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդին, հընթացս համաժողովի կայացավ նաեւ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոն» հիմնադրամի հիմնման հանդիսավոր արարողությունը: Մինչ այդ կայացել էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի հեղինակած «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» հայալեզու գրքի շնորհանդեսը:

Եվ ահա այդ գրքի անգլերեն հրատարակությունը ներկայացվեց Ստրասբուրգում:

Հունվարի 26-ին, Եվրոպայի խորհրդի նստավայրում, կայացավ Եվրոպայի խորհրդում «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) եւ Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության կողմից համատեղ կազմակերպված Սահմանադրական մշակույթի հիմնահարցերին նվիրված միջոցառումը:

Միջոցառմանը մասնակցեցին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թ․ Յագլանդը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ․ Բուքիքիոն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխնախագահ Ա․ Շայոն, ՄԻԵԴ այլ դատավորներ, Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, ԵԽԽՎ-ում Հայաստանյան և օտարերկրյա պատվիրակությունների անդամներ և պաշտոնատար այլ անձինք:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ․ Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության 16-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող այս միջոցառումը նվիրված է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հիմնադրմանը, «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» մենագրության անգլերենով հրատարակմանը, ՀՀ Սահմանադրության քառալեզու հրապարակմանը և 2016թ․ հոկտեմբերի 20-23-ը Երևանում հրավիրված համաեվրոպական խորհրդաժողովի նյութերի տարեգրքի հրատարակմանը:

Միջոցառման մասնակիցներին ուղղված ուղերձում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թ․ Յագլանդը կարևորեց Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունը Եվրոպայի խորհրդի բոլոր ձեռնարկումներին: «Մենք նվիրված ենք այն Հայաստանին, որը կայուն է, ապագային նայող ու բարգավաճ», - ասաց պարոն Յագլանդը, - մեր հարաբերությունները երկկողմանի ճանապարհ է, եւ ես գնահատում եմ Հայաստանի՝ երկխոսության ու համագործակցության կայուն հանձնառությունը... Մենք գնահատում ենք այն անկեղծ ու ներգրավված ուղին, որով Հայաստանը մոտենում է տարբեր առաջարկություններին»:

«Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» անգլերեն մենագրությունը ներկայացրեց ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը՝ ընդգծելով գրքի գիտագործնական նշանակությունը Եվրոպայի խորհրդի երկրներում սահմանադրական մշակույթի արմատավորման գործում:

Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ)-ի իրավական ծրագրի ղեկավար, Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ Վարդան Պողոսյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց տակավին վերջերս հրատարակված ՀՀ 2015թ․ բարեփոխված Սահմանադրության քառալեզու հրատարակությունը:

Միջոցառմանը հաջորդեց ընդունելություն:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10

Տեսանյութեր՝
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ․ Հարությունյանի բացման խոսքը [mp4, 10.4 mb]

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թ․ Յագլանդի ուղերձը [mp4, 9.1 mb]

ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի ելույթը [mp4, 10.7 mb]

Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ)-ի իրավական ծրագրի ղեկավար,
Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ Վ. Պողոսյանի ելույթը
[mp4, 10.3 mb]

10 հունվարի 2017թ.

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՌԱՖՍԱՆՋԱՆԻԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հունվարի 10-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն այցելեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հիշատակին:

Գ. Հարությունյանը, ով ժամանակին որպես ՀՀ փոխնախագահ ղեկավարել է հայ-իրանական կապերի զարգացման միջպետական հանձնաժողովը, պաշտոնական մի շարք հանդիպումներ է ունեցել պարոն Ռաֆսանջանիի հետ, շատ բարձր է գնահատում նրա դերը հայ-իրանական հարաբերությունների սկզբնավորման ու ամրապնդման գործում:

Դեսպանատան հուշամատյանում պարոն Հարությունյանը թողեց հետեւյալ գրառումը.

«Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում պետական իմաստուն գործիչ, մեծահարգ պարոն Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ, ում հետ պատիվ եմ ունեցել բազմաթիվ անգամ հանդիպել՝ դնելով մեր երկրների բարեկամական կապերի հաստատման ու զարգացման հիմնաքարերը»:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

 

 

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային համագործակցություն] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]