Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջազգային համագործակցություն

1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018

Conference of Constitutional Control Organs of the States of New Democracy

Co-operation Agreement
between the Conference of the Constitutional Control Organs of the Countries of Young Democracy and

the European Commission for Democracy through Law of the Council of Europe (Venice Commission)

Venice Commission

Venice Commission

Member states
Individual members
CODICES Database
VOTA database
Publications
Links

 

2007 թվականին՝

3 դեկտմբերի 2007թ.

Դեկտեմբերի 3-ին ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը։

Հյուրը մասնավորապես հետաքրքրվեց ՍԴ դիմող քաղաքացիների դիմումների ընդունման ու քննության ընթացակարգով, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված օրենսդրական դաշտի ներկա վիճակով եւ ստացավ մանրամասն ու սպառիչ տեղեկություններ։

Երկուստեք հույս հայտնեցին, որ առաջիկա ընտրությունները կանցնեն օրենսդրության սահմաններում, որը կարեւոր փուլ է ժողովրդավարության ճանապարհն անցնող երկրի համար։

Նկար 11

21 նոյեմբերի 2007թ.

Նոյեմբերի 21-ին ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ներկայացուցչության գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին։ Պարոն Հարությունյանը ծանոթացրեց ՍԴ գործունեությանը, սահմանադրական բարեփոխումներից հետո «Սահմանադրան դատարանի մասին» ՀՀ նոր օրենքին, դրա պահանջներից բխող վերակառուցումներին եւ դիմող սուբյեկտների ավելացման հետ կապված աշխատանքներին։ Հյուրի խնդրանքով մանրամասնեց քաղաքացիների դիմումների քննության ընթացակարգը, օրինակներ ներկայացրեց քննության առնված գործերից ու համապատասխան որոշումներից։ Երկուստեք հույս հայտնեցին, որ ՍԴ նման գործունեությունը պետք է որ զգալիորեն նվազեցնի Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվելիք դիմումները։

Պարոն Հարությունյանը հաջողություն մաղթեց Կապինոսին՝ իր առաքելության կատարման գործում, պատրաստակամություն հայտնելով, որ իր կողմից հնարավորին աջակցությունը կբերի ԵԱՀԿ-ՍԴ համագործակցությունն ավելի խորացնելու գործին՝ ի նպաստ Հայաստանում սահմանադրական արդարադատության ամրապնդմանը։

Նկար 1

10 հոկտեմբերի 2007թ.

2007թ. հոկտեմբերի 10-ին ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին եւ Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Գուսելին՝ ուղեկցությամբ խորհրդականներ Ռ. Չլաստիկի, Ս. Մոնտանետիի։

- Մենք Հայաստանում ուսումնասիրում ենք արդարադատության համակարգը, - ասաց պարոն Համարբերգը, - եւ կուզենայի Ձեզանից իմանալ ՍԴ-ում քաղաքացիների անհատական դիմումների քննության ընթացքի մասին։ Դա մեզ կօգնի առաջիկայում ներկայացվելիք մեր առաջարկ-խորհուրդները կազմելիս։

Պարոն Հարությունյանը սպառիչ տեղեկություններ հաղորդեց հանձնակատարին՝ ի մասնավորի շեշտելով, որ երբ սահմանադրական փոփոխություններից հետո անցյալ տարվա հուլիսի 1-ից քաղաքացիները ստացան ՍԴ դիմելու իրավունք, միայն մեկ ու կես տարվա ընթացքում ստացվեց 1 200 դիմում, որի 8 տոկոսը քննության է առնվել ու դեռ էլի քննության ենթակա դիմումներ կան։

Երկուստեք կարեւորեցին մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների լուծման առաջնահերթությունը, սահմանադրական արդարադատության հասնելու համար օրենսդրական դաշտի կատարելագործումը։

 

5-6 հոկտեմբերի 2007թ.

