![]() |
![]() |
![]() |
||||
|
![]() ![]() |
|
2004 թվականին՝Նոյեմբերի 24-ին
Նոյեմբերի 16-ին
Նոյեմբերի 3-ին
Հոկտեմբերի 12-16-ը
Սեպտեմբերի 30-ին
Սեպտեմբերի 9-ին Այցելությունը ավարտվեց Վիլնյուսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով եւ ս. Պողոս Պետրոս եկեղեցի այցելությամբ։ Սեպտեմբերի 8-ին
Լիտվայի սահմանադրական դատարանի հրավերով սեպտեմբերի 8-12-ը ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնեց Վիլնյուս։ Նույն օրը պատվիրակությանն ընդունեց Լիտվայի Հանրապետության Նախագահ Վալդաս Ադամկուսը։ Այցի ընթացքում հանդիպումներ կկայանան Լիտվայի Հանրապետության Վարչապետ Ալգիրդաս Բրասկաուսի, Արդարադատության Նախարար Վիտաուտաս Մարկեվիչուսի, Գերագույն վարչական դատարանի նախագահ Վիրգիլիուս Վալանցիուսի, Վիլնյուսի Համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Բենեդիկտաս Ջուոդկայի հետ։ Նկար 1 Սեպտեմբերի 1-ին
-Ես մեծ հույսեր եմ կապում առաջիկայում ԻԻՀ նախագահի Հայաստան այցելության հետ,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ ՍԴ-ի աշխատանքներին հանգամանորեն ծանոթացնելու համար,-ասաց դեսպանը։ Ես ուախ եմ, որ իմ պաշտոնավարությունը համընկնում է այսպիսի մի պատմական ժամանակաշրջանի հետ։ Երկուստեք կարեւորվեց ԻԻՀ նախագահի այցը՝ թե Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման եւ թե տարածաշրջանի քաղաքական իրավիճակի կայունացման առումով։ Պարոն Հարությունյանը նորանշանակ դեսպանին հաջողություններ մաղթեց դիվանագիտական իր առաքելության իրականացման գործում։ Օգոստոսի 31-ին Պարոն Հարությունյանը նորանշանակ դեսպանին ծանոթացրեց ՀՀ ՍԴ-ի կառուցվածքին, աշխատանքներին, ներկայացրեց այն սերտ հարաբերությունները, որոնք այս էլ քանի տարի պահպանվում են Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի եւ ՀՀ ՍԴ-ի միջեւ, կարեւորեց Գերմանիայի կառավարության աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացին, որում ակնկալում է նաեւ նորանշանակ դեսպանի ակտիվ գործունեությունը։ Տիկին դեսպանն ուրախությամբ արձագանքեց գնահատականներին եւ հույս հայտնեց, որ իր պաշտոնավարման տարիներին հնարավորինս կնպաստի երկու երկրների հարաբերությունների էլ ավելի բարելավմանը։ Օգոստոսի 11-ին Սահմանադրական դատարան այցելեցին «Համայնք եւ իրավունք» հասարակական կազմակերպության անդամները՝ խնդրանքով, որ սահմանադրական արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության եւ նմանատիպ այլ թեմաների շուրջ լսեն իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Հարությունյանի դասախոսությունը։ Երկժամյա դասախոսությությունը լսվեց մեծ հետաքրքրությամբ, հընթացս տրված բազմաթիվ հարցեր ստացան իրենց սպառիչ պատասխանները։ Հյուրերին բաժանվեց «ՀՀ Սահմանադրություն» գրքույկը։ Օգոստոսի 5-ին Հայաստանում 2002թ. մարտից պաշտոնավարող Վուլֆ Բարթելսին առիթներ շատ է ունեցել հանդիպելու պարոն Հարությունյանի հետ, եւ նրանց զրույցն ավելի շուտ բարեկամների զրույց էր ընդհանրապես երկու երկրների եւ մասնավորապես երկու դատարանների սերտ հարաբերության ու համագործակցության շուրջ։ Հուլիսի 5-ին ՍԴ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը, յուրահատուկ ձեւով նշեցին հասարակական երեք կազմակերպությունների խորհուրդները՝ հրավիրելով համատեղ սեմինար։ ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի, ՀՀ իրավաբանների միության եւ Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության խորհուրդների ղեկավարները սեմինարի մասնակիցներին եւ լրագրողներին ներկայացրին իրենց կազմակերպությունների կատարած աշխատանքները, որոնք հիմնականում միտված են երկրում սահմանադրական ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների գերակայության երաշխավորման ապահովմանը։ Սեմինարի ընթացքում կյանքի կոչվեց աշխատանքների համատեղման մի նոր ձեռնարկում. հիմնադրվեց «Իրավունք» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եռամսյա գիտավերլուծական հանդեսը։ Եռախորհուրդը որոշեց նաեւ 2004թ. նոյեմբերին կազմակերպել «Սահմանադրությունից մինչեւ սահմանադրականություն» խորագրով կոնֆերանս, որում քննության առարկա կդարձվեն երկրում սահմանադրականության ամրապնդման ու երաշխավորման հիմնահարցերը։ Այս երեք կազմակերպությունների խորհուրդների համատեղ գործունեությամբ մշտական կդառնան մասնագիտական սեմինարները՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կոնկրետ իրավական դիրքորոշումների վերլուծությանը եւ Հայաստանում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի պահանջների իրականացմանը։ Համագործակցության կնքահայրերը դարձան ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր Գ. Հարությունյանը, ՀՀ իրավաբանների միության խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր Գ. Ղազինյանը եւ Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության խորհրդի նախագահ, իրավագիտության թեկնածու Վ. Հովհաննիսյանը։ Հունիսի 11-ին
Քննարկվեցին ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման հետ առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին պարոն Յասկերնիան տեղեկացրեց. «Այսօր մենք խնդիր ունեինք Սահմանադրական դատարանում ամենայն մանրամասնությամբ պարզել, թե ինչ բնույթ է կրել այդ որոշումը եւ շատ կարեւոր ու սպառիչ պատասխան ստացանք։ Պարոն Հարությունյանը մեզ ներկայացրեց նաեւ որոշման մեջ տեղ գտած առաջարկի վերաբերյալ տարբեր առիթներով տված պարզաբանումները»։ Հանդիպմանը մասնակցում էին Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան եւ Մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Դավիդ Չուպինան։ Հունիսի 10-ին
Դեսպանն ուրախությամբ շեշտեց, որ ժամանակին ՀՀ փոխնախագահ եւ Հայաստան-Իրան համագործակցության աշխատանքները համակարգող Գ. Հարությունյանի ջանքերով մի նոր հարթության բերվեց երկու երկրների համագործակցությունը, որի բազում օրինակներից նկատելին Արաքսի կամուրջի բացումն էր։ -Ես ձեր հրաշալի երկիրն այցելելու շատ առիթներ եմ ունեցել՝ նպաստելով երկու հարեւան ու բարեկամ պետությունների տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդմանը,- իր հերթին վկայեց պարոն Հարությունյանը,-հավելելով, որ իրենց բազում հանդիպումների արդյունքում ջերմ բարեկամություն է հաստատվել։ Դեսպանի քաղաքավարական այցը փաստորեն երկու ընկերների մտերիմ զրույց էր ու վերհուշ եւ նաեւ՝ ապագայում, յուրաքանչյուրն իր պաշտոնավարման վայրում, երկու բարեկամ ժողովուրդների մերձեցմանը հնարավորինս նպաստելու ցանկություն։ Ապրիլի 28-ին
-Իրավական տեսանկյունից ՍԴ-ն կարող է պարզաբանումներ տալ։-Ասաց պարոն Հարությունյանը եւ հնարավորինս ներկայացրեց այդ առաջարկի էությունը, տվյալ ժամանակ իրավիճակից բխող անհրաեժշտությունը եւ հետագայում ՍԴ-ից ներկայացված մի շարք պարզաբանումները։ Պարոն Պրյախինը շնորհակալ եղավ սպառիչ տեղոկությունների համար։ ՍԴ-ու ունեցած այս հանդիպման դրական արձագանքներից մեկն այն էր, որ հետագայում պարոն դեսպանը ծատ որոշակի լրագրողներին ներկայացնում էր իր կարծիքը՝ «Սահմանադրական դատարանը հայտնի որոշմամբ ճանաչեց երկրում տեղի ունեցած ընտրությունների լեգիտիմությունը։ Վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ կետը ընդամենը առաջարկություն է»։ Մարտի 25-ին
