![]() |
![]() |
![]() |
||||
|
![]() ![]() |
|
2000 թվականին՝
Դեկտեմբերի 6-ին ընդունեց «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության ուսուցիչներին, որոնք 2001 թվականից դպրոցներում դասավանդելու են «Պետություն եւ իրավունք» առարկան։ Պարոն Հարությունյանը ծանոթացրեց սահմանադրական արդարադատության, մարդու իրավունքների հիմնարար ազատությունների խնդիրներին, կարեւորեց «Պետություն եւ իրավունք» առարկայի նշանակությունը՝ նոր սերնդին իրենց իրավունքների տերը դարձնելու գործում։ Ուսուցիչներին բաժանվեցին «ՀՀ Սահմանադրություն»-ը, Գ. Հարությունյանի հեղինակած «Սահմանադրական արդարադատությունը ՀՀ-ում» գրքույկը եւ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Ոգու փորձություն» գիրքը, որը նույնպես կազմել եւ խմբագրել է Գ. Հարությունյանը։
Հունվարի 11-ին՝ ՀՀ համալսարանական կրթության կանանց ասոցիացիայի անդամներին՝ ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի գլխավորությամբ: Հյուրերին հետաքրքում էին ՍԴ-ի գործունեությունը,Հայաստանում սահմանադրական արդարադատության իրականացման գործում ունեցած նրա դերը եւ, քանի որ նրանցից շատերն իրենց դպրոցներում դասավանդում են «Պետություն եւ իրավունք» առարկան,նաեւ սահմանադրական բարեփոխումների,իրավական դաշտի,մարդու հիմնարար ազատությունների եւ դրանց երաշխիքների հետ կապված շատ այլ հարցեր: |