2007 թ. հոկտեմբերի 5-ին բացվեց «Մարդու իրավունքների ապահովման եւ պաշտպանության բնագավառում սահմանադրական դատարանների եւ մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության միջազգային փորձը» թեմայով ԵՐԵՎԱՆՅԱՆ XII ՄԻՋԱԶԳԱՅԻՆ խորհրդաժողովը, որին մասնակցում էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստան, Օմբուդսմենի միջազգային ինստիտուտի Եվրոպական տարածքային նախագահ Պ. Կոստելկան, պատվիրակներ աշխարհի 30 երկրներից։
Կազմակերպիչներ՝
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ, ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ, ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ԵՐԻՏԱՍԱՐԴ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ
(Աջակցությամբ OSCE-ի, UNDP-ի, UNISCO-ի, մոսկովյան գրասենյակի եւ ՀՀ ՍԻԿ-ի)
Բացման խոսքով հանդես եկան՝ Գ. Հարությունյանը (ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ), Ջ. Բուքիքիոն (Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար), Ա. Հարությունյանը (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան)։
Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունեցին՝ Տ. Թորոսյանը (ՀՀ Ազգային Ժողովի նախագահ), Ժան-Պոլ Կոստան (Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ), Պ. Կոստելկան (Օմբուդսմենի միջազգային ինստիտուտի Եվրոպական տարածքային նախագահ)։
Երկօրյա նիստերին «Սահմանադրական արդարադատության մարմինների եւ Մարդու իրավունքների պաշտպանի համագործակցության փորձը մարդու իրավունքների ապահովման եւ պաշտպանության բնագավառում» թեմայով զեկուցումներ կարդացին Նիդերլանդների, Իսպանիայի, Բելգիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ռումինիայի, Լատվիայի, Լիտվայի, Սլովենիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Հայաստանի, Մակեդոնիայի Վրաստանի, Սլովակիայի, Բելոռուսի, Ղրղզստանի, Շվեդիայի, Անդորայի, Ալբանիայի, Բոսնիա-Հերցոգովինիայի, Չեխիայի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Էստոնիայի ՍԴ նախագահներ, օմբուդսմեններ, ՍԴ դատավորներ։
Հընթացս կազմակերպվում էին հարց ու պատասխաններ, քննարկումներ։
Քննարկող թեմայի առնչությամբ լսվեցին Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հաղորդումները։
Երկօրյա նիստերի նախագահողներ Ջ. Բուքիքիոյի, Դ. Մոսի, Գ. Կուտրիսի, Վ. Լուկինի կողմից կատարվեց քննարկումների արդյունքների ամփոփում։
Եզրափակիչ խոսքով հանդես եկան Ա. Հարությունյանը եւ Գ. Հարությունյանը։
Խորհրդաժողովի պաշտոնական լեզուներն էին հայերենը, անգլերենը, ֆրանսերենն ու ռուսերենը։

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8

 

4 հոկտեմբերի 2007թ.

2007 թ. հոկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանում կայացավ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Ժան- Պոլ Կոստայի հանդիպումը ՍԴ դատավորների եւ աշխատակազմի հետ։ ԵԴ նախագահը Հայաստան էր այցելել ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի հրավերով. նախնական պայմանավորվածությունը կայացել էր Ստրասբուրգում՝ Գ. Հարությունյանի այցի ընթացքում։ Ներկայացնելով հյուրին, Գ. Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց հյուրին՝ հրավերն ընդունելու եւ հաջորդ օրը բացվելիք երեւանյան միջազգային ամենամյա խորհրդաժողովին մասնակցելու համար, կարեւորեց ՍԴ-ԵՄ համագործակցությունը, որն արդեն տարիների պատմություն ունի։ Պարոն Կոստան հակիրճ ներկայացրեց ԵԴ գործունեությունը՝ ուշադրություն հրավիրելով ազգային դատական ինստիտուտների աշխատանքի արդյունավետության վրա, որի արդյունքում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված շատ խնդիրներ իրենց լուծումը կգտնեն այդ ինստիտուտներում, եւ կպակասեն տվյալ երկրից ԵԴ տրվող դիմումները։
Հայաստանից ԵԴ ներկայացված դիմումների քննության ընթացքին ծանոթացրեց պարոն Կոստայի հետ Հայաստան ժամանած ԵԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։
Հոկտեմբերի 5-ին պարոն Կոստան մասնակցեց «Մարդու իրավունքների ապահովման եւ պաշտպանության բնագավառում սահմանադրական դատարանների եւ մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային XII երեւանյան խորհրդաժողովին եւ հանդես եկավ ողջույնի խոսքով։