Երկուստեք կարեւորվեց մարդու իրավունքների գերակայության սկզբունքը։ Պարոն Հարությունյանը հյուրերին հրավիրեց մասնակցելու հոկտեմբերին կայանալիք միջազգային երեւանյան աանդական կոնֆերանսին։ Հրավերը սիրով ընդունվեց։ Մարտի 24-ին
Որպես պատասխան հյուր այն հարցին, թե՝ ինչպե՞ս եք գնահատում սահմանադրական բարեփոխումների ընթացքը, պարոն Հարությունյանը նախ ներկայացրեց բարեփոխումների նախորդ փուլում իր ունեցած դերակատարությունը, երբ համակարգում էր բարեփոխումներով զբաղվող Հայաստանի խմբի եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների աշխատանքը։ Դեռ չորս տարի առաջ այդ աշխատանքների արդյունքը, Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությամբ, ներկայացրել է ՀՀ նախագահին։ Սակայն հանրաքվեի ժամանակ ներկայացված փաթեթը զգալիորեն տարբերվում էր հիշյալ փաստաթղթից։ Սահմանադրական բարեփոխումների ձգձգման առիթով պարոն Հարությունյանն ափսոսանքով նկատեց, որ օրենքի բացակայությունն իր բացասական ազդեցությունն է թողնում դեպի իրավական երկիր գնալու մեր քայլերին՝ «Երբ օրենք չկա՝ չինովնիկն ինքն է օրենք հանդիսանում»։ Պարոն Տալվիտիեն շեշտելով, թե՝ Եվրոմիությունը էվոլյուցիայի կողմնակից է, հարցրեց՝ «Հնարավո՞ր է որ բարեփոխումները կատարվեն առանձին հոդվածներով»։ Պարոն Հարությունյանը բացասաբար է վերաբերվում դրան՝ համարելով որպես մեկ ընդհանուր օրգանիզմից մասեր անջատելու պրակտիկա, հետեւաբար՝ անընդունելի, եւ հավելեց. «Պետք է հասունանա ամբողջական վերափոխման խնդիրը։ Բարեփոխումների ուշացումը օրենսդրական որոշակի առաջընթացի համար մեզ լուրջ դժվա Մարտի1-ին Գ. Հարությունյանին այցելեցին Իզի Ֆոյգերը, Աննա Մարի Գարիդոն, Օլսեն Էլիզաբեթ Միլանը, Նորվեգիայում եւ Շվեդիայում ՀՀ դեսպան Վլ. Կարմիրշալյանը։ Հարությունյանը նոր էր վերադարձել Մոսկվայից, ուր, որպես Վեետիկի հանձնաժողովի անդամ, մասնակցում էր միջազգային գիտաժողովի։ Հյուրերը, որ, Հայաստանում էին գտնվում փաստահավաք առաքելությամբ, պարոն Հարությունյանին հանդիպում էին՝ հատկապես նրա կարծիքն առնելու Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի կայացման, օմբուդսմենի աշխատանքի մասին։ Պարոն Հարությունյանը, որ ուսումնասիրել է աշխարհի տարբեր երկրներում օմբուդսմենի աշխատանքի մի քանի մոդելներ, ներկայացրեց իր նկատառումները։ -Եվրոպական համակարգի երաշխիքներն օմբուդսմենի ինստիտուտն է եւ ՍԴ-ն։ Բոլոր երկրներում, ուր կա օմբուդսմենի ինստիտուտ, օմբուդսմենը ճանաչվում է ՍԴ դիմող սուբյեկտ։ Դժբախտաբար, մեր Սահմանադրությամբ դա չի նախատեսված։ Նաեւ չի նախատեսված, որ ՀՀ քաղաքացին դիմի սահմանադրական դատարան։ -Օմբուդսմենի դերը,-ավելացրեց պարոն Հարությունյանը,- գնահատման դեր է, այլ ոչ թե դատական. նա պիտի տեսնի պրոբլեմը եւ այդ պրոբլեմը առաջադրի համապատասխան մարմնի առաջ։ Երկուստեք կարեւորվեց օմբուդսմենի ինստիտուտի անկախությունը, քաղաքական ազդեցություններից վերջինիս ազատ մնալը, նաեւ մարզերում իր բաժիններն ունենալը, որ մարդկանց հեշտ լինի դիմել։ Փետրվարի 24-ին
-Համոզված եմ, որ Ձեր այս այցը նոր խթան կլինի մեր երկու երկրների բարեկամության շարունակության համար,- ասաց նա։ Ալի Յունեսին իր հերթին վկայեց Գ. Հարությունյանի մեծ ներդրումները հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում, երբ վերջինս 90-ական թվականներին ղեկավարում էր հայ-իրանական տնտեսական համագործակցության կոորդինացման կառավարական հանձնաժողովը։ -Մեր երկրի անկախացումից հետո դա հայ-իրանական կապերի ամրապնդման գարունն էր,-գեղարվեստական շեշտադրումով ասաց պարոն Յունեսին,-որը բարի շարունակություն ունեցավ Արաքսի վրա գցված կամրջով։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական կապերի ամրապնդման խնդիրներ։ Հունվարի 23-ին
|