Նկարներ 1 | 2 | 3 | 4

 

16-22 սեպտեմբերի 2007թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ

«Արդարադատության եւ դատավարական ռեֆորմը Հարավային կովկասում» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 16-22-ը Գերմանիա էին հրավիրվել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանադրական դատարանների նախագահները։
Գերմանիայի տարբեր քաղաքներում (այս երկրում դատական համակարգը ցրված է ամբողջ երկրով մեկ) հանդիպումներ, զրույցներ ու արդիական խնդիրների շուրջ քննարկումներ կայացան Գերագույն ֆեդերալ դատարանում, Սահմանադրական դատարանում (քաղաք Կարլսրուհե)։ Այստեղ քառակողմ քննարկում կայացավ սահմանադրական դատարանների գործունեության շուրջ, որը դիմումների ընդունման, գործերի քննության եղանակների ծանոթության ու փորձի փոխանակման մեծ հնարավորություն տվեց կողմերին։
Պարոն Հարությունյանը Գերմանիայի ՍԴ նախագահ պարոն Յուրգեն Պապիրոյին առաջարկեց ՍԴ դատավորների կազմով այցելության գալ Հայաստան, որը սիրով ընդունվեց վերջինիս կողմից։ ՀՀ ՍԴ-ն փոխայցությունների այ գործելաոճն արդեն ավանդական է դարձրել՝ ՍԴ կազմով այցելությունը Վրաստան եւ Վրաստանի ՍԴ կազմին հյուրըկալելը, նույնը՝ Լիտվայի եւ Իսպանիայի սահմանադրական դատարանների առումով։
Կովկասյան երեք պետությունների ՍԴ նախագահների հանդիպումները շարունակվեցին Գերմանիայի արդարադատության, տնտեսական զարգացման ու համագործակցության նախարարություններում, Բունդեստագում (ք. Բեռլին)։
Այցելության ընթացքում եղան նաեւ ճանաչողական այցելություններ գերմանիայի տեսարժան վայրեր, պատմամշակութային կենտրոններ, թանգարաններ։

ՍԴ մամուլի ծառայություն
Տեղեկատվական եւ համակարգչային բաժին (լուսանկարներ)

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6

4 հուլիսի 2007թ.

ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանը եւ Սահմանադրական իրավունքի կենտրոնը ավանդաբար ամենամյա ընդունելություն են կազմակերպում՝ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման օրվան։ Հուլիսի 4-ին ՍԴ Շահամիրյանների անվան սրահում հավաքվեցին հյուրերը՝ պետական բարձրաստիճան պաշտոնյա անձինք, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, քաղաքական գործիչներ, իրավագետներ։
Ընդունելով հյուրերին, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը նախ բոլորին շնորհավորեց ՀՀ Սահմանադրության ընդունման օրվա առիթով, որ նշվելու էր հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, ապա հանդես եկավ հակիրճ զեկուցումով։ Զեկուցումը նվիրված էր Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության 7-րդ միջազգային կոնգրեսին, որը հունիսի 11-16-ը անցկացվել է Աթենքում՝ 70 երկրների մոտ 500 մասնագետների մասնակցությամբ։ Քննարկվող հիմնական թեման է եղել «Սահմանադրական իրավունքի սահմանների վերաիմաստավորումը»։
Կոնգրեսին մասնակից Հայաստանի պատվիրակության համար, անշուշտ, հաճելի եւ պատվաբեր է եղել Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության նախագահ, պրոֆեսոր Շերիլ Սանդերսի հաշվետու զեկուցման մեջ հատկապես առանձնացված այն դիտարկումը, ըստ որի վերջին չորս տարիներին միջազգային միջոցառումներից երկուսն են առանձնանում։ Մեկը վերոնշյալ կոնգրեսի նախապատրաստումը, մյուսը Հայաստանի սահմանադրական դատարանի ստեղծման 10-ամյակի կապակցությամբ երեւանյան միջազգային կոնֆերանսի (2006թ.) կազմակերպումը։ Հայաստանի սահմանադրական դատարանի եւ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի դրական փորձն էլ նկատի ունենալով, կարեւորվեց Հայաստանի հետ հետագա համագործակցության անհրաժեշտությունը՝ հավաստելով, որ առաջիկա 4 տարիներին միջազգային մասշտաբով անցկացվելիք ձեռնարկումներից մեկը կարող է համարվել 2008 թվականի հոկտեմբերին Երեւանում անցկացվելիք միջազգային խորհրդաժողովի անցկացումը։ Այն արդիական է իր հիմնական՝ «Սահմանադրական արժեքների կայունությունը հասարակական վերափոխումների պայմաններում» թեմայով եւ ներկայացուցչական՝ մասնակիցների մակարդակով ու քանակով։ Հիշյալ խորհրդաժողովը ավանդաբար կազմակերպվում է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության եւ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից։
Շարունակելով ներկայացնել Աթենքում անցկացված 7-րդ կոնգրեսի աշխատանքները, պարոն Հարությունյանն առանձնապես կարեւորեց լիագումար չորս եւ սեկցիոն 16 նիստերում քննարկման դրված թեմաների ընտրությունը։
(Լիագումար եւ սեկցիոն նիստերում քննարկման դրված թեմաների ցանկը
Այնուհետեւ Սահմանադրական դատարանի նախագահը համառոտ անդրադարձավ այն քննարկումներին, որոնցում արծարծվել են աշխարհում սահմանադրային զարգացումների հիմնական միտումները, դրանց գործունեությունն ու առանձնահատկությունները, հասարակական հարաբերությունների սահմանադրականացման նոր մարտահրավերները։

Նկար 1

3 հուլիսի 2007թ.

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի մոնիտորինգի՝ Ագոյի հանձնախմբի պատվիրակությանը՝ ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ։ Հյուրերին հետաքրքրում էին սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ սահմանադրական դատարանի գործունեության հետ կապված հարցերը, մասնավորապես անհատական դիմումների ընդունման եւ քննության ընթացակարգը, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի գործակցությունը Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ։

 

21 հունիսի 2007թ.

flagՀունիսի 21-ին հրաժեշտի այցով Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հետ հանդիպեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Հայկե Ռենատե Փայչեն։
Հայաստանում իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում (2004թ. օգոստոսից) տիկին Փայչեն մի քանի անգամ այցելել է սահմանադրական դատարան, պարոն Հարությունյանի հետ զրույցներ վարել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների, ընտրական օրենսգրքի ստեղծման, ընտրական համակարգի կատարելագործման, սահմանադրական արդարադատության եւ այլ հարցերի շուրջ։ Երկուստեք հույս հայտնեցին, որ հայ-գերմանական համագործակցությունը հետայսու էլ բարերար շարունակություն կունենա։

 

11-15 հունիսի 2007թ.

flagՍահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի 7-րդ Վեհաժողովը կայացավ Աթենքում՝ հունիսի 11-15-ը, որին մասնակցում էին 70 երկրների մոտ 500 պատվիրակներ։
Հիմնական թեման էր «Սահմանադրական իրավունքի սահմանների վերաիմաստավորումը»։


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային համագործակցություն] